Լրահոս
2022-04-01
-
ՀայաստանՆերքին Կարմիրաղբյուրի դպրոցի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով․ ԱնդրեասյանԵրեկ և այսօր չափորոշիչների փորձարկմանն էինք հետևում Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Շատ բան տեսանք՝ թե դրական իմաստով, թե խնդիրների, որոնց մասին առանձին կգրեմ։ Հիմա մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում։ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցն է։ Սա այն դպրոցն է, որի մասին մի անգամ պատմել էի, որ ավագ տարիքի ուսուցիչները ազատվել են աշխատանքից՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով, որ մնան գյուղում և աշխատեն։ Դպրոցը բարեկարգ է, ինչի համար, բառիս բուն իմաստով նաև իրենց ձեռքերով են աշխատել։ Բահերով դպրոցի առջևի հատվածն են մաքրել-կարգի բերել, որ հնարավոր լինի ասֆալտապատել։ Հիմա դույլերն ու բահերը իրենց պատվավոր տեղն ունեն դպրոցի միջանցքում՝իբրև թանգարանային նմուշ։ Պետքական գույքն էլ տարբեր եղանակներով են ապահովել. թե տարբեր ծրագրերին մասնակցությամբ, թե, օրինակ, աղբի վերամշակմամբ, հայկական քարկտիկ խաղը արտադրելով։ Նկարչության դասերը եղանակը տաքանալուն պես, բակում են անում, հրաշք բնության մեջ։ Ու այսօր առաջինը, ինչ տեսանք, բակում մոլբերտների առջև նկարող երեխաներին էին՝ նոր բացվող գարնան թարմ կանաչի մեջ։ Ֆիզկուլտուրայի ժամին չորրորդ դասարանցիները ոգևորված խաղեր են խաղում, բոլորը նույն կարմիր շապիկներով, որից նաև ուսուցիչները ունեն։ Բոլոր ուսուցիչները մարզական որևէ խմբակում են ընդգրկված։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն է պարտադրել. առողջ ապրելակերպը պետք է սկսեն իրենցից։ Դասերը վառվռուն էին ու կենդանի, երեխաները՝ հետաքրքրված ու մասնակցող, ուսուցիչները՝ ոգևորված ու հնարամիտ։ Ասում են, օրինակ, ֆիզիկայով երեխաներն այնքան են հետաքրքրվում, որ երեկոյան ուշ նոր տուն են գնում՝ ուսուցչի հետ քննարկելուց, խնդիրներ լուծելուց, փորձեր անելուց չհոգնելով։ Դասարաններից մեկում տեսնում ենք տնօրենի թողած նոթատետրը. դասալսման էր, մյուս դասարանում էլ փոխտնօրենին ենք տեսնում՝ էլի նշումներով, էլի դասալսման։ Ոչ մի անկյուն բաց չեն թողել, միջանցքներն էլ ուսումնական տարածք են, որտեղ ընդմիջումներին պարում են միասին, քննարկում, իսկ գյուղի նվիրած հնաոճ իրերի ֆոնին նաև գյուղական թանգարան-թեյարան բացում։ – Անցեք, երեխեք ջան, – մեղմ ասում է տնօրենը՝ արվեստի ժամին գրաֆիտի ուսումնասիրող ու խմբային աշխատանքից հետո դպրոցի միջանցքում արված գրաֆիտին իրենց ուսուցչի հետ ուսումնասիրելու գնացող տասներորդցիների խմբին։ Դպրոցը բարեկարգել են, բայց չեն երեսպատել։ Շենքի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով։ Մեր արևն է՝ ասում են ամեն ինչը կենարար լույսի վերածելու մի հաստատակամությամբ, որ տեսնում ես ամեն միլիմետրի վրա, ամեն խոսքի մեջ։ Մեզ ցույց են տալիս նախագծային աշխատանքները, հետո հյուրասիրում թարմ թխված խաչապուրի ու գաթա, որի բուրմունքը գալիս է դպրոցական ճաշարանից։ Ամեն ինչ հնարավոր է՝ ասում են վերջում ու սա էն քիչ տեղերից մեկն է, որտեղ այդ բառերը ասում եմ ոչ թե ես, այլ ինձ են ասում»,-նշում է նա։Ավելին22:1501.04.22 -
ՀասարակականԱմեն ինչ՝ բանակի համար. Երևանում ռազմարդյունաբերական ցուցահանդես էԴևեր ու արալեզներ են հայկական տեխնոարտադրանքի նոր նմուշները: Սրանք հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի անուններն են: Արմհայթեքի՝ այս տարվա ցուցահանդեսը ռազմական ուղղվածության է: Հայկական ու արտասահմանյան ռազմաարդյունաբերական ընկերությունները ցուցադրել են ամենաարդիական սպառազինությունները:Ավելին22:0601.04.22 -
Հասարակական18-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել իր եղբոր 4 տարեկան որդուն. երեխան մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18;00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:Ավելին21:5801.04.22 -
ՀայաստանԵրևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենանԱյսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: ՎԵրջինս ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին նման դեպքը չէ: Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:Ավելին21:5001.04.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ավիահարվածներ՝ ռուսական քաղաքին. հրդեհ՝ Բելգորոդի նավթի պահեստումՌուս-ուկրաինական սահմանին մոտ գտվող ռուսական Բելգորոդում՝ մեկ շաբաթում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել: Ուկրաինական երկու ուղղաթիռ մտել է Ռուսաստանի տարածք ու հարվածներ հասցրել քաղաքի նավթի պահեստներին: Պատերազմի առաջին օրերից ռմբակոծվող ուկրաինական Խարկովից ընդամենը 60 կմ է հեռու Բելգորոդը:Ավելին21:4801.04.22 -
