Լրահոս
2022-04-06
-
ՀայաստանՀայլուր 15:30 Արցախի դրոշը քաղաքացիները սթափության խորհրդանիշ են համարում | 06.04.2022Ավելին15:3006.04.22 -
ՀայաստանՓաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը մտահոգել է Արցախի ԱԺ նախագահին. նա Երևանում հանդիպումներ է ունեցելԱրցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ամբիոնից հայտնել է, որ Բրյուսելում այսօր տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպմամբ մտահոգված, Երևանում հանդիպել է պաշտոնյանների հետ:Ավելին13:5006.04.22 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևն այսօր կհնադիպեն ԲրյուսելումՀանդիպմանը մասնակցելու է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:Ավելին13:1506.04.22 -
ԻրավականԿարևոր շրջադարձ՝ «Պատմության ուսուցչի» գործով․ Ռուբեն ՄելիքյանԿարևոր շրջադարձ «Պատմության ուսուցչի» գործովԱվելին12:1506.04.22 -
ՀայաստանԵրբ ծածանվեց Արցախի դրոշը, թիկունքում ճիչ լսեցի․ Արցախ ջան, դու մենակ չես․ Քրիստինե ՎարդանյանԵրբ Ֆրանսիայի հրապարակում ծածանվեց Արցախի դրոշը, թիկունքում ուրախության ճիչ լսեցի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Պտտվեցի ու տեսա, որ նկարի կինը ուրախությունից ցատկոտում է։ Հետո արդեն թաց աչքերն էին։ Սա ենք մենք, սա է մեր արժեհամակարգը։ Արցախ ջան, դու մենակ չես։ Սա քո հարցը չի, սա մեր հարցն է»։Ավելին11:3106.04.22 -
ՔաղաքականԹող Նիկոլը դուրս գա մարդամեջ ու պարզ ասի՝ կեղծ խաղաղության դիմաց Արցախն ու Հայաստանն արդեն հանձնե՞լ է. Արտակ ԶաքարյանՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սառնասրտորեն, մեկ առ մեկ ընթերցել եմ բոլոր կարգի հողատուների, «իշխանության» պատգամավոռների, հարակից շպանայի ու ստրկամիտ մի շարք կենդանիների` ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ գրառումները: Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը: Քաղաքական խավարամտության ու պետական դավաճանության մարմնավորողները, կենդանական բնազդներով ուրախացել էին, որ երեկվա հանրահավաքը չավարտվեց իրենց ստորաքարշ խունտային գրողի ծոցն ուղարկելով: Նիկոլապատկան բոսյակների համար կարևոր չէ, որ հանրահավաքը հայ մարդու ոտնատակ գցված արժանապատվությունը փրկելու փորձ էր: Այդ տիպի մարդկային թերմացքի համար կարևոր չէ, որ ընդդիմությունը` հենց այսօր վաճառքի հանված Արցախի վրա էր աշխարհի ուշադրությունը հրավիրում: Բոսյակները հրճվում էին, որ դեռ կարող են մեկ ամիս ևս հալումաշ եղած բյուջեից պարգևավճար ստանալ, աղ ու բիբարի մասին «օրենքներ ընդունել» ու պադավատներով անիմաստ քարշ: Եթե ես սխալվում եմ իմ այս համոզմունքներում, թող Բրյուսելից հետո, Նիկոլը Երևանում հանրահավաքը անի ու երդվի իր բոլոր սրբություններով, որ Արցախի 75%-ը հանձնելուց հետո 25 %-ն ատամներով է պահելու: Թող դուրս գա մարդամեջ ու պարզ ասի, կեղծ խաղաղության դիմաց Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ արդեն հանձնել է, թե՞ դեռ ոչ: Երկրորդն էլ` բոլորը կտեսնեն, թե քանի «մարդ» է գնալու Նիկոլի կողքին կանգնի: Ընդդիմության երեկվա հանրահավաքը, կարծում եմ իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է, և մեծ պոտենցիալ ունի արագ զարգանալու համար»։Ավելին11:1606.04.22 -
ՀայաստանՔՊ-ական եւ բրիտանացի պատգամավորների խորհրդավոր այցը Գորիս․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սարգիս Խանդանյանին, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին Գորիս գործուղելու մասին: ԱԺ նախագահը կարգադրությունը ստորագրել է ապրիլի 1-ին, խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկ՝ ապրիլի 5-ին։ Բացի այդ, կարգադրության մեջ պարտադիր պայման է՝ նշել գործուղման նպատակը, այն միջոցառումը, որին մասնակցելու են պատգամավորները, մինչդեռ վերոնշյալ կարգադրության մեջ ընդամենը «աշխատանքային