Լրահոս
2022-02-11
-
ՀասարակականՀակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ. Ռուբեն ՄելիքյանՇատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին. այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այս պահին կսահմանափակվեմ նախօրեին հնչեցրածս հանրահավաքի պահանջագրի տեքստը հրապարակելով ու վերահաստատելով. «ՊԱՀԱՆՋԱԳԻՐ 2022 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության առջև անցկացված բողոքի հանրահավաքի մասնակիցների անունից Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա՛ է եղել Հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր Եվրոպական շատ կառույցներ և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին, և այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել են լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմնակալ պահապանի դերում։ Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ՝ անհիմն կալանավորումները, և վերջապես դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն են։ Մինչդեռ Եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից մենք լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։ Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում՝ Եվրոպական Միության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումները, ապա Հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։ Եթե ԵՄ պատվիրակությունը Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացներ նախորդող փորձով պայմանավորված՝ Եվրոպայից մեր ունեցած ու անտեսվող ակնկալիքները, դրա արդյունքում օրեցօր աճող հակակրանքն ու երեսպաշտության մեղադրանքները, ապա Եվրոպան իր խոսքը կասեր։ Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ-ական ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի բաժնեմաս։ Վերոգրյալի հիման վրա՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունից (EEAS) պահանջում ենք՝ - Վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը - ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը - Վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները» »,- գրել է իրավապաշտպանը։Ավելին19:3911.02.22 -
Առողջապահական«Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է. ԱվանեսյանԵրեխաների շրջանում մեծ է «Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։Ավելին19:3711.02.22 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին19:3011.02.22 -
ՀասարակականԱԽՔ Արմեն Գրիգորյանը և իր շեֆը ստում են մի քանի պատճառով․ Գեղամ ՄանուկյանԳեղամ Մանուկյանը գրում է․ «ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս»: Սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրի տեղեկատվություն չէ։ Սա Ալիեւի հայտարարություն չէ։ Սա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խորհրդի քարտուղարի խոսքերն են, որ նրա գրասենյակը հպարտությամբ տարածում է։ Ասել է թե՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։ Այս նույն միտքն արդեն մի քանի անգամ հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին քառօրյայում էլ նա նույն պնդեց, որը իմ լավ գործընկերուհի Քրիստինե Վարդանյանը մի քանի նախադասությամբ հիմնավորեց, որ անգրագիտություն է։ Անգրագիտություն կհամարեի այն թեզի շրջանառումը, թե 1991 թվականին ԱՊՀ կազմավորման պահին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, եթե դրա հակափաստարկները պարբերաբար հնչեցվելուց հետո, Փաշինյանը կամ իշխանավորները շտկեին իրենց խոսքը։ Բայց ոչ, նրանք համառում են ու հետևողականորեն կրկնում են, որն էլ փաստում է՝ սրանք սպասարկում են ադրբեջանական շահերը, խոսում են ադրբեջանական թեզերով ու փաստարկներով։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով՝ ԱՊՀ կազմավորման ժամանակ ոչ թե սահմաններ են ճանաչվել, այլ ԱՊՀ մասնակից երկրների տարածքային ամբողջականությունները։ Տարածքային ամբողջականությունը սահմանների ճանաչում չէ։ Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերին (ԱՊՀ կազմավորման ժամանակ), Ադրբեջանն արդեն հռչակել էր իր անկախությունն ու հռչակվել 1918-1920 թվերի Ադրբեջանի իրավահավահաջորդ, որի կազմում Արցախը բացակայում էր։ 1991 թվականի դեկտեմբերին արդեն Արցախի Հանրապետությունն իր անկախության մասին որոշում արդեն կայացրել էր, ու չէր դիտվում Ադրբեջանի Հանրապետության մաս։ Այս ամենը Նիկոլը շարունակում է չհասկանալ։ Չհասկանալու հետևանքներից մեկն է, որ Փաշինյանը 2019-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին գրել էր խայտառակ սխալ ու վտանգավոր մի նախադասություն, թե այդ օրը «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Չհասկանալով, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից, այլ այն ձեռք է բերել, իրավական տեսանկյունից, անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային մնացյալ հանրապետությունների ուղով` ԽՍՀՄ սահմանադրության և օրենսդրության պահանջների համապատասխան:Ավելին19:1711.02.22 -
ՀասարակականԱնդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետՀայաստանում ԵՄ դեսպանությունը հայտնում է․ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ` քննարկելու իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում։ ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին:Ավելին19:1311.02.22 -
ՀասարակականՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետՓետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:Ավելին19:0711.02.22 -
