Լրահոս

2022-03-03
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոսկեհատ համայնքում շչակ է գործարկվելու
    Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը » թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:
    23:30
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։ - Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։ - Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։ - Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։ - Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, փոխանցում է «Авиаторщина» Telegram-ալիքը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», - նշված է հաղորդագրության մեջ։ Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։
    23:14
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    20 տարի միասին պայքարել ենք լավագույն արժեքները տարածելու համար․ Արայիկ Հարությունյան
    Մոտ 20 տարի տարբեր հարթակներում միասին պայքարել ենք լավագույն արժեքները տարածելու համար: Առնվազն այդքան էլ պայքարելու ենք: 🤝Շնորհավոր, պարոն Խաչատուրյան:
    23:04
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երրորդ անգամ կհանդիպեն․ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվելու են
    Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը ևս կկայանա Բելառուսում: Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պատվիրակությունների երրորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին:
    22:59
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Նոր տեսահոլովակ․ Քանյե Ուեսթը «թաղում է» Քիմ Քարդաշյանի սիրեցյալին
    Ամերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթը (Յե) եւ The Game-ը ներկայացրել են Eazy երգի տեսահոլովակը, որտեղ պլաստիլինե Յեն վրեժ է լուծում կատակերգու Փիթ Դեւիդսոնից՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջից։ Նույնիսկ Քանյեի ամենահավատարիմ երկրպագուները քննադատել են նրա տեսահոլովակը։ Նրանց կարծիքով՝ Ուեսթը չպետք է նման բան տեղադրեր համացանցում, քանի որ դա առնվազն ուղիղ սպառնալիք է թվում։ «Բրո, դա չափազանց է», «քեզ օգնություն է հարկավոր», «դա նորմալ չէ, Քանյե», «դու պարզապես տեսանյութ ես տեղադրել, որտեղ Փիթին սպանում ես», «ձեր երեխաները կամաչեն, երբ նրանք տեսնեն, թե ինչպես է իրենց հայրը բռնություն գործադրում մարդու դեմ, որը նրան ոչինչ չի արել», - գրել են Instagram-ում:
    22:47
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կոսովոն կառավարությանը կոչ է անում անդամակցել ՆԱՏՕ-ին
    Կոսովոյի խորհրդարանն ընդունել է բանաձեւը, որով կառավարությանը կոչ է արվում բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, հաղորդում է Reuters-ը։ «Կոսովոյի խորհրդարանը կառավարությանը խնդրում է միջազգային գործընկերների հետ համաձայնեցված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամակցելու հայտ ներկայացնելու համար»,- ասվում է բանաձեւում։ Սերբական փոքրամասնության պատգամավորները բոյկոտել են նստաշրջանը։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել է, որ իր կաբինետը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ նախ միանալով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որը խրախուսում է երկկողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ։ Պատգամավորները, որոնց ձեռքին եղել են Ուկրաինայի դրոշ եւ «Մենք Ուկրաինայի կողքին ենք» գրությամբ պաստառներ, նույնպես քվեարկել են Ռուսաստանի ներխուժումը դատապարտելու օգտին։
    22:40
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի․ Պուտին
    Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, իսկ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները միջանցքներ են տրամադրել առանց բացառության բոլոր բախումների գոտիներում, ապահովել են տրանսպորտ, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան անվտանգ վայր մեկնել: «Կրկին ընդգծում եմ․ ազգայնականները թույլ չեն տալիս անել դա։ Ավելին, հիմա օտարերկրյա քաղաքացիները դիմում են իրենց իշխանություններին, իսկ նրանք արդեն իրենց հերթին պետք է դիմեն Ուկրաինայի ԱԳՆ-ին։ Փաստացի, մարդկանց ուղղակի կրակի տակ են շպրտում»,- ասել է ՌԴ առաջնորդը։ «Մարտերի ընթացքում թե՛ մեր զինծառայողները, թե՛ Դոնբասի աշխարհազորայինները իսկապես զանգվածային հերոսություն են ցուցաբերում»,- նշել Է Պուտինը՝ կոնկրետ օրինակներ բերելով: «Ես ռուս մարդ եմ, և իմ տոհմում, ինչպես ասում են, հենց միայն Իվաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպես դաղստանցի, ազգությամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր մյուս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել․ «Ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեա, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թվարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մեկտեղ երբեք չեմ հրաժարվի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ազգն են»։ Ավագ լեյտենանտ Գաջիմագոմեդովին Պուտինը հետմահու Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել։ Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված ապահովագրական վճարներ և միանվագ նպաստ: Զոհվածների ընտանիքները կստանան միանվագ նպաստ՝ 7 մլն 421 հազար ռուբլի։ Նաև ամսական դրամական փոխհատուցում կվճարվի զոհվածների ընտանիքների յուրաքանչյուր անդամին: Բացի այդ, սահմանվել է լրացուցիչ վճար պաշտպանության նախարարության զինծառայողի, այլ ուժային գերատեսչությունների զինծառայողների և գործողությանը մասնակցող աշխատակիցների յուրաքանչյուր ընտանիքի համար՝ 5 մլն ռուբլու չափով: Բոլոր զինծառայողները, ովքեր վիրավորվել են հատուկ գործողության ժամանակ, նույնպես կստանան համապատասխան վճարներ՝ վիրավորվելու, վնասվածքի կամ կոնտուզիայի համար ապահովագրում և միանվագ նպաստ։ Եթե զինծառայողը վիրավորվելու պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվի, նա կստանա 2 մլն 968 հազար ռուբլի, իսկ հաշմանդամության դեպքում՝ ամսական դրամական փոխհատուցում:
    22:27
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հետ կապված: Այս մասին հայտարարել է Զելենսկին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում։ «Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ՝ Ուկրաինայի, մեր լեզվի, ռուսաց լեզվի հետ կապված խնդիրների, Դոնբասի, Դոնբասի կարգավիճակի, Լուգանսկի մասին», - ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցանկանում է խոսել Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է, որ ինքը պետք է խոսի նրա հետ։ «Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, քանի որ չկա այլ միջոց դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։
    22:19
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է պլանի համաձայն». Պուտին
    Լեհ-բելառուսական սահմանին՝ Բելավեժյան թավուտում շարունակվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ ռաունդը, որ սկսվեց ՝ հանդիպման վայր ռուսների ժամանումից 36 ժամ անց: Բանակցությունների ավարտի մասին որևէ տեղեկություն մինչև այս ժամը չկա:
    22:08
    03.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Վկաներից մեկը ոստիկանության բաժնի պետ է. Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստ
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսել են Սայաթ Շիրինյանին վերաբերվող գործը:
    22:02
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, Մոսկվայից ժամանող ևս մեկ ինքնաթիռ վերադարձվել է Մինվոդի
    Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է «Авиаторщина» Telegram-ալիքը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», - նշված է հաղորդագրության մեջ։ Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։ Aysor.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ Քաղավիացիայի վարչության հետ՝ Երևանում օդանավի կալանման մանրամաները պարզելու, սակայն զանգերը դեռ անպատասխան են։
    22:00
    03.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոստիկանները վնասազերծել են մարտական վիճակի բերված նռնակով տղամարդուն
    Ոստիկանները մարտի 2-ին մաքսային տերմինալի տարածքից բաժին բերման են ենթարկել նռնակը պայթեցնել սպառնացող տղամարդու։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։ Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին «Ֆ-1» տիպի նռնակ է եղել՝ բերված մարտական վիճակի։ «Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետեց տարածքից դուրս։ Նռնակը պայթեց անվտանգ վայրում՝ չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ, և հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    21:56
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան չեղարկում է պատվաստման հավաստագրեր ներկայացնելու պահանջը
