Լրահոս

2025-11-18
  • Միջազգային
    Թրամփի ծրագիրը դարձավ ՄԱԿ-ի բանաձև. ՀԱՄԱՍ-ը մերժում է Գազայի խաղաղության ամերիկյան պլանը
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աջակցել է Գազայի խաղաղության վերաբերյալ Թրամփի բանաձևին՝ չնայած ՀԱՄԱՍ-ը դեմ է դրան: Ռուսաստանը, որ վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ավելի վաղ հայտարարել էր բանաձևի հետ հնարավոր անհամաձայնության մասին։
    20:54
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Աներս կապ չունի». Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավարը պնդում է՝ իր աները հարազատ հորաքրոջն է ուղեկցել ընտրատեղամաս, վարչական ռեսուրս էլ չեն կիրառել
    ՔՊ-ական Յայլոյանը նշեց նաև, թե տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ Վաղարշապատի ընտրություններից հետո Վեհափառ Հայրապետի հետևից են գնալու՝ իրենց հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար.
    20:45
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ապոկալիպսիս կամ կյանք. պայթում է սկանդալային երկընտրանքի միֆը
    Հայլուր 20։30 Ապոկալիպսիս կամ կյանք. պայթում է սկանդալային այլընտրանքի միֆը
    20:30
    18.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կարելի է հաղթել ՔՊ-ին. ո՞վ կարող է դառնալ հայկական ընդդիմության աշխարհաքաղաքական դաշնակիցը
    Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում իր կուսակցության հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը «խոսել է ապոկալիպսիսի», իսկ իշխանությունը՝ «կյանքի» մասին։ Անկախ Հայաստանի պատմության ամենաարյունալի պատերազմն ու պարտությունը բերած, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած, Հայաստանի մի շարք տարածքների օկուպացիան չվերացրած մարդը ընդդիմախոսներին է մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար, իրեն վերագրում կյանքի խոսույթն ու կանխատեսում, թե նույն երկընտրանքն է գործելու նաև 2026-ի խորհրդարանական ընտրություններում:
    20:15
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Թրամփի պլանի վերաբերյալ կօգնի վերջ դնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը. Նեթանյահու
    «Իսրայելը հաշտության ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին և կոչ է անում նրանց կարգավորել հարաբերությունները», - հավելել է Նեթանյահուն։
    20:00
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լա Գալերեա բուտիկի, Lorena Antoniazzi բրենդի և Թումո ստուդիաների նախաձեռնությամբ կստեղծվեն նորաձևության կայուն արտադրության պրոդուկտներ
    Լա Գալերեա բուտիկը, Lorena Antoniazzi բրենդը և Թումո Ստուդիաները մասնակցել են իտալական Lorena Antoniazzi բրենդի նոր՝ No Season Collection-ի ներկայացմանը։ Նոյեմբերի12-ին կայացած այս միջոցառման գաղափարն է եղել միավորվել վերամշակված, կայուն և գիտակցված նորաձևության շուրջ։ Միջոցառման ընթացքում նաև պանելային քննարկում եղավ , որի խոսնակներն էին Lorena Antoniazzi բրենդի համահիմնադիր Անդրեա Միրաբասսին, La Galleria բուտիկի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Զառա Բադալյանը, Թումո ստուդիաների դիզայնի և զարգացման ղեկավար Քրիստոֆըր Գարակէօզեանը, Նրաձևության և հագուստի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանը և Circullartex-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը։ Նախապես անցկացված մրցույթի արդյունքներով ընտրված տեքստիլի ու դիզայնի մասնագետները մեկնելու են Պերուջիա, որտեղ կայցելեն Lorena Antoniazzi-ի արտադրամաս և տեղում կծանոթանան կայուն արտադրության գործընթացին։ Վերադառնալով Հայաստան՝ Թումո Ստուդիաներում վարպետության դասեր կտան, և արդյունքում ստեղծվելու են կայուն պրոդուկտներ, որոնք վաճառվելու են ինչպես Թումո Ստուդիաներում, այնպես էլ Լա Գալերեա բուտիկում։ Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Թումո Ստուդիաներին՝ կրթական ծրագրերին աջակցության նպատակով։ Թումո Ստուդիաներում նաև ցուցադրվեցին Zgest, Ruzanne, Sonya Avagyan, Tangyan, The Muse, Recycled Denim by FDC բրենդերից կայուն հավաքածուներ:
    19:53
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
    Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
    19:45
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Cloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասին
