Լրահոս

2022-03-08
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի իշխանությունները մարդկանց տարհանման 10 երթուղուց հաստատել են միայն մեկը. ՌԴ ՊՆ
    Ուկրաինայի իշխանությունները հաստատել են ուկրաինական քաղաքներից մարդկանց տարհանման 10 երթուղուց միայն մեկը՝ Սումի քաղաքից Պոլտավայով մինչև Լեհաստանի հետ սահման։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։ «Տարհանման հիմնական ուղղությունները դեպի Ռուսաստան Կիևը կտրականապես մերժում է»,- հավելել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով տարհանվել է 723 մարդ, այդ թվում՝ օտարերկրացի։
    21:02
    08.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան կռվում է 15 երկրի ուղարկած զենքով. Զելենսկին «չի վախենում» Պուտինի հետ հանդիպումից
    Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմի 13-րդ օրը հասկացել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում ընդունել Ուկրաինային:
    21:00
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. հայտարարություն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի: Սրան զուգահեռ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։
    20:55
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է․ Թաթոյան
    Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝ 1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած. 2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է. 3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը. 4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին: Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար: Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ: Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ: Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը:
    20:53
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս գազամատակարման խափանումը վերացնել․ ՀՀ ՄԻՊ
    Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։ Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը։
    20:51
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ, որը Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և Mercedes-ի վարորդները վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության ծառայողները:
    20:44
    08.03.22
    Ավելին
  • Միջազգային
    2 միլիոն մարդ դուրս է եկել Ուկրաինայից. Եվրոպայի պատմության մեջ «ամենաարագ աճող միգրացիոն ճգնաժամը»
    Սումիից, ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, այսօր 723 մարդ է դուրս բերվել, բայց ռուսական կողմին տարհանման խնդրանքով դիմել է մոտ 2 միլիոն մարդ: Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ չի կարող Կիևին տալ ռուսներին դիմած մարդկանց կոնտակտները, մտավախություն ունեն, որ նրանց նկատմամբ բռնություններ կկիրառվեն:
    20:15
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
    20:14
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի իշխանությունները թույլ չեն տալիս բնակիչների` Ռուսաստան տարհանում իրականացնել. ՌԴ ՊՆ
    Կիևի իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս ՌԴ տարհանել քաղաքացիներին, նրանք Ռուսաստանի կողմից ստեղծված մարդասիրական միջանցքների մասին տեղեկությունը խաղաղ բնակիչներին չեն հասցնում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Կիևի իշխանության պաշտոնական ներկայացուցիչները խիստ կարգադրություն են ստացել կասեցնելու ՌԴ տարհանման որևէ փորձ։ Ռուսաստան հնարավոր տարհանման ու այդ նպատակով ամեն օր մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին տեղեկությունը քաղաքացիներին պարզապես չեն հասցնում», – լրագրողներին ասել է Միզինցևը։ Նա նշել է, որ մարդասիրական միջանցքներով ՌԴ դուրս գալու ցանկացած փորձ կտրուկ կանխվում է ազգայնականների կողմից։ Միզինցևը հայտարարել է, որ Խերսոնի մարզի վտանգավոր շրջաններից 223 օտարերկրացու տարհանումը շարունակվում է, Ուկրաինան դրան չի մասնակցում։ Նրա խոսքով` այդ թվերը կմեծանան, քանի որ գործողությունները դեռ շարունակվում են։ «Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի սրընթաց վատթարացումը Ուկրաինայի այն բնակավայրերում, որտեղ ազգայնականները շարունակում են բռնի կերպով պահել հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում օտարերկրացիների, երեկ ռուսական կողմը, անկախ Կիևի իշխանությունների կողմից բոլոր պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումների, մարդասիրական գործողությունների անցկացման վերաբերյալ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել», – ասել է Միզինցևը։ Նրա խոսքով` այսօր Խարկովի և Խերսոնի շրջաններում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում 33 մարդասիրական ակցիա է իրականացվել, որոնց ընթացքում քաղաքացիական բնակչությանը 481 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և սննդամթերք է փոխանցվել։
