Լրահոս
2022-05-23
-
Տարածաշրջան21-ամյա ռուս զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինացու սպանության համարՈւկրաինայում դատարանը 21-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես հայտնում է meduza.io-ն, զինծառայողը մեղադրվում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար: «Մեղավոր ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման»,- նիստի ժամանակ ասել է դատավորը։ Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինի դատավարության հետ կապված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը տարբերակներ է փնտրելու զինծառայող Շիշիմարինին պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ զրկված է «իր շահերը տեղում պաշտպանելու» հնարավորությունից։ Նշենք, որ զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինական Բուչայում անզեն քաղաքացիական անձի սպանության գործով։ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել դատարանում և ներողություն խնդրել հանգուցյալի այրուց։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել Շելիպովին և սպայի կարգադրությամբ է կրակելտղամարդու վրա։ Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ փետրվարի 28-ին գնդակոծության է ենթարկվել ավտոշարասյունը, որում եղել է Շիշիմարինը։ Փորձելով փախչել՝ նա և մի քանի զինծառայողներ խլել են մարդատար ավտոմեքենան՝ ճանապարհին ծակելով դրա անիվը։ Ճանապարհին նրանք մայթեզրին տեսել են մի տղամարդու, որը խոսում էր հեռախոսով։ Մյուս զինվորականը, ենթադրելով, որ նա կարող է այդ մասին հայտնել ուկրաինացի զինվորականներին, հրամայել է Շիշիմարինին սպանել տղամարդուն, ինչից հետո զինծառայողը մեքենայի պատուհանից ավտոմատից կրակել է ուկրաինացու վրա։Ավելին15:1823.05.22 -
ԱշխարհԻրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱռնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։ Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։ 10 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Ինչպես երևում է տեղական գործակալությունների կադրերից, շենքը մասնակի փլուզվել է: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:Ավելին15:1323.05.22 -
ԻրավականՄետրոյում ոստիկանների կողմից անչափահասներին ծեծի ենթարկելը սահմանում է 7-12 տարի ազատազրկում. փաստաբանԻնչպես որ նշել էինք երկու օր առաջ, հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։ Եվ ահա այսօր տեղեկացանք, որ մեր անչափահաս վստահորդներին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ <<Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ>>։ Նշված արարքը որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով։ Ինչպես որ խոստացել էինք, հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։Ավելին15:1023.05.22 -
ՔաղաքականՀայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։ Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին։ Միևնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է Մամիջանյանը։Ավելին15:0423.05.22 -
Քաղաքական2018-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով․ Ռուբեն Հակոբյանի գրառումըՔաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրել է․ «18-ի ապրիլյան «խրախճանքի» հետքերով.... Բրյուսելում դավաճան-տականքն իր տգետ և փնթի ներկայությամբ հավաստեց, որ Հայաստանին բանի տեղ դնող չկա... որ՝ Հայաստանը միջազգային հարթակներում իզգոյ է, զրո... Եվ դա՝ մեր պետությունը ներկայացնող փալասի նկատմամբ Ալիևի հեգնական ժպիտի ուղեկցությամբ։ Վկան՝ Արցախի կարգավիճակի մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառումը... Միք վիրավորվեք, երբ կրկնվելով շեշտում եմ, որ մենք՝ մեր հավաքական ստորագրությամբ ենք հաստատել անհայրենիք ու իշխանության հասնելու համար բոլոր սրբությունները պղծող, իշխանություն զավթելու ճանապարհին ժողովրդի ոտքերը լիզող, բայց իշխանության հասնելուց հետո նրան գլխատող Վարդանանք»-ի՝ մերօրյա Կոդակի մանդատը... Հ.Գ. Հիշենք 18-ի ապրիլին փողոցներում համազգային՝ քաղաքական-ժողովրդական խրախճանքը, երբ թագադրում էինք ազգին կառափնարան ուղեկցող այս դահիճին...»։Ավելին14:5523.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։ Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին՝ դեռևս պարզ չէ։Ավելին14:4823.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման մասնակիցներն ավտոերթ են արել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԴիմադրության շարժման մասնակիցները, Փաշինյանի հրաժարականի պահանջով, վաղ առավոտից ավտոերթեր են կազմակերպել մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Արցախի ու Հայաստանի դրոշները մեքենաներին ամրացրած՝ վարորդները 15 կիլոմետր ժամ արագությամբ են վարել՝ այդպիսով կաթվածահար արել մի շարք փողոցների երթևեկությունը:Ավելին14:4023.05.22 -
ՔաղաքականՄետրոպոլիտենի տնօրենի տեղակալը հորդորում է աշխատակիցներին գործել պարտականությունների շրջանակումՄետրոյի վագոններից մեկի վրայից Արցախի դրոշը քերելու մասին զեկուցվել է մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին: Նա Արցախի դրոշը քերող աշխատակցին հորդորել է գործել միայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում: Այս մասին մամուլին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:Ավելին14:3023.05.22 -
ՔաղաքականՇառլ Միշելի հայտարարությունից երևում է՝ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե ՀակոբյանՇառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե ՀակոբյանԱվելին14:2023.05.22 -
