Լրահոս

2025-11-22
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ր եկամուտները ենթակա չեն լինի հայտարարագրման. նոր փոփոխություններ են առաջարկվում. «Փաստ»
    «Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» և «Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագծերը։ Ըստ նախագծի հեղինակների, Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող եկամուտները: Սահմանվել է նաև, որ եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Միաժամանակ, սահմանվել է, որ կառավարությունը իրավասու է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր: Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանված չեն։
    09:30
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են «իրար խառնվել» իշխանությունները. «Փաստ»
    «Արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը, ինչպես գիտեք, առաջնահերթություն է, բացարձակ առաջնահերթություն»,-ասել էր Զախարովան ու մանրամասներ ներկայացրել ներդրումային որոշ մանրամասներ: Ի մասնավորի, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել էր, որ 2017-2023 թվականներին, ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը, ընկերությունը ծախսել է 680 միլիոն դոլար, իսկ 2024-2034 թվականների համար նախատեսված էին 795 միլիոն դոլարի ներդրումներ։
    09:25
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. գլխավոր դատախազություն
    Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2011 թվականին Գավառ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ՍՊ ընկերության կողմից հողամասերն արդյունաբերության նպատակով օգտագործելու մասին, 5.6 հա մակերեսով հողամասը 473 հազար դրամով օտարել է ՍՊ ընկերությանը` որպես վարելահող՝ առանց փոփոխելու հողամասի նպատակային նշանակությունը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերության և Գավառի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 434 միլիոն 700 հազար դրամ կադաստրային արժեքով 35 հա մակերեսով հողամաս: Հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 74 հազար 497 դրամով: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գավառի նախկին համայնքապետ Գ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի, ընկերության աշխատակցի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը): Քրեական վարույթի շրջանակում 5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին, հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, իսկ 35 հա մակերեսով հողամասի վերաբերյալ պայմանագրի հիման վրա կնքված վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել. հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին: Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը: Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
    09:20
    22.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նախընտրական հանրահավաքների շարք է սկսել. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նման խոշորամասշտաբ միջոցառմամբ փորձում է առավելագույնը «համախմբել» վարչական ռեսուրսը, քանի որ հիանալի հասկանում է, որ 2026 թվականին արդար, ազնիվ ընտրություններով հաջողության հասնելու որևէ նույնիսկ տեսական շանս չունի:
    09:15
    22.11.25
    Ավելին
2025-11-21