Լրահոս
2025-11-09
-
ԻրավականՁերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։Ավելին14:1609.11.25 -
ՀասարակականՄենք կիսում ենք Մայր Աթոռի մոտեցումները, կարգալույծը չի կարող քահանայագործել. Վազգեն ՍրբազանՀովհաննավանքում տեղի ունեցող «պատարագի» մասին Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերը աղճատվել են, նա կիսում է Մայր Աթոռի բոլոր մոտեցումները, այդ թվում և այն, որ կարգալույծը չի կարող քահանայագործել: Այս մասին 24News-ի հարցի ի պատասխան ասել է ինքը՝ բարձրաստիճան հոգևորականը:Ավելին13:5409.11.25 -
ՀասարակականՎալոդյա Գրիգորյանի աջակիցները կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնքՄերձավանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 9–ին, կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնք։Ավելին13:2109.11.25 -
ՀասարակականԱհավոր խցանումներ՝ Երևանում. ինչպե՞ս փրկել քաղաքը անշարժացումիցԻնչո՞ւ տրանսպորտային բարեփոխումների ղեկը աջ չի պտտվում: Մասնագետների կարծիքով՝ նոր ավտոբուսները քիչ են ուղևորահոսքի համեմատ, սխալ են առանձնացվել հասարակական տրանսպորտի գոտիները, իսկ կայանատեղիների պակասը ավելի է սրել վիճակը:Ավելին12:4709.11.25 -
ՀասարակականԱռեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ նոյմեբերի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած:Ավելին12:0509.11.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում է սպասվում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:15- 14:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1 թաղամասի ջրամատակարարումը:Ավելին11:4309.11.25 -
ՀասարակականՓաշինյանի պատարագին մասնակցում է նիկոլական դարձած «մարգարեն»Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում ընթանում է պատարագ, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով: Պատարագը մատուցում է նաև կարգալույծ արված Վարդան Հունանյանը:Ավելին11:2409.11.25 -
ՏարածաշրջանՄեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է մեր զինվորի խիզախության մասին. իրանագետ«Արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված շքերթ կոչեցյալին մեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է, թե ինչ խիզախությամբ է մարտնչել մեր բանակը վերջին պատերազմում։Ավելին11:0909.11.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իրավունքից. ահազանգՎարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հրատապ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2025 թվականի նոյեմբերի 6-ին, շտապօգնության ծառայության միջոցով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անսպասելիորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։ Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցներ, ժամանելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնել են պարոն Ղուկասյանին, թե իբր նա այլևս բուժման կարիք չունի և պետք է նրան տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Վարդան Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել պարոն Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Այնուամենայնիվ, ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը լիովին տեղեկացված են նրա առողջական վիճակի և ախտորոշման մասին։ Բժշկական փաստաթղթերի իմ ուսումնասիրությունը, ինչպես նաև պարոն Ղուկասյանի հետ իմ անձնական տեսակցությունը, հստակ ցույց են տալիս, որ նա ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, այս բուժումը համակարգված կերպով մերժվում է։ Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին, մերժվել է նույնիսկ պարոն Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում, Վարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից։ Սիրելի հայրենակիցներ, մտահոգ և ազատ կամքի տեր մարդիկ, Որպես այս անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի նշան՝ վաղը՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, ես կլինեմ Երևանում՝ Նալբանդյան փողոցում, որպեսզի այցելեմ քրեակատարողական հիմնարկում պահվող Վարդան Ղուկասյանին և հրապարակայնորեն արտահայտեմ իմ բողոքը նրա նկատմամբ իրականացվող ֆիզիկական և բարոյական ճնշումների դեմ։ Հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքի օրինականորեն ընտրված ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է անմարդկային, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վերաբերմունքի։ Ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթը և նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Դրանք ուղղված են ոչ միայն նրան քաղաքական կյանքից մեկուսացնելուն, այլև՝ զրկելուն իր հիմնական՝ կյանքի իրավունքից։ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քրեակատարողական ծառայության ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ով հրապարակային կերպով հնչեցրել է սպառնալիքներ պարոն Ղուկասյանի հասցեին, առնվազն 2025 թվականի նոյեմբերի 6-ից սկսած՝ լիովին տեղեկացված է նրա լուրջ առողջական խնդիրների մասին։ Այդ խնդիրները պահանջում են անհապաղ բուժում մասնագիտացված բժշկական կենտրոնում, սակայն իշխանությունները շարունակում են անգործությունը։ Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի հայտնի քաղաքական կոչից անմիջապես հետո մեկնարկել է մեկ կենտրոնից համակարգվող, անմարդկային, նվաստացնող և մարդու կյանքին սպառնացող գործողությունների շղթա Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն ու նրա կալանավորումը չեն բխում օրենքի պահանջներից, այլ ծառայում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին՝ Վարդան Ղուկասյանին զրկելու թե՛ քաղաքական գործունեությունից, թե՛ կյանքից։ Չեմ սխալվի, եթե հայտարարեմ, որ այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության նկատմամբ առկա վտանգը ոչ միայն մարդկային, այլև պետական պատասխանատվության հարց է։ Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել: Պահանջում եմ պահպանել և երաշխավորել Վարդան Ղուկասյանի կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը։ Վարդան Ղուկայսյանի պաշտպան Զարուհի ՓոստանջյանԱվելին10:4609.11.25 -
