Լրահոս
2025-12-09
-
ՀայլուրՀայլուր 12։30 Խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը. մանրամասներ է հայտնում փաստաբանըՀայլուր 12։30 Խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը. մանրամասներ է հայտնում փաստաբանըԱվելին12:3009.12.25 -
ՔաղաքականՀայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում ևս գրված է, որ Հայ Եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից. Միքայել ԲադալյանԱյն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից, ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներռաված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը: Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, ՈՒրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:Ավելին12:1709.12.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 09.12.2025Մամուլի տեսություն 09.12.2025Ավելին12:1009.12.25 -
ԻրավականՋրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ: Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին: Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանմության Սևանի բաժին: Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ: Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։Ավելին12:0509.12.25 -
ԻրավականԳալյանը չի՞ տիրապետում իրավիճակին. Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունիՄիքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը, ի հեճուկս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, հայտում է, որ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ինչը հաստատել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրաբույժը: Արդարադատության նախարար Գալյանը երեկ հայտնել է, թե որևէ սուր առողջական խնդիր չունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը. ««Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ․ խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, որ գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի և այդտեղ պահվող անձանց հետ։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, համապատասխան գերատեսչությունը անհրաժեշտ գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է, և, ըստ էության, որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել»,- ասել էր Գալյանը: «News.5tv.am»-ի զրույցում Արա Զոհրաբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ դիմումներ է ներկայացրել պետական գերատեսչություններին. «Միքայել Սրբազանի վիրահատության հարցով ես ինքս դեռևս հոկտեմբերի 7-ին դիմել եմ քրեակատարողական ծառայությանը և խնդրել եմ, որ համապատասխան համաձայնությունը իրենք ստանան Միքայել սրբազանից, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ կալանավորված անձը պետք է համաձայնություն տա: Քրեակատարողական ծառայությունը այդ ողջ փաթեթը ուղարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը առողջապահության նախարարության ենթակայության ներքո է գործում: Դրանից հետո ես հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 10-ին դիմումներ եմ հասցեագրել այդ կառույցին՝ կցելով «Իզմիրլյան» կենտրոնի ախտորոշման փաստաթղթերը, կցելով նաև էպիկրիզը, Միքայել Սրբազանի համաձայնությունը, և խնդրել ենք, որ Սրբազանի հաշվին կազմակերպեն վիրահատությունը «Իզմիրլյան» կենտրոնում: Իրենք պատասխան են ուղարկել մոտ մեկ ամիս անց, չեն գրել իր հաշվին վիրահատությունը մերժում են, թե ոչ, այլ ուղղակի գրել են, որ իրենց բժիշկ վիրաբույժն էլ է ստուգել, ախտորոշել է այդ հիվանդությունը, խորհուրդ է տվել պլանային վիրահատություն, նշել է, որ անվճար կարողեն վիրահատել, որից Աջապահյանը հրաժարվել է: Այսինքն՝ ակնհայտ է, որ խուսափողական պատասխան են տվել, մեր դիմումի խնդրամասի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնել: Արդեն 2 ամիս անցել է, բայց այդ հարցը դեռևս քննարկումների շրջանակում է: Ակնհայտ է, որ արհեստականորեն բյուրոկրատական այս քաշքշուկը ստեղծելով՝ իրենք ի վերջո խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Միքայել Սրբազանը իրավունք ունի իր նախընտրած հիվանդանոցում իր նախընտրած բժշկի մոտ ստանալ բուժօգնություն: «Իզմիրլյան» կենտրոնը ունի այդ պայմանները, որ քրեակատարողական հիմնարկում կալանք կրող անձի վիրահատությունը կազմակերպի»,- ասաց Զոհրաբյանը: Փաստաբանը Միքայել Սրբազանի նկատմամբ այս վերաբերմունքը բացատրում է նրա անձի նկատմամբ եղած քաղաքական մոտեցումներով. «Դա իրենց քաղաքական կեցվածքն է: Իրենք որոշակի քաղաքական նեգատիվ գնահատական ունեն և՛ Միքայել Սրբազանի անձի նկատմամբ, և՛, բնականաբար, նաև այդ բժշկական կենտրոնի նկատմամբ: Սա է պատճառը, որ այսպիսի բյուրոկրատական դժվարություններ են ստեղծում մեզ համար»,- ասաց Զոհրաբյանը:Ավելին11:5609.12.25 -
ԻրավականՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը․ Ռոբերտ ԱմստերդամՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»։Ավելին11:4709.12.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնումԴեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Վարդուհի Մանիկյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում Վարդուհի Մանիկյանը հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին11:4009.12.25 -
ՔաղաքականՏարոն Չախոյանը 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում է առաջադրվել․ ArmlurՆշենք, որ Տարոն Չախոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:Ավելին11:3709.12.25 -
ԱրցախԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԱդրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Artsakh Monuments»-ը: Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։Ավելին11:2509.12.25 -
ԻրավականՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և ՊՆ հինգ ծառայողների: Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ավելին11:1509.12.25 -
ԻրավականՄիհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԴեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին հարցման: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:Ավելին11:0809.12.25 -
ՀասարակականQR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած. «Հետք»Երբեմն լսում ենք, որ սա լավ համակարգ է և նպաստում է տնտեսության մեջ ստվերի կրճատմանը, երբմեն էլ՝ որ «Ի-Մարկ»-ն ունի մենաշնորհ, և ի սկզբանե ընկերության ստեղծումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, ՊԵԿ-ում պաշտոնեական դիրքի չարաշահում։Ավելին11:0409.12.25 -
ՀասարակականՈմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը․ Նարեկ ԿարապետյանՇարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ոմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը: Ամեն մեկը անում է այն, ինչ ձեռից լավ է գալիս»,- գրել է նա:Ավելին11:0009.12.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապըԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել:Ավելին10:5209.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.03 դրամ:Ավելին10:4609.12.25 -
Մամուլի տեսությունԱրցախին նվիրված լսումներ կլինեն․ «Հրապարակ»Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։Ավելին10:4109.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ վարչությունը դեռ ամփոփում է նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։Ավելին10:3809.12.25 -
Մամուլի տեսությունՈւշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում. «Իրավունք»Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձեւը: Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:Ավելին10:3509.12.25 -
Մամուլի տեսությունՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»«Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՔԿԱԳ-ի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների դրույքաչափերի փոփոխություն իրականացնել։ Ահա դրանցից մի քանիսը։ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը։Ավելին10:3209.12.25 -
Մամուլի տեսությունԱյս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։Ավելին10:2809.12.25