Լրահոս
2022-02-27
-
ՄիջազգայինՄաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում, ամենածայրահեղ վիճակն է հիմա. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականՀիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,-ասաց Հովհաննիսյանը:Ավելին12:3927.02.22 -
ՄիջազգայինՉեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է․ ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը: Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։ Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը: Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը: ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:Ավելին12:3427.02.22 -
ՀասարակականՀայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ-ը` Սումգայիթի ջարդերի մասինՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ 34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։ Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին:Ավելին12:3027.02.22 -
ՏարածաշրջանՈւկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելԹուրքիան ունի իր հաշվարկները, նա միայն չի հետևում իր ավագ դաշնակից ԱՄՆ–ի ցուցումներին, այլև փորձում է իր խաղը խաղալ, հետևաբար Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ռուս–ուկրաինական լարման ֆոնին Թուրքիայի դիրքորոշման մասին, ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա դիտարկմամբ` Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց դաշնակցային փոխգործակցության հռչակագիր և դրանով իսկ փորձեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն իրոք զգալիորեն թուլացնում է Անկարայի դիրքերը մեր տարածաշրջանում։ «Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շահած դուրս գա` ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Քանի որ իր նախաձեռնությամբ և օգնությամբ դաշնակից Ադրբեջանը հասել էր հաղթանակի, հետևաբար փորձում է Ադրբեջանի հաղթանակը վերածել իր աշխարհաքաղաքական առավելության։ Սակայն դրան հետևեց Ռուսաստանի հակադարձ քայլը և Ադրբեջանի հետ վերոհիշյալ հռչակագրի կնքումը»,– ասաց թուրքագետը։ Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ուկրաինական դեպքերի առթիվ կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։ Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, ինչպես շատ է պատահել նախկինում, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ակադեմիկոսի կարծիքով` Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը, որը մասամբ խարխլվել էր Շուշիի ադրբեջանա–թուրքական հռչակագրի ստորագրումից հետո, ինչն էլ բնականաբար ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից։Ավելին12:0927.02.22 -
ՀայաստանՏավուշում ավտոլվացման կետում 49-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՏավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ:Ավելին11:5427.02.22 -
ՄիջազգայինՌուսների հետ պատրաստ ենք հանդիպել Բաքվում, Ստամբուլում կամ այլուր, բայց ոչ Բելառուսում․ ԶելենսկիՎարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: [Վլադիմիր Զելենսկին՝ Բելառուսում բանակցություններ անցկացնելու մասին]Ավելին11:4827.02.22 -
ՄիջազգայինՉեխիան գնացքով զենք է ուղարկել ՈւկրաինաՉեխիայից գնացքով Ուկրաինա ուղարկվող զենքն ամեն գնով պետք է տեղ հասնի, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն: Այս մասին նշված է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Նշվում է, որ պաշտպանության հարցերում Չեխիան «պահում է իր խոսքը»։ «Մենք ուղարկում ենք գնդացիրներ, գրոհային հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և հրետանային զինամթերք։ Հետագա օգնությունը կիրակի օրը կհաստատի երկրի կառավարությունը»,- հավելել են Չեխիայի ՊՆ-ից:Ավելին11:2627.02.22 -
ՍպորտՌաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի մրցաշարումԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթեց Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Ակապուլկոյի ATP-500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց Մեծ Բրիտանիայի 26-ամյա ներկայացուցիչ Քեմերոն Նորի հետ: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղից հետո իսպանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:4, 6:4 հաշվով: Ակապուլկոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար:Ավելին11:2527.02.22 -
Առողջապահական270 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնա պատկերը՝ ՀայաստանումՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 270-ով և դարձել 419 693: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8798 մարդ (-883), կատարվել է 2 891 784 թեստավորում (+3274), առողջացել են վարակվածներից 400 840-ը (+1136): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8449։Ավելին11:2027.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելուՌուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է խոսնակը։Ավելին11:2027.02.22 -
ՀայաստանՓրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուրՓետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:Ավելին11:1527.02.22 -
ՄիջազգայինՊուտինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցներին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինի շնորհակալական ուղերձը Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ է։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրամանատարությանը, հատուկ գործողությունների ուժերի անձնակազմին, հատուկ նշանակության ստորաբաժանումների վետերաններին՝ երդմանը հավատարիմ մնալու, անբասիր ծառայության համար՝ հանուն Ռուսաստանի ժողովրդի և մեր մեծ հայրենիքի», - ասել է ՌԴ նախագահը։ Նա հիշեցրել է, որ զինվորականները բազմիցս ապացուցել են ցանկացած, ամենաբարդ պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու և ամենադժվար խնդիրները գրագետ լուծելու իրենց պատրաստակամությունը։Ավելին11:1027.02.22 -
ՀայաստանԴարպաս գյուղում այրվել է մոտ 20 տոննա անասնակերՓետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։Ավելին11:0327.02.22 -
ԱրցախԽաղաղապահները վստահեցրել են՝ Խրամորթում այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվիԵրեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը: «Սիրելի հայրենակիցներ Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով: ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հայտնել է նա:Ավելին10:4227.02.22 -
ՄիջազգայինՌուսական ստորաբաժանումների հսկողության տակ է Չեռնոբաևկա օդանավակայանը․ ՌԴ ՊՆ խոսնակՌուսական ստորաբաժանումները շրջափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը, Խերսոնի մերձակայքում գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։Ավելին10:4027.02.22 -
ՄիջազգայինԲելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվումԲելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին: Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ: Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը: Բելառուսում ընդհանուր առմամբ ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 818 948 մարդ: Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։ Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից: Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը: Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։Ավելին10:3227.02.22 -
Միջազգային302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայող վայր է դրել զենքն ու հանձնվել․ ՌԴ ՊՆՌուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին կիրակի առավոտյան հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը: «Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: Բացի այդ, անցած օրվա ընթացքում խփվել են ուկրաինական բանակի 8 ռազմական ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, ոչնչացվել են ՀՕՊ կայաններ:Ավելին10:2127.02.22 -