    Ավելի վաղ Cloudflare-ի ներկայացուցիչները հաստատել էին, որ լուրջ խափանումներ են առաջացել ամբողջ աշխարհում, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել կայքեր։
    19:37
    18.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սիրտս պայթում է անճարությունից. Բաքվում տանջամահ են անում Վիգեն Էուլջեքջյանին
    44-օրյա պատերազմից հետո գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, բայց ադրբեջանցիները ոչ սայլակ են տալիս, ոչ էլ թողնում են խմել բժշկի նշանակած դեղերը: Բաքվի բանտից 45 օր ընտանիքի հետ կապ չհաստատած Վիգենը երկու օր առաջ է վերջապես հեռախոսով կարճ խոսել կնոջ ու երեխաների հետ:
    19:35
    18.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական բանակի ծանր դրության մասին են հայտնում գերիները. Զելենսկին Թուրքիայում կարևոր հանդիպման է
    Երկու վիրավոր կա Դնեպր քաղաքում՝ ռուսական անօդաչուների գիշերային գրոհից: Ըստ ուկրաինական կողմի՝ քաղաքում վնասված բնակելի տներ, վարչական շենքեր, խանութներ ու մասնավոր ձեռնարկություններ կան: Ուկրաինական 18 անօդաչու էլ ռուսական ՀՕՊ-ն է չեզոքացրել Դաշնության օդային տարածքում:
    19:31
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան
    «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ։
    19:23
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է
    Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնել հերթապահություն:
    19:19
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին․ «Ազատություն»
    «Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», - հայտարարել է բրիտանացի նախարարը։
    19:13
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
    ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։ ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։ Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․ նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ, երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։ ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։ ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը ներկայացվում է հետևյալ հղումով՝
    19:09
    18.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    «Հաղթանակ» դաշինքը վերցնում է Վաղարշապատի ավագանու մանդատները՝ թույլ չտալու Մայր Աթոռի վրա գրոհը
    «Հաղթանակ» դաշինքը վերահաշվարկի դիմում չի ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սևակ Խաչատրյանի կարծիքով՝ արձանագրված բազմաթիվ խախտումները մեծ ազդեցություն արդյունքի վրա չեն ունեցել:
    19:04
    18.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Փլուզված տան փլատակներից դուրս են բերել 76-ամյա կնոջը. գազի պայթյուն՝ Վաղարշապատում
    Հայտնի է Վաղարշապատի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզման պատճառը: Ըստ փրկարար ծառայության՝ գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել, ինչից հետո տունը փլուզվել է: Ինչպե՞ս է փրկվել 76-ամյա տանտիրուհին, որ արգելափակված է եղել փլատակներում:
    18:54
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի
    Փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվելու։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրել է խափանման միջոց կալանքը: Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Մեկնում եմ «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող մեր ընկերը ազատ կարձակվի»,-գրել է նա։
    18:50
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի
    «Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի:
    18:43
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում բախվել են «Chevrolet»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը բռնկվել է. զnh կա
    Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 վիրավոր: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և քաղաքացիների հայտնած վիրավորների ինքնությունը: Քնննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
    18:38
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի սուր հայտարարությունները՝ առաջին անգամ կալանավորումից հետո
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի սուր հայտարարությունները՝ առաջին անգամ կալանավորումից հետո
    18:30
    18.11.25
    Ավելին