Լրահոս
2022-05-26
-
ՀասարակականԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրըԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրը՝ Գոռը․․․Ավելին12:5526.05.22 -
ՀասարակականԹե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ ԲԴԽ դիմացԲարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից առաջարկել են հինգ հոգով բարձրանալ վերև։ 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց փոխանցեն՝ չեն համաձայնվում այդ առաջարկին, չեն բարձրանում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ։ «Հաղորդեք, որ ինքը պետք է իջնի։ Գլխավոր դատախազն իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնի»,- ասաց նա։ Կ. Տոնոյանի խոսքով, երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են պատասխանում ծնողներին։ «Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնեն ու մեզ հետ հանդիպեն, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ինչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն։ Համարում եմ՝ վախկոտության դրսևորում է կամ չափազանց մեծ հպարտության։ Իրենց վարչապետն ասում էր՝ հպարտ քաղաքացիներ, իրենք էլ այս չորս տարում հպարտությունը երևի բազմապատկել են»,- ասաց Տոնոյանը։ Նա նշեց, որ եթե չիջնի Գագիկ Ջհանգիրյանը, իրենք կփորձեն մտել։ «Թե վախկոտ չես, դուրս արի» բղավում են ԲԴԽ դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։Ավելին12:5026.05.22 -
ԱռողջապահականՎարակիչ հիվանդությունները բուժաշխատողների ուշադրության կենտրոնում են․ ԵՊԲՀ ռեկտորhttps://news.5tv.am/news/linelou-e-orenq-iravounq-patver-katarogh-datavor-chi-linՎերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին վարակիչ հիվանդությունները՝ կապիկի ծաղիկ, անհայտ ծագումնաբանության ծանր հետատիտներ երեխաների շրջանում, նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ աշխարհի տարբեր հատվածներում և սա դեռ ամբողջական ցանկը չէ: Օրինակ, քչերն են տեղյակ, որ ընթացիկ տարում աֆրիկյան պետություններից մեկում՝ Մոզամբիկում արձանագրվել է վայրի պոլիովիրուսի բռնկում, որը 1992 թվականից հետո առաջին անգամ հանգեցրել է երեխայի մոտ կայուն հաշմանդամության առաջացման: Այս ամենը վկայում է, որ միկրօրգանիզմների աշխարհը լինելով բարդ, դինամիկ և գտնվելով մշտական էվոլյուցիայի մեջ, պարբերաբար անհանգստացնում է մարդկությանը, ստիպելով պահպանել մշտական զգոնություն, հնարավորինս կանխատեսելով և նախապատրաստվելով հաջորդ բռնկմանը: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականն ուսունասիրել է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված որոշ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ տարափոխիկ հիվանդությունները մշտապես մեզ հետ են և դրանց դեմ պայքարը պետք է լինի ցանկացած առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը: Այսպես, 2017-2019 թվականներին Հայաստանում արձանագրել է բրուցելյոզի բոլոր ձևերի միջինում 270 դեպք, ճգնաժամային 2020 թվականին դեպքերի թիվը նվազել է գրեթե 2 անգամ կազմելով 132, սակայն արդեն 2021-ին գրոծնականում վերադարձել է նախկին ցուցանիշներին՝ 253: Նույն ժամանակահատվածում ամբողջ Եվորպական Միությունում գրանցված դեպքերի թիվը եղել է 314, 2020 թվականին կրճատվելով ավելի քան 2 ամգամ՝ 132: Քութեշի դեպքերը 2017-2019 թվականներին կազմել են միջինում 972, 2020-ին կրճատվելով 4.2 անգամ մինչև 231, 2021 թվականին՝ 84: Հիվանդության 99%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում: Զգալի տարածված է ջրծաղիկը, որի միջին տարեկան դեպքերը Հայաստանում 2017-2019 թվականներին կազմել են 14036, կրկին անկում ապրելով 2020 և 2021 թվականներին՝ համապատասխանաբար 2.4 և 2.6 անգամ: Այս դեպքում ևս հիվանդացածների շրջանում գերակշռում են երեխաները՝ 91%: Վիճակագրական տվյալները վկայում են, որ թեև 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք, այնուամենայնիվ եզակի այլ տարածաշրջաններից բերված դեպքեր շարունակվում են գրանցվել, 2021 թվականին՝ 2, 2020 թվականին 3: Նմանապիպ պատկեր