Լրահոս
2025-12-23
-
ՀասարակականԵղվարդ-Զովունի ավտոճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներն ու կողաշրջվել, սկսվել է գազի արտահոսքԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք: ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։Ավելին17:0023.12.25 -
Քաղաքական«Ես շարունակում եմ պաշտոնավարել»․ Շիրակի մարզպետն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերինԿրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշեց Շիրակի մարզպետը։Ավելին16:5123.12.25 -
ՔաղաքականՔուչի բազառ՝ Երևանի քաղաքապետարանում. կրքերը լոճվել են ավագանու նիստինՀետսովետական Երևանի ամենամութ ու վտանգավոր ետնախորշերի բառապաշարն է քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտցրել քաղաքապետարանի լուսավոր դահլիճ: Թեժ է անցել ավագանու նիստը: Քաղաքագլուխը կոպիտ բառապաշարով փորձել է զսպել ընդդիմադիրներին, ժառգոնային բառերով՝ նրանց մեղադրել «ապերավատ» լինելու համար:Ավելին16:4823.12.25 -
ՀասարակականԿասեցվել է «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):Ավելին16:4523.12.25 -
ՀասարակականԱդրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել էԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին16:4523.12.25 -
ԻրավականԴիանա Գասպարյանին վերաբերող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ «Հետք»Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին առաջադրված քրեական վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն առաջիկա օրերին կուղարկվի դատարան:Ավելին16:4223.12.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը բանտից ուղերձ է հղելՇարժման հաշվետու ժողովի ավարտից հետո՝ ժամը 18։00-ին, նույն վայրում տեղի կունենա շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։Ավելին16:3623.12.25 -
ՄիջազգայինԻսրայելի անվտանգության ոլորտի պաշտոնյաները զգուշացնում են Իրանի հետ պատերազմի «պատահական» բռնկման վտանգի մասին. YNETԻսրայելական անվտանգային մարմինները մտահոգված են, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հանրային հռետորաբանության և մեդիա արտահոսքերի աճը կարող է հանգեցնել իրավիճակի սխալ ընկալման և չնախատեսված էսկալացիայի: Այս մասին գրում է իսրայելական Ynet կայքը:Ավելին16:2923.12.25 -
ՔաղաքականՄեր ղեկավարը դրսում խելոք է, իսկ ներսում ձևացնում է, թե ուժեղ է ու բանտարկում է իր ընդդիմախոսներին. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին16:2023.12.25 -
ՀասարակականԵրևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԴեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ․-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ․-ն։ Կասկածյալը պարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ վերջինիս մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վլադիմիր Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին16:1723.12.25 -
ՔաղաքականՀերիք է նվաստացնել սեփական ազգին. Ալեքսան Ալեքսանյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովին ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։Ավելին16:0623.12.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում անջատել են լույսը՝ ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար. զանգվածային հարվածներՎաղ առավոտյան Ռուսաստանը ավիահարվածներ Է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունը բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում: Ռուսական մամուլն էլ գրել է ուկրաինական բանակի գնդակոծությունների մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրակինական զորքը գիշերը գրոհել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։Ավելին16:0023.12.25 -
ՀայաստանՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըԱվելին15:5723.12.25 -
ՔաղաքականՀանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ. Արթուր Միքայելյան«Հանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ»։ Այս մասին հայտնեց «Գիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայելյանը։Ավելին15:5323.12.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսական հացահատիկի տրանզիտը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովԸստ տեղեկությունների՝ առաջին խմբաքանակը բաղկացած է 8 վագոնից, որոնք ուղևորվում են դեպի «Երևան» կայարան։Ավելին15:5023.12.25 -
ՔաղաքականԱնցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով». Գոհար Ղումաշյան«Անցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով»»։ Այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։Ավելին15:4623.12.25 -
ՔաղաքականՄեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր. «Մեր ձևով» շարժման անդամ«Մեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր»։ Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Դանիելյանը։Ավելին15:3623.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելԱվելին15:3023.12.25 -
ՔաղաքականՄենք թիրախավորումներից չենք վախենում. Արեգա ՀովսեփյանԱյս մասին ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։Ավելին15:2723.12.25 -
ՄիջազգայինԻսրայել-Հունաստան-Կիպրոս. ռազմական առանցք Արևելյան ՄիջերկրականումԹուրքական մամուլը լուսաբանում է Երուսաղեմում կայացած Նեթանյահու-Միցոտակիս-Քրիստոդուլիդիս եռակողմ հանդիպումը որպես Անկարայի դեմ ուղղված քայլ։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը պաշտոնապես պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Թուրքական աղբյուրները, վկայակոչելով հունական մամուլը, նշում են Միջերկրական ծովում համատեղ զինված ստորաբաժանումների ստեղծման հավանականությունը, ինչը որակվում է որպես «սպառնալիք Թուրքիայի շահերին»։ Անկարան այս հանդիպումը դիտարկում է որպես փորձ՝ շրջանցելու Թուրքիային տարածաշրջանային գազային նախագծերում։ Հատկանշական է, որ այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների ու Կիպրոսի հարցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։Ավելին15:2423.12.25