Լրահոս
2022-02-15
-
ՀայաստանԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելուԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ը կկազմակերպվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը: Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին: Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները: Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/15/1207045/Ավելին17:2015.02.22 -
ԱրցախԱսկերանի բնակիչը ճանապարհը շփոթելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանցիների կողմիցԱյգեստան համայնքի բնակիչը Ասկերան քաղաք ոտքով գնալիս ճանապարհը շփոթել է և ադրբեջանցիների կողմից գերեվարվել։ Ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ նրան բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ։ Այլ մանրամասներ է հաղորդում ԱՀ քննչական կոմիտեն։ «ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:1115.02.22 -
ՀայաստանԴատապարտյալի հանձնուքում՝ շոկոլադե կոնֆետների մեջ, հայտնաբերել են կասկածելի զանգված2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։ Երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:Ավելին17:0715.02.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահինՀանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/15/32004Ավելին17:0515.02.22 -
ՀասարակականԿորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ․ ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված անձանց վերաբերյալ։ «Թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ի տվյալներով` Հայաստանում 876 951 մարդ է լիովին պատվաստվել կորոնավիրուսի դեմ (երկու դեղաչափ)։ Բուստեր է ստացել 15 539 անձ։ Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1307-ով և դարձել 408381: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8201։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1575։Ավելին17:0115.02.22 -
ՀասարակականԴատավորը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեինՈստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ Սիմա Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին: Սիմա Իսկանդարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նշված պաշտոնում նշանակվել է 2019թ.-ին: Մինչ այդ, դատավոր էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Դատավոր Սիմա Իսկանդարյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ դեպքի վերաբերյալ, սակայն, վերջինիս աշխատակազմից փոխանցեցին, որ դատավորը պարզաբանումներ չի ներկայացնում: Գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից փոխանցեցին, որ 2021թ. սեպտեմբերի 8-ին Սիմա Իսկանդարյանը, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանը, չի ենթարկվել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին: Ս. Իսկանդարյանը պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․3 հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից (20.000 դրամ) մինչև հիսնապատիկի (50,000 դրամ) չափով: Հենց այս պահանջով էլ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել Սիմա Իսկանդարյանի դեմ: Նշված հոդվածով միայն Վարչական դատարանն է իրավասու որոշել տուգանքի չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի միջակայքում։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:Ավելին16:5015.02.22 -
ՀասարակականԿապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու․ Արտակ ԶաքարյանՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Տեսնում եք չէ՞ ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտձգություն արվում: Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար, ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ: Կապիտուլյանտնե՜ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել: Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք, նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44 օրյա պատերազմի ընթացքում, հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք: Հայ ժողովուրդը դեռ չի մեռել:Ավելին16:4515.02.22 -
ՀասարակականՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստինՓետրվարի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև» թեմայով: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։ Նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման ուղիները՝ հաշվի առնելով Եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը: Շեշտը դրվելու է ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից դուրս եկող, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարների վրա:Ավելին16:4115.02.22 -
ՀասարակականԳառնիի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերքՓետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում: Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում: 28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, փամփուշտի 25 գնդակ ու նռնակի պայթուցիչ: Մարիխուանայի նմանվող զանգվածներ կային նաև գոմում` 62 գրամ, հացատանը` 390 գրամ։ 6 գրամ էլ մահճակալի ներքնակի տակ կար: 5 գրամ քաշով նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև տան այլ հատվածում, ինչպես և կանեփի հատիկներ ու կաթուցիչ: Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է իր հողատարածքում` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները բերել էր Արցախից: Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:Ավելին16:3815.02.22 -
ՀայաստանՈսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, սակայն պաշտոնապես խուսափում են ասել, թե քանի ուղղությամբ է կառուցվելու նոր ճանապարհները և, ընդհանուր առմամբ, քանի կմ։ «Փաստինֆո»-ն դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էր գրել, որ իր աղբյուրների փոխանցմամբ իշխանություններ որոշման արդյունքում Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. Այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվելու։ Ներկայացրել էին նաև հնարավոր ճանապարհները։ Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս հաստատել էր, թե տարբեր թվականների քարտեզներով Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ դուրս են գալիս ՀՀ տարածքից, թեև սահմանագծում ու սահմանազատում առայժմ չի իրականացվել։Ավելին16:1215.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Բաքուն պատրաստվում է կալանավորել Արցախի նախագահին | 15.02.2022Ավելին15:3015.02.22 -
Հասարակական«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:Ավելին15:1515.02.22 -
ՀասարակականՀայաստանի իշխանությունը շարունակում է առաջ մղել «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը․ «Ապրելու երկիր»Օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և օրեր առաջ երկու պետությունների խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» անկհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար, որով պաշտոնապես ամրագրվում և վերահաստատվում է Հայաստանի և հայերի դեմ թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող հետևողական գործողությունները: Մասնավորապես, ինչպես նախորդիվ, այժմ նաև հռչակագրում ամրագրվում է Արցախի հարցի «լուծված» լինելու հանգամանքը՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների, առ այն, որ Արցախի կարգավիճակի և խնդրի համապարփակ կարգավորման հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում։ «Մեկ ազգ, երկու պետություն», թյուրքալեզու երկրների դաշինք ստեղծելու օրակարգը ամրագրվում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակ, ավելին՝ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է առաջնահերթ այդ նպատակին հասնելու տեսանկյունից՝ դիտվելով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներից դուրս։ Վերջերս Ադրբեջանի Մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը նպատակ ունի պետական մակարդակով հերթական անգամ վերացնել և խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք հակառակորդ երկրների կողմից հետևողական քայլերի հետ, որոնց հեռահար նպատակը տարածաշրջանը բացառապես թուրքական ազդեցության գոտու վերածելն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը շարունակում է առաջ մղել նշված մարտահրավերներին անհամարժեք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ այն համարելով բացառապես ճանապարհների ապաշրջափակման գործընթաց։ Այնինչ, անհրաժեշտ է խաղաղության հիմքում դնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քարոզի բացառումը և առանց նախապայմանների բանակցային կառուցողական մթնոլորտում խնդիրների լուծմանը հասնելու գործելաոճը։ Այս համատեքստում արտաքին քաղաքականության հիմքում պետք է շարունակի գերիշխել Արցախի կարգավիճակի օրակարգը՝ որպես անվտանգության և երկարաժամկետ կայունության իրական երաշխիք։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հստակ ռազմավարության և բարեփոխումների քաղաքականության մշակումն ու իրագործումը բանակաշինության ոլորտում: Ադրբեջանի կողմից դրսևորվող ակնհայտ ապակառուցողական և հանդուգն գործելաոճը ոչ միայն չի արժանանում միջազգային հանրության համարժեք գնահատականին, այլև՝ երբեմն անուղղակիորեն «խրախուսվում է», հատկապես երբ միջազգային հանրությունը փորձում է հավասարության նշան դնել ագրեսոր պետության և ագրեսիայի ենթարկված կողմերի միջև: Վերջերս ԵՄ–ի կողմից ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանին հատկացվելիք 2 միլիարդ եվրոյի օգնության մասին տեղեկատվությունը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում տարածաշրջանում ԵՄ –ի կողմից՝ ժողովրդավարական արժեքների հանդեպ ունեցած հանձնառության և դրանց խրախուսման վերաբերյալ: Քանի որ վերոնշյալ խնդիրներն ունեն առաջնահերթ ռազմավարական նշանակություն մեր տարածաշրջանում իրական և կայուն խաղաղության կառուցման համատեքստում, ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է իր հիմնավոր մտահոգությունները ներկայացնել նաև ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաև առաջարկել ձեռնարկել մշակութային վանդալիզմի դեմ կոնկրետ գործողություններ։Ավելին14:4415.02.22 -
ՀասարակականՍուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրությունԶախարովան հայտարարել է պատերազմի արևմտյան քարոզչության ձախողման մասինԶախարովան հայտարարել է պատերազմի արևմտյան քարոզչության ձախողման մասին Սուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրություն Ներքին 6 րոպե առաջ - 14:31 15-02-2022 Սուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրություն ԿԻՍՎԵԼ Oragir.news-ի ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Խաչատրյանին գլխավոր դատախազություն են հրավիրել փետրվարի 23-ին, ծանուցման մեջ նշված է, որ նրանց հոր՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունը։ Նա ասաց, որ ոչ միայն որդիներին, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կնոջը, նրա հետ կապված ևս երկու անձի ծանուցվել է՝ գնալու դատախազություն և ծանոթանալու իրենց գույքին վերաբերող ուսումնասիրության արդյունքներին և դիրքորոշում հայտնելու այդ կապակցությամբ․ «Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված միջնոդրությունների հիման վրա դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք, այսինքն՝ կալանք՝ որպես հայցի նախնական ապահովման միջոց: Ինքնին ծանուցման ներկայացումը նշանակում է, որ նրանց վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրությունն ավարտվել է»։ Երեկ դատախազությունը հայտարարություն էր տարածել այս վարչության իրականացրած աշխատանքի վերաբերյալ․ ըստ այդմ՝ 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ։ 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։Ավելին14:3715.02.22 -
ՄիջազգայինԹուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններինԹուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում․ գրել է Ermenihaber.am-ը։ Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ: Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ:Ավելին14:3115.02.22 -
Հասարակական3 միլիոն դոլար կաշառք, 7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունըԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։ «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», - նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։ «Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», - ասաց պաշտպանը։Ավելին14:2815.02.22 -
ՀայաստանԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Արթուր Ղազինյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշումն ուշացած է. այն պետք է լիներ դեռևս անցած տարվա օգոստոսին: 7 ամսվա ընթացքում նրանք կարող էին ամբողջությամբ վերացնել քաղաքական և ռազմական իշխանության կողմից պատերազմից առաջ, ընթացքում և հետո կատարած բոլոր հանցագործությունների հետքերը, փոխեին փաստաթղթեր, լրացնեին դրանք կամ վերացնեին պետական դավաճանության իրեղեն ապացույցները: 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննվեն քրեա-իրավական տիրույթում՝ հարուցված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության միջոցով, ինչը հետևողականորեն մերժվել է իշխանության կողմից. ՀՀ գլխավոր դատախազին ներկայցվել է պետական դավաճանության հատկանիշներով առնվազն 6 հաղորդում, որոնցից և ոչ մեկով չի հարուցվել քրեական գործ: Քաղաքական հարթության վրա նման մասշտաբային գործեր չեն քննվում, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը կոչված է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ավարտված նախաքննության նկատմամբ՝ քաղաքական ընդդիմության ներսում կուտակված կասկածները փարատելու և նախաքննության արդյունքներին հանրային վստահություն հաղորդելու նպատակով: Հ.Գ. ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ պետական դավաճանության և թուրքական լրտեսության մեջ կասկածվող անձը չի կարող ղեկավարել պետական դավաճանության հետաքննությունը»:Ավելին14:2015.02.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին14:1715.02.22 -
ՀասարակականԿոկորդիլոսաբույծը իր նշանակած վարչական ղեկավարի հետ ժապավեն է կտրում. ԱնդրեասյանՈւրցաձորի նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն իր թեկնածությունը կառաջադրի սպասվող ՏԻՄ նոր ընտրություններին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։ «Որտեղ Անդրեասյանը 2015 թվականից իր աշխատանքով արեւային կայաններ է նախատեսել, կոկորդիլոսաբուծը շրջում է եւ իր նշանակած վարչական ղեկավարի հետ կարմիր ժապավեն կտրում։ Իմ փոխարեն նշանակվել է մանկապարտեզի նախկին վարիչը։ Նա վերջին 2 տարում եղել է ՀՀԿ-ի վառ կարկառուն ներկայացուցիչ, նա դեմ է քվեարկել համայնքի բոլոր ծրագրերին եւ այսօր լենտ է կտրում։ Այդ ամենը մեր ընտրողների աչքիս չի վրիպի եւ ինչպես միշտ ես կանցնեմ։ Ես պատրաստ եմ նոր ընտրության»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Անդրադառնալով իր որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Անդրեասյանն ասաց. «Իմ որդին հանցագործություն չի կատարել։ Ոստիկանները չեն կարողանում գործ կարել»։ Նա նշեց, որ իր որդին շարունակում է կալանքի տակ մնալ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ավտոմեքենայի առջեւի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։ Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։ Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։Ավելին14:1215.02.22 -
ՀասարակականԵղբայրները տաքսի են պատվիրել, վարորդին ծեծի ենթարկել ու թալանել. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք: Հասնելով նշված վայր, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեմքի տարբեր հատվածներին և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հա:Ավելին14:1015.02.22