Լրահոս

2022-02-09
  • Img default alt hy
    Հայաստան
    Անթալիա մեկնելու հարցը կորոշվի Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո. Արարատ Միրզոյան
    Կմեկնի Հայաստանի պատվիրակությունը մարտ ամսին Անթալիա թե ոչ` պարզ կլինի փետրվարի 24-ին Վիեննայում նախանշված ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ` ուղղված Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ այս հարցով Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։ Ինչ վերաբերում է Անթալիայի համաժողովին մասնակցելու խնդրին, ԱԳ նախարարը հայտնեց, որ Թուրքիայից այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացվել է իր ու Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում առայժմ չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա մեկնելու մասին մամուլում տարածված հայտարարությունները, Միրզոյանի ենթադրությամբ, սխալ թարգմանության հետևանք են։ «Հայաստանի վարչապետն այսինչ–այսինչ դրական ուղերձներն է հղել և ասել, որ նա կմասնակցի Անթալիային։ Կարծում եմ` այստեղ «նա»–ն կարող է և երկրին վերաբերվել»,– ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք ի դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
    18:25
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լֆիկ Սամո»-ի Բենթլին չթույլատրված տեղում է կայանված
    ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանում պարեկները հատուկ տարածք են տեղափոխել ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Վարչապետն իր խոսքում նշել էր, որ սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բան երբևէ չէր եղել: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող Bentley Mulsanne մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում կայանել են չթույլատրելի հատվածում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառի վայրում: «Մնում է, օրինախախտ վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության, ինչի մասին կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ գուցե վարչապետը հանրությանը տեղեկացնի»,- գրում է Շամշյանը։
    18:22
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր ԱԺ–ում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին։ «Հայեցակարգը 2021թ–ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության։ Բայց բովանդակությունը, որը ներառված է այդ հայեցակարգում, ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի։ Որքան էլ որ հայեցակարգը ընդհանրական է ու դրանից պիտի բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ, պետք է հստակություն, նաև որոշակի հակիրճ բովանդակություն լինի»,– ասաց Պապիկյանը։ Նախարարը հայտնեց, որ հայեցակարգի բովանդակությունն ու բարեփոխումների ընթացքը գաղտնի չեն, պատգամավորները կարող են ցանկության դեպքում ծանոթանալ կատարված աշխատանքին ու մասնակցել քննարկումներին։ «Այն ամենը, ինչ արվում է, արվում է մեր երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար, պատերազմի ընթացքում բոլորիս համար տեսանելի, մասնագետների համար` շատ տեսանելի թերությունները շտկելու համար»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ դեռևս 2021–ի ապրիլին ՀՀ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել։ Նա ընդգծել էր, որ մեծ ուշադրություն է դարձվելու ռազմարդյունաբերությանը, քանի որ նաև պատերազմի փորձը մեզ ցույց տվեց, որ որոշ դեպքերում և՛ օդում, և՛ ցամաքում կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում։
    18:17
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել ազատամարտիկների
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար: Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:
    18:10
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանսին քննարկվող կարևորագույն խնդիրներից է եղել հումանիտար հարցերի կարգավորումը, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ քննարկվել է նաև արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի հարցը, իսկ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների, թե Հայաստանն այս առնչությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանին առանց նախապայմանների փոխանցվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, ևս երկուսը վերադարձվելու է։ Այս թվերը, ինչպես ասաց Փաշինյանը, առաջին անգամ են հրապարակվում։ «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն մոտ 4 000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ․ պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորած ունենք։ Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս դեպքում տերմինը ճիշտ է օգտագործել, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն», - նշեց Փաշինյանը։ Նա հավելեց, որ ոչ միայն արցախյան առաջին, այլև 44-օրյա պատերազմի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում է ակնկալում համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ։ «Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ և այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցով համագործակցել», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանին վերադարձված մարմինների մասին մինչ այս հայտարարություններով հանդես չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դիվիդենտներ է հավաքում։ «Չենք հրապարակել, որ մենք այդքան մարմիններ ենք վերադարձրել, որովհետև մենք համարում ենք, որ դա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքել-չհավաքելու հարց չկա։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Դեռ 2020 թվականից ես համապատասխան հանձնարարականներ տվել եմ հույս ունեմ, որ այս հարցում ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի», - ասաց նա։ Հարցին՝ ադրբեջանական կողմը դա սակարկության առարկա՞ է դարձրել՝ հայ գերիներին վերադարձնելու դիմաց, Փաշինյանը պատասխանեց՝ հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ «Մենք այդ 108 մարմինը վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև ճիշտ չենք համարում, որ դա դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզներին՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա, որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք», - ասաց նա։
