Լրահոս

2022-03-11
  • Հասարակական
    «Մատ թափ տվող լինեիր, Ալիևը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին
    «Մատ թափ տվող լինեիր, Ալիեւը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին
    19:19
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին և որոշել են հեռակա կարգով կալանավորել նրան
    Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել RT ռուսական հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, դատարանը նրան հեռակա կարգով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ «Մարգարիտա Սիմոնյան, Ուկրաինայում դուք կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեք։ <...> Ուկրաինայի դատարանը թույլատրել է Ձեզ կալանավորել և բերման ենթարկել դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ «Ուկրաինայի դատախազները մտադիր են մոտ օրերս կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց նախաձեռնել»,- ավելացրել է Վենեդիկտովան։ Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ Ուկրաինայում քրեական գործ հարուցելու պատճառ է համարվում նրա հայտարարությունները Դոնբասի մասին։
    19:16
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը
    Այսօր 66 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ և ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մամուլի ծառայությունը։ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի նախկին տնօրենը մահացել է սրտի կաթվածից։
    19:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ․ ԱԳՆ
    Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայնությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։ Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    19:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան
    Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսերով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մեկ-երկու-տաս՝ մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սկսելու են ամեն անգամվա հետ է´լ ավելի մտածել հեռանալու մասին։ Անհնար է միշտ ապրել նման պայմաններում։ Ադրբեջանցու բարձրախոսով ոռնոցին պետք է հակակշիռ։ Դա պետք է լինի ոչ Երևանից ճլորած հայացքով խաղաղության մուրումը, ոչ էլ՝ չհիմնավորված պահանջատիրությունը։ Պետք է մշակվի լուրջ ծրագիր՝ Արցախը հայկական պահելու, Արցախի բնականոն կյանքը հնարավորինս կարգավորելու նպատակով։ Այստեղ էլ կա պարզաբանման կարիք. դա մեկ տուն, հարյուր տուն կառուցելով չէ, ասֆալտով կամ միանգամյա օգնությամբ չէ։ Իհարկե, տունը կարևոր է, բայց այն չի լուծելու գլոբալ խնդիրը՝ Արցախի հայաթափության կասեցման և Արցախի բնականոն զարգացման։ Այս խնդիրը հայկական նոր օրակարգի առանցքային հարցերից է։ Սա չունի երկիմաստություն՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այդպես մտածեցինք, վարանեցինք, ուրեմն տապալելու ենք ամեն ինչ։ Ուրեմն՝ մենք պետություն չենք ունենալու։ Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680 հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։ Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում է» երևանցու հետ։ Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։ Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։ Մեր խնդիրները ձևակերպելիս՝ մենք պետք է լինենք արտաքին աշխարհի համար հասկանալի, պետք է դրանք ձևակերպենք 21-րդ դարի բառապաշարով և լինենք հետևողական՝ դրանց լուծման ճանապարհին։ «Արցախի հումանիտար վիճակի» խնդիրն այն ձևակերպումն է, որը թույլ կտա՝ դառնալ լսելի։ Եվրոպական և այլ միջազգային կառուցներում Արցախի հումանիտար աջակցության և արցախցու բնականոն կյանքի ապահովման մշտական հարցադրումը տալու է իր արդյունքը։ Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ Արցախում խաղաղ կյանքի շեշտակի կարևորման համար. Արցախը միջազգային հանրության համար պետք է լինի մի վայր, որտեղ կա կյանք՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն, սպասարկման ծառայություններ, նորարարություններ, տուրիզմ, հոգևոր կյանք և այլ, և այլն։ Բարձրախոսով ադրբեջանցու ձայնը, կոպիտ ասած պետք է խլացվի քաղաքակրթության ձայնով։ Ցավոք, Հայաստանի ձայնն այսօր թույլ է։ Հետևաբար՝ մենք պետք է օգտագործենք ողջ հայկական աշխարհի ձայնը (հնարավորությունները)՝ այն բարձրացնելով ու հասցնելով միջազգային հանրության ձայնի մակարդակի։ Եթե մենք չենք անում այս կարևոր գործը, ապա մենք Արցախի պահպանման ողջ բեռը թողնում ենք ռուս խաղաղապահների վրա, ինչը ճիշտ չէ մեր շահերի տեսակետից և այսօրվա պայմաններում էապես դժվարացնելու է Ռուսաստանի գործը։ Առաջարկ Բոլոր քաղաքական նախասիրությունները մի կողմ թողնելով՝ պետք է մշակվի պայմանական ասած «Խաղաղ Արցախ» ծրագիրը, ինչը ենթադրում է կոնկրետ քայլերի, նպատակների, գործողությունների մի ծրագիր, որն ուղղված է լինելու Արցախում բնականոն կյանքի զարգացմանը։ Սա հումանիտար ծրագիր է, որը չի հակասում հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսությանը և միջնորդների ջանքերին։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» իր մշակումները առաջիկայում կներկայացնի Արցախի քաղաքական-հասարակական վերնախավին։
    19:03
    11.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Կոչ ենք անում քաղաքացիներին անհարկի գնումներ չկատարել․ Վահան Քերոբյան
    Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։ Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել։
    19:01
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
    Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: «Կողմերին կոչ ենք անում հումանիտար հարցերում առաջընթացի քայլեր իրականացնել, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,–ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ–ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։
    18:56
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Մարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
    Մարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
    18:46
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում է 3 գյուղերի ուղղություններով․ ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։
    Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին: Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: [ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն]
    18:46
    11.03.22
    Ավելին
  • Առողջապահական
    Առողջապահության նախարարությունը հրապարակել է «թաքնված» աղ պարունակող սննդամթերքների ցանկ
    Առողջապահության նախարարությունը հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն, որում ներկայացված է առօրյայում օգտագործվող այն մթերքների ցանկը, որոնք իրեց մեջ «թաքնված» աղ են պարունակում։ Տեղեկատվական լուսանկարում շեշտված է, որ ՀՀ բնակչությունը 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը սննդակարգում։ Հիշեցնենք, որ ԱՆ-ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը քննարկվել է սոցցանցերում և քննադատության արժանացել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ այն հանրային քննարկման լավ առիթ է դարձել։ Նշենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30.000 դրամի չափով: Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի Կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովին:
    18:36
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լևոն Սահակյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
    Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սահակյանի 2022 թվականի մարտի 4-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի մարտի 4-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:
    18:25
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլև պարենային ճգնաժամի նոր փու․ Շարմազանով
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաև պարենային ճգնաժամի նոր փուլ։ «Ակնհայտ է,որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։ Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթել։ Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։ Առհասարակ՝ պաշար ունի՞, թե՞ ոչ։ Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։ Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են»։
    18:19
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաչատուրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից
    ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ:
    18:10
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կինը մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն: Ոստիկանները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխախոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են այդ վնասվածքները: Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է:
    18:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ
    Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են: Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
    18:02
    11.03.22
    Ավելին
  • Միջազգային
    WhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի Ռուսաստան vs Meta հակասության պատճառով
    WhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի Ռուսաստան vs Meta հակասության պատճառով
    17:58
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մամուլի անհամաչափ սահմանափակումները վնասում են երկրում ժողովրդավարությանը. ՄԻՊ-ն ընդունել է Թերեզա Ռիբեյրոյին
    Մամուլի անհամաչափ սահմանափակումները վնասում են երկրում ժողովրդավարությանը. ՄԻՊ-ն ընդունել է Թերեզա Ռիբեյրոյին
    17:53
    11.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին
    Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին
    17:49
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին
    Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին
    17:39
    11.03.22
    Ավելին