ՀասարակականՀայտնի է՝ ինչ են խոսել Փաշինյանն ու ՊուտինըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:3201.04.22 -
Հասարակական«Եթե չեք ուզում կռիվ, տարածք ենք տալիս». ժողովուրդն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը«Ադրբեջանը փորձում է Արցախի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել», և «Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին»: Մի քանի րոպե ընդմիջումով այս հայտարարություններն արած վարչապետի տրամաբանությունը չեն հասկանում Հայաստանի շատ քաղաքացիներ:Ավելին21:3001.04.22 -
ԱրցախԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական ամփոփագրում։ «Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը, երկուսը՝ Հյուսիսային, երկուսը՝ հարավային ուղղություններով: Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:2701.04.22 -
Քաղաքական«Պատերազմին 5 է պակաս», ՔՊ-ն քննարկում է ՏԻՄ-ի մասին օրենքը. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրումՓաշինյան-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ ապրիլի 5-ին, ժամը 18-ին, խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց՝ «Հանուն Արցախի ու Հայաստանի»:Ավելին21:1601.04.22 -
ԱրցախՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։ Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։Ավելին20:5301.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ հայտարարությունԾանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել։ Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։ Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է եւ ինքնիշխանության կորուստը։ Հարգելի’ հայրենակիցներ, Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։ Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։ Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունԱվելին20:4701.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Արցախում իրավիճակը՝ հեռախոսով | 01.04.2022Ավելին20:3001.04.22 -
ՀայաստանԱնդրանիկ Փիլոյանն ազատվել է պաշտոնիցՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:Ավելին20:1801.04.22 -
ԱրցախԱդրբեջանի հարձակումներից պաշտպանվելու համար Արցախը պատրաստվում է «արմատական, վճռական քայլերի»Արցախում, կարծես, ուզում են անցնել ինքնապաշտպանության: Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանն այսօր վճռական քայլերի դիմելու պատրաստակամության մասին է հայտարարել՝ Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով, Քարագլխի միայն ամենաբարձր կետն է մեր վերահսկողության տակ:Ավելին20:1601.04.22 -
ՀասարակականՀայաստանի վարչապետ, ինչու՞ չես գալիս Հայաստանի մաս՝ Արցախ․ հայացք ԼՂ-ից2020 թ. սեպտեմբերին բռնկված երկրորդ Ղարաբաղյան պատերազմի սկզբից անցել է արդեն 1,5 տարի, բայց այդ ժամանակվանից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել էր, թե "Արցախը Հայաստանն է և վերջ", ոչ մի անգամ (!) չի այցելել ԼՂ։ Այս կապակցությամբ հայ և հատկապես արցախյան հանրության մոտ կուտակվել են մի շարք հարցեր, որոնցից մի քանիսը մենք կցանկանայինք ներկայացնել մեր ընթերցողների ուշադրությանը։ Ահա առավել հաճախ տրվող հարցերն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում. 1. Արդեն 1,5 տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից, իսկ Փաշինյանն այդպես էլ չի այցելել Արցախ։ Ալիևը, պատկերավոր ասած, գրեթե ամեն օր գիշերում է Շուշիում, իսկ Փաշինյանը, Հայաստանի նախագահը և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախում չկան ու չկան։ Ինչո՞ւ: 2. Եթե Արցախը Հայաստանի մաս չէ, այլ առանձին պետություն, ապա ի՞նչ իրավունքով է Փաշինյանը բանակցում մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի ճակատագրի որոշման շուրջ և ի՞նչ իրավունքով է պատրաստվում ստորագրել ինչ-որ պայմանագրեր առանց ԼՂՀ ներկայացուցիչների։ 3. Եթե Արցախը Հայաստանի մի