Լրահոս
-
Հայաստան«Հիմա ես գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար». Ռոբերտ ՔոչարյանՀիմա ես գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, և ոչ միայն՝ արժանապատիվ խաղաղություն, այլև՝ բարեկեցիկ կյանք։ Այդ 10 տարիների ընթացքում նաև ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Արցախի հետ միասին, և սա փաստ է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ավելին19:2123.04.21 -
Հայաստան«Վարչապետը Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե ի՞նչ էր՝ սա ուղղակի զավեշտ է». Ռոբերտ Քոչարյան«Երբ Տավուշում մեկ դիրք էին գրավել, պարզվում է, որ նա կոորդինացնում էր մարտական գործողությունները, հիմա այս պատերազմի ժամանակ պարզվում է, որ ինքն ընդամենը մոդերատոր է, այդպես է լինելու բոլոր հարցերում։ Պատասխանատվությունից փախնող իշխանությունը պետք է օր առաջ զրկվի այդ իշխանությունից։ Այդ իշխանությունն ասում է՝ ժողովուրդ ջան ես ձեզ սիրում եմ, և այլն, բայց ինձ հետ հույսեր մի կապեք»:
Ավելին18:1423.04.21 -
ԱրցախՀիմնադրամը սկսել է Արցախի տուժած բնակչության բժշկական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի վնասների փաստաթղթավորմանը գործընթացը․ ՄԻՊ գրասենյակ2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը (Anna Astvatsaturian Turcotte), ով նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի մասին:
Ավելին17:3323.04.21 -
ՀայաստանԿայացել է «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը2021 թ․ ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը։ Կուսակցության հիմնադիր և ղեկավար Մհեր Տերտերյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը, գործունեության նպատակները, ուղղություններն ու սկզբունքները, ինչպես նաև կուսակցության կառուցվածքն ու վարչության անդամների թեկնածուներին, որոնք ընտրվեցին փակ, գաղտնի քվեարկությամբ։
Ավելին17:1823.04.21 -
ՀայաստանՀՀ տարածքում ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է առանց տեղումների եղանակԵրևան քաղաքում՝ ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Ավելին17:0323.04.21 -
ՀայաստանՎարչապետը որեւէ տուն չի մտել առանց թույլտվության. Մակունցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասինԻնչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե «Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան», Մակունցն ասաց. «Այն մեկնաբանությունը, որը տվել է առաջին նախագահը, չի համապատասխանում իրականության:
Ավելին16:2123.04.21 -
Քաղաքական«Կարդացի ՀԽՍՀ վաստակավոր չոբան, ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտնված Մելիքսեթ Պողոսյանի արձագանքը Վահե Հակոբյանին»․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ«Կարդացի ՀԽՍՀ վաստակավոր չոբան, ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտնված Մելիքսեթ Պողոսյանի արձագանքը Վահե Հակոբյանին։ Ի՞նչ կարող եմ ասել, ցավում եմ, որ այս տաղանդաշատ մարդը ներկա իշխանությունների օրոք ստիպված է զբաղվել քաղաքականությամբ և խոսել բաներից, որոնց մասին ունի շատ մոտավոր պատկերացում։ Իշխանափոխությունից հետո խոստանում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի պարոն Պողոսյանը վերադառնա իր սիրած զբաղմունքին, դրանով իսկ նպաստելով անասնապահության զարգացմանը երկրում»։
Ավելին16:1223.04.21 -
ԻրավականԵրեք պատերազմի մասնակցած Աշխարհապետին ձերբակալել են. փաստաբանը հաղորդում կներկայացնիՇուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը դեռևս ձերբակալված է։ Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք՝ խուլիգանություն կատարելու կասկածանք։
Ավելին16:0023.04.21 -
ՀայաստանՈրեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ ՔոչարյանՈրեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ այս հանդիպումը եղել է ապրիլի 21-ին:
Ավելին15:4723.04.21 -
Հասարակական«Պարոն Փաշինյա՞ն. Էս պարզվեց՝ մորդ որ հայհոյում են՝ ծանր ես տանո՞ւմ: Նոր նկատեցի՞ր, թե ինչ ցավալի բան է». Հայկ ԱլումյանԵրեք տարի թեժ կողմնակիցներդ ու ֆեյքերդ ամենակեղտոտ ձևով հայհոյում են յուրաքանչյուրի, ով համարձակվում է քո կարծիքին հակասող կարծիք հրապարակել: Այլ կարծիք պարունակող ամեն մի նյութի տակ անցենզուր քոմենթներ են թողնում, պարտադիր:
Ավելին15:3723.04.21 -
Հայաստան«Ինձ գնահատողը Դուք չեք…»․Մելիքսեթ Պողոսյանը՝ Վահե ՀակոբյանինՁեր ղեկավարման օրոք էր նաև, որ մարզում մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, մարդկանց լարելով միմյանց դեմ…
Ավելին15:2723.04.21 -
ԻրավականՀնարավոր է՝ նախատեսում են տարածքների զիջումներ, և անհրաժեշտ էր մեկուսացնել հատկապես ակտիվ ընդդիմադիրներին, որոնք ինքնապաշտպանական միջոցների կարող են դիմել․ Գոհար Մելոյան«Սյունիքի դեպքերով հարուցված քրեական գործերն ինքնին հակաիրավական, ապօրինի բնույթի են և ազատազրկված անձանց իրավունքները խախտել են։ Նրանց անհապաղ պետք է ազատ արձակվեն և հակառակ դեպքում ՄԻԵԴ կհասնեն այս գործերը»,–ասաց նա։
Ավելին15:1823.04.21 -
ՀայաստանՀՀ իշխանությունները միտում չեն ունեցել տարանջատելու հասարակությանը. Լիլիթ Մակունց«Մեր գործողություններով մենք որևէ կերպ չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու նման գործողություններ», - ասաց Լիլիթ Մակունցը։
Ավելին14:5423.04.21 -
ԻրավականԴատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը«Սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը դատավոր Վ.Գրիգորյանի որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ, շնորհակալություն Դատարանին...»,- գրել է փաստաբանը։
Ավելին14:3823.04.21