Լրահոս

2022-03-05
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ուրալյան ավիաուղիները» չեղարկել է թռիչքները մի քանի երկիր, այդ թվում՝ ՀՀ
    «Ուրալյան ավիաուղիները» մարտի 4-ից չեղարկել են թռիչքները մի շարք երկրներ՝ Հայաստան, ԱՄԷ, Ադրբեջան և Իսրայել։ Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված են չեղարկել թռիչքները հետևյալ միջազգային ուղղություններով․ մարտի 4-ից՝ դեպի ԱՄԷ և Հայաստան, մարտի 5-ից՝ Ադրբեջան, մարտի 4-ից՝ Իսրայել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է mskagency-ն։ Թռիչքները չեղարկվել են մինչև մարտի 26-ը։ «Ռոսավիացիան» իր հերթին հայտնել է, որ ՌԴ հարավի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը։
    11:15
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
    Մարտի 5-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք: Կատարվել է 3014 թեստավորում, առողջացել՝ 695 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 226 դեպք, որոնցից 405 688-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5384 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8528 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 14 կորոնավարակակիր։
    11:11
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի. ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար
    ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը վստահ է, որ բանակը չի քաղաքականացվի, եթե առաջարկվող օրինագծի համաձայն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դառնա պաշտպանության նախարարի տեղակալ։ «Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի», -«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Քոչունցը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
    10:54
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դուք ո՞ւմ կարող եք պաշտպանել. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին
    Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: «Դուք կարող էիք երկինքը փակել, բայց … Ես չգիտեմ` ում կարող եք դուք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանել ձեր` Դաշինքի անդամ երկրները: Մեզ դուք չեք կարող գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել` դաշինքի` Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար:
    10:53
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըի կողմից հաստատվել է ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ սույն օրենքի խախտումը շահադիտական ​​դրդումներից ելնելով` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիմքով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև5 միլիոն ռուբլի:Ազատազրկման ժամկետը կկազմի 10-15 տարի, եթե ​​կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետևանքների։
    10:53
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փորձել են սադրել ընդդիմադիրներին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: «Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺ-ում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- ասաց Հակոբյանը: Մեր ունեցած տեղեկություններով, այս շոուից հետո իշխանության ամենավերին «էշելոնից» քպական որոշ պատգամավորների հանձնարարություն է իջեցվել՝ շարունակել սադրանքներն ու «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին, վերցնել խոշորացույցի տակ և հնարավոր հարմար առիթի դեպքում նրանց հետ բախումներ հրահրել։ Մեր խորհրդարանական աղբյուրը փոխանցել է նաև, որ այս մասին ընդդիմադիրներին տեղեկություն է հասել, և նրանք, ըստ էության, պատրաստ են եղել նմանօրինակ սադրանքներին արժանիորեն հակադարձելու համար»:
    10:41
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայի ժամանակով 10:00-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում
    Մոսկվայի ժամանակով 10:00-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում՝ մարդասիրական միջանցքներ բացելու նպատակով. այդ ընթացքում Մարիուպոլից ու Վոլնովախից խաղաղ բնակիչները դուրս կբերվեն Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մարդասիրական միջանցքներն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ
    10:37
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Համաշխարհային բանկը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային
    Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանկի հայտարարության համաձայն՝ Մելպասը զրույցի ընթացքում պատմել է, որ տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վարկը Կիեւին։ Նա նաեւ նշել է, որ այդ վարկն ավելացվում է երկկողմ գործընկերների երաշխիքներով, ինչպիսիք են Նիդեռլանդները եւ Շվեդիան, ինչը թույլ է տալիս դրա ընդհանուր գումարը գրեթե 500 մլն դոլարի հասցնել։ Բացի այդ, ՀԲ նախագահն աշխատում է մինչեւ ընթացիկ տարվա մարտի վերջ Ուկրաինային 200 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այդ նպատակով միջազգային կազմակերպությունը նոր նախագծեր եւ գոյություն ունեցողների վերակառուցում է նախապատրաստում:
    10:36
    05.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. ԱՄՆ պետքարտուղար
    Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը․ Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Հարցին, թե համոզվա՞ծ է, որ ուկրաինացիները կարող են հաղթել, նա պատասխանել է, որ «ժամանակի ընթացքում, միանգամայն»: «Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացի այս կամ այն կերպ մերժելու է դա», - ասել է Բլինկենը: Նա նշել է, որ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բլինկենի խոսքով՝ միջազգային հանրությունը հանձնառու է ամեն ինչ անել՝ օգնելու Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:
    10:29
