Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ Վայոց ձորում է եղել․ լուսանկարներ
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանից: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։
    17:10
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հետագա սրացումը ոչ մեկին օգուտ չի բերելու, հարկավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Չավուշօղլուն՝ Լավրովին
    ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է․ «Ռազմական լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերելու, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ նախաձեռնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, «եթե կողմերը ցանկանան»։
    17:08
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մանկապարտեզը՝ գնդակոծված․ լուսանկարներ
    Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկում վնասվել է մանկապարտեզի շենքը․ ՌԻԱ Նովստին լուսանկարներ է հրապարակել
    17:03
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, ռազմական գործողությունները վերսկսվել են․ Պեսկով
    Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ՌԴ ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները, կեսօրին ռուսական զինուժի առաջխաղացումը շարունակվել է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր կանգնեցնել ռուսական բանակի ռազմական գործողությունն Ուկրաինայում բանակցությունների ակնկալիքով, սակայն Կիևը հրաժարվել է դրանից, և ՌԴ ԶՈՒ հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվում է»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի»-ն։
    17:02
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խարկովում հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չունենք. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական
    Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է: «Ես հիմա գտնվում եմ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում: Քաղաքի ներսում այս պահին մարտեր չեն ընթանում, բայց լսվում են պայթյուններ հեռվից: Կա և հացի խնդիր, և ջրի խնդիր, մեծ հերթեր են գոյացել խանութների դիմաց: Հայերի շրջանում, փառք Աստծո, վիրավորներ և զոհեր չկան»,-ասաց Հովհաննիսյանը: Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականը տեղեկացրեց, որ քաղաքից դուրս գնալ խորհուրդ չի տրվում և թույլ չի տրվում: «Ամբողջ քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում և ասեմ նաև, որ ապահով տեղ չկա, որպեսզի գնան և պատսպարվեն որևէ մտակա քաղաքում»,-ասաց Հովհաննիսյանը:
    17:01
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան. Կոպիրկին
    Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենք անվտանգ զգան։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Դրա երաշխիքը մեր դաշնակցային հարաբերություններն են, դրանց խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ուղեծիրը, որ բռնել են մեր երկրները»,–ասել է դեսպանը։ Մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակի սրացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների հարցը՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի համար թանկ են 2 երկրների հետ հարաբերությունները։ ՌԴ–ն դրանք դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր գործոն, քանի որ դրանք Ռուսաստանին թույլ են տալիս միջնորդական դեր ունենալ եղած և առաջացող խնդիրների կարգավորման գործում: «Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, ներառյալ սահմանային խնդիրների կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, շատ կարևոր է, որ այդ ջանքերն ամրապնդվեն 2 կողմերի քաղաքական կամքով, նրանց համար ընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ գտնելու պատրաստակամությամբ։ Մենք Երևանի և Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասել է դեսպանը։
    16:54
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Տիկին Գեգինատը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Կարոլին Գեգինատը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:
    16:41
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շատ երկրներ են ցանկանում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել․ Բորիս Ջոնսոն
    Մեծ Բրիտոնիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ցանկացող երկրների թիվն ավելացել է։ Ջոնսոնն այս մասին գրառում է արել «Թվիթերում»։ «Երեկ ՆԱՏՕ-ի և Հյուսիսային Եվրոպայի գործընկերներին կոչ եմ ուղղել՝ անել հնարավորը Ուկրաինային ու նախագահ Զելենսկուն աջակցելու համար։ Ուրախ եմ, որ ավելի ու ավելի շատ դաշնակիցներ են պարտավորվել Կիևին պաշտպանական և հումանիտար բնույթի օգնություն տրամադրել։ Մենք պետք է ուկրաինացի ժողովրդի հետ լինենք այն ժամանակ, երբ նա պաշտպանում է սեփական պետությունն ու ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները»,- գրել է Բորիս Ջոնսոնը։
    16:37
    26.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Մակրոնը կոչ է անում պատրաստվել «Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների»
    Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը երկար է տևելու: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների:
    16:33
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է
    Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։ Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը: Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին: Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
    16:32
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միկրոնեզիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զախարովա
    ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան (ներառում է Մարիանյան, Կարոլինյան, Մարշալյան, Գիլբերտի և Նաուրու կղզիները-խմբ․) նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ «Արևմուտքն արձագանքել է արդյունավետ օգնություն տրամադրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին․ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգները նոտա են հղել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է Զախարովան տելեգրամյան իր էջում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Միկրոնեզիային օգտագործում է Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու համար։ «Միկրոնեզիան կրկին պետք եկավ ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու և Կիևում նացիստական ռեժիմին աջակցելու համար»,- գրել է Զախարովան։
