Լրահոս
2026-01-25
-
Աշխարհ7 զոհ, 25 վիրավոր․ Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրենԻնչպես հայտնում է Associated Press-ը, պայթյունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում Դերա Իսմայիլ Խան շրջանում կառավարամետ համայնքի առաջնորդ Նուր Ալամ Մեհսուդի տանը հարսանեկան արարողության ժամանակ:Ավելին11:0025.01.26 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀունվարի 25-ին, ժամը 03։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։ Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։Ավելին10:5025.01.26 -
ՀասարակականՏեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում. Փաշինյանի համար պատարագը կմատուցի կարգալույծ քահանան. News.amԴեռեւս պարզ չի, թե ինչ որոշում կկայացնի Տեր Հայկը։ Նշենք, որ տարածքում մեծաթիվ ուժայիններ կան, այդ թվում քաղաքացիական հագուստով։Ավելին10:3025.01.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0025.01.26 -
ՀասարակականՓաշինյանական թիրախում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայաց դասը․ «Փաստինֆո»Ոմանք մտածում են ճնշումների զիջելու տարբերակի ուղղությամբ, ինչը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել հավատացյալ ծառայողների շրջանում, ընդհում` եկեղեցու երգչախմբի անդամները նշել են, որ ի նշան բողոքի կդադարեցնեն իրենց գործունեությունը։Ավելին00:0825.01.26
2026-01-24
-
ԱշխարհՄակրոնը կարագացնի մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքի ընդունումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է արագացնել հանրապետությունում մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի ընդունման գործընթացը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը։ «Ես կառավարությանը հանձնարարել եմ արագացված ընթացակարգ կիրառել օրենքի ընդունման համար», - նախագահի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանը օրինագիծը կսկսի քննարկել արդեն հունվարի 26-ից։ «Սա շատ հստակ ազդանշան է. մեր երեխաների և մեր դեռահասների ուղեղները չեն վաճառվում։ Նրանց հույզերը չեն վաճառվում ոչ ամերիկյան հարթակներին, ոչ էլ չինական ալգորիթմներին», - ընդգծել Է Մակրոնը։ Նույն օրենքը դեռահասներին կարգելի բջջային հեռախոսներ օգտագործել դպրոցներում։ Ֆրանսիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է գործել «ավստրալական օրինակով»: 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է սոցիալական ցանցեր մուտք գործել 16 տարեկանից ցածր անձանց։ Ինչպես հաղորդվել Է երկրի ինտերնետ-կարգավորիչի հայտարարության մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում աշխատող սոցցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների հաշիվները:Ավելին23:5524.01.26 -
ՀասարակականԱրագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է հունվար 25-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Վարդենիսի Սուրբ Հակոբ Կոշի Սուրբ Գևորգ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Ապարանի Սուրբ Խաչ Մաստարայի Սուրբ Հովհաննես Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան Սաղմոսավանք վանական համալիր Ագարակի Սուրբ Աստվածածին Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանքԱվելին23:4024.01.26 -
ՔաղաքականԵրբ եկեղեցու վրա հարձակվողը «կոկորդիլոսագետ» է. «Հրապարակ»Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանին աջակցելու համար ողջ օրը եկեղեցու բակում հերթապահմ էին գյուղացիները եւ Վեդիի «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ավագանու անդամները: Մեզ հետ զրույցում ավագանու անդամները նշեցին, որ տուն չեն գնալու, կսպասեն մինչեւ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գա եկեղեցի:Ավելին23:2724.01.