    18:01
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան-Ադրբեջան երթուղին կգործի ադրբեջանական կողմի համաձայնությամբ․ Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու ճանապարհների ապաշրջափակման գործընթացին: Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու վերականգնման մասին, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով: Վերջերս նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հանդիպում ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեսքեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելազյորովի հետ. հիմա քննարկում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու կառուցման աշխատանքները: «Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ ության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավոինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի», - ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերվում է ճանապարհներին, վարչապետն ասաց, թե ձևակերպվել են առաջարկները, դրանք փոխանցել են ադրբեջական կողմին, ռուսական կողմին, միջազգային գործընկերներին: «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը», - հայտարարեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ ու դրա գործարկումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար:
    17:57
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումը․ Երևանում պաշտոնյաներ են ձերբակալվել
    ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրենին և նրա տեղակալին։ 
    17:39
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երեւանն ու Թեհրանը տարածաշրջանային նշանակության նախագծեր են իրականացնում․ դեսպան
    Երեւանն ու Թեհրանը տարածաշրջանային նշանակության նախագծեր են իրականացնում
    17:32
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքվի հակամարդկային գործողությունը դատապարտելու կոչով Մայր Աթոռը դիմում է միջազգային կառույցներին
    Բաքվի հակամարդկային գործողությունը դատապարտելու կոչով Մայր Աթոռը դիմում է միջազգային կառույցներին
    17:28
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Եվրոպան կօգնի հայ գիտնականներին․ նոր հեռանկարներ են բացվում
    Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու  գիտական համագործակցության ամենամեծ ծրագրի կողմից տրամադրվող մեծ հնարավորություններից։
    17:12
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կառավարությունը մտադիր է հատուկ վարժական հավաքներ անցկացնել Հայաստանում
    Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։
    17:01
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակն էլի մռայլվում է․ Երևանում և մարզերում տեղումներ են սպասվում
    Փետրվարի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում
    16:56
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։
    16:45
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր աչքով է տեսել՝ հայ-ադրբեջանական սահման չկա, կա շփման գիծ
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր աչքով է տեսել՝ հայ-ադրբեջանական սահման չկա, կա շփման գիծ
    16:41
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանությունն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի օրինագիծը․ Ծափահարություններ՝ Ա․Վարդանյանի պատվին
    ԱԺ-ն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:
    16:24
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրանը հաստատում է՝ Պարսից ծոցից Սև ծով «էներգետիկ միջանցքն» անցնելու է Հայաստանի տարածքով
    Իրանը հաստատում է՝ Պարսից ծոցից Սև ծով «էներգետիկ միջանցքն» անցնելու է Հայաստանի տարածքով
    16:21
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը խախտում է պայմանավորվածությունը․ նա դեռ չի զանգել Պուտինին
    Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Մակրոնի՝ Կիև և Բեռլին այցերից հետո դեռ չեն զրուցել․ Դմիտրի Պեսկով
    16:13
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը կործանվում է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
    Գնալով Հայաստանն ավելի ու ավելի հաստատակամորեն է խրվում տխուր իրականության կործանարար մթնոլորտի մեջ, այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
    15:45
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 15:30 «Հասկացանք, որ Ձեր ծնունդն ա». օրիգինալ նվեր՝ ընդդիմադիր պատգամավորին
    Հայլուր 15:30 «Հասկացանք, որ Ձեր ծնունդն ա». օրիգինալ նվեր՝ ընդդիմադիր պատգամավորին
    15:34
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչն է սպառնում ՀԱՊԿ անվտանգությանը․ ահազանգում է կառույցի ղեկավարը
    Սահմանակից տարածքներում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվացումը սպառնալիք է ոչ միայն Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է անդրադառնում ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման գործընթացի վրա,
    15:24
    09.02.22
    Ավելին