մասն է, ինչպես Ստեփանակերտի հանրահավաքում գոռում էր Փաշինյանը, ապա ինչո՞ւ հայկական բանակն ամբողջությամբ չի պաշտպանում Արցախի սահմանները և ինչո՞ւ 2020 թ. պատերազմին չմասնակցեց հայկական բանակի զինծառայողների 80 տոկոսը, այն դեպքում, երբ Արցախի դեմ կռվում էր ողջ ադրբեջանական բանակը՝ թուրքերի, պակիստանցիների, իսրայելցիների և իսլամական ահաբեկիչների օգնությամբ։ 4. Ինչո՞ւ են ոչնչացվել ռազմաճակատի առաջին գծում ապրող արցախցիների բոլոր արտոնությունները։ Աշխարհի յուրաքանչյուր երկրի իշխանություններ հատուկ արտոնություններ են ստեղծում իրենց այն հայրենակիցների համար, ովքեր ընդունում են թշնամու առաջին եւ հիմնական հարվածը: Միայն Հայաստանի իշխանություններն են բացառություն այդ ցուցակում։ Ինչո՞ւ: 5. Ու՞ր է կորել Արցախի համար հայկական սփյուռքի օգնությունը և որտե՞ղ է մինչ օրս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի ենթարկվող ԼՂ բնակիչների համար հավաքված 200 միլիոն դոլարը։ Ինչո՞ւ պատերազմող ու աղքատ Արցախում գները աճում են գրեթե ամեն օր։ Ինչո՞ւ արցախցիների խղճուկ աշխատավարձերն ու թոշակները ոչ միայն չեն աճում, այլև տրվում են մեծ ուշացումներով։ 6. Ինչպես հայտնի է, 2020 թ. սեպտեմբերին հայ զինվորների զգալի մասը Արցախի ոչ փակ երկնքի զոհ Է դարձել։ Անցել է 1,5 տարի, իսկ մեր զինվորները կրկին զոհվում են այդ պատճառով։ Ինչո՞ւ մինչև հիմա չկա «Տոր», «Պանցիր» և հակաօդային պաշտպանության այլ համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել թշնամու անօդաչու թռչող սարքերը։ Այդ համակարգերը կարող է միայնակ ձեռք բերել Հայաստանի ցանկացած օլիգարխ, էլ չենք խոսում պետության մասին։ Ինչո՞ւ դրանք չեն գնվել և չեն բերվել Արցախ։ Կրկի՞ն մեղավոր են Հայաստանի նախկին իշխանությունները։ 7. 1,5 տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից, սակայն հայկական ուժերի դիրքերն Արցախում ամրապնդված չեն, համապատասխան ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել, ականապատված չեն ճակատի առավել վտանգավոր հատվածները և այլն։ Ինչո՞ւ: 8. Արցախի հայկական հուշարձանների ավերման մասին խոսում է արդեն ողջ աշխարհը։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կազմակերպում հայ ժողովրդի երկու կաթողիկոսների պարբերական ուղեւորությունները հայկական Շուշի քաղաք, որտեղ նրանք պետք է ուսումնասիրեն մեր տաճարների եւ վանքերի վիճակը: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կազմակերպում հազարավոր հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունները Շուշի և Արցախի այլ բնակավայրեր, որտեղ թշնամին անպատիժ ոչնչացնում է մեր սրբությունները: Կրկին խանգարում են նախկին իշխանությունները՞։ Սա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում այսօր հնչող հարցերի ոչ ամբողջական ցանկն է։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես կպատասխանի դրանց։ Այլապես հայ հասարակությունն ինքը կգտնի դրանց պատասխանները... Վահրամ Աղաջանյան, Ստեփանակ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/759e7a65b41fe37928fe0e611d7df462 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին18:0801.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի արտահերթ նիստ | 01.04.2022Ավելին17:5701.04.22 -
ՀայաստանԱնծանոթ մոտոցիկլավարը փրկել է ԵՊՀ ուսանողուհուն կողոպտիչներիցԱյսօր՝ ապրիլի 1-ին, Ժամը 08։25-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի տարածքում 3 անձ փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին։Ավելին17:5301.04.22 -
ՄիջազգայինԷրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը. «Anadolu»«Մենք հայտարարել ենք Ստամբուլում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, հատկապես Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։ Զելենսկին դրական կարծիք ունի։ Պուտինն ավելի վաղ նույնպես դրական է արտահայտվել։ Այսօրվա զրույցից հետո կողմերն իրենք կորոշեն հանդիպման օրը», - ասել է Թուրքիայի նախագահը։ 📌Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ ծրագրում է զրուցել այսօր` տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17։00):Ավելին17:4901.04.22 -
ՀասարակականՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակումՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:Ավելին17:4701.04.22