ՀասարակականԹուրքիան ցանկանում է արգելափակել «Ամերիկայի ձայնը», Deutsche Welle-ն և Euronews-ը, ԱՄՆ-ն արձագանքել էԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ «Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը կարգելափակվեն՝ հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով։ RTÜK-ի խոսնակ Իլհան Թաշչինը հայտարարել է, որ հեռուստաալիքներին 72 ժամ է տրվում՝ լիցենզիա ստանալու համար։ 2019 թվականին Թուրքիան օրենք է ընդունել, ըստ որի՝ խոշոր հեռարձակողները պարտավոր են երկրում լիցենզիա ստանալ, գրասենյակ բացել և հարկեր վճարել։ Կանոնները վերաբերում են նաև մեդիա ընկերություններին, որոնք հեռարձակվում են ինտերնետում, ներառյալ՝ Netflix-ը: ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է խնդրին և Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել մամուլի ազատությունը։ Ըստ «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայության, Պետքարտուղարությունը նշել է․ «Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները լավ փաստագրված են։ Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը»։Ավելին18:5811.02.22 -
ՀասարակականՀայաստանի՝ Թուրքիայի հետ հաշտության գնալն այլ բան է․ թուրքագետ«Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթարների» տակ» թեմայով քննարկմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունները մեծ սխալ են թույլ տալիս։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկու կոմպոնենտ կա․ մեկը՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ունենալը, մյուսը՝ հաշտության գնալը․ հաշտություն, որը վերաբերում է տարատեսակ լուրջ խնդիրների՝ Հայոց ցեղասպանություն, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք և այլն։ Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացվում են իրար․ Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, դրա դիմաց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրր հարցը, ամեն ինչը շատ արագ լուծենք, վերջացնենք»,- ասաց նա։ Թուրքագետն ընդգծեց՝ դա օրինաչափորեն էլ հնարավոր չէ․ երկու պետությունների և երկու հասարակությունների միջև կան խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, իր նշած երկու բաղադրիչներն իրարից առանձնացնելը պետք է լինի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալն ու բաց սահման ունենալը մի բան է, հաշտության գնալը՝ բոլորովին այլ բան։ «Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։Ավելին18:4911.02.22 -
ՄիջազգայինԱֆղանստանում մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԱֆղանստանի Բաղդիս նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Աամաջ նյուզ» գործակալությունը։ Նշվում է, որ ևս 20 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալայի–Նաու քաղաքում: Պայթուցիկ սարքը գործել է անմիջապես մզկիթի մուտքի մոտ։ Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով 15 մարդ է տուժել: Ականատեսները պատմել են, որ միջադեպի պահին ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները մզկիթից դուրս գալիս են եղել: «Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հետևանքով, որը գործել է, երբ հավատացյալները ուրբաթօրյա նամազից հետո լքելիս են եղել Կալայի-Նաուի մզկիթը»,- նշում է գործակալությունը: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. զոհերի թվում երեխաներ կան Հարկ է նշել, որ անցյալ տարվա աշնանը Աֆղանստանի մզկիթներում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:Ավելին18:4011.02.22 -
ՀայաստանՔաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ ԱզարյանինՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն: Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:Ավելին18:2011.02.22 -
Արցախնոր նախարարին կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի. Արցախի ԱԺ նախագահՓետրվարի 11-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Օրենսդիրի ղեկավարը անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են կրթության զարգացմանն աջակցելու հարցում:Ավելին18:1511.02.22 -
ՀայաստանՀայ զինվորի խրտվիլակ է տեղադրվել Գյումրու քաղաքապետարանի մոտակայքում. ահազանգԳյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա՝ քաղաքապետարանի մոտակայքում, այսօր առավոտյան հայ զինվորի արձան է տեղադրվել, որը խրտվիլակ է հիշեցնում. այս մասին MAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել Գյումրեցի Սեմյոն Բաբայանը՝ կարծիք հայտնելով, որ դա, առանց քաղաքապետարանի թույլտվության, չէր կարող տեղադրվել: Նա նշել է, որ այդ մասին արդեն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:Ավելին18:0711.02.22 -
ՀայաստանԻնչու՞ են 44-օրյա պատերազմի մասնակից երկու զինվորները կրակել իրար վրաԻնչու՞ են 44-օրյա պատերազմի մասնակից երկու զինվորները կրակել իրար վրաԱվելին17:2511.02.22 -
ՀասարակականԴուդուկի նվագ՝ ժողովրդավարության հիշատակին․ բողոքի ակցիա՝ ԵՄ դեսպանատան դիմացԴուդուկի նվագ՝ ժողովրդավարության հիշատակին․ բողոքի ակցիա՝ ԵՄ դեսպանատան դիմացԱվելին16:5511.02.22 -
ՀասարակականՈրտե՞ղ է նշելու Փաշինյանի դուստրը «Վալենտինի» տոնը․ (լուսանկար)Փաշինյանի դուստրը ինստագրամյան էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակելԱվելին16:2211.02.22 -
ՀասարակականՀանրային հեռուստաընկերությանն առաջարկում են հարցազրույց անցկացնել Արման Թաթոյանի հետՀանրային հեռուստաընկերությանն առաջարկում են հարցազրույց անցկացնել Արման Թաթոյանի հետԱվելին16:0011.02.22 -
ՀասարակականՕրվա հոբելյարը․ լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը 93 տարեկան էՕրվա հոբելյարարը․ համաշխարհային սպորտի հայ լեգենդ Ալբերտ Ազարյանը 91 տարեկան էԱվելին15:4911.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Հրամանատարը փախել է, 20 զինվոր՝ զոհվել. սկանդալային մանրամասներ պատերազմի քննությունիցՀայլուր 15:30 Հրամանատարը փախել է, 20 զինվոր՝ զոհվել. սկանդալային մանրամասներ պատերազմի քննությունիցԱվելին15:3211.02.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ մահվան ելքով․ մանրամասներՈղբերգական ավտովթար Գեղարքունիքում՝ մահվան ելքով․ մանրամասներԱվելին15:1111.02.22