Լրահոս
2025-11-11
-
ՏնտեսականԴուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. տնտեսագետՈւրեմն, 2026 թվականի հունվարի մեկից սկսվում է առողջապահության պարտադիր ապահովագրման փուլը։ Այս փուլում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների վրա դրվում է նոր հարկ՝ տարեկան 129000 դրամ։Ավելին22:0011.11.25 -
ՄիջազգայինՊուտինն ու Տոկաևը կհանդիպենԻնչպես հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Կրեմլում կլինի տետ-ա-տետ։ «Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»,- նշել է նախագահի մամուլի խոսնակը։ Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։Ավելին21:5411.11.25 -
ՀասարակականՀՌՀ-ն 500․000 դրամի չափով տուգանել է «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ինՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով։ Այս մասին հայտնում են ՀՌՀ–ից։ «2025 թվականի նոյեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու հարց՝ 1․«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 2․«ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, միաձայն որոշում է կայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 20 օրով լիցենզիայի գործողության կասեցում։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Ավրորանյուզ»-ի գլխավոր խմբագրի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ ընկերությունը Արարատի մարզում երեք հաճախականություններով 24 ժամ շարունակ փաստացի հեռարձակում չի իրականացրել։ Թեև ընկերությունը պարզաբանել է, որ տեխնիկական խափանման պատճառով հեռարձակումը հնարավոր չի եղել, Հանձնաժողովը գտել է, որ այդ հանգամանքը բավարար հիմք չէ իրավախախտումը չարձանագրելու համար։ Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթները՝ Հանձնաժողովը որոշել է կասեցնել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 20 օրով։ Որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։ Երկրորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 13-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 53 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի եթերում արձանագրվել են «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտումներ։ Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6–10-ն ընկած հաղորդումների ընթացքում մի շարք հաղորդավարներ եթերում հիշատակել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի արտադրանքը՝ օրենքով չսահմանված ժամին։ Ըստ գործող օրենսդրության՝ ալկոհոլային խմիչքների գովազդը և դրանց ֆիրմային անվան հիշատակումները արգելված են, այդ թվում՝ «հովանոցային գովազդի» ձևով՝ որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ: Հիմք ընդունելով «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ»-ի եթերում հնչած հիշատակումները իրենց բովանդակությամբ կազմում են «հովանոցային գովազդ» և հակասում են օրենքի պահանջներին։ Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով»։Ավելին21:4511.11.25 -
ՔաղաքականԻրանական ապրանքը կարող է թանկանալ Հայաստանում. ջրի ճգնաժամ է ԻրանումՋրային աննախադեպ ճգնաժամ է սպառնում Իրանին՝ անոմալ եղանակի պատճառով: Իրանի նախագահը զգուշացրել է, որ թեհրանցիները կլքեն մայրաքաղաքը, եթե մինչև տարեվերջ տեղումներ չլինեն:Ավելին21:3011.11.25 -
ՔաղաքականՆոր զիջումների է պատրաստում Փաշինյանը. ընդդիմությունը վերծանում է «նիկոլերենը»Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ Արծվաշենը ու հայկական մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին գրառումով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում նոր տարածքներ զիջել Հայաստանից, որոնք Բաքուն անկլավ է անվանում: Պատահական չէ, որ Փաշինյանն այդ գրառումն արել է Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությունից հետո, թե Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավների հարցը:Ավելին21:1511.11.25 -
ՀասարակականՄիասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, բոլոր ազատազրկվածների, հոգևոր դասի, մեր Սուրբ եկեղեցու անսասանության և ամենքի համար»,- նշել են Արագածոտնի թեմից:Ավելին21:0011.11.25 -
ՔաղաքականՀաղթանակի կարոտ են Վաղարշապատում. նախընտրական քարոզարշավՔարոզարշավը Վաղարշապատում մոտենում է ավարտին: Վաղարշապատցիներին նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար ևս 3 օր ունի «Հաղթանակ» դաշինքը:Ավելին20:4511.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Էրդողանին սև թուղթ են տվել. 20 թուրք զինվոր է եղել կործանված օդանավումՀայլուր 20։30 Էրդողանին սև թուղթ են տվել. 20 թուրք զինվոր է եղել կործանված օդանավումԱվելին20:3011.11.25 -
ՏարածաշրջանՍտամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2352 տարվա ազատազրկում«Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը պատրաստ է, այն 3900 էջից է բաղկացած, գործով կասկածյալները 402-ն են, որոնք Էքրեմ Իմամօղլուի գլխավորած հանցավոր խմբում են եղել։ Այդ մարդկանցից 105-ն արդեն ձերբակալված են»,- նշել է Ակին Գյուրլեքը։Ավելին20:2011.11.25 -
