Լրահոս
2025-12-25
-
ՀասարակականՕտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքովՆախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։Ավելին22:1525.12.25 -
ՀասարակականՆույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը․ Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին (տեսանյութ)«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները ներկա են գտնվել Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:Ավելին22:0025.12.25 -
ՔաղաքականՄարդիկ երեխա են ունենում փողի համա՞ր. ծնելիության նպաստի չափը փոխվում էԱռողջության ապահովագրության ծրագիրը որպես դրոշակ թափահարող իշխանությունը իջեցնում է դրոշակը երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրով: Համահարթեցվում է առաջին, թե հինգերորդ երեխայի ծննդի համար տրվող փողի չափը՝ հասցնելով նվազագույնին՝ 500 000 դրամի: Կառավարությունը որոշումն ընդունել է, Ազգային ժողովը պետք է հաստատի այն: Ի դեպ, Հայաստանի իշխանությունն այսպիսի որոշում է ընդունել այն դեպքում, որ Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ առաջին անգամ Երևանում մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին:Ավելին21:4625.12.25 -
ԱշխարհՀռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջևՀռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը նաև միասնության կոչ է արել Եվրոպային՝ ընդհանուր քրիստոնեական արմատների և պատմության ոգով։Ավելին21:3725.12.25 -
ՀասարակականԲոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ․ ՎեհափառԴեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։Ավելին21:2625.12.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի անունը չեն տվել դատարանում հարցաքննված վկաները. ո՞րն է Գյումրիի քաղաքապետի մեղքըԱյսօր Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին վերաբերող գործի քննությունն է շարունակվել հակակոռուպցիոն դատարանում: Ղուկասյանի օգտին խոսող երեք վկաներին լսելուց հետո Գյումրիի քաղաքապետը հայտարարել է, որ եթե իրեն մեղադրում են ի ենթակաների սխալների համար, ապա պետք է մեղադրյալներ դառնան նաև մարզպետները, նրանց տեղակալներն ու ենթակաները, կառավարության անդամները:Ավելին21:1625.12.25 -
ՔաղաքականՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու. «Իշխանություն» լրատվական2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ «Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70 մ² և 4 մ² հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։Ավելին21:0825.12.25 -
ՀասարակականԼրագրողը չպետք է զրկվի իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից լոկ այն պատճառով, որ նրա հարցը դուր չի եկել պատգամավորին. հայտարարությունԱրդյունքում՝ 2025թ. դեկտեմբերի 17-ին լրագրող Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու, ապա 2 օր անց Սոնա Գրիգորյանն ապօրինաբար զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող, և դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:Ավելին21:0025.12.25 -
ՀասարակականՊատիվ ունեցա մասնակցելու ըմբշամարտի Հայաստանի առաջնության պարգևատրման արարողությանը․ Լևոն ՔոչարյանՀրապարակված տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին20:5025.12.25 -
ՀասարակականՎանաձորում բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-նԴեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» վրա բախվել են Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռաֆիկ Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Ավելին20:4525.12.25 -
Քաղաքական«Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին»․ Վաղարշապատի նախկին ՔՊ-ական ղեկավարը՝ հարուցված քրեական գործի մասինՆա մասնավորապես գրել է․ «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին:Ավելին20:3525.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եւս մեկ ձախողում. ինչպե՞ս են ջուրն ընկել հերոս-հարկատուների փողերըՀայլուր 20։30 Եւս մեկ ձախողում. ինչպե՞ս են ջուրն ընկել հերոս-հարկատուների փողերըԱվելին20:3025.12.25 -
ԻրավականՈստիկանության 5 ծառայող ազատվել է պաշտոնիցՀամակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է: Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները:Ավելին20:1525.12.25 -
ԻրավականԴատաքննությունից թաքնվելու համար հետախուզվողը տեղափոխվել է ՀայաստանՔրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից դեկտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով դատաքննությունից որպես ամբաստանյալ խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0025.12.25 -
ՀասարակականՀՀ մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։Ավելին19:4725.12.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Նուբարաշենում․ կան վիրավnրներԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:3925.12.25 -
ՔաղաքականԻշխանականներ ջան, էլի չստացվեց․ ձեր քաղտեխնոլոգն արդեն յուղ է վառում, ի դեպ՝ ադրբեջանական յուղ․ Ալեքսան Ալեքսանյան«2015 թվականին «Սաֆիսա» ռեստորանի 70% բաժնետեր դարձել է մեր հայրենակից Վաչագան Պետրոսովը, և Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականին։Ավելին19:3025.12.25 -
ՔաղաքականՃարպակալության դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը հիվանդանոցները չգրոհելու կոչ է անումԹե որքանով կհաջողի Հայաստանի իշխանության առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը, պարզ կլինի եկող տարվանից: Հունվարի 1-ից 1 մլն 600 000 մարդ կներառվի այդ ծրագրի առաջին փուլում: Այս թիվը այնքան է վախեցրել Նիկոլ Փաշինյանին, որ նա հորդորել է մարդկանց հունվարից չգրոհել բժշկական հաստատությունները՝ հո սև ուրբաթ չէ:Ավելին19:2525.12.25 -
ՀասարակականՀունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։Ավելին19:1525.12.25 -
ԻրավականԱրսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ․ փաստաբանԱրսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:Ավելին19:0025.12.25