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 1-ին. ReutersՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք շատ հարգանք ենք տեսել կողմերի միջև բանակցային սենյակում, քանի որ նրանք իրականում փորձել են լուծումներ գտնել: Մենք հասել ենք իսկապես ամենափոքր մանրամասներին, և հաջորդ կիրակի, Աստված տա, կլինի նոր հանդիպում, որի ընթացքում մենք այս գործարքն առաջ ենք տանելու դեպի իր վերջնական տեսքը»,- ասել է նա լրագրողներին անանունության պայմանով։ Ժամկետների վերաբերյալ նման տեղեկատվություն է ներկայացրել նաև ամերիկյան Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ կիրակի (8 օրից) Աբու Դաբիում, ասել է ամերիկացի պաշտոնյան», - գրել է Ռավիդը X-ում: Լրագրողը մեջբերել է նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի գնահատականը, որը կարծում է՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու Մոսկվայի և Կիևի համաձայնությունը «ցույց է տալիս, որ նրանք առաջընթաց են տեսնում»: Reuters-ի զրուցակիցն իր հերթին հավաստիացրել է, որ անվտանգության արձանագրությունները, որոնք մշակվում են Ուկրաինայի համար հակամարտությունից հետո, «շատ ամուր են»: Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է անվտանգության եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։ Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:Ավելին23:1024.01.26 -
ՔաղաքականԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով»Նրանք շրջել են փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ և ներկայացրել տնտեսական քայլերը։Ավելին22:5824.01.26 -
ՔաղաքականՀիմա կարող ենք լավ ապրել, բենզինն էլ հո էժանացել է․ Վարդան ՈսկանյանԿներեք, կասկած կա, որ մի հայ միգուցե լինի, երևի «թանգարանի» համար։Ավելին22:4624.01.26 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ նոր մանրամասներՀունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել: Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ:Ավելին22:3224.01.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանին՝ զենք, Հայաստանին՝ համաձայնագիր. ինչո՞ւ է Թրամփը Վենսին ուղարկում «Պուտինի տարածք»Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կգա Հայաստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան: «Թրու» սոցիալական կայքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանին, ըստ ամենայնի, Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ կվաճառեն՝ զրահաբաճկոններ և նավակներ: Այս ձևակերպման տակ իսկական տեղեկատվական ռումբ կա՝ փորձագետների համոզմամբ:Ավելին22:1824.01.26 -
ՀասարակականԻրանական 20-ից ավելի բեռնատար Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմԱյսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, բարեբախտաբար, կարճ ժամանակում կարողացան իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։ Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։Ավելին22:0024.01.26 -
ՄիջազգայինԼիտվան դադարեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկում«Դա պայմանավորված է մաքսային տվյալների բազայի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:4524.01.26 -
ՔաղաքականՆոր ուժ, վարչապետի թեկնածու և տնտեսությունը զարգացնելու մեծ ծրագրեր. ի՞նչ է խոստանում «Մեր ձևովը»Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել: Սա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է: Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին: Հենց այդպիսի որակներ կունենա, ըստ նրա, վարչապետի՝ «Մեր ձևով»-ի թեկնածուն: Նրա անունը փետրվարի 12-ին կհայտնեն:Ավելին21:3024.01.26 -
Հասարակական«Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԱյսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ ԱՅս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:1524.01.26 -
ՀասարակականԱրցախից տեղափոխված 11 մարդիկ «ապահով վայրում» են. 67-ամյա Սլավիկի մասին քույրը տեղեկություն չունիՕկուպացված Արցախից 10 հայերի և ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացու Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց որևէ հստակ բան նրանց ճակատագրի մասին հայտնի չէ: Պաշտոնական Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները: Հայտնի է միայն, որ մեկը հոսպիտալացված է: 2023-ին Արցախի հայաթափման օպերացիայի օրերին Արցախից Հայաստան եկած մեր այն հայրենակիցները, որոնք հարազատ են թողել այնտեղ, միայն գուշակել կարող են՝ արդյոք իրենց հարազատն էլ է Հայաստան բերված 10 հայերի թվում:Ավելին21:0024.01.26 -
ՔաղաքականՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին․ Գառնիկ ԴանիելյանՄեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։Ավելին20:4224.01.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջԱվելին20:3024.01.26