    20:10
    08.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Մունք վախում չենք». թշնամին կրակում է Խրամորթի վրա, գյուղում «ժենգյալով հաց» են թխում
    Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
    20:00
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ․ Արտակ Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը: 2016թ-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր բոլոր տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%): 2021թ.-ին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանն արտադրել է շուրջ 220 հազար տոննա հացահատիկ (2016թ. համեմատ մոտ 2,8 անգամ պակաս), որից՝ 130 հազար տոննա ցորեն: Այն կազմում է ընդհանուր պահանջարկի մոտ 23%-ը: Իսկ Արցախը՝ Նիկոլի տգետ ու կործանարար քաղաքականության շնորհիվ, բնականաբար այլևս հացահատիկ չի արտադրում: Ըստ մասնագետների՝ 2022-23թ. համար հացահատիկի, կերատեսակների և սերմացուի ընհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաև պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա: Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, որոշ ծավալներով Բելոռուսը և Իրանը: Ուկրաինան, հայտնի իրադարձությունների պատճառով առնվազն մեկ տարի ինքն է ունենալու հացահատիկի պահանջարկ: Ռուսաստանի Դաշնությունում և Բելոռուսում ևս հացահատիկի կուտակման խնդիրը կարող է դառնալ ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Ղազախստանը՝ լոգիստիկ առումով խնդրահարույց է: Գլխավոր խնդիրը՝ 1. Հայաստանի գյուղերում, նիկոլական դեմագոգիայով ու վնասարար պոպուլիզմով բնակչության զահլեն տանելու փոխարեն, անհրաժեշտ է պետության կողմից ամեն կերպ աջակցել և խրախուսել գարանացան հացահատիկի և կերատեսակների ծավալների էական ավելացումը: Ներքին արտադրության ծավաների աճը գոնե որոշ չափով կթեթևացնի ներկրման պահանջարկը: 2. Գործի դնել միջպետական բոլոր խողովակները և բիզնես կապերը՝ ՌԴ-ում համապատասխան գնման պայմանագրեր կնքելու, ներկրման և պահեստավորման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական քաղաքականություն վարելու համար: Հակառակ դեպքում, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, ստրատեգիական նշանակության ապրանքների համընդհանուր թանկացումները և կոմունիկացիոն անկայուն իրավիճակը՝ մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ: Գյուղատնտեսության նախարարությունը փակելը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ: Դրանով այլևս չեք զարմացնելու ձեր էլեկտորատին, որը հացամթերքների էական թանկացման (հետևաբար նաև մսամթերքի ու թռչնամսի) պարագայում, ձեզ դարձնելու է բանջարանոցի թավշյա խրտվիլակ»։
    19:55
    08.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Գարնանային Երևանի 15 հազար երանգները
    15 հազար հոլանդական վարդակակաչ Հյուսիսային պողոտայում սպասում է մարտիության նվեր դառնալու:
    19:45
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արտաքին քաղաքականության մեջ տոտալ քաոս է։ Մեր շահերը բոլոր մայրաքաղաքներում մատնված են ինքնահոսի։ Այս իշխանությունների կողմից ոչ մի ազգային շահ չի պաշտպանվում։ Այսպես, վերջերս Եվրոպական խորհրդարանը ամրագրել էր, որ Արցախի ժողիվրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի Արցախի խնդրի լուծման սկզբունքներից մեկը։ Այս հաջողության համար ծանր աշխատանք էինք կատարել Դավիթ Շահնացարյանը եւ Հանրապդտականը, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը։ Պետության կողմից ոչ ԱԺ-ի, ոչ դեսպանատան մակարդակով այս հարցով չեն զբաղվել։ Ավելին, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատունը կատաղի պայքար էր մղում մեր դեմ, հղում անելով նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշ փաստաղթերի վրա։ Ահա ապացույցները։ Իմ ձեռքի տակ են հայտնվել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակները, որոնք հրապարակվում են առաջին անգամ, եւ որոնց նպատակն էր ճնշում գործադրել եվրադեպուտատների վրա եւ մոլորեցնել նրանց։ Դժվար է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով»։
    19:33
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում բենզինի գինը պատմական առավելագույնին է հասել
    ԱՄՆ–ում բենզինի մանրածախ գինն այսօր հասել է իր պատմական առավելագույն արժեքին` մեկ գալոնի դիմաց գերազանցելով 4,17 դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային։ Ասոցիացիայի կայքում ասվում է, որ երկրում սովորական ոչ էթիլացված բենզինի միջին գինն այսօր հասել է մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 4,173 դոլարի, ինչը դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ակնկալվում է, որ Ամերիկայի վարչակազմն այսօր կհայտարարի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի մասին։