Հասարակական«Սու՜ր, ձագիդ բերել եմ․․․»«Առավոտյան ամուսինս պատրաստվում էր աշխատանքի գնալ, Մարկս (որդիս է) դեռ քնած էր, երբ պայթող արկերի ձայներ լսվեցին։ Արագ նկուղ իջանք, ես հղի էի, Մարկը՝ երկուսուկես տարեկան։ Հետո, Մարկիս հետ մի քանի մեքենա փոխելով, եկանք հասանք Արտաշատ։ Իսկ Սուրենը (ամուսինս) գնաց առաջնագիծ»,- այսպիսին էր 2020-ի սեպտեմբերի 27-ի լուսաբացը Մարիայի ընտանիքում, գրում է Hraparak.am-ը։ Մարիան չէր էլ կասկածում, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն, եւ որ այսուհետ իր կյանքը բաժանված է լինելու երկու մասի՝ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո։ Սուրենը նախ կռվել է Մատաղիսում, հետո տեղափոխվել են Մարտունի, որտեղ իրավիճակը շատ ավելի լարված է եղել։ «Զոհվելու օրը՝ առավոտյան, երբ ինքը զանգեց ինձ, ձայնից զգում էի՝ շատ անհանգիստ է, բայց, ինչպես բոլոր օրերին, այդ օրն էլ ասում էր՝ սաղ նորմալ ա, մի՛ անհանգստացի, էլի կզանգեմ,- Մարիան պատմում է, սրբում արցունքները, շարունակում։- Բայց դա մեր վերջին զրույցը եղավ․․․ ինձ հետ խոսելուց մի քանի ժամ հետո ինքը զոհվել է։ Սկզբում արկի պայթյունից թեւն է կտրվել, հետո կապ է տվել, որ գան իրեն օգնության, բայց այդ ընթացքում հաջորդ արկերից ոտքերն են կտրվել։ Մինչեւ շտապօգնության մեքենայի հասնելը, ինքը շատ արյուն է կորցրել, ու փրկել չեն կարողացել․․․»։ Քառամյա Մարկը վառվռուն աչուկներով հետեւում է Մարիային եւ ամեն անգամ փորձում շեղել մայրիկին տխուր մտքերից․ մե՛կ խառնվում է մեր զրույցին, մե՛կ ցույց տալիս խաղալիքները, մե՛կ չարաճճիություն անում․ ամեն ինչի պատրաստ է, միայն թե մաման չլացի․․․ բայց Մարիայի ցավը հորդում է աչքերից․․․ Սուրենի վաշտը սարերի մեջ է եղել, ոչ մի կողմից օգնություն չի եկել։ Մարիայի խոսքով, նրան տեղափոխող շտապօգնության մեքենան վերջինն է եղել, որ կարողացել է այդտեղից դուրս գալ։ Դրանից հետո գնացող բոլոր մեքենաները թշնամին պայթեցրել է։ Նրանց վաշտից ոչ ոք ողջ չի մնացել։ «Սուրոյի զոհվելուց հետո բոլոր զինվորները զոհվել են։ Ինձ հաճախ են գրում իր զինվորների հարազատները, որ եթե Սուրենը չզոհվեր, մեր էրեխեքն էլ ողջ կմնային։ Ինքն ասում էր՝ զինվորներս իմ էրեխեքն են»,- պատմում է Մարիան։ «Երբ Սուրոն արդեն անհասանելի էր, անընդհատ աղոթում էի՝ Աստվա՜ծ իմ, մենակ բան եղած չլինի։ Կամ գոնե վիրավոր լինի, թեկուզ առանց ձեռք, առանց ոտք, բայց գոնե գա՜․․․ բայց Աստված չլսեց․․․ պաղատանքս չլսեց․․․ չգիտեմ․․․։ Ինձ նախապատրաստում էին, որ հայտնեն Սուրոյի զոհվելու լուրը։ Մեկ ասում էին, թե շատ լարված է էսօր էնտեղ, հետո՝ թե վիրավոր է․․․ Բայց երբ փեսաս ու մամաս եկան մեր տուն, ես արդեն հասկացա, ինձ էլ բառեր պետք չէին․․․ Ինձ ասում էին՝ քեզ հանգիստ պահիր, էրեխու մասին մտածիր (5 ամսվա հղի է եղել այդ ժամանակ), ես անընդհատ կրկնում էի՝ ինձ պետք չի՜ էդ էրեխեն․․․ լավ է, որ Աստված չլսեց ինձ․․․»։ - Մարկ, պապան ո՞ւր ա,- հարցնում է մայրը։ - Ես հավես չունեմ,- պատասխանում է Մարկը։ - Իսկ սովորաբար ի՞նչ է պատասխանում, Մարիա՛,- հետաքրքրվում եմ։ - Ասում է՝ Հիսուս պապիկի մոտ ա՝ երկնքում։ Բայց անպայման գալու ա։ Օրը մի քանի անգամ զանգում է Սուրենին․ - Ես զանգում եմ պապայիս, ինչի՞ ա պապայիս հեռախոսն անջատված։ «Ինչ-որ բան գնելիս ասում եմ՝ պապան ա փողն ուղարկել, Մա՛րկ, որ քեզ համար լավ բաներ առնենք։ Պապան մի՜շտ մեզ հետ է, մի՜շտ․․․ պիտի էսպես չլիներ․․․ Միշտ ասում էր՝ էրեխու ծնվելուց կգամ․․․ Տղաս լուսադեմին ծնվեց։ Մոնթեիս գրկել էի, պաչիկ էի անում, լացում էի, ուրախանում, հույզերս խառնվել էին, ուրիշ զգացողություն էր։ Ինքն էնքա՜ն նման էր էդ ժամանակ իր պապային։ Մամաս առաջինը գնաց Եռաբլուր։ Ծաղիկներ ու շամպայն էր տարել Սուրոյին․․․ օ՜ֆ, չգիտե՜մ․․․ ես էլ էի ուզում դուրս գրվելու օրը առաջինը էնտեղ գնալ, թույլ չտվեցին, թե էրեխուն քառասունքի մեջ մի՛ տար էնտեղ։ Քառասունքի հաջորդ օրը գնացի պուճուրիս հետ՝ Սո՜ւր, ձագիդ բերե՜լ եմ․․․ օ՜ֆ․․․ չգիտե՜մ»,- Մարիայի յուրաքանչյուր «օֆ»-ի մեջ կարծես դեռ պատերազմն է ապրում, յուրաքանչյուր «չգիտեմ»-ի մեջ նրանց չապրած երջանկությունն է, նրա փոքրիկների անհայր մանկությունը։ «Ինչքան Մարկը մեծանում է, այնքան ավելի դժվարանում է։ Հարցերն ավելի են շատանում, ու երբ մտածում եմ՝ Մոնթեն էլ կմեծանա, Մոնթեն էլ հարցեր կտա, խելագարվում եմ․․․ էդ ժամանակ էլ երեւի Մարկն ավելի մեծ կլինի, ինչ-որ չափով կպատմի, կբացատրի եղբորը․․․ չգիտեմ․․․ մտածելիս անգամ վախենում եմ։ Մի օր դպրոց են գնալու, տեսնեն՝ ուրիշների պապաները կան, իրենցը՝ չէ, չգիտեմ, թե էդ հարցերին ոնց եմ պատասխանելու․․․ Մոնթեն դեռ պապա չի ասում, ասում է՝ մամա՛, տատա՛, բայց նկարները ցույց ենք տալիս, պատմում։ Ամեն անգամ Եռաբլուր գնալիս պարտադիր երկուսին էլ տանում եմ, պարտադիր․․․ ամեն անգամ․․․ - Մարկ, պապային ծաղիկ տանե՞նք։ -Փուչիկ տանենք, թռցնենք՝ գնա-հասնի պապայի մոտ։ Երբեմն մտածում եմ հոգեբանի դիմել։ Հատկապես հոգեբանի հետ աշխատելու կարիք զգում եմ էն ժամանակ, երբ էրեխեքի թեթեւ չարաճճիության դեպքում բղավում եմ, ջղայնանում, հաջորդ րոպեին ինքս ինձ մեղադրում եմ՝ ախր էրեխեքն ի՞նչ մեղավոր են․․․ Էնպիսի ապրումներ եմ ունեցել, որ երբեմն չեմ կարողանում տիրապետել ինձ»։ Մարկը հանկարծ հիշում է ու անուշ լեզվով պատմում ինձ․ -Գիտե՞ս՝ Մոնթեն դարձավ 1 տարեկան։ Ինքը քայլում ա արդեն։ 3 հատ էլ ատամիկ ունի, բայց իմ ատամները շա՜տ-շատ են,- սիրուն ժպիտով լայն բացում է բերանիկն ու ցուցադրում պստլիկ ատամները։ «Գիտե՞ք՝ ամուսինս է ինձ ուժ տալիս, որ ես դիմանամ։ Նույնիսկ երբ ջղայնանում եմ, էդ պահին էլ մտածում եմ՝ ախր Սուրոյին սա դուր չի գա։ Ինքը Մարկին շա՜տ էր սիրում ու ոչինչ չէր խնայում։ Հիմա մտածում եմ, որ նույնը ե՛ս պիտի անեմ տղաներիս համար։ Իրենք ի՞նչ մեղավոր են․․․ իրենք մեղավո՛ր չեն։ Ջղայնանում եմ, հետո գրկում եմ, պաչում եմ․․․ իրենցով եմ ապրում, մենակ իրենց համար․․․ - Ժամանակն ամոքո՞ւմ է։ - Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՜, չի ամոքում․․․ ոնց որ երեկ լիներ, մեզ համար ժամանակը կանգ է առել․․․ Երբեմն ես էլ եմ զարմանում, որ դիմանում եմ։ Եթե էրեխեքը չլինեին, չէի դիմանա, հաստատ։ Բայց երբ գիշերը գալիս է, էլ չեմ դիմանում։ Գիշերվա լռությունը տակնուվրա է անում, հիշողություններս քանդում։ Մարտակերտում մի ընկերուհի ունեի, միասին մեր բալիկներին հանում էինք զբոսանքի, սպասում, մինչեւ մեր ամուսիններն աշխատանքից կգային։ Ինքն էլ մի տղա ուներ, պատերազմի ժամանակ ինձ պես էլի հղի էր։ Իր ամուսինն էլ Շուշիում զոհվեց․․․ Հաճախ ենք խոսում իրար հետ, փորձում ենք իրար ուժ տալ։ Ես պիտի ամեն ինչ անեմ բալիկներիս համար, որովհետեւ իրենց պապան իրենց համար է գնացել, որպեսզի իրենք լավ ապրեն։ Ուզում եմ, որ այլեւս ոչ մի երեխա առանց պապա չմնա, թող մենք վերջինը լինենք։ Հավատացեք՝ դա ահավոր է, իրենց մանկությունը կիսատ է․․․»։ Վահանյան Սուրենը ծնվել է 1994թ, զոհվել՝ 2020թ․ հոկտեմբերի 28-ին՝ Ճարտարում։ Սուրենը սպա էր, 2015-ից գործուղվել էր Մարտակերտ։Ավելին10:1227.02.22 -
ՄիջազգայինՄակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել ռուսական զորքերը դուրսբերել Բելառուսի տարածքիցՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Բելառուսի տարածքից, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Նախագահ Մակրոնը պահանջել է ռուսական զորքերի արագ դուրսբերում իր (Լուկաշենկոյի*) տարածքից», - ասվում է Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահը զգուշացրել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման դեմ։ Մակրոնը զրուցակցին նաև կոչ է արել համագործակցել Ուկրաինայի քաղաքացիներին օգնելու ձգտող մարդասիրական կազմակերպությունների հետ։Ավելին09:5327.02.22 -
ՀայաստանՍյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղումՍյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղում։Ավելին09:4427.02.22