Լրահոս

2022-02-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում․ հայտարարություն
    Երեկ երեկոյան ոստիկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցող ընդդեմ Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 25 երիտասարդների, որոնց թվում եղել է նաև «Երկիր մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը։ Վերջինս բերման ենթարկվելու պահին կատարելիս է եղել իր մասնագիտական պարտքը, արտաքին տեսանելի հատվածում կրել է լրագրողական անվանաքարտը, ոստիկանության ծառայողներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է, սակայն անգամ այդ պարագայում օրենքի կոպտագույն խախտմամբ, լրագրողին քաշքշելով ու վիրավորելով՝ տարել են ոստիկանություն ու քրեական գործ հարուցել խուլիգանության հանցակազմով: Լրագրողի խոսքով՝ ոստիկանական բաժնում ինքը նույնպես կրկնել է, որ լրագրող է, ինչը որևէ կերպ չի փոխել իրերի դրությունը, և Անի Նահապետյանը 5 ժամից ավելի անցկացրել է ոստիկանությունում: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտմանն ուղղված ցանկացած գործողություն: Լրագրողն ազատ է իր ցանկացած վայրից, իր նախընտրած գործիքակազմով, շարժման հետագծով լուսաբանել ցանկացած իրադարձություն, այդ թվում՝ հատկապես ցույց, բողոքի ակցիա կամ հանրային դժգոհության արտահայտման որևէ այլ ձևաչափի դրսևորմամբ այլ միջոցառում: Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, եթե վերջինս չի խոչընդոտել ոստիկանների աշխատանքին: Ակնհայտ է, որ միայնակ, հեռախոսով բողոքի ակցիա լուսաբանող լրագրողը որևէ տեսական հնարավորություն անգամ չուներ խոչընդոտելու տասնյակ կարմիր բերետավորների աշխատանքը: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն ու հանդուրժողականություն, դուրս չգալ ծառայողական պարտականությունների լիազորություններից:
    19:09
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ խոսնակը հեռանում է Թաթոյանի հետ
    ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը չի շարունակելու կատարել մասնագիտական պարտականությունները հանրային կապերի մասնագետի պաշտոնում, այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինքը՝  Հովսեփյանը։  Հիշեցնենք, որ Նունե Հովսեփյանը նշանակվել էր ՄԻՊ խոսնակ 2017 թվականին և մինչ օրս աշխատում էր ՄԻՊ գրասենյակում, սակայն քանի որ վաղը լրանում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը եւ նա հեռանում է, խոսնակը ևս չի ցանկանում շարունակել աշխատանքը։ Քրիստինե Գրիգորյանը իր խոսնակին կբերի։
    19:03
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը
    Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
    19:00
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Գերությունից վերադարձած զինվորը տեղափոխվել է զորամաս
    25 օր առաջ գերությունից վերադարձած զինծառայողը, որը բազում ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունի, տեղափոխվել է զորամաս` զինծառայությունը շարունակելու, գրում է «hraparak.am»-ը։ Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ գերությունից վերադարձած երիտասարդի հարազատներն այս որոշումից վրդովված են, սակայն ոչինչ անել չեն կարողացել: Դիմել են ՊՆ, այնտեղից ստացել են բավականին կտրուկ և մերժողական պատասխան: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «hraparak.am»-ի հետ զրույցում նշել է, որ նման ձևով չի կարելի վարվել գերությունից վերադարձած զինծառայողի հետ: Ըստ նրա` սա մարդու իրավունքների ոտնահարում է: «Մարդը, որն անցնում է բազում տանջանքների միջով պետք է նախ վերականգնման փուլ անցնի, մարդու հոգեբանական, առողջական վիճակը հաշվի չառնելն անխոս մարդու իրավունքների ոտնահարում է»,- նշել է իրավապաշտպանը:
    18:53
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե ՀՀ ԱԳՆ-ն Արցախի հարցն է մոռացության մատնում, չի կարող Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչել. քաղտեխնոլոգ
    ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը, որ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա, լիովին սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Եթե ՀՀ արտգործնախարարն Արցախի հարցն է մոռացության մատնում, ապա, բնականաբար, չի կարող Դոնեցկի և Լուգասկի անկախությունը ճանաչել, որովհետև դա, միանշանակ, կհարուցի Արևմուտքի խիստ դժգոհությունը։ Երկրորդը՝ կհարուցի Վրաստանի խիստ դժգոհությունը։ Իսկ Վրաստանը, ինչպես հայտնի է, Հայաստանի համար կարևորագույն տրանսպորտային հանգույց է։ Երրորդը՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումն անտրամաբանական կլինի, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ՝ նման որոշումներ կայացնելու համար։ Հայաստանն ընդամենն օբյեկտ է, որն Արևմուտքի պահանջով այս պահի դրությամբ իրականացնում է այսպես կոչված խաղաղության քաղաքականություն՝ Ադրբեջանին կապելով միջինասիական երկրների հետ։ Օբյեկտները նման կարևոր որոշումներ չեն կարող ընդունել, առավել ևս, որ Արևմուտքը լուռ համաձայնությամբ դիտում է մարդու իրավունքների ոտնահարման փաստերը՝ դատավորների դատ, դատարանների շրջափակում և այլն։ Եթե նախկինում աղմուկ էին բարձրացնում, իսկ հիմա լռում են, նշանակում է՝ դա գին ունի։ Բնականաբար, ՀՀ իշխանությունները չեն կարող այդ գինը խախտել և ինչ-որ ճանաչման գործընթաց իրականացնել»,- ասաց քաղտեխնոլոգը։