    16:21
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարտվում են այն պետությունները, որ հավատում են՝ թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել․ Արթուր Ղազինյան
    Պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Պատերազմը վատ բան է, աղետ է, արհավիրք: Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա և հաստատապես կլինեն նաև ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարված մարդկանց քանակից: Պատերազմն է հաստատում խաղաղություն, սահմանում հաղթողին և պարտվողին, ձևավորում հակամարտող ուժերի միջև հավասարակշռություն, և վերջապես, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրա պետք է հաստատվի երկար սպասված խաղաղությունը: Հաղթում են այն ազգերն ու պետությունները, որոնք հասկանում են այս պարզ իրողությունը և ձգտելով իրական խաղաղության մտնում են պատերազմի մեջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը ամրագրելու համար: Իսկ պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտվել է ուժերի հավասարակշռությունը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղության մասին խոսելը սխալ է, անթույլատրելի, հանցավորության աստիճանի վտանգավոր: 3000 տարի գործել և ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղություն՝ ամեն օր պատրաստվիր պատերազմի» երկաթյա կանոնը, և հաղթում ու ապրելու իրավունք են ստանում այն պետությունները, որոնք հետևում են այս կանոնին, չեն դավաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին և հանուն իշխանության պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին: Մեզ պետք է ուժեղ բանակ, ամուր պետականություն, ազգային արժանապատվություն և երկաթյա կամք՝ մեր պայմաններով խաղաղություն հաստատելու և մեր պատմական Հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու համար: Կեղծ խաղաղասիրությունը հանգեցնում է պետության ու պետականության կորստի, ցեղասպանության, գաղթի: Մուրալով խաղաղություն չեն ստանում, տարածքներ հանձնելով թշնամու ախորժակը չեն բավարարում: Կյանքը պայքար է, պայքարը՝ կյանք: Ուզում ե՞ս ապրել, պետք է պատրաստ լինես կռվի ու պայքարի»,֊գրել է Ղազինյանը։
    16:14
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա. հանդիպել են Շիրակի մարզպետն ու Վահան Քերոբյանը
    Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ, կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։
    16:01
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայ չի գերեվարվել Խարկովում․ հերքում
    Տարածված լուրերը, թե Խարկովում հայ է գերեվարվել, իրականույթանը չի համապատասխանում, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեպսանատունը։
    15:58
    26.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա
    Սլովակիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ «Այսօր ժամը 12:00-ից Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվում։ Սա կապված է Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքի հետ։ Այս միջոցառման նպատակն է պայմաններ ստեղծել Սլովակիայի տարածքում փախստականներին ապաստան տալու համար»,–ասված է Սլովակիայի կառավարության հայտարարության մեջ։ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին և ՆԳ նախարար Ռոման Միկուլեցին հանձնարարել են համապատասխան միջոցառումներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։
    15:53
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները Ուկրաինայի վերահսկողության տակ են. Զելենսկի
    Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հանդես գալով նոր տեսաուղերձով: «Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել:
    15:51
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԺ բակում բացվել է Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթող
    Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու մտահղացումը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանինն է: Հանդիսավոր բացմանը ելույթ ունենալով` նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովի վարչական տարածքին հարող, խորհրդային տարիներին ոչնչացված Երևանի ամենահին Կոզեռնի գերեզմանատանն ամփոփված ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն այժմ սերունդներինն է: Ալեն Սիմոնյանի խոսքով` այս քայլով հիշում ու խոնարհվում են շենքում և հարակից տարածքում մարդկային կյանքերի ավարտման և անմեղ զոհերի հիշատակին: 17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել է Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը: Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից: Մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչև Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին և Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները: Հայտնի է նաև, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին նրա մարմինը վերահուղարկավորել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
    15:47
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային
    Ամերիկայի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային: Աստղն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է Ուկրաինայի դրոշով լուսանկարներ և կոչ արել աղոթել Ուկրաինայի համար:
    15:47
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի որդեգրած կուրսը փոխելու անկարողության պատճառով․ Մեդվեդև
    Պատժամիջոցները միֆ են ու ձևականություն, դրանք կիրառում են քաղաքական իմպոտենտությունից՝ Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից ելնելով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ «Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները միֆ են, ձևականություն, արտահայտչաձև։ Ես, օրինակ, խորապես անտարբեր եմ արտասահմանում իրավունքների սահմանափակման այսքան շատ գովազդված պատժամիջոցների նկատմամբ։ Կարելի է նաև ավելի խիստ արտահայտվել, բայց զերծ կմնամ։ Ես ՌԴ քաղաքացի եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ պատժամիջոցների կիրառման պատճառն ակնառու է՝ քաղաքական իմպոտենցիա՝ բխող Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    15:37
    26.02.22
    Ավելին