Լրահոս
2022-02-21
-
ՀասարակականՍերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից ներկայացված մեղադրանքները ցինիկ են․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ: Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու: Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ: Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը: Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը: Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը:Ավելին16:1821.02.22 -
ՀասարակականՊուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կկայանան երեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։ Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։ «Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի», - նշել են Կրեմլից։Ավելին16:1721.02.22 -
ՀայաստանԱրևմուտքի ցինիզմը․ Դեմոկրատիա, թե՞ ԴեմոնակրատիաԱրևմուտքի ցինիզմը․ Դեմոկրատիա, թե՞ ԴեմոնակրատիաԱվելին16:1521.02.22 -
ՀասարակականՀայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնելՓետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։ Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։Ավելին15:5821.02.22 -
ՀասարակականՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըՓետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։Ավելին15:4521.02.22 -
ՀասարակականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի հետՓետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Ա. Գրիգորյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը:Ավելին15:1621.02.22 -
ՀասարակականԱհազանգեր կան, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում Երևանի շենքերի բակերում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ: Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել: Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/21/1207443/Ավելին15:0221.02.22 -
ՀասարակականՇուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար․ Իշխան ՍաղաթելյանՕկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, գրում է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար: Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը: Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը: Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի»:Ավելին14:5921.02.22 -
ԱրցախԱրցախի ՊԲ-ն հերքում է․ հայկական կողմը չի կրակել Շոշում և Թաղավարդում ադրբեջանական դիրքերի վրաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան, փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:Ավելին14:5621.02.22 -
ՀասարակականԱրևմուտքը չի կարող Ռուսաստանին հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել. ԵՄԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող հավերժորեն «Ռուսաստանին ձիթենու ճյուղ առաջարկել»։ «Հարցականի տակ է` արդյո՞ք Կրեմլը ցանկանում է երկխոսություն»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությունը հույսի մթնոլորտ է ստեղծել։ «Սակայն մենք չենք կարող հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել, քանի դեռ Ռուսաստանը հրթիռային փորձարկումներ է կատարում և շարունակում զորքեր կուտակել»,- ասել է նա։ Միշելը նշել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանին նոր լայնածավալ պատժամիջոցներ են սպասվում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։Ավելին14:4921.02.22 -
ՀասարակականՄաթևոսյանը խնդրել է, որ Հռոմի Պապը շարունակի իր աղոթքներում հիշատակել հայ գերիների հայրենիք վերադառնալու հարցըՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։ Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։Ավելին14:4021.02.22 -
ՄիջազգայինԴոնեցկում երկու դպրոց է գնդակոծվել. 60 հազար մարդ տեղափոխվել է ՌուսաստանԴոնեցկում երկու դպրոց է գնդակոծել Ուկրաինայի զինուժը, դպրոցների ապակիներն են ջարդվել, տուժածներ չկան, այս մասին ռուսական լրատվամիջոցներն են գրում:Ավելին14:2821.02.22 -
ՀասարակականԱրցախի ԱԱԾ-ն պատասխանում է Ադրբեջանի դատախազությանըԱրցախի ազգային անվտանգության ծառայությունը մոտ մեկ շաբաթ անց պատասխանել է նախագահ Արայիկ Հարությունյանին հնարավորինս արագ ձերբակալելու մասին Ադրբեջանի դատախազության հայտարարությանը:Ավելին14:2721.02.22 -
ՀասարակականԷս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից․ Լևոն ՔոչարյանԱդրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի: Լևոն ՔոչարյանԱվելին14:2021.02.22 -
Առողջապահական«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է Հայաստանում. կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինքCOVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:Ավելին14:1821.02.22 -
ՀասարակականԲունկերում ոչ մի բանի ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ կարգադրություն եմ արել, ո՛չ էլ խոսել եմ. Սամվել ԲաբայանՈչ ոք չկա, որ ուզել է ինչ-որ ծառայություն մատուցել, իրեն արգելել են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա են Սամվել Բաբայանը, անհետ կորածների և զոհվածների կողմից պատվիրակված անձինք: Հարցին, արդյոք ինքը հանձնաժողովի նիստերին մասնակցելու որպես փորձագետ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ ոչ. «Արտախորհրդարանական ուժերը որոշել են, որ 11 ուժերից 3 հոգու պետք է ընտրեն, ուղարկեն էստեղ»: Ինչ վերաբերում է հարցին, որ նա պատերազմի օրերին եղել է անվտանգության խորհրդի քարտուղարը, պատերազմի կառավարողներից մեկը, հիմա ինչպե՞ս է իր մեղավորությունը բացահայտելու, Սամվել Բաբայանը հեգնելով պատասխանեց. «Կամ դուք Հայաստանի Հանրապետությունից չեք, կամ ընդհանրապես լավ չեք պատկերացնում, Արցախի հարցերի անվտանգության քարտուղարը նամակով դիմել է ԱՀ պաշտպանության բանակին, իրեն պատասխանել են գրավոր, որ դուք իրավունք չունեք զբաղվել մեզնով՝ անգամ հարցնեք բանակի մասին, ինչ կառավարումից եք խոսում»: Իսկ ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է բունկերում եղել, Բաբայանն ասաց. «Ես բունկերում էի որպես նախագահի խորհրդական, Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ բունկեր, որ երեկոյն զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ»:Ավելին14:1021.02.22 -
