Լրահոս

2022-04-07
  • Հայաստան
    Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների համար կառավարական առանձնատանը «տեղ չի եղել»
    Աննա Հակոբյանի հրավերով մայրաքաղաքից և մարզերից ավտոբուսներով Երևան է եկել մոտ 300 մարդ, սակայն դեռ ընդունելությունը չսկսած, շատերը հեռացել են Ձորափի 74 հասցեից: Լրագրողներին ասել են, որ նստելու տեղ չի եղել և չեն կարողացել ժամերով սպասել ու անձնագրային ստուգում անցնել:
    22:00
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազատություն ռ/կ. «Սա չի արտահայտում մեր խմբագրական քաղաքականությունը»
    Ազատություն ռադիոկայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով։ Հայցում ենք մեր հեռուստադիտողների ներողամտությունը, տեղեկացնում ենք, որ այն հեռացվել է նյութերից, իսկ սխալը թույլ տված աշխատակիցները ստացել են նկատողություն»։
    21:08
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն․ բաց նամակ՝ Նիկոլայ Ծատուրյանին
    Բաց նամակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին Հայտնի ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում, դեմ արտահայտվելով ԲՈՒՀ-երի օպտիմալացման ծրագրին, վիրավորել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Հետո, իհարկե ներողություն էր խնդրել..., բայց էականը դա չէ: Հարգելի պարոն Ծատուրյան Պարոն Դումանյանը գիտնական մարդ է և ԲՈՒՀերի օպտիմալացման ծրագրի հետ կապ ունի այնքանով, ինչքանով այս պահին ԿԳՄՍ նախարարն է: Այդ ծրագրի իրական հեղինակը Ձեր վարչապետն է, որը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ ԲՈՒՀերն ընդհանրապես պետք է հանել Երևանից և տեղափոխել, առայժմ գոյություն չունեցող, ուսանողական «քաղաք», որը դեռ պարզ չէ, թե, երբ և որտեղ պետք է կառուցվի: Նպատակը չնշեց: Սակայն օդում կախված լուրերի համաձայն, դրա նպատակը մեկն է՝ նոր իշխանական օլիգարխներին, որոնք չգիտես ինչ միջոցներով ձեռք են բերում նախկին օլիգարխների մոնումենտի առանձնատներն ու ծաղկաձորների հյուրանոցները, վաճառել այսօրվա ԲՈՒՀերի շենքերը: Երևի նոր իշխանական օլիգարխների սիրտը հիմա էլ համալսարանական շենքեր է ուզում: Ձեր հարցազրույցի մեջ ասում եք, որ կարող եք անգամ «քրֆել»(սա Ձեր արտահայտությունն է) և չեք վախենում նստելուց: Նստել պետք չէ, ոչ էլ՝ հայհոյել: Պարզապես, որպես ռեժիսոր շատ լավ պետք է, որ իմանաք, որ նախարարն այս պատմության մեջ ընդամենը դերակատար է, իսկ բեմադրող ռեժիսորը լրիվ այլ հասցեում է գտնվում: Եվ, եթե բեմադրությունը վատն է միակ մեղավորը բեմադրիչն է: Որովհետև, եթե անգամ բեմադրությունը «պռավալի» է գնում դերակատարի պատճառով, միևնույն է մեղավորը բեմադրիչն է, որովհետև իսկզբանե այդ դերակատարին ընտրել է հենց ռեժիսորը: Այնպես, որ կարիք չկա այս կամ այն անձի վրա փորձել ցույց տալ «անկախ և անվախ» մտավորական լինելու փաստը (բայց հետո «на всякий» ներողություն խնդրել): Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն... և Դուք շատ լավ գիտեք այդ հասցեատիրոջ անունն ու ազգանունը: Ամենայն հարգանքով՝ Ձեր նախկին հանդիսատես ՀՀ ոչ հպարտ քաղաքացի Կարեն Քոչարյան
    20:25
    07.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ավելի քան 200 հազար մարդ լքել է Մարիուպոլը. քաղաքում հումանիտար միջանցքներ են բացվել
    Մարիուպոլն այսօր խաղաղվել է: Դոնեցկի իշխանությունների խոսքով՝ քաղաքի կենտրոնական հատվածները ռուսական զինուժի հսկողության տակ են:
    19:59
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Աղվան Հովսեփյանի մեղադրանքը փոխվել է». դատարանը քննել է կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը
    Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։ Ալեքսանյանն ասաց, որ Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջադրված մեղադրանքն էլ փոխվել է։ «Խարդախության մեղադրանքը փոխվել է, դարձել է վատնման դրչություն, որն ապօրինի է։ Այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, մեղադրանքի կողմը պարզապես չի դիմանալու դրանց»,- նշեց նա։
    18:42
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
    Երեկ Արտաշատ քաղաքի հրապարակում քաղաքացիները, արձագանքելով ապրիլի 5-ին ընդդիմադիր դաշինքների հանրահավաքի կոչին, տեղադրել էին Արցախի Հանրապետության դրոշը։ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։ Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։ Ժամանակը գնաց»,- գրել է Գ.Վարդանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։ «Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
    18:20
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել
    44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել Այսօր՝ ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։ Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան։
    18:13
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Ադրբեջանը գոհ է բրյուսելյան հանդիպումից, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է նրա շահերն ու պահանջները. քաղաքագետ
    Մեծ հաշվով, երեկ կայացած բրյուսելյան հանդիպման մասին ասելու շատ բան չկա, որովհետև կողմերը խոսում էին հասանելի և բաց բառապաշարով՝ առանց երկիմաստությունների։ Երբ ադրբեջանական կողմն ասում է, որ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները շահեկան են Բաքվի համար, այդտեղ մեկնաբանելու ոչինչ չկա. դա նշանակում է, որ Ադրբեջանը գոհ է, իսկ եթե Ադրբեջանը գոհ է, նշանակում է՝ հայկական կողմը սպասարկել է այդ երկրի շահերն ու պահանջները, և Ադրբեջանն էլ որևէ առարկություն չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ է արձանագրել, որ գնալու է, Արցախը հանձնի Ադրեջանին, այդ պրոցեսը լինելու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսքով, ավելին՝ հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքաին ամբողջականությունը, և սահմանազատում է արվելու։ Բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ խոսվել է նաև սահմանազատման մասին, որ պետք է համապատասխան հանձնաժողով ստեղծվի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Ալեն Ղևոնդյանը հատկանշական համարեց, որ բրյուսելյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերի հետ։ «Ենթադրում եմ, որ նա «ինստրուկտաժ» է արել։ Ավելին ասեմ՝ ամերիկացիներն այս հարցում բավականին բաց խաղացին. անգամ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, որում անդրադարձ կար Ռուսաստանին, կային սուր գնահատականներ։ Խոսքն այն խոսակցության մասին էր, որ ամերիկյան կողմն ունեցել էր ՀՀ գործող վարչապետի հետ։ Այսինքն՝ ամերիկյան կողմը, պետքարտուղարի մակարդակով, վարչապետի հետ խոսակցության ժամանակ շատ սուր քննադատական ձևակերպումներ էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը մեկնում է Բրյուսել, կատարում այն քայլը, որը բոլորը և հատկապես Ալիևն իրենից սպասում էին՝ այսօր արդեն կառավարության նիստին հայտարարելով, որ Բրյուսելում նպատակահարմար չի գտել հանրայնացնելու Փառուխի թեման։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ վարչապետը հանդիսանում է Ադրբեջանի շահերի սպասարկուն»,- ասաց քաղաքագետը։ Ալեն Ղևոնդյանը հավելեց՝ հայկական կողմը ջանք չի խնայում ամերիկյան, թուրքական, ադրբեջանական և բրիտանական կողմերի ազդեցության ներքո Ռուսաստանին դուրս թողնելու սահմանազատման գործընթացից։ «Եթե հիշում եք, ռուսական կողմն անընդհատ խոսում էր սահմանագծման և սահմանազատման մասին՝ նշելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզներով։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նշել էր, որ խաղաղության պայմանագրի օրակարգը հասունացած չէ և անհրաժեշտ չափով իրատեսական չէ։ Դա, իհարկե, չխանգարեց, որ երեկ հնչեն այն հայտարարությունները, որոնք հնչեցին»,- ասաց քաղաքագետը։ Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ արդեն վաղը ՀՀ արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա՝ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ յուրատեսակ հաշվետվություն ներկայացնելու։ «Կարծում եմ՝ այնտեղ բավականին դժվար և ծանր խոսակցութուն է ունենալու։ Թե՛ խաղաղապահների օրակարգը, թե՛ ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը մեկ քաղաքական խաղի կոմպոնենտներ են՝ ուղղված Ռուսաստանի դեմ․ նաև իրենց առջև Հայաստանի բնաջնջման խնդիր են դրել։ ՀՀ գործող վարչապետն էլ այդ պրոցեսի իրացման գործակալներից մեկն է»,- ամփոփեց Ալեն Ղևոնդյանը։
    18:03
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, բայց դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ. Բեգլարյան
    Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: «Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում: Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման: Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը: Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում»,-ասված է ուղերձում։ Արտակ Բեգլարյանն այս առթիվ հրապարակել է մայրիկի հետ իր լուսանկարը: «Թեև հանրային խոսքում շատ քիչ եմ խոսում մայրիկիս՝ Էլլադա Խաչատրյանի մասին, սակայն որոշեցի այսօր ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան մեծ է մայրիկիս ավանդը իմ, որպես մարդ, հայ ու քաղաքացի, կայացման և որակյալ կրթության ապահովման հարցում: Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ՝ իր նախանձախնդիր հետևողականությամբ, կամքի ուժով, հայրենասիրությամբ, այլոց հանդեպ հոգատարությամբ ու կրթության արժեվորմամբ, որոնք օգնեցին ինձ կերտելու իմ հետագա ճանապարհը՝ դեպի Հայրենիքին ու ժողովրդին ցմահ ծառայություն», - հավելել է Արցախի պետնախարարը։