    18:45
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու է Փաշինյանը մեկնում Ղազախստան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-25-ին աշխատանքային այց կկատարի Ղազախստան: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, փոխանցում են կառավարությունից:
    18:35
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունն իր բնույթով ինքնաբավ է․ ՀՀ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին Հարց. Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ: Պատասխան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։ Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
    18:24
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    4-ամյա երեխան վնասվածքները կարող է ստացած լինի բռնության արդյունքում
    Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգմոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչ՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։ Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։ Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։
    18:21
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցի պատգամավորների այցը իրանական Կապույտ մզկիթ հարված է մեր պատմությանը․ Տաթևիկ Հայրապետյան
    Ադրբեջանցի պատգամավորների այցը իրանական Կապույտ մզկիթ և դրա հետ ուղեկցվող քարոզչական գրառումը ուղղակի հարված է ոչ միայն մեր պատմությանը, այլ նաև տարածաշրջանում իրանական մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումը (ինչպես դա եղավ Նախիջանում և փորձում են իրագործել այժմ Արցախում), ինչպես նաև՝ պատմության խեղաթյուրումը ադրբեջանական կողմի հայտնի գործելաոճն է: Այս մզկիթը մշտապես կարևորվել է մեր իրանցի բարեկամների կողմից՝ որպես մշակութային ժառանգության սիմվոլ Հայաստանում: Ավելին, 2004 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անձամբ այցելել է Երևանի Կապույտ մզկիթ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է էմոցիոնալ և անբովանդակ աղմուկի փոխարեն աշխատել մեր իրանցի գործընկերների հետ և հասնել հստակ գնահատականների ադրբեջանական հերթական քարոզչական սադրանքին ի պատասխան: Իմ համոզմամբ՝ այս դեպքի առթիվ իրանական կողմը պետք է որ ասելիք ունենա»:
    18:08
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց. ԲԴԽ
    Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։ «Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արել դատական իշխանության վերաբերյալ իրենց հանրային հայտարարություններում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու հավասարակշռվածություն՝ բացառելու համար նրանց գնահատողական խոսքում վիրավորական, հեղինակազրկող կամ նսեմացնող որևէ արտահայտություն։ Մինչդեռ դատական իշխանության շուրջ վերջին շրջանում ծավալվող հանրային քննարկումները պահանջում են, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը կրկին ընդգծի դատական իշխանության հեղինակության բարձրացման, հանրային վստահության ամրապնդման հարցում յուրաքանչյուրի՝ հատկապես գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, իրավաբանական համայնքի անդամների և դատավորների անձնական պատասխանատվության կարևորությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ պահանջում է պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից դատական իշխանության հասցեին անգամ քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ, հիմնվել միայն փաստերի վրա և զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց։ Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը կարևորելով դատավորների՝ բացառապես արդարադատություն իրականացնելու առաքելությունից չշեղվելու անհրաժեշտությունը՝ անընդունելի է համարում նրանց գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը և կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում։ Խիստ մտահոգիչ են նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։ Բարձրագույն դատական խորհուրդը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը պետք է լինի բացառապես մասնագիտական և էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ, ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու, դատարանը վարկաբեկելու հաշվին և կոչ է անում նրանց առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին», - նշված է հայտարարությունում։