    19:26
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և շնորհավորել Մարտի 8-ի կապակցությամբ
    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և նրա անունից շնորհավորել Մարտի 8–ի կապակցությամբ։ «Մեր փոքրիկը բոլոր փոքրիկ աղջիկներին շնորհավորում է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,–գրել է Ռևազյանը։
    19:14
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել. Հովիկ Աղազարյանի մաղթանքը
    «Oragir.news»-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է, թե ինչ բարեմաղթանք ունի կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ «Բոլոր աղջիկներին, կանանց, մայրերին, քույրերին և հայուհիներին՝ բոլոր տարիքների, ես ի նկատի ունեմ մայրիկներին, ես ի նկատի ունեմ սիրած աղջիկներին, ես ի նկատի ունեմ բոլոր հայուհիներին, որ նրանց աչքերը միշտ լինեն ջինջ, և եթե հանկարծ նրանց աչքերը թախծոտ արցունքով լցվեն՝ լինեն միայն երջանկության ու ուրախության արցունքներ։ Ի նկատի ունեմ, եթե արցունք լինի ՝ միայն ուրախության լինի։ Մաղթում եմ բնականաբար առողջություն, երջանկություն՝ ամեն մեկին իր կարգավիճակում, մայրիկին՝ մայրիկի կարգավիճակում, քույրիկին ՝ քույրիկի կարգավիճակում, սիրած աղջկան՝ սիրած աղջկա կարգավիճակում, որովհետև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել։ Եվ ասեմ՝ նույն մարդը կարող է լինել և՛ քույրիկ, և՛ մայրիկ , և ամեն մեկը ՝ մի առանձին որակ է։ Հետևաբար հենց նրանց մեջ է դա և նրանք մեր երջանկությունն ու ամբողջականությունն են ապահովում»։
    19:06
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկի հրապարակումը
    Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից «ոչ բարեկամ երկրների ցանկը» հրապարակելու փաստը, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրոպական միությունը դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից մարտի 7-ին արված հրապարակումը՝ «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարեկրյա պետությունների և տարածքների մասին»,- մասնավորապես, ասել է Ստանոն։ «Ռիա Նովոստի»-ի տվյալներով՝ ԵՄ-ում այժմ ուսումնասիրում են Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում նաև ԵՄ անդամ պետություններին ներառելու որոշման հետևանքները։ Հիշեցնենք՝ մարտի 7-ին ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը, ապա հրապարակել է այն։
    18:56
    08.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Shell նավթագազային խոշորագույն ընկերությունը հրաժարվում է ռուսական գազից և նավթից
    Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի գնումներն աստիճանաբար դադարեցնելու, կարճաժամկետ կապիտալի շուկաներում անմշակ նավթի հետ կապված գործարքների անհապաղ դադարեցման մասին՝ ի պատասխան այդ երկրի հետ գործարքներ անելու վերաբերյալ միջազգային հանրության հանդիմանանքին, հայտնում է Bloomberg-ը։ «Մենք գիտակցում ենք, որ ռուսական անմշակ նավթի գնման մասին մեր նախորդ շաբաթվա որոշումը սխալմունք էր», - ասված է ընկերության հայտարարությունում։ Ընկերությունը նշել է, որ հրաժարվելու է ռուսական գազից և նավթից հնարավորինս արագ, սակայն դա կարող է շաբաթներ տևել և հանգեցնել իր որոշ նավթաարդյունահանող գործարաններում վառելիքի արտադրության նվազման։ Որպես առաջին անհապաղ քայլ Shell-ը կդադարեցնի ռուսական նավթի սպոտային գնումները։ «Ընկերությունը նաև կփակի իր բենզալցակայաններն ու ավիացիոն վառելիքի և յուղանյութերի արտադրությունը Ռուսաստանում», - ասված է ընկերության թվիթերյան էջում։
    18:44
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քրիստիննե Գրիգորյանը Վանաձորում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց
    Այսօր Վանաձորում հանդիպել եմ Արցախից տեղահանված կանանց։ Միմյանց շնորհավորել ենք մարտի 8-ի առթիվ, ապա անկաշկանդ զրույց ունեցել։ Եթե կարճ ամփոփեմ խնդիրները, ապա դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի հնարավորությունների բացակայությանը, թիրախավորված սոցիալական աջակցության ծրագրերի բացակայությանը կամ դրանց մեխանիկական իրականացմանը։ Ներկայացված խնդիրներն, իհարկե, շատ էին, դրանք պատրաստվում եմ ուղղել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոշ հարցերի վերաբերյալ առաջարկությունների հետ մեկտեղ։ Միևնույն ժամանակ պայմանավորվել ենք, որ կօգտագործենք ՄԱԿ և զարգացման այլ գործընկերների կողմից Լոռու մարզում կանանց աջակցության ու հզորացման ծրագրերի հնարավորությունները՝ դժվարին իրավիճակում հայտնված կանանց աջակցելու հարցում։
    18:21
    08.03.22
    Ավելին