է նաև Եվորական Միության երկրներում, որոնք ևս համարվում են մալարիայից ազատ տարածքներ, սակայն եթե Հայաստանում դեպքերն եզակի են, ապա այնտեղ դրանք հազարավոր են, օրինակ՝ 2017-2019 թվականներին միջինում գրանցվել է 8377, իսկ 2020-ին՝ 2321, ինչպես մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեպքում նվազելով 3.6 անգամ: Այսպիսով, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն եղել է և մնում է սպիտակ բանակի, այդ թվում նաև ԵԲՊՀ «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի համապատասխան բաժանմունքների և մասնագետների առօրյաի անբաժանելի մասնը, հետևաբար վստահեք բուժաշխատողներին, որոնք ստանձնել են այս բարդ ու վտանգավոր աշխատանքի պատասխանատվությունը:elou-vardevanyanԱվելին12:4526.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. Արշակունյաց պողոտայում բախվել են Honda Pilot-ն ու Opel-ըԱյսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214290/Ավելին12:4026.05.22 -
ՀասարակականԱյս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին․ Կարին Տոնոյաներ պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։ «Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։ Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։Ավելին12:2026.05.22 -
ՔաղաքականԼինելու է օրենք, իրավունք, պատվեր կատարող դատավոր չի լինելու․ ՎարդևանյանԱյս կառույցը ունի մեկ նպատակ՝ ծառայելու բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններին։ Այս մարմինը առնչություն չունի օրինականության հետ։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ ասաց Արամ Վարդևանյանը։ «Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Հո դուք խելագար չեք։ Այս մարմինը պատասխանատու է բոլոր այն ապօրինությունների համար, որոնց մենք ականատես ենք լինում»,-ասաց Վարդևանյանը։Ավելին12:1026.05.22 -
ՔաղաքականՄե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել, մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց. Ագնեսսա Խամոյան«Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ։ Պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ։ Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։ Դեռ մի կողմ, որ նման հակաքաղաքագիտական, հակատրամաբանական ու զավեշտալի միտք միայն Լուսավորից կարող էր հնչել, բայց որ մենք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցել է, նորություն էր։ Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել( անգամ հայրենի Վանաձորում), մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց, իր՝ 50+1-ը չփոխարինեց Էդմոնին, Արամ Սարգսյանին, Բաբաջին ու մյուս հաճախորդներին խորհրդարան խցկելու սցենարի հետ։ Հարգելիս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացիր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»։Ավելին12:0426.05.22 -
Արցախ«Այս լռությունը մահացու ցավեցնում էր»․ Արցախում ոտքի են կանգնումՍտեփանակերտում մայիսի 28-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Ժամը 17։50-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Բողոքի ակցիայի մասին հրապարակել է Aparaj.am-ը։ Անոնսի ներքո բազմաթիվ քաղաքացիներ, արցախաբնակներ ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ կմասնակցեն դրան։ «Վերջապես»,-այսպես են արձագանքել շատերը։ «Այո, վաղուց էր պետք»։ «Այս լռությունը մահացու ցավեցնում էր։ Վերջապես»։ «Տեր Աստված Փառքդ շատ լինի։ Վերջապես»։ «Փաստորեն Լաոն Ստեփանակերտում զարթնում է, առաջ Աստված»։ «Վերջապես Արցախը արթնացավ։ Պայքար-պայքար մինչև վերջ»։ «Ձեր ցավը տանեմ»։ «Արցախ ոտքի»։ «Լաոն կզարթնի անկասկած, Արցախը պայքարող տեսակ է ու միշտ էլ կպայքարի»։ «Հիշեցում. ըստ 2022թ. մարտի 26_ի հրամանագրի՝ Արցախում ռազմական դրության պայմաններում սահմանափակված է երթերի, հավաքների ազատության իրավունքը»։ Արձագանքը՝ «Հիշեցում. երբ կործանման եզրին է հայրենիքը, սահմանափակված չէ փրկելու իրավունքը»։Ավելին11:5726.05.22 -