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 5 մարզի տարբեր համայնքներում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 12, 26, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18 շենքեր, թիվ 124 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 2 շենք, Մոսկովյան փ. 24, 28, 36, 38 շենքեր, 3-րդ կլինիկական հիվանդանոց միակողմանի, Ձորափի փ. 19, 19/6 շենքերի բնակիչ-բաժանորդներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Վարդաշեն 1փ. 2-50 սեփական տներ, 2փ. 1-22 սեփական տներ, 5փ. նրբ. 1-37սեփական տներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 33 շենք, Արաբկիր 23փ․ 1/2 շենք, 25փ․ 2, 2/1, 17 շենքեր, 27փ․ 2/4, 6/2, 9 շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Կասյան փ. 12 շենք, Հ. Էմինի փ. 5-16 շենքեր, Անդրանիկի փ. 158 շենք, Բաբաջանյան փ. 75, 79, 81, 83, 85, 87 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1-3 մուտքեր, Աէրացիա թաղ. 2/1, 2/2 շենքեր, Բաղրամյան պող. 4 նրբ․ 16-36 սեփական տներ, Հ. Էմինի փ. 1ա–21 սեփական տներ, Քեռու փ. 77-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 25փ․ սեփական տներ, 27փ․ 1-13 սեփական տներ, Արագածի փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 10:30-14:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի, 14:00-16:00 Վեդի քաղաք՝ Կասյան և Թումանյան փողոցներ մասնակի, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Էջմիածին քաղաք՝ Անդրանիկի թաղ., Մաշտոցի, Նարեկացու, Վ.Սարգսյանի, Միչուրինի, Սովետների, Իսակովի, Լոմոնոսովի, Դիմիտրովի, Կոմիտասի, Տիգրան Մեծի, Կիրովի, Պատկանյան և Չերնիշևսկու փողոցներ, 11:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս մասնակի, Աթարբեկյան, Խարանք, Արաքս, Մեծամոր, Հայկաշեն և Գայ գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղավնաձոր գյուղ, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան և Մոմիկի փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Գետափ, Մեղրաշեն գյուղեր, Անուշավան գյուղի դպրոց և հարակից տարածք, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Եղվարդ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի, Չարենցի, Տերյան, Գայի, Գագարինի, Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նար-Դոսի, Խանջյան, Աբովյան փողոցներ մասնակի, 2-րդ դպրոց, Կալեր և Արայի թաղամասեր, կոոպ. Քարագործ, կոոպ. Երանոս, Ա/Ձ «Ժ․ Մեսրոպյան», Ա/Ձ «Ա․ Հարությունյան», սեփականատեր «Պ․ Զաքարյան», սեփականատեր «Ա․ Թադևոսյան», սեփականատեր «Հ․ Հովհաննիսյան», սեփականատեր «Կ․ Խաչատրյան», սեփականատեր «Ալիկ Մեսրոպյան», 11։00-17։00 Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ «Ա» թաղամաս մասնակի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:28
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն ու բուք է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։
    10:19
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բորելը խոստովանել է ԵՄ կախվածությունը ռուսական գազից
    ԵՄ-ն վաղվանից չի կարող անկախանալ ռուսական գազից, բայց պետք է ձգտի ամեն կերպ նվազեցնել կախվածությունը Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։
    10:18
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։
    10:10
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանելու. Պեսկով
    Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։ «2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան հայտնվել է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ... Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք մեր առջև նպատակ չենք դրել ուկրաինական տարածքը մասերի բաժանել, բայց մենք ձգտում ենք երաշխիքներ ապահովել մեր իսկ անվտանգության համար», - ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։
    10:06
    05.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթեւը խաղաղ ակցիա է անելու` ի պաշտպանություն Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչման իրավունքի: «Փաստ» Քպական պատգամավորներին հանձնարարություն է իջեցվել՝ սադրել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին և հարմար առիթի դեպքում բախումներ հրահրել։ «Հրապարակ» Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ «Հրապարակ» Եթե Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումը դատապարտում ես, ապա պետք է ժամանակին դատապարտեիր նաեւ ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումը: «Փաստ» Ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Բանկային համակարգը ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:
    10:00
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. դատավորներից մեկին չեն ընտրի. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:Եվ այսպես, մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ քաղաքական իշխանությունները իշխող խմբակցությանը հասկացրել են՝ թեկնածուներից ում չպետք է ընտրեն, եւ, ահա, այդ անձանցից մեկը դատավոր Արսեն Նիկողոսյանն է: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր կալանքի տակ գտնվող նախագահի փաստաբանների դիմումը։ Այդ կարևոր որոշում կայացրած դատավորը Արսեն Նիկողոսյանն էր: Ասել է թե՝ վերոնշյալ դատավորներից Նիկողոսյանի՝ Վճռաբեկ դատարան գնալը բացառված է: Առաջիկայում կադրադառնանք մյուս դատավորների ճակատագրին եւս»։
    09:41
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ Որոշել է մինչև ընտրություններն ազատվել նրանցից, յուրայինների նշանակել, որ ընտրություններին աշխատեն իր համար։ Սարգսյանը ստուգումներ է սկսել թիվ 1, 2, 3 մանկապարտեզնեում, ապա մեկօրյա կեղծ ստուգումների արդյունքում նկատողություն տվել, իսկ երեկ էլ 2 տնօրեններին մեյլով ծանուցել է, որ ազատված են աշխատանքից։
    09:34
    05.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Անկախություն և գարուն. Բուլղարիայի ազգային տոնը
    Անկախություն և գարուն. Բուլղարիայի ազգային տոնը
    08:30
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի տնտեսությունը կիսով չափ կրճատվել է Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով
    Ուկրաինայի տնտեսությունը կիսով չափ կրճատվել է Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով
    00:02
    05.03.22
    Ավելին
2022-03-04