Լրահոս

2025-11-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քվեաթերթիկներն արդեն իսկ շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է․ «Հայաքվե»
    Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը։
    21:35
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար․ «Հետք»
    Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
    21:25
    15.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սպառնալիքի առաջ է կանգնած Հայաստանը. աղոթք-նախաճաշի մասնակիցը դատապարտում է հակաեկեղեցական արշավը
    Աղոթքի նախաճաշից մտահոգ է դուրս եկել «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության անդամը: Նա քաղբանտարկյալ է անվանել Շիրակի թեմի առաջնորդին ու հայտարարել, որ ինքը ավետարանական է, բայց չպետք է գործիք դառնա ժամանակավոր իշխանության ձեռքում և օգնի քանդել 1800-ամյա հայ առաքելական եկեղեցու հիմքերը:
    21:15
    15.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից շատ տպավորված են Փաշինյանի հետ աղոթք-նախաճաշի մասնակիցները
    Աղոթքի նախաճաշի մասնակիցների՝ մոտ 20 հոգանոց մի խումբ ավելի ուշ հյուրընկալվել է Մայր Աթոռում, մասնակցել ժամերգության:
    21:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները
    «Մենք ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի տեղակալից նամակ ենք ստացել, որում ասված է Թաիլանդի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիր կնքելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դրանից հետևում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, երբ Թաիլանդը կհաստատի համատեղ հռչակագիրը կյանքի կոչելուն իր հավատարմությունը։ Այս առնչությամբ մենք հիասթափված ենք․ Թաիլանդը հետևողականորեն հաստատել է, որ անվտանգության հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Թաիլանդի ու Կամբոջայի երկկողմ խնդիրներին, չպետք է կապվեն առևտրային հարցերի հետ, որոնք քննարկում են Թաիլանդն ու ԱՄՆ-ը»,- ասել է պաշտոնյան։
    20:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Արյունոտ վեճերից ուշքի չի գալիս Հայաստանը. ի՞նչ անել դանակով քայլող մարդկանց կողքին
    Հայլուր 20:30 Արյունոտ վեճերից ուշքի չի գալիս Հայաստանը. ի՞նչ անել դանակով քայլող մարդկանց կողքին
    20:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 7 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, «Infiniti» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    20:26
    15.11.25
    Ավելին
  • Իրավական
    Սամվել Կարապետյանի պաշտպանները փակագծեր են բացում. վճռաբեկին բզել են՝ ընկե՛ր, շուտ արա, կրվում ենք
    Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պաշտպանությունը կառուցելիս բախվում է խոչընդոտների, որոնք հեչ բնորոշ չեն ժողովրդավարության բաստիոնին, շա՛տ բնորոշ են զուտ բռնատիրական ռեժիմներին: Փաստաբաններն այսօր հայտարարել են, թե իրավաբանության հետ կապ չունեցող պնդումներ է անում դռնփակ նիստերի ժամանակ Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը:
    20:19
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը Մայր Տաճարում օրհնում է հավատացյալներին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարում օրհնում է հավատացյալներին։
    20:04
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տներ
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
    20:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Բողոքի ցույց՝ Մոսկվայում․ պահանջը՝ ազատ արձակել Սամվել Կարապետյանին և հոգևորականներին
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել բողոքի ակցիա «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները՝ հոգևորականներ և աշխարհականներ, իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից, որը բնութագրել են որպես «աստվածամերժ» և «եկեղեցական-բռնազավթչական»։ Ակցիայի պատճառը՝ հոգևորականության ներկայացուցիչների վերջին ձերբակալություններն են, այդ թվում՝ Արա­գածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Մասնակիցների կարծիքով՝ տեղի ունեցողը քաղաքականապես դրդված ռեպրեսիաներ են, որոնք ուղղված են Եկեղեցու հոգևոր հեղինակության և ազգային ինքնության թուլացմանը։ «Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների գործողությունները քաոս են սերմանում և թունավորում հանրային գիտակցությունը, ինչպես նաև թշնամանք են տարածում ժողովրդի մեջ»,-այս մասին նշել են ակցիայի մասնակիցները: Նրանք համոզված են՝ իշխանությունները ուժեղացնում են ճնշումը հոգևորականության վրա՝ ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։
    19:51
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
    Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
    19:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին
    Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նարարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 23։00-ի սահմաններում Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Գ․-ին։
    19:41
    15.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տերն է որոշում Աղոթքի նախաճաշի մասնակիցներին. փոլիթիկով չեն զբաղվում, գլոբալ հարցեր են քննարկում
    Նիկոլ Փաշինյանը այսօր Աղոթքի նախաճաշ է արել մարդկանց հետ, որոնցից ոմանք կարծում են, թե քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում մարդիկ միայն հիմա են սկսել աղոթել: Աղոթելու հնարավորությունը բաց չեն թողել նաև կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Վարդան Հունանյանը: Ստեփան Ասատրյանը կարծես, հարմարվել է նոր կարգավիճակին՝ «Աղոթքի նախաճաշ»-ին ներկայացել է աշխարհիկ հագուստով:
    19:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկից վայր ընկած երեխայի կյանքը
    Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել էին, որ երեխան իրենց մոտ էր տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել էին Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։
    19:15
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել նորակառույց տանը
    Նոյեմբերի 15-ին, Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը, հաղորդել է shamshyan.com-ը։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։ Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։  Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
    19:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
    Ես մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների` սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացման շարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց, բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին:
    18:48
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք
    Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․16⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ: Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
    18:39
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակում՝ աղոթք-նախաճաշ վարչապետի հետ, ժամերգություն՝ կաթողիկոսի
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակում՝ աղոթք-նախաճաշ վարչապետի հետ, ժամերգություն՝ կաթողիկոսի
    18:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան
    «Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նոււյնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել։
    18:20
    15.11.25
    Ավելին