ՄշակույթԱյս աղջիկը՝ Սոնա Վանը, բանաստեղծությունների նոր ժողովածու է ներկայացրելԵրջանկության բանաձևը կանանց համար ու կանանց ներաշխարհը հասկանալու բանաձևը՝ տղամարդկանց համար. Սոնա Վանը ներկայացնում է իր նոր՝ «Այս աղջիկը» բանաստեղծությունների ժողովածուն:Ավելին10:3109.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0009.11.25
2025-11-08
-
ՔաղաքականԸնդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել․ լրագրող«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր առ այն, որ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը հոկտեմբերի 29-ին հաղորդում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը․ «Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը: Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։ Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչություն իրականցնելու հնարավորությունից։ Ընտրությունների նախաշեմին ժողովրդին «կուտ տալու» համար ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։ Առնվազն այս մասին է վկայում Խոյ խոշորացված համայնքի ընտրություններում նրանց ստացած քվեները»,- հայտնել է Լիա Սարգսյանը։Ավելին23:5708.11.25 -
ՀասարակականՍրբազանն այսօր մարտնչում է խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված․ տեր ՍարգիսԻնչպես Միքայել հրեշտակապետն է երկնային զորքերով ընդդեմ խավարի զորաց ելնում, այդպես էլ մեր սիրելի Սրբազանը այսօր մարտնչում է ներկա խավարային ուժերի դեմ, ինչի հետևանքով ապօրինի դատապարտության է մատնված:Ավելին23:4508.11.25 -
ԻրավականԶերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»․ ՆԳՆ-ից զգուշացնում ենԻնչպես և նախկինում տեղեկացրել էինք Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց, հայտնում են ՆԳՆ-ից։ «Այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։ Հիշե՛ք, Նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»: Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։ Եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց»»,-նշվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:3008.11.25 -
Հասարակական3-ամյա Տիգրանի հայրը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունըՊետրոսյանի խոսքով, երեխայի մայրը տեղափոխվել է այլ բնակավայր։Ավելին23:1008.11.25 -
ԻրավականՏղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և նրա հորըՆnյեմբերի 5-ին Լnռnւ մարզի դատախազnւթյnւն գnրծ է ստացվել այն մասին, nր տղամարդը գտնվելnվ nչ սթափ վիճակnւմ մարմնական վնասվածքներ է հասցրել կնnջը և նրա հnրը։ Գnրծը քննվել է դատարանnւմ և նnւյն օրը մակագրվել է դատավnր Արմեն Շիրnյանին։ Մեղադրական եզրակացnւթյան համառnտ բnվանդակnւթյnւն Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, nր նա 2025 թվականի մարտի 15-ին, ժամը 21:30-ի ահմաններnւմ, գտնվելnվ nչ սթափ վիճակnւմ, մարմնական վնասվածքներ պատճառելnւ դիտավnրnւթյամբ հրել և հատակին է գցել կնnջը՝ Լ.Ս.-ին, ապա հարվածել վերջինիս՝ պատճառելnվ առnղջnւթյան թեթև վնասի հատկանիշներ չպարnւնակnղ վնասվածք: Բացի այդ, Ա.Հ.-ն մարմնական վնասվածքներ պատճառելnւ դիտավnրnւթյամբ, ձեռքերnվ և nտքերnվ հարվածներ է հասցրել վիճաբանnւթյnւնը դադարեցնելnւ նպատակnվ միջամտած Լ.Ս.-ի հnր՝ Ե.Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ առաջացնելnվ առnղջnւթյան տևական քայքայnւմnվ միջին ծանրnւթյան վնաս: Մեղադրյալի նկատմամբ, nրպես խափանման միջnց կիրառվել է բացակայելnւ արգելք։ Ծանnւցnւմ. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվnղը համարվnւմ է անմեղ, քանի դեռ նրա մեղավnրnւթյnւնն ապացnւցված չէ ՀՀ քրեական դատավարnւթյան օրենսգրքnվ սահմանված կարգnվ` դատարանի` օրինական nւժի մեջ մտած դատավճռnվ:Ավելին23:0008.11.25 -
ՔաղաքականՓաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա ԷլիբեգովաԱնժելա Էլիբեգովան վստահ է՝ ադրբեջանցիները ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չեն գալու.Ավելին22:4508.11.25 -
ՔաղաքականԱլիևը շարունակում է զինվել ու առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզըՎաղը լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 5 տարին: Հիմա պետք է որոշվեր՝ ռուս խաղաղապահները շարունակելո՞ւ են մնալ Արցախում՝ ապահովելու բնակչության անվտանգությունը: Բայց դեռ անցած տարվա ապրիլի վերջին ռուս խաղաղապահը դուրս եկավ Արցախից՝ հայաթափումից կես տարի անց:Ավելին22:3508.11.25 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանըՍլովակիան դեմ կարտահայտվի և չի աջակցի Եվրամիությունում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար։Ավելին22:2008.11.25 -
ՄիջազգայինԼարվածությունն աճում է ռուս-ուկրաինական ճակատում. ուկրաինացիները՝ շրջափակման մեջՈւկրաինայի զինված ուժերը զրկվել են Պոկրովսկից դուրս գալու վերջին ճանապարհից։ ՏԱՍՍ-ին Դոնեցկի ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը փակել են քաղաքից դուրս գալու վերջին ճանապարհը։ Կիևը վերջին մեկ շաբաթում ավելի քան 4 տասնյակ փորձ է արել քաղաքի շրջափակումը ճեղքելու համար:Ավելին22:0008.11.25