Իրավական49-ամյա տղամարդը կնոջը դանակահարել է բարեկամուհու ներկայությամբ․ նոր մանրամասներՄայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ 49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։Ավելին14:1023.05.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայում վիրավորվել է գեներալ Ռուստամ Մուրադովը, սպանվել է նրա եղբորորդինՈւկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։ Ըստ Baza-ի, 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս հուղարկավորեն։ Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։Ավելին14:0723.05.22 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձՄայիսի 23-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։Ավելին14:0023.05.22 -
ՔաղաքականՀայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը վիժեցնելու՝ պայքարել. Անդրանիկ ԹևանյանՀայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը վիժեցնելու՝ պայքարել. Անդրանիկ ԹևանյանԱվելին13:5323.05.22 -
ՔաղաքականԱրցախի դրոշը քերել են վագոնի վրայից. անհնազանդության ակցիաներ՝ Երևանի մետրոպոլիտենումԱռավոտյան մայրաքաղաքում վերսկսել են անհանզանդության խաղաղ ակցիաները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երիտասարդները ակցիաներ են արել Երևանի մետրոպոլիտենում: Որոշ ժամանակ պարալիզացրել են մետրոպոլիտենի Երիտասարդական կայանի աշխատանքը: Կարմիր բերետավորները, ակտիվիստների խոսքով, բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ բռնի ուժ կիրառողները ոչ թե ոստիկաններ են, այլ իշխանամերձ օլիգարխներին սպասարկողներ:Ավելին13:5123.05.22 -
ՔաղաքականՍա վերջն է, հասկանո՞ւմ եք. Շարմազանով«Էս ու՞ր հասանք։ Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։ Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։ Սա վերջն է հասկանու՞մ եք։ Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։ Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։ Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։ Ու՞ր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։ Դեռ ոչ նախկին եք ասու՞մ։ Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։ Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։ Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։ Ասելու՞ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց, մենք էլ «30 արծաթով» ծափահարու՞մ էինք։»Ավելին13:4623.05.22 -
ՔաղաքականՀայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»․ Վահե ՀովհաննիսյանԵրևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։ Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։ Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։ Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։ Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։ Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։ Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։ Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝ ստեղծելով կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։ Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։ Անկեղծ ասած, Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։ Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ: Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։ Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։ Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։ Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։ Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա՝ հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես՝ կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։ Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող ևկարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։ Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետկլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։ Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է։Ավելին13:3723.05.22 -
ԱրցախԱդրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների պուրակըՕրեր առաջ տելեգրամյան ալիքներով տարածվեց նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գետնին հավասարեցրել Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը: Տեղեկությունը հայտնել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող մոնումենթ-ուոչ.օրգ կայքը: Գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմից հետո:Ավելին13:2523.05.22 -
ՔաղաքականԱզգի հաղթանակը անխուսափելի է. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱմփոփում ենք նախորդ շաբաթը, արդյունքները ակնհայտ են, նույն ոգով, ավելի վճռական սկսում ենք շաբաթը. Ազգի հաղթանակը անխուսափելի է։Ավելին13:2223.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/23/1214038/Ավելին13:1523.05.22 -
ԱշխարհԲելգիան աշխարհում առաջին երկիրն է, որը պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համարԲելգիայի իշխանություններն աշխարհում առաջինն են պարտադիր կարանտին սահմանել կապիկի ծաղիկով վարակվածների համար, հաղորդում է News.ru-ն՝ մանրամասնելով, որ կարանտինը կտևի երեք շաբաթ: Հիշեցնենք, որ հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։ Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։Ավելին13:1023.05.22