Լրահոս
2025-11-06
-
ՔաղաքականՍրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդՍրբուհի Գալյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինեի Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։Ավելին20:1506.11.25 -
ՄիջազգայինՆենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին«Մենք պատմություն ենք կերտել, առաջընթաց ենք գրանցել։ Մենք միշտ առաջնորդել ենք և կշարունակենք անել դա՝ մնալով հավատարիմ մեր ժողովրդավարությանը և պայքարելով ամերիկյան իդեալների համար, որոնք թանկ են մեզ»,- նշել է Փելոսին։Ավելին20:0006.11.25 -
ՏարածաշրջանԹուրքիայի նախագահը կմեկնի ԲաքուԸստ ադրբեջանական աղբյուրների, Էրդողանն այցի ընթացքում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ։Ավելին19:4506.11.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Ավելին19:3806.11.25 -
ՀասարակականՊարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերըԸնդլայնվելու է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվելու է ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։Ավելին19:3506.11.25 -
ՄիջազգայինԷրդողանի սարսափը. Ստամբուլի ու Անկարայի փողոցները բղավում են նրա՝ ազատազրկված մրցակցի անունըԹուրքիայում հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն: Փորձագետները չեն բացառում, որ ընդդիմության՝ ամեն օր ավելի մարդաշատ ակցիաների ֆոնին Էրդողանը որոշի մեկ տարով առաջ բերել նախագահի ընտրությունները: Ընդդիմության ծրագրերը ձախողելու համար իշխանությունը նոր մեղադրանքներ է առաջադրում Ստամբուլի սիրված քաղաքապետին ու փողոցում պայքարող ամենաակտիվ քաղաքական գործիչներին:Ավելին19:3006.11.25 -
ՀասարակականՖազի եղբայրը Լիոնում հաշվեհարդար է տեսել եղբորը սպանողի հետԴեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։Ավելին19:2006.11.25 -
ՀասարակականԵրևանում 26-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին. նա տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին:Ավելին19:1506.11.25 -
ՄիջազգայինՌուսները շրջափակել են ռազմավարական Պոկրովսկն ու Կուպյանսկը. գերեվարված ուկրաինացիներ կանՎերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ-ն Պոկրովսկի մոտակայքում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 13 հարձակում՝ կանխելով շրջապատումից դուրս գալու ուկրաինական կողմի երեք փորձ: Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում: Պոկրովսկի շրջափակումը ճեղքել փորձած մի խումբ ուկրաինացի զինվորների ռուսները գերի են վերցրել: Եվ ռուսները, և՛ ուկրաինացիները շարունակում են հարձակումները միմյանց էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ:Ավելին19:0506.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNNԱվելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վրա հարձակման տարբերակները։Ավելին19:0006.11.25 -
ՀասարակականԲшխվել են «SHACMAN» բեռնատարը և «Opel Astra»-ն․ հայրը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին18:4506.11.25 -
ՔաղաքականԱրցախցիների բնակապահովման ծրագիրը տապալված է. Արեգա ՀովսեփյանՓաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:Ավելին18:3506.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր հարձակում՝ եկեղեցու վրա, կարգալույծ հռչակված ևս մեկ քահանաՀայլուր 18։30 Նոր հարձակում՝ եկեղեցու վրա, կարգալույծ հռչակված ևս մեկ քահանաԱվելին18:3006.11.25 -
ԻրավականUպանության դեպք է կանխվել․ 5 անձ ձերբակալվել էՔրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը: Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատեց, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից: 45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց: Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:Ավելին18:1506.11.25 -
ՔաղաքականԱդրբեջանի տարածքով Հայաստան մտած ռուսական ցորենը՝ վաշինգտոնյան ձեռքբերո՞ւմ. ռուսներն ակտիվանում ենԱդրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը, ինչպես ներկրվող ցանկացած ցորեն, կստուգի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այս մասին «Հայլուր»-ին ասել է ՍԱՏՄ խոսնակը: 15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերն է հասել Երևան: Հացահատիկը ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանով է մտել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան՝ Հարավկովկասյան երկաթուղով:Ավելին18:0706.11.25 -
ՄիջազգայինՉեխիայի վարչապետ Ֆիալայի կաբինետը հրաժարական է տվելՀոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողության են հասել ANO-ն («Դժգոհ քաղաքացիների ակցիա»), «Ազատություն և անմիջական ժողովրդավարություն» (SPD) և «Ավտոմոբիլիստներ» ընդդիմադիր քաղաքական շարժումները: Նոյեմբերի 3-ին նրանք կնքել են համաձայնություն կառավարող կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Վարչապետի թեկնածուն է ANO-ի առաջնորդ Անդրեյ Բաբիշը: Նոյեմբերի 5-ին խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի խոսնակ է ընտրվել SPD-ի նախագահ Տոմիո Օկամուրան: Բաբիշն ակնկալում է, որ ձևավորվող նախարարերի կաբինետը, որը կունենա ստորին պալատի 200 պատգամավորներից 108-ի աջակցությունը, կսկսի իր աշխատանքը դեկտեմբերի կեսերից ոչ ուշ:Ավելին18:0006.11.25 -
ԻրավականՈ՞ր հոդվածով է քրեական հետապնդում հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբՀոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:Ավելին17:5006.11.25 -
ՀասարակականԿարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր տեր Տարոն քահանա ՀունանյանըՆոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին17:4206.11.25 -
Իրավական«Այլևս սա հանդուրժել չի կարելի». Բագրատ Սրբազանը հրապարակավ հերքեց քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունըԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է 18 արդարների գործով դատական նիստը։Ավելին17:3606.11.25 -
Հասարակական2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿՀիշեցնենք, որ արտադրող կամ ներմուծող ընկերությունն ապրանքների դրոշմավորման համար պայմանագիր է կնքում e-Mark» ազգային օպերատորի հետ, որից հետո ապրանքը գրանցում է Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգում։ Գրանցումից հետո ընկերությունն էլեկտրոնային եղանակով ծածկագիր է պատվիրում 24/7 ռեժիմով և տպագրված ծածկագրերով դրոշմավորում իր ապրանքները։ Հաջորդ քայլով վերջինս նույն համակարգում (ԱԴԱՏՀ) փոխում է ծածկագրի կարգավիճակը՝ դարձնելով «Շրջանառության մեջ դրված», որպեսզի ապրանքն օտարելու վաճառելու հնարավորություն ունենա։Ավելին17:3006.11.25