Լրահոս
2026-01-16
-
ԻրավականՔննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն․ փաստաբան«2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:Ավելին10:4216.01.26 -
ՀասարակականԳևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ «Հետք»Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Գրում է Հետքը։Ավելին10:3416.01.26 -
Մամուլի տեսությունԻրավապահները շարունակում են սրբորեն կատարել Փաշինյանի կամքը․ գիշերուզօր հսկում են առաջնորդարանը․ «Հրապարակ»Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմական առաջնորդի պաշտոնից, ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Որոշմանն անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական, ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «շրջիկ հավատացյալների» խմբով Մասիսի եկեղեցում մասնակցեց պատարագի։ Մենք տեղեկացանք, որ իրավապահները շարունակում են սրբորեն կատարել Փաշինյանի կամքը եւ գիշերուզօր հսկում են առաջնորդարանը:Ավելին10:2516.01.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհաին քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:Ավելին10:1916.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն իր թիմով շաբաթ օրը հերթական խնջույքին է մասնակցելու։ Մեր տեղեկություններով այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։Ավելին10:1016.01.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանն ուզում է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։Ավելին10:0616.01.26 -
Մամուլի տեսությունԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվել. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է՝ «Մենք կանք»։ Եվ չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ծառս են եղել՝ իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։Ավելին09:5916.01.26 -
Մամուլի տեսությունԲրյուսովում իրավիճակը դեռևս լարված է. «Ժողովուրդ»Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում:Ավելին09:5416.01.26 -
Մամուլի տեսություն9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. «Ժողովուրդ»Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ գույք՝ 8 անհատական բնակելի տունը 2006 թվականին նույն օրում ժառանգություն է ստացել, 2 ավտոտնակ ձեռք է բերել 2007 թվականին, 2 հասարակական նշանակության շինություն ձեռք է բերվել 2010 թվականին։ 1 հողամաս և ևս 1 անհատական բնակելի տուն ձեռք է բերվել 2023 թվականին, սակայն նախորդ հայտարարագրում գնման մասին տվյալները՝ արժեքը և գործարքի մյուս կողմը, անհայտ են։Ավելին09:4816.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:Ավելին09:4216.01.26 -
ՔաղաքականՎերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը․ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի․ ԴանիելյանՄինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։Ավելին09:3016.01.26 -
ՔաղաքականԱռաջին գրկախառնությունը՝ դաժան գերությունից հետո. հուզիչ հանդիպումներ և երկար հարցաքննություններԲաքվի 5 տարվա գերությունից Երևան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանն ու նրա կինը վերջապես հանդիպեցին այսօր: Զինվորական քննչական վարչության հետնամասում՝ Վիգենի՝ առնվազն 5 ժամ տևած հարցաքննությունից հետո:Ավելին00:1916.01.26 -
ԻրավականՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը վիճարկվում է դատարանում. «Տաշիր Կապիտալի» պահանջը«Տաշիր Կապիտալը» դատարանում վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին լիցենզիայից զրկելու որոշումը: Պահանջում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ անցած տարի նոյեմբերի 17-ին կայացրած որոշումը անվավեր ճանաչվի: Այսօրվա դատական նիստին «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները պահանջել են՝ որպես երրորդ կողմ դատարան հրավիրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։Ավելին00:0916.01.26
2026-01-15
-
ՀասարակականՄարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում. վրաերթի են ենթարկել 2 ոստիկանի. հնչել են կրակոցներԱյսօր՝ հունվարի 15-ին, մարտական ֆիլմ հիշեցնող հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիաի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։ Վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։ Այս պահին պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների ինքնությունը։Ավելին23:5515.01.26 -
ՔաղաքականՍոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա. պատգամավորՄիայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։Ավելին23:4515.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը պատասխանեց Թրամփի ուղու վերաբերյալ 5 իրավական հարցադրումներից միայն մեկին․ Գոհար ՄելոյանԱյսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դրանցից առաջինին՝ հայտնելով, որ «ԹՐԻՓՓ Զարգացման» ընկերությունը գրանցվելու և հիմնադրվելու է Հայաստանում։Ավելին23:3015.01.26 -
ՀասարակականՍուրբ Գեղարդն ու իր առաքելությունը. Հայկ ԴեմոյանՀայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից` վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով` տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար: Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:Ավելին23:1515.01.26 -
ԻրավականԽոսքի իրավունքից կզրկե՞ն Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին. դատախազների միջնորդությունըԲագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել մեղադրյալների խոսքը: Նրանք պնդում են, թե դատարանը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, թույլ չտա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներ ունենան: Պաշտպանները առարկում են. այդ միջնորդությունը՝ քաղաքական հետապնդումները իրավունքի դաշտ տեղափոխելու փորձ են անվանում:Ավելին23:0515.01.26 -
ՔաղաքականԵթե Ֆիդանը չասեր, որ Թուրքիայի իշխանությունը աջակցում է Նիկոլին, դուք դա չգիտեի՞ք․ Ռուբեն ՄխիթարյանԱվելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին22:5315.01.26 -
ՄիջազգայինՓխրուն խաղաղություն՝ Իրանի փողոցներում. ռազմական գործողությունը չի բացառում ԹրամփըՉնայած Միացյալ Նահանգները ռակետային ջրասուզակ է տեղակայում Պարսից ծոցում՝ փորձագետները կարծում են, որ Թրամփը Իրանին հարվածելու մտադրություն չունի: Իրանում կրքերը մի քիչ հանդարտվել են: Ավելի քան 2 շաբաթ տևած բողոքի ցույցերի ժամանակ 25 վարչական շենք, 44 մզկիթ է վնասվել:Ավելին22:4715.01.26