ՀասարակականԵրբեք չենք հանդուրժելու, որ նա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ․ հայտարարությունՀայտարարություն Նկատի ունենալով, որ իշխանությունը բռնազավթած հանցավոր խումբը Հայաստանի Հանրապետության նախագահ է ուզում դարձնել Վահագն Խաչատրյան անունով ինչ որ երևույթի, ով ի լուր ամենքի հայտարարել է ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու իր պատրաստակամության մասին, Հայտարարում ենք երբեք չենք համակերպվելու և չենք հանդուրժելու, որ սա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ, հանդիսանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր և աշխարհին ներկայացնի Հայաստան պետությունն ու հայ ժողովրդին: Հայաստանի Հանրապետության նախագահ դարձվելու դեպքում սա դառնալու է Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության կործանման երաշխավորը: Միաժամանակ նկատի ունենալով սրա նախագահ դարձվելու հավանականությունը՝ նախապես հայտնում ենք մեր արհամարհանքը գործող այն բոլոր սպաների ու գեներալների հանդեպ ովքեր սրան հանդիպելիս պատվի կառնեն կամ սրա ձեռքից կընդունեն պաշտոն, գեներալական կոչում ու պետական պարգեւ: հ.գ. Հատուկ անգետ ու անհայրենիք զանգվածի համար. ԱՍԱԼԱ-ն երբեք ձեռք չի բարձրացրել աշխատավոր թուրքի կամ թուրք գյուղացու վրա: ԱՍԱԼԱ-ն հանդիսացել է գերմանական դատարանի կողմից արդարացված Թեհլիրյանի ժառանգորդը և սատկացրել է եղեռն իրականացրած հանցագործ իշխանությունների բարձր պաշտոնատար անձանց: 1. «Պահեստազորի սպաներ» շարժում 2. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ 3. «Ձայն հայրենեաց հայ մտավորականների նախաձեռնություն» ՀԿ 4. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ 5. «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ 6. «Հայ ազգային ճակատ» ՀԿ 7. « Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ 8. « Վերադարձ» հիմնադրամ 9. «Ազգային Միասնականություն » ՀԿ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9337fc3c1e2800ef788a8e16a1a7cb1d?fbclid=IwAR2OkO4nIDKwFsvdD05wtSPwibh4pWb66v5oMJlr8DetwOBxvJCgQ7a5OWU © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:0621.02.22 -
ՀասարակականԱդրբեջանը հետախուզում է հայտարարել Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել ՀՀ երկու նախագահների՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեմ և վերջիններս հանդեպ հայտարարել հետախուզում։ Սա էլ էինք կանխատեսել դեռ 2020 թ. նոյեմբերին։ Հիշեցնեմ, որ Արցախն ազատագրած հայ երկու քաղաքական գործիչների դեմ քրեական գործ են հարուցել նաև ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները։ Ուստի չեմ զարմանա, որ այս հարցում պաշտոնական Երևանից լինի հետևողական աջակցություն Ադրբեջանին։ Ցավալին այն է, որ Հայաստանում գործող ցանկացած հայ քաղաքական և հասարակական գործիչ, ով հայաստանամետ օրակարգով է առաջ շարժվում, շուտով կարող է հետապնդվել Ադրբեջանի կողմից Երևանի լուռ հայացքի ներքո։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան ԳեղամյանԱվելին13:5621.02.22 -
ՀասարակականԻշխանություն զավթածները Արցախն իրենք են հանձնել թուրքին․ Աննա Մկրտչյան44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել` բացահայտելով այն այսօր: Ուղիղ մեկ շաբաթ ամբողջ զավթված պետական ապարատը, ֆեյքերն ու քրեաօլիգարխները փորձում էին հանրային դիսկուրսում պահել և բոլորիս հաշտեցնել այն մտքի հետ, որ իրենք են գնահատելու իրենց գործած հանցանքները: Այսօրվա ընթացքում փշրվեց ու փլվեց այդպես էլ չձևավորված սպասումը: Այսօր թուրքի ստրուկ մնալու երդում տվածներն ու դրա հաշվին իշխանություն զավթածները ևս մեկ անգամ մերժելով դատապարտել թուրքերի նկրտումները Հայաստանի նկատմամբ հաստատեցին, որ Արցախն իրենք են ծախել թուրքին, Հայաստանի տարածքները հանձնել թուրքին, Հայոց ցեղասպանությունն ու պահանջատիրությունն ուրացել: Այսօր սրանք հանձնաժողովի նիստին իրենց բանավոր ելույթներով հրապարակեցին արդեն իսկ գրված քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ունիվերսալ ռազմական գործիչ-փորձագետ-արտախորհրդարանակ իշխանություն-ընդդիմություն` մի խոսքով սամվել բաբայանը այսօր դեռ ԱԱԾ-ից գաղտնիության թույլտվություն չստացած (ու դեռ հարց է, թե ինչ հիմքով է ստանալու) հրապարակեց նշանակված մեղավորներին: Արդեն իսկ պատրաստված եզրակացությունը կգա գրավոր հավաստելու այս դավաճանների թեզերը, որ Հայաստանի թշնամիների շահերը հիմա սպասարկվում են հենց Երևանի սրտից: Ազդարարվելու է, որ մինչև օրս բայրակթարով ու առանց դրա հայ մորթող թուրքի հետ սրանք խնդիր չունեն: Հայերի վրա վարձկաններ ու ֆոսֆորային զենք թափած թշնամուն ագրեսոր չեն համարում: Այս ամենի համար էլ սրանց Արցախի հարցերով հանձնաժողով պետք չէր, դրա համար <<խաղաղության դարաշրջանում>> պարտադիր պիտի վերացվի հայի արժանապատվությունը, դրա համար է, որ գերիների հարց այլևս չկա, դրա համար է, որ Արցախ չեն գնում ու չեն էլ գնալու: Ու ընդհանրապես դրա համար է… Նիկոլի ու իր խմբակի հետ միասին այս պարզ իրականության բարձրաձայնումներից խուսափողներն են նաև այսօրվա մեղավորները:Ավելին13:5421.02.22