Լրահոս

2022-05-17
  • Img default alt hy
    Հայաստան
    Բժշկին ծեծած անձը ​բերման է ենթարկվել
    Մայիսի 16-ին՝ ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
    16:38
    17.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հորս արև գործի եմ գնում. ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակցիային չմասնակցող քաղաքացուն
    Ոստիկաններն այսօր ուժ կիրառելով բաժիններ են տարել նաև անչափահասների, փորձել են բերման ենթարկել քաղաքացիների, որոնք ակցիաների մասնակից չեն եղել:
    16:20
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը
    Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով։ «Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։ Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում` պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում»,- հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
    16:14
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գումարտակի շտաբի պետը լքել է մարտադաշտը․ Խծաբերդ գյուղն ու մարտական դիրքերն անցել են հակառակորդին․ մանրամասներ՝ քրգործից
    ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը: Դատախազությունից հայտնում են, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։
    14:45
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 417 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 417 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
    14:35
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 414 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 414 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։
    14:19
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը. Մամիջանյանը հաղորդում է ներկայացրել
    Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում:
    14:15
    17.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մարմնական վնասվածնքեր ստացած քաղաքացիներ կան. ոստիկանական բաժանմունքներում «տեղ չկա»
    Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն է հայտնել՝ բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում տեղ չկա։ Կեսօրին մոտ ոստիկանությունը հայտնել է 286 բերման ենթարկվածի մասին: Բերման ենթարկվածների մեջ է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
    14:05
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել
    Մայիսի 16-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել: Կատարվում է նախաքննություն:
    13:55
    17.05.22
    Ավելին
  • Իրավական
    Պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է. դատախազը չի ներկայացել
    Պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է՝ դատախազը չի ներկայացել նիստին: Զոհված զինծառայողների ծնողները շրջափակել են դատարանի շենքը՝ պահանջելով որպեսզի դատավորը ապահովի դատախազի ներկայությունը և նիստը կայանա:
    13:45
    17.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.05.22
    13:34
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ բացատրագրի փոխարեն
    Ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ բացատրագրի փոխարեն
    13:31
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում 11 օր առաջ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 17-ին, ժամը 06:49-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:38-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    13:20
    17.05.22
    Ավելին