    Ֆրանսիայում մարտի 14-ից չեղարկվելու են ռեստորաններ, սրճարաններ, գրադարաններ, թանգարաններ և հասարակական այլ վայրեր այցելելիս պատվաստման մասին հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը։ «Հակահամաճարակային միջոցառումները մեղմացնելու համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել։ Մարտի 14-ից կչեղարկենք պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը՝ բոլոր այն վայրերում, որտեղ այցելելիս այն մինչև այժմ պարտադիր էր ներկայացնել»,- ասել է նա։
    21:51
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում
    Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն: Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։ «Մենք ապագա սերունդներին արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում։ Այսօր մենք ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտը, այն ուղարկվել է ԵՄ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականացնենք երկրի համար հիմնարար այդ խնդիրը»,-ասել է Սանդուն։ Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն: Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։ «Մենք ապագա սերունդներին արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում։ Այսօր մենք ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտը, այն ուղարկվել է ԵՄ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականացնենք երկրի համար հիմնարար այդ խնդիրը»,-ասել է Սանդուն։
    21:45
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բանակցություններն ավարտվեցին. ինչ են պայմանավորվել կողմերը
    Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ժամանակներս հումանիտար միջանցքների կազմակերպման համար կապի և փոխգործակցության ուղիներ կստեղծեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի տեղեկացմամբ՝ կողմերը նման պայմանավորվածություն են ձեռքբերել այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում։
    21:45
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ․ փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
    Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ և չենք էլ կարող ստանալ, որովհետև կան միջազգային ստանդարտներ, որոնց համաձայն գազի կալորիականությունը չպետք է 7600 կկալ խորանարդ մետրից ցածր լինի, իսկ առնվազն կարող եմ ասել, որ 2013 թվականից ի վեր Հայաստան ներկրված բնական գազի կալորականությունը տատանվել է 8000-ից 8400 կկալ․․․ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ապրիլի 1-ից գազի թանկացումը հիմնավորել է Գազի կալորիականության բարձրացման հետևանքով։ Փորձագետը Փաշինյանի այս հայտարարությունը համարում է մոլորեցնող և մանիպուլյատիվ բնույթ է կրող։ «Բավական է նայել «Գազպրոմ Արմենիա» ընկերության, դրանից առաջ «ՀայՌուսգազարդ» ընկերության, այսինք մինչև 2013 թվականի համաձայանագրերը, հաշվետվությունները, և տարբեր վերլուծական աշխատանքներ այդ կազմակերպության կողմից նախաձեռնված, նաև չափագրման ազգային ինստիտուտի կողմից ներկայացած բազմաթիվ տվյալներ՝ առ այն, որ ՀՀ բնական գազ է ներմուծվել ըստ միջազգային ստանդարտների։ Այս պահի դրությամբ կառավարությունն ասում է, որ վերցնում են որպես գլխավոր չափորոշիչ կալորիականության 8500 կկալ խմ-ն և ըստ այդ դա իր անդրադարձն է ունենալու նաև գնագոյացման վրա։ Սա պարզապես հերթական քայլն է ինչ-որ իմաստով հիմնավորելու այն բարձրացումը, որը առաջիկայում մենք ունենալու ենք և սրան գումարած նաև բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորուստների կոմպենսացմանը։ Գիտենք, որ Կառավարության որոշման համաձայն տարեկան պետբյուջեից 32 մլն դոլար է հատկացվելու ընկերությանը իր կորուստները նվազեցնելու համար կամ կոմպենսացնելու համար, այսինքն այս ամբողջ համալիրը թերևս թույլ չտվեց պահպանել գազի սակագինը գոնե գործող սահմաններում»,- նշեց Դավթյանը։ Դավթյանը խնդիրն ավելի խորքային է դիտարկում և այդ համատեքստում առնաձնացնում է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված խնդիրները։ «Թվում է, թե լոկալ ներքին խնդիր է, բայց իրականում կարող եմ ասել՝ սա աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, որովհետև ուղղակիորեն կապված է Իրան-Հայաստան երրորդ օդային բարձրավոլտ գծի կառուցման ձախողման հետ, որովհետև նախագիծը, որը պետք է Հյուսիս-հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում շահագործման հանձնված լիներ 2019 թվականի ձմռանը, փաստորեն ձախողվեց։ Այնուհետև հայտարարեցին 2020 թվականի մասին, սակայն դրա համար էլ օբյեկտիվ պատճառներ կային՝ կորոնավիրուս, պատերազմ, այնուհետև հայտարարեցին 2021 թվականի դեկտեմբերի մասին, բնականաբար ևս ավարտին չհասցվեց, սայլը տեղում մնաց, հիմա էլ հայտարարում են 2023-2024 թվականների մասին։ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պես խոշոր օբյեկտի հետագա շահագործումը, առանց կայուն արտահանման դեպի Իրան, դառնում է աննպատակահարմար և սա ևս հանգեցրել է նրան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կարողանում ապահովել իր ներքին եկամտաբերության նորմը, որը կազմում է տարեկան 9 տոկոս և արդյունքում՝ Կառավարությունը ձախողումների շարքի արդյունքում պետք է նախ և առաջ կոմպենսացնի պետբյուջեից տարեկան 32 մլն դոլար, սակագին բարձրացնի, նոր չափորոշիչներ կիրառի, մասնավորապես կալորիականության կիրառման մասով»։ Սրանով, փաստորեն, ըստ Վահե Դավթյանի, ստեղծվում է սոցիալական բավական ծանր իրավիճակ։ Փորձագետի խոսքով, ՀՀ-ն թևակոխել է սակագների բարձրացման բավականին ակտիվ փուլ և դա իր ուղղակի անդրադարձն է ունենում էլէներգիայի սակագների բարձրացման վրա։ «Սրանք փոխկապակցված երևույթներ են, այն նոր սակագնային փաթեթը, որը հաստատվեց օրերս դա վերաբերում է նաև խոշոր սպառողներին՝ ՋԷԿ-երին, որոնք արտադրում են ՀՀ-ում էլէներգիայի մոտ 40-42 տոկոսը, հետևաբար ես կարծում եմ, որ առաջիկայում՝ այս տարվա վերջին մյուս տարվա համար ևս մեկ անգամ դրվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում էլէներգիայի բարձրացման մասին, սա խոսում է, որ երկրի էներգետիկ համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը այս կառավարությունը այլև չունի որևէ հնարավորություն լուծելու։ Իրավիճակը փակուղային է մեր էներգետիկ համակարգում հատկապես սակագների մասով։ Գումարած սրան, այն հսակայական վարկային բեռը, որը մենք բերել ենք էներգետիկ համակարգը պահպանելու, այն արդիականացնելու համար, իսկ համակարգն ունի ցածր ՕԳԳ, այդ վարկերի մարումը իրականացվում է սակագների բարձրացման միջոցով։ Սա է հիմնական խնդիրը»,- նշեց Դավթյանը։ Իսկ Փաշինյանի այն պնդմանը, որ գազի գնի ավելացումը սպառողը չի զգալու, Դավթյանը համարում է հերթական մանիպուլյացիան դիլետանտների և խնդիրը չհասկացողների համար։ «Այսօր սա պարզապես օգտագործվում է որպես արգումենտ սակագնի բարձացումը հիմնավորելու համար, սակագինը անկախ այդ խոսույթից, որը այսօր տարածվում է, ապրիլի մեկից բարձրանալու է և գուցե եթե շարքային սպառողը իր վրա շատ չզգա ուղիղ սպառման տեսքով, այնուամենայնիվ խոշոր սպառողները զգալու են․․․»։ Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովին փորձագետը թերահավատորեն է մոտենում , թե ՀԾԿՀ-ն կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։ «Անգամ եթե այս մեթոդաբանությամբ ենք շարժվում, հաշվի առնելով՝ ՀԾԿՀ-ից, որ միայն անվանումն է մնացել, պարզապես դարձել են կառավարության օրակարգը սպասարկող հերթական մարմին, ես չեմ կարծում, որ այդ վերահսկողությունը պատշաճ կերպով իրակացվելու է, որպեսզի մենք դրա մեթոդաբանության օբյեկտիվությունը կարողանանք գնահատել»։
    21:38
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։
    21:31
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն՝ «առանց iphone-ի», Եվրոպան՝ «առանց ցորենի». պատժողը նույնպես պատժվում է
    Ուկրաինան արգելել է գազի արտահանումը այլ երկրներ: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը ռուսական գազի մասին է, որը Ռուսաստանը Ուկրաինայի տարածքով արտահանում է Եվրոպա:
    21:30
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ Իբրահիմ Քալըն
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, նշել, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չթողնի խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Քալընի խոսքով՝ Թուրքիան շատ անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը՝ ներառող էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները, տուժեն։ Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ որպես պատժամիջոցներից խուսափելու կարևոր գործոն։
    21:28
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ-ն պայքարում է հենց նեոնացիստների դեմ․ Պուտին
    Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է հենց նեոնացիստների դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիներին։ «Օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին: Չինաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
    21:25
    03.03.22
    Ավելին