այցով» ձեւակերպումն է տրված։ Մենք պարզեցինք, որ պատգամավորները միայնակ չեն գնացել Գորիս, նրանց հետ եղել են Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի պառլամենտի ներկայացուցիչները՝ հայ-բրիտանական բարեկամական խմբի անդամները, որոնց այցը Սյունիք, ի դեպ, գաղտնի է պահվում՝ անգամ Սյունիքի մարզպետարանի էջում չգտանք, թեպետ, մեր տեղեկություններով, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է դիմավորել նրանց։ Ուշագրավ է, որ Գորիս գործուղված օրենսդիրները չեն հանդիպել տեղի համայնքային ղեկավարության հետ։ Մեզ ասացին՝ այցելել են սահմանամերձ համայնքներ, դիտարկել են տարածքը։ Ասացին նաեւ, որ Գորիսի հյուրանոցներից մեկում հայ եւ բրիտանացի պատվիրակները հանդիպել են Արցախի պաշտոնատար անձանցից մի քանիսի հետ, թե ում՝ կփորձենք առաջիկայում պարզել։ Փորձեցինք ԱԺ նախագահի խոսնակից պարզել այցի մանրամասները, սակայն նա ասաց, որ իրեն հայտնի չէ, ուղղորդեց գործուղման մեկնած պատգամավորների կողմը, որոնք չպատասխանեցին մեր զանգերին»:Ավելին08:5206.04.22 -
ՀայաստանՈ՞վ է Սամվել Ալեքսանյանի դստեր նշանածը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը` Լուսին Ալեքսանյանը, նշանադրվել է։ Ինստագրամում շատ ակտիվ՝ լուսանկարներ տեղադրող ու գրառումներ անող Ալեքսանյանի կինը` Շողերինան, «սթորի» բաժնում նշանադրության արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որից հայտնի դարձավ միայն, որ փեսացուի անունն Արմեն է։ Մենք տեղեկացանք, որ Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։ Բացի այդ, Լֆիկի խնամիների ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում»:Ավելին08:5006.04.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի պահվածքն անհասկանալի է թիմի համար. նա մեկուսացել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը: ՔՊ-ականներից ոմանք նոյեմբերի 9-ից հետո դաժան ծեծի ենթարկված Միրզոյանին համեմատում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որ հարաբերությունները սառեցրել ու որեւէ մեկի զանգերին չէր պատասխանում: «Որեւէ մեկս չենք հասկանում՝ ինչ է ուզում Արարատ Միրզոյանը. մտածում է այլ պաշտոնի անցնե՞լ, թե՞ հարմարվել է ԱԳՆ-ում: Անգամ ընկերական՝ «no Politics» ձեւաչափի հանդիպումներն է մերժում»,- ներկայացրեց մեր աղբյուրը»:Ավելին08:4506.04.22
2022-04-05
-
ՀասարակականՓաշինյանը մեկնել է Բրյուսել. նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Ավելին23:0005.04.22 -
Հասարակական6 տարի առաջ այս օրը Արցախի ՊԲ-ն թշնամուն երկրորդ անգամ պարտադրեց զինադադար․ Սենոր ՀասրաթյանՄինչ Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում բազմահազարանոց հանրավաք, հիշեցի, որ ուղիղ 29 տարի առաջ՝ 1993թ. նույն այս օրը, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Օմարի ռազմավարական նշանակության բարձունքը և հաղթական ավարտին հասցրին Քարվաճառ-Օմար օպերացիան... Իսկ դրանից ուղիղ 13 տարի անց՝ 2016թ. ապրիլի 5-ին՝ 4-օրյա համառ պաշտպանական մարտերից հետո՝ Արցախի պաշտպանության բանակը թշնամուն երկրորդ անգամ (առաջինը 1994-ի մայիսին էր) պարտադրեց զինադադար... ...Հիշում և մտածում եմ՝ ճակատագիր է, թե՞ չգիտակցված ընտրության արդյունք, որ փոխանակ այսօր հպարտանայինք տարներ առաջ հազարավոր նվիրյալների արյամբ ու հավատով կերտված մեր այդ ձեռքբերումներով, ստիպված ենք նորից ելնել պայքարի, բայց արդեն ոչ միայն արտաքին, այլև մեր հաղթանակները վաճառքի հանած ներքին թշնամու դեմ...Ավելին22:0805.04.22 -
ԱրցախԱմեն օր 100 ժենգյալով հաց՝ դիրքեր պահող սահմանապահներինՆորագյուղցի կանայք ժենգյալով հաց են թխում օկուպացված Փառուխի դիրքերը պահող սահմանապահների համար: Մի բուռ կծմնձուկի, թրթնջուկի, կանաչ սխտորի հետ սեր ու ջերմություն են դնում սահման պահողների հացի մեջ:Ավելին21:4305.04.22 -
ՄիջազգայինԲայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում. ռուս դիվանագետներն արտաքսվում են ԱրևմուտքիցԼրատվամիջոցներում հայտնված կադրերը, որոնցում հարյուրավոր խեղանդամ դիակներ են երևում, բեմականացում է անվանում Կրեմլը, արյունոտ մղձավանջ՝ Արևմուտքը:Ավելին21:3505.04.22 -
Արցախ«Հատուկ հանձնարարություն»՝ Ստեփանակերտի շուկայում. Մարուքյանի անսպասելի այցը՝ ԱրցախՎարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր Հայլուրի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իր այցը Արցախ ու Ստեփանակերտի շուկայում տեղի ունեցածը:Ավելին21:1805.04.22 -
ՀասարակականՌազմիկ Ամյանը մասնակցել է հանրահավաքինԱզատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր ուժերի նախաձեռնած մեծ հանրահավաքը: Այստեղ են ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչներ, մտահոգ քաղաքացիներ, այլև մշակույթի գործիչներ: Hraparak.am-ը ֆիքսեց, որ այստեղ է նաև սիրված ու ճանաչված երգիչ, արցախցի Ռազմիկ Ամյանը: Նա, սակայն, չցանկացավ այս պահին հարցազրույց տալ, ասաց` հետո: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e439249eb2ced8899a20dfef9f1c77d3?fbclid=IwAR2kLJcz0FqvIyQ73ANYMRJLkBf_Xc9mlnoxO5WVz_n6IHz7QuPrFouCBYY © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին21:0105.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հանուն Հայաստանի եվ Արցախի՝ Ազատության հրապարակը բանաձև է ընդունել | 05.04.2022Ավելին20:3005.04.22 -
ՔաղաքականԶենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ ԱռուշանյանԵս միայն մի բան գիտեմ՝ բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այս մասին ասաց Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։ Հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան- Ալիև հանդիպումից, Առուշանյանը նշեց․ «Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով»,- ասաց Առուշանյանը։Ավելին20:2005.04.22 -
ՀայաստանԵս նժդեհական եմ, չեմ մասնակցելու հավաքին․ Սոնա Շահգելդյան․ «Hraparak.am»Hraparak.am-ը գրում է․ Ընդդիմադիր ուժերի նախաձեռնած այսօրվա հանրահավաքը, որն ինչպես իրենք են նշում, իրականացվում է հանուն Արցախի, տարբեր ոլորտի հայտնի ներկայացուցիչներ հայտնել են, որ այսօր լինելու են Ազատության հրապարակում։ Երգչուհի Սոնա Շահգելդյանն այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ մեզ հետ զրույցում նշեց, որ չի մասնակցելու, պատճառաբանելով․ «Ես նժդեհական եմ, ոչ մի կուսակցությունների մեջ ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կամ, չեմ մասնակցելու հավաքին»Ավելին20:1605.04.22 -
ՔաղաքականԲացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ ի՞նչ նպատակ է հետապնդում հանրահավաքը«Ազատության» հրապարակում հանրահավաքի են դուրս եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Հանրահավաքի մասնակիցների նպատակն է մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը․ «Հանուն Հայաստանի Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին: Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով. -հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով, - բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, - բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը, - քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ, - բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը, - Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, - չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը, - Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։ Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։ Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար: Ազատության հրապարակ 05 ապրիլի, 2022 թվական»։Ավելին20:0405.04.22