Լրահոս
-
Կրթություն և գիտությունՈ՞ւմ է խանգարում Նժդեհի ուսմունքը. Մերժված ազգային կրթությունԱվելին23:0012.02.21 -
ՔաղաքականՀայաստանի տարածքային անվտանգությունը Հայաստանը չի ապահովում. Ստեփան ԴանիելյանԱվելին22:2012.02.21 -
ՀայաստանՀուշագիր «չկա», բայց դրա կետերը կատարվում են. «տեղ-տեղ» հանձնվող ՍյունիքըԱվելին22:1112.02.21 -
ՔաղաքականՀույսը ռուսն է ու աստված. 109 օր գերեվարված Հրայրը եվ Անահիտի վառած 109 մոմըԱվելին21:5412.02.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Ավելին20:3512.02.21 -
Արցախ«Պաշտպանության նախարարը և վարչապետն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել». ՊՆՊաշտպանության բանակի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել։
Ավելին20:1012.02.21 -
Քաղաքական«Մարության-իշխանություն հակասությունը խորանում է».«Հրապարակ»Ավինյանն է վերահսկում ավագանու «Իմ քայլականների» թեւը, երեկ վիզ են դրել, որ էսօր էդ բյուջեի վերաբաշխումը տապալեն, Հայկոն իմացել է, որ ուզում են ձախողեն քվեարկությունը, ինքն է սկսել ում հետ կարա կապվի, որ անցկացնեն»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը։
Ավելին19:3512.02.21 -
Հայաստան«Փաշինյանի իրական հենարանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է, իրենք չպետք է ռիսկ ունենան դուրս գալ փողոց». Վազգեն ՄանուկյանՓետրվարի 20-ին շարժումն սկսում է զանգվածային միջոցառումներ, հանրահավաքի օրակարգը մնացել է նույնը՝ ազատվել այս դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և կստեղծի պայմաններ, որ արդար ընտրությունների միջոցով ժողովուրդը ընտրի իր նոր իշխանությանը:
«Երկու օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որ ստիպեց ինձ դիմել ժողովրդին և մինչև հանրահավաքը ձեզ հետ խոսել: Պատահաբար պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց: Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում թե ի՞նչ է կատարվում, Սյունիքում, ինչու ենք մենք կորցնում մեր սահմանները, մեր ճանապարհներն, ոմանք ասում էին իշխանությունն ուղղակի պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին, պարզվեց, որ ոչ, կա ևս մի դավաճանական փաստաթուղթ»,- նշեց նա:
Մանուկյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ասվում էր, որ զորքը պատերազմից հետո պետք է կանգնած մնա այն տեղում, որտեղ պատերազմը ավարտվել է, սակայն հայկական սահմանների որոշ հատվածներում նահանջ է եղել. «Նիկոլ Փաշինյանի հրամանով մեր զորքը Զանգելանից ու Կուբաթլուից հետ նահանջեց դեպի Սյունիքի սահմաններ, պարզվեց, նա մեր ժողովրդից գաղտնի փաստաթուղթ ունի: Ավելին, երեկ տարածվեց հայտարարություն, որ լրատվամիջոցներն իրավունք չունեն գնալ Սյունիք ինքնակամ և լուսաբանեն իրավիճակը դա նշանակում է, որ ոնց որ 44 օր մտածում էինք հաղթելու ենք և հետո պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք, փակել էին մամուլը, նույնը հիմա կատարվում է Սյունիքում՝ փակում են մամուլը: Սա ցույց է տալիս, որ այս 6 կետով չենք բավարարվելու, որ էլի կան պայմանավորվածություններ»:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ տարիներ շարունակ մենք հաղթել ու պարտվել ենք, բայց որ երկրի ղեկավարն, առանց ժողովրդին տեղյակ պահելու ժողովրդի հետևից ծախի պետությունը այդպիսի բան մինչև հիմա չի եղել.
«Ադրբեջանցիներն այնքան «վերխ» ունեն մեր վրա, որ որոշում են, Կապանը պետք է գրենք Ֆ-ով ու մերոնք փաստաթուղթը այդպես են գրում: Հիմա ասում են՝ Նժդեհի արձանը պետք է հանել Մարտունիից: Ինչո՞ւ են ասում, որ հանեն արձանը, Նժդեհը այն մարդն էր, որ պահեց Սյունիքը դա է պատճառը, որ ադրբեջանցիներն ուզում են իր արձանը հանեն, որովհետև իրենք են ուզում Սյունիքը վերցնեն, Նժդեհը՝ սիմվոլն է Սյունիքի և չեմ զարմանա, եթե մեր իշխանությունները հանեն այդ արձանը»:
Մազգեն Մանուկյանը կոչ արեց համաժողովրդական շարժման միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին.
«Նա կամավոր չի գնալու մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները, որո՞նք են այդ հենարանները՝ կա ժողովրդի մի հատված, որ չի գիտակցում ի՞նչ է կատարվում և մեր պարտքն է նրանց դա բացատրել, բազմաթիվ կուսակցությունները, ՀԿ-ներ: Փաշինյանի իրական հենարանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է, իրենք չպետք է ռիսկ ունենան դուրս գալ փողոց, որովհետև իրենք նպաստում են դավաճանությանը, այն «Իմ քայլի» պատգամավորը, որ դուրս չի գալիս խմբակցությունից պետք է համարենք դավաճան: Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին՝ դավաճան են ու ժողովուրդը նրանց չպետք է թույլ տա փողոց դուրս գա: Մյուս քայլը պետք է լինի, որ «Իմ քայլը»-ից դուրս գան բազմաթիվ մարդիկ, որոնք սնվում և ծառայում են դրսին և իրենք էլ նպաստեցին Փաշինյանին իշխանության բերելու և իրենք էլ մասնակից են այս դավաճանությանը»:
Ըստ նրա՝ չորրորդ խումբը ծախուներն են, որոնք փողի, արտոնություն ստանալու համար, ծառայում են ցանկացած իշխանության. «Նրանք, իրենց ծախելով, ագրեսիա են ցուցաբերում, նույնը իրենց դեմ պետք է անել, ատելության դեմ ՝ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա, դա է մեր ճանապարհը»:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ դիմելու է շարժման գործընկերներին, որ Երևանից հարյուրավոր մեքենաններով գնան Սյունիք, հանդիպեն սյունեցիների հետ, որ «դիմացինը» իմանա, որ ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար:
Ավելին18:0312.02.21 -
ՄիջազգայինԵՄ-ում հայտնել են, որ ի գիտություն են ընդունել Լավրովի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին հայտարարությունըԵվրամիությունում ի գիտություն են ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին խոսքերը, ինչպես նաև այդ կապակցությամբ Կրեմլի մեկնաբանությունները, հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Ավելին17:3712.02.21 -
ՍպորտՄխիթարյանը խուսափում է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց. Իլարիո դի ՋովամբատիստաԻտալացի հայտնի մարզական լրագրող Իլարիո Դի Ջովամբատիստան վերջին հեռուստաեթերներից մեկի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ավելին17:1812.02.21