Լրահոս
2025-09-25
-
ՄիջազգայինՈւկրաինան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՍիրիան և Ուկրաինան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք նախկինում խզվել էին Կիևի նախաձեռնությամբ:Ավելին13:3025.09.25 -
ՔաղաքականՄեր ապագայի պատմության դասագրքերում հաստատ լինելու են Միքայել սրբազանի խոսքերը․ Քրիստինե ՎարդանյանՎերջում եկանք պարզ եզրակացության. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմությունը, հենց հիմա, շատերի զրկանքների գնով գրվում է մեր իրական պատմությունը, մեր ապագայի պատմության դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաև Միքայել Սրբազանի խոսքերը:Ավելին13:1925.09.25 -
ԱրցախՍտեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի 2-րդ տարելիցն էԱյսօր Արցախի բենզինի պահեստի ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցն է: Ինչպես հիշում եք, գաղթից առաջ վառելիք հայթայթելու համար մարդիկ հավաքված էին եղել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բենզինի պահեստի մոտ, երբ որոտացել էր պայթյունը՝ խլելով 219 մարդու կյանք, վիրավորելով շուրջ 300-ին: Մինչև հիմա ավելի քան 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում:Ավելին13:1525.09.25 -
ԻրավականՀՀ գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:Ավելին13:0025.09.25 -
ՔաղաքականՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանինՄեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին Կապանի կենտրոնում և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում: Այս մասին նշված է առաքելության Facebook-ի էջում:Ավելին12:5525.09.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվելՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ «Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:4525.09.25 -
ՔաղաքականՄիջազգային հայտնի փաստաբանը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողություններըՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։ Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նաԱվելին12:3425.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մարդասպանի որոնումը շարունակվում է. զոհերի հոգեհանգիստն է այսօրՀայլուր 12։30 Մարդասպանի որոնումը շարունակվում է. զոհերի հոգեհանգիստն է այսօրԱվելին12:3025.09.25 -
ՀասարակականՀանդիսությունների սրահում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքիՈստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին12:1925.09.25 -
ՄիջազգայինՀութիները թիրախավորել են Իսրայելի Էյլաթ քաղաքըՀութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարության մեջ նշել է, որ Եմենի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի Ումմ ալ-Ռաշրաշ քաղաքի (Էյլաթ) երկու նպատակակետեր։ Հայտարարության մեջ հաստատվում է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ նշելով, որ իսրայելական համակարգերը չեն կարողացել որսալ անօդաչու սարքերը։Ավելին12:1525.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.09.2025Մամուլի տեսություն 25.09.2025Ավելին12:0625.09.25 -
ՔաղաքականԻ՞նչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը Սերդար ՔըլըչիցԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր ամսին հայտարարագրել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչից ստացած նվերը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»: Քըլըչը Միրզոյանին նվիրել է 73, 473 դրամ արժողությամբ զարդանախշերով ապակե թաս: Նվերը Միրզոյանը ստացել է սեպտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին ժամանել էր Հայաստան, նրան ընդունել էին ԱԳՆ-ում: Քըլըչը 2021-ին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ էր Երևանում: Անկարայի բանագնացն առավոտյան Հայաստան էր ժամանել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:Ավելին12:0025.09.25 -
ՀասարակականՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինիՍեպտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18:00-ն, տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: «Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում։Ավելին11:4925.09.25 -
ԻրավականԱրթուր Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թ. ծնված Արթուր Բաբաջանյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:4525.09.25 -
ՔաղաքականՎալոդյա Գրիգորյանն անցավ կարճ, բայց փառահեղ քաղաքական ճանապարհ․ Մանե ԹանդիլյանԱմեն օր շարունակում էր լինել համայնքի, համայնքի բնակչի կողքին՝ կրելով իր բաժին պատասխանատվությունը՝ անկախ կարգավիճակից։Ավելին11:3725.09.25 -
ՀասարակականԱրարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլարԵրեկ՝ սեպտեմբեի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար դոլար, ապա դիմել փախուստի: Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:3025.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ են հայտնել Ռուբիո-Լավրով հանդիպումիցՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։Ավելին11:1925.09.25 -
Ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայալեզու էջ է բացել ֆեյսբուքումԱմերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքում բացել է հայալեզու էջ, որտեղ պարբերաբար հրապարակումներով կանդրադառնա գործարար Սամվել Կարապետյանի գործին ու հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին։Ավելին11:0425.09.25 -
ՄիջազգայինԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համար ստորագրվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզՄոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիակատար համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի առաջին նիստում ընդունվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ։Ավելին11:0025.09.25 -
Հասարակական7 տարի է` Հայաստանս վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր. մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ. Աստղ ԳալեյանՄեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ 44-օրյայից հետո թույլ տվեցինք նրա (նկատի ունի Նիկոլ Փաշինյան-հեղ.) մուտքը Եռաբլուր, այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։ «Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ «+ - 50» էին մեր երեխեքը, երբ «կարող էինք կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի», երբ «Արցախը Հայաստան է», հետո վերածվեց «Ղարաբաղն Ադրբեջան» է, երբ ինքը՝ Նիկոլ կոչվածը, պատասխանատուն էր, բայց ոչ մեղավորը, երբ մայրերին Եռաբլուրից քարշ տալով տարան ու ոչ մեկ չպատժվեց, երբ բարձրաստիճան հոգևորականներ են դատվում, հայրենիք սիրող մարդիկ, Արցախ ազատագրած նախագահներ ու հայրենիքի հայրեր…. համատարած անտարբերություն է, ու այս ամենը հետևանքն է ամենաթողության»,-նշել է Գալեյանը։ Գալեյանն ընդգծել է՝ 7 տարի է՝ Հայաստանը վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր։ «Մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ…»,- գրել է Աստղ Գալեյանը։Ավելին10:5425.09.25