    17:59
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալիևի վախերը և համաձայնեցված պլանը Հայաստանի իշխանության հետ
    Ադրբեջանի կողմից Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը ադրբեջանական իշխանության վախերի մասին է վկայում,- «news.5tv.am»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ «Ալիևը լավ հասկանում է՝ Հայաստանում կան երկու ղեկավարներ, որոնք ազգային-ազատագրական ճակատ ստեղծելու ունակ են, և երկուսն էլ կարող են Արցախի հարցում կտրուկ և հայանպաստ քայլեր կատարել»,- նկատել է ադրբեջանագետը: Ըստ նրա, Ադրբեջանում տեսնում են, որ կան հայեր, որոնք չեն համակեպվել 44-օրյա պատերազմի արդյունքի հետ և ամեն ինչ անելու են Արցախի ճակատագիրը լուսավոր և տեսանելի դարձնելու համար։ Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանի իշխանության և կապիտուլիացիա ստորագրած իշխանության միջև կա համաձայնեցված գործողությունների պլան։ «Սա միակ դեպքը չէ, երբ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում որևէ ներքաղաքական գործողություն կապված է Ադրբեջանի հայտարարությունների հետ։ Ադրբեջանի իշխանությունը ամեն բան անում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար չդառնան հավաքական կերպարներ։ Դա փորձում է անել նրանց պախարակելու ճանապարհով»,- կարծիք է հայտնել Դավթյանը: Նա պնդել է՝ նույն բանն անում է նաև Հայաստանի իշխանությունը: «Օրինակ, անհիմն մեղադրանքներ են առաջադրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, փորձում են տարբեր մեթոդներով հնարավորինս ճնշել, կամ ստիպել, որ մարդիկ հետ կանգնեն իրենց սկզբունքներից։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ մարդիկ հակված են ցույց տալու հակառակը»,- ասել է Գառնիկ Դավթյանը: Ադրբեջանագետի կարծիքով՝ Բաքուն փորձում է խոչընդոտել իշխանափոխությանը Հայաստանում, որտեղ ազգային ուժերը շուտով կարող են համախմբվել «կապիտուլյանտ իշխանությանը» հեռացնելու նպատակի շուրջ: Աննա Խաչատրյան, «news.5tv.am»
    17:54
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
    2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
    17:49
    23.02.22
    Ավելին
  • Միջազգային
    5 ժամ Պուտինի հետ և Ալիևը գոհ է. Բաքու-Մոսկվա դաշնակցային հռչակագիրը
    5 ժամ Պուտինի հետ և Ալիևը գոհ է. Բաքու-Մոսկվա դաշնակցային հռչակագիրը
    17:42
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահի դրությամբ ԱԱԾ-ն տեղեկություն չունի, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործով
    Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություն չկա, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործով։ «Այս պահի դրությամբ նման տեղեկատվության չենք տիրապետում, նման տեղեկատվություն չունենք, որ քաղաքական գործիչներ եղել են»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր բացահայտելուն պես ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկատվություն կտրամադրի։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Փետրվարի 17-ին ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ պետական դավաճանության ու լրտեսության հերթական դեպքի մասին էր հաղորդել։ Փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հաղորդել էր նաև, որ չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։
    17:37
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում․ ի՞նչ է առաջարկում Տիգրան Աբրահամյանը
    Ոչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում․ ի՞նչ է առաջարկում Տիգրան Աբրահամյանը
    17:32
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները․ Էրդողանը փակագծեր է բացել
    Թուրքիան պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները․ Էրդողանը փակագծեր է բացել
    17:06
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ
    Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ
    16:50
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյանի ուշագրավ գրառումը
    Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյանի ուշագրավ գրառումը
    16:43
    23.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին. հայտարարություն
    Ադրբեջանի սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին. հայտարարություն
    16:25
    23.02.22
    Ավելին