Լրահոս

2025-09-25
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիայի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
    Նա նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված համաձայնագրի խախտման վերաբերյալ։ 
    16:30
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությունը
    Ուղիղ I Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությունը
    16:19
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավանում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին ու երկաթբետոնե էլեկտրասյանը. վիրավոր կա
    Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը: «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել վարորդի համար, այլև դարձել է վթարի պատճառ, սակայն նա չի ընդունում իր մեղավորությունը:
    16:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.62 դրամ:
    16:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փարաքարում տեղի է ունենում Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը
    Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։ 
    15:52
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը
    Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 
    15:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ստում է արևմտյան լրագրողներին․ Ռադայի պատգամավոր
    Վլադիմիր Զելենսկին ստում է Արևմտյան լրագրողներին՝ խոսելով Ուկրաինայում կոռուպցիայի բացակայության և դրա դեմ իբր պայքարի մասին, ասաց ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ( ով Ռուսաստանի Դաշնությունում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում): Որպես իր խոսքերի հաստատում, պատգամավորը նշեց Զելենսկու թարմ հարցազրույցի մի հատված ամերիկյան Fox News հեռուստաալիքին, որում նա հերքեց Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված խնդիրները և իրեն անվանեց դրա դեմ գլխավոր մարտիկ: «Վլադիմիր Ալեքսանդրովիչը Fox News-ում խորամանկորեն ստում է... Մի՞թե նրա ծառաները (Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը - խմբ.) մի քանի ամիս առաջ ուղղակի հրամանով չփորձեցին ոչնչացնել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը: Զելենսկին համարձակություն ունի պնդելու, որ ինքն է հակակոռուպցիոն գործակալությունների գլխավոր պաշտպանը», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Գոնչարենկոյի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պատգամավորը նաև մեջբերում է The Economist-ի վերջերս հրապարակված հոդվածը, որը վերաբերում էր ուկրաինական հասարակության վստահության անկմանը կառավարության նկատմամբ՝ Զելենսկու կողմից երկրի հակակոռուպցիոն գործակալությունները սահմանափակելու փորձից հետո։ «Որքա՜ն անհարմար է», - հավելել է Գոնչարենկոն։ Ավելի վաղ The Economist-ը, հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Ուկրաինայում հասարակության և կառավարության միջև վստահությունը նվազել է, մասամբ այն պատճառով, որ հուլիսին Զելենսկու կողմից հակակոռուպցիոն գործակալությունները սահմանափակող օրենք է ստորագրվել։ Հուլիսի 22-ին Գերագույն ռադան աջակցեց Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության նախաձեռնած օրինագծին, որը նախատեսում էր վերացնել երկու հակակոռուպցիոն գործակալությունների՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱԱԲ) և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (ՄՀԴԴ) անկախությունը։ Զելենսկին ստորագրեց փաստաթուղթը։ Սակայն, Ուկրաինայում բողոքի ցույցերի բռնկումից հետո, նա հուլիսի 24-ին հայտարարեց, որ անմիջապես հաստատել է հակաօրենսդրական նախաձեռնություն, որը, ենթադրաբար, կամրապնդի այդ գործակալությունների անկախությունը։ Հուլիսի 31-ին Ուկրաինայի խորհրդարանը երկու ընթերցմամբ աջակցեց ՄՀԴԴ-ի և ՄՀԴ-ի անկախությունը վերականգնելու մասին օրինագծին։ Զելենսկին այն ստորագրեց նույն օրը։
    15:37
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել է
    Հայլուր 15։30 Փարաքարի սպանված համայնքապետի վիրավորված ընկերը հարցաքննվել է
    15:30
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
    15:15
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ
    «Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։
    15:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցեր
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Լոռու մարզում հիմնանորոգված դպրոցներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Նույն նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ այց է իրականացվել նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։ Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:
    14:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ժամանել է Մոսկվա
    Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
    14:33
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
    «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց, Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները. «Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։ «Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։ Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։ «Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։ Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։ Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։ Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»»։
    14:30
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է․ «ՀԺ»
    Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։ 
    14:21
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նոր պայթյուն է տեղի ունեցել Սումիում
    Ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում հերթական պայթյունն է տեղի ունեցել՝ օդային հարձակման մասին տագնապի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի ավելի վաղ նույն հեռուստաալիքն արդեն հայտնել էր քաղաքում մի քանի պայթյունների մասին։ «Սումիում ևս մեկ պայթյուն է լսվել», - հաղորդել է հեռուստաալիքը իր Telegram ալիքում։ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածել ուկրաինական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակումից երկու օր անց, որը, ըստ ռուսական իշխանությունների, իրականացվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից։ Հարվածները ներառում են պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական հրամանատարությունը և կապի օբյեկտները ամբողջ երկրում։ Սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերի ժամանակ չեն թիրախավորում բնակելի շենքերը կամ սոցիալական ենթակառուցվածքները։
    14:10
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հայտնել է՝ երբ է պատրաստ լքել պաշտոնը
    Կիևի ռեժիմի առաջնորդի խոսքով՝ նա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է խորհրդարանին ազդանշան տալ ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու համար, եթե հրադադար կնքվի։ Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Զելենսկին մեղադրվել է իշխանությունը մենաշնորհելու մեջ՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Արևմուտքում։ Պուտինը նշել է, որ, նախնական գնահատմամբ, Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է և Գերագույն ռադայի խոսնակը:
    14:00
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 29-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել․ կասկածյալին հայտնաբերել են
    Սեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը։
    13:50
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրեմլում աջակցում են կենսաբանական զենքից հրաժարվելու Թրամփի նախաձեռնությունը
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փայլուն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ երկրները կենսաբանական զենքի մշակումից հրաժարվելու մասին՝ նշելով, որ Մոսկվան աջակցում է դրան: «Նախաձեռնությունն ինքնին փայլուն է, և, իհարկե, Մոսկվայում դրան աջակցում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել Է Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է ամբողջովին հրաժարվի կենսաբանական զենքի մշակումից, դրա հետևանքներն «աներևակայելի վտանգավոր են»:
    13:45
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 25-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
    Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
    13:38
    25.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ջրառ` ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանք
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր. չափով:
    13:35
    25.09.25
    Ավելին