ՀասարակականՍուտ չեն ասել, բայց ճիշտն էլ չեն ասել. Ադրբեջանով Հայաստան մտած ղազախական ցորենի գաղտնիքներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը, որ 5 օր առաջ հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է 32 տարում առաջին անգամ հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ժամանել Հայաստան, այսօր փոխել է պոպուլիստական խոսույթը, երբ հայտնի է դարձել, որ ներկրվածն այդքան էլ հացահատիկ չէ, այլ 4-րդ կարգի ցորեն, որը հիմնականում անասնակեր է օգտագործվում:Ավելին20:1511.11.25 -
ՔաղաքականՊետք է քաղաքացին դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն և իրացնի իր ընտրական իրավունքը. ՄելոյանՄեր ուղերձն է Վաղարշապատ համայնքի բնակիչներին, Վաղարշապատ համայնքի ընտություններին մասնակից բոլոր հարակից գյուղերի բնակիչներին, որ գնան և իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը: «Պետք է քաղաքացին դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն և իրացնի իր ընտրական իրավունքը»,- ասել է նա:Ավելին20:1211.11.25 -
ՔաղաքականՎաղարշապատում «Մեր ձևով»-ը սատարում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են գործող իշխանություններին․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)Վաղարշապատում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը սատարում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են գործող իշխանություններին: Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանը։ «Մեր հորդորն է, մեր ցանկությունն է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք, անպայման մասնակցեն մոտակա ընտրություններին և իրենց ձայնը տան այն կուսակցությանը, այն իրական ընդդիմությանը, ով դեմ է գործող իշխանություններին»,-նշել է նա։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին20:0911.11.25 -
ՔաղաքականԳրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:Ավելին20:0411.11.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև փոխըմբռման հուշագիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր: Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։Ավելին20:0011.11.25 -
ԻրավականՄեքենայում հայտնաբերվել է մեծ քանակի անակցիզ օղի ու ծխախոտՀամայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, նոյեմբերի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակի օղի և ծխախոտ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աբովյան քաղաքի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի սրահից և բեռնախցիկից ներկայացրել է տարբեր տեսակի և տարողության 460 շիշ օղի, տարատեսակ 1440 ծխախոտ և 42 տուփ ճայթռուկներ, բոլորն էլ առանց ակցիզային դրոշմանիշի և փաստաթղթերի։ Ապրանքները փաթեթավորվել և կնիքվել են հետագա ստուգման համար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:Ավելին19:5011.11.25 -
ՏարածաշրջանՄանրամասներ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանին Թուրքիայի ռազմաօդային nւժերի ինքնաթիռի կnրծանման դեպքիցՎրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական C130 ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին՝ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս։Ավելին19:4011.11.25 -
ՀասարակականԳործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։ Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։Ավելին19:3711.11.25 -
ՔաղաքականԵ՞րբ են սկսել գաղտնալսել Վարդան Ղուկասյանին. կեղտոտ մեթոդների է անցել ՔՊ-ն՝ ԳյումրիումԱրդեն 22 օր կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանն այսօր Գյումրիի ավագանուն մանրամասներ է հայտնել Ղուկասյանին առնչվող գործից: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին գաղտնալսել են թե աշխատավայրում, թե տանը:Ավելին19:3011.11.25 -
ՀասարակականՍուրեն Անտոնյանի լիազորությունները չվերականգնվեցին․ PastinfoՄԻԵԴ վճռի հիման վրա դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվել են երկու տարի առաջ, սակայն նույն ԲԴԽ-ի կողմից Սուրեն Անտոնյանի իրավունքները խախտելու վերաբերյալ ՄԻԵԴ վճռի հիմքով լիազորությունները չվերականգնվեցին։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակել է ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորի վերաբերյալ վերաբացված գործով որոշումը՝ կրկին որոշելով բավարարել ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և դադարեցնել դատավորի լիազորությունները։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը։Ավելին19:1511.11.25 -
ՀասարակականՄետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկելԻնչպես հայտնում է մեր թղթակիցը, քիչ առաջ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքից քաղաքացի է ընկել և վնասել ոտքը։Ավելին19:0411.11.25