    17:22
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
    17:21
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոպական վոյաժներ՝ պետական բյուջեի հաշվին․ «168.am»
    168.am-ը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարած Ռուբեն Ռուբինյանը 2022թ. մարտի 23-ին ստորագրել է Կ-68-Ա կարգադրությունը՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել՝ Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին: «Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- գրված է կարգադրության մեջ: Ռուբեն Ռուբինյանը նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին կարգադրել է գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ա. Եղոյանի՝ Երևան-Բրյուսել-Մոնակո), օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները: Այս կարգադրության մեջ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր հանգամանք. ԱԺ 3 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (համենայն դեպս, կարգադրությունը հենց Բրյուսել մեկնելու մասին է), բայց չգիտես ինչու, Արման Եղոյանի ճանապարհածախսը ավելի երկար երթուղի է ընդգրկում՝ Երևան-Բրյուսել-Մոնակո: Այստեղ լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արման Եղոյանը պետական բյուջեի միջոցներով գնացել Մոնակո: 168.am-ը փորձեց անձամբ ճշտել Արման Եղոյանից նրա՝ Մոնակո մեկնելու շարժառիթը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իհարկե, մենք կրկին կփորձենք կապ հաստատել նրա հետ, բայց հարցը, թե ինչու է Բրյուսել-Մոնակո մոտ 1000 կմ երկարություն ունեցող ճանապարհը ՔՊ-ական պատգամավորը գնացել ու այնտեղ, թերևս, մնացել հարկատուներիս գումարներով, կարծում ենք՝ նաև ԱԺ ղեկավարության տիրույթում է: Չենք ժխտում, որ Արման Եղոյանը կարող է մասնավոր այցով գտնված լինել Մոնակոյում, սակայն ինչո՞ւ պետք է ՀՀ հարկատուները վճարեն նրա մասնավոր հաճույքների կամ պիտույքների համար: 168.am-ը երեկ անդրադարձել էր կառավարող խմբակցության պատգամավորների աննպատակ գործուղումներին, ճոխ ծախսերին»:
    16:45
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենային ուղեկցող մեքենաները չեն ապահովում անվտանգ տեղաշարժ. Կառավարության որոշումը
    ՀՀ կառավարությունը թույլատրեց ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար 3 ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 7-ի նիստում: Նախագծով մասնավորապես առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայիRAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով: Հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: «Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,-ասված է հիմնավորման մեջ: Այսպիսով նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք:
    16:36
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջինը համամարդկային էր, երկրորդը՝ մեր կյանքի մասին․ վարչապետի տիկինը՝ թատրոնում
    Վերջին երկու օրը ներկայացումների օրեր էին ինձ համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը․
    16:27
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Զոհված տղաների ծնողները ժամերով սպասելուց հետո հեռանում են Կառավարական առանձնատնից
    Կառավարական առանձնատան գլխավոր մասնաշենքում այսօր ընդունելություն է կազմակերպված, որին հրավիրված են ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների ծնողները:
    16:19
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
    Ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
    16:07
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կան Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո. վարչապետ
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին. մինչև ապրիլի վերջ այս հարցով երկկողմ հանձնաժողով կստեղծվի: Նա ասաց, որ այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ: «ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրունների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ:
    15:51
    07.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ Փաշինյան
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ: Պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև հումանիտար հարցեր: Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: «Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի 44-օրյա պատերազմից է, 777 հոգին՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - ասաց ՀՀ վարչապետը:
    15:43
    07.04.22
    Ավելին