ԱշխարհԲրիտանիայում կապիկի ծաղկի դեպքերի թիվը հասել է 78-իՄեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակումների թիվը հասել է 78-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ Անգլիայում կապիկի ծաղիկի ևս յոթ դեպք է հայտնաբերվել։ Դեպքեր կան գրանցված նաև Շոտլանդիայում: Մայիսի 24-ի դրությամբ կապիկի ծաղիկ չի գրանցվել Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում: Առողջապահության գործակալությունից հայտնել են, որ ի հեճուկս նոր դեպքերի հայտնաբերման՝ երկրի բնակչության համար նվազագույն ռիսկեր կան: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:Ավելին11:5026.05.22 -
ՏարածաշրջանՕլգա Բուզովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը ԵվրատեսիլումՌուս երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է՝ ցանկանում է մասնակցել ԵՎրատեսիլ 2023-ին։ Բայց քանի որ Ռուսաստանը զրկված է երգի միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունից, ինքը պատրաստ է ներկայացնել Հայաստանը։ Այս մասին գրում է kulturomania կայքը։ Որպես հաջողության գրավան նա նշել է իր տաղանդն ու խարիզման։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլը 2022-ն անցկացվեց Իտալիայի Թուրին քաղաքում մայիսի 10-ից 14-ը։ Մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra ռեփ խումբը: Մրցույթի կանոնների համաձայն՝ 2023 թվականին Եվրատեսիլը կանցկացվի հաղթող երկրի տարածքում, այսինքն՝ Ուկրաինայում։Ավելին11:4026.05.22 -
ՀայաստանԿարևոր․ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կարևոր լուր ունի ասելու։ «2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել. սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, ու մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:3526.05.22 -
ՄիջազգայինՀայտնի է, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումըՀայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի մայիսի 24-ին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասացին գրասենյակից: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ ԱԳՆ–ի հաղորդմամբ, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։Ավելին11:2926.05.22 -
ՔաղաքականՈւՂԻՂ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցՈւՂԻՂ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցԱվելին11:2726.05.22 -
ԱշխարհՍենեգալի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացելՍենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել: Այս մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով երկրի նախագահ Մակի Սալին։ «Ցավով և սարսափով իմացա հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածինների մահվան մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ընտանիքներին: Տիվաուանի քաղաքապետ Դեմբա Դիոպը հայտնել է, որ երեք նորածնի կյանք հաջողվել է փրկվել։ Քաղաքապետը նշել է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։Ավելին11:2226.05.22 -
ԱշխարհiPhone 14-ի թողարկումը վտանգի տակ է հայտնվելApple-ի iPhone 14 շարքի սմարթֆոնների թողարկումը վտանգի տակ է այն պատճառով, որ ամերիկյան ընկերության մատակարարները հետ են մնում ժամանակացույցից, գրում է Nikkei-ն: «Առաջատար iPhone-ներից առնվազն մեկի մշակումը այս տարի 3 շաբաթով ուշացել է ժամանակցույցից Չինաստանում լոքդաուններով պայմանավորված խափանումների պատճառով: Եթե չհաջողվի փոխհատուցել դա, այֆոններից մեկը կարող է անհասանելի լինել պաշտոնական շնորհանդեսին», - հայտնել են մի քանի աղբյուրներ: Նշվում է, որ ամերիկյան ընկերությունը խնդրել է մատակարարներին արագացնել գաջեթի մշակումը, որպեսզի հետ բերեն կորցրած ժամանակը:Ավելին11:1726.05.22 -
Աշխարհ73 սմ հասակ ունեցող նեպալցին ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ պատանիԳինեսի ռեկորդների գիրքը 18-ամյա նեպալցի Դորա Բահադուրա Կհապանգիին ճանաչել է աշխարհի ամենակարճահասակ պատանի: Նրա հասակը կազմում է 73 սմ եւ 43 մմ, հաղորդում է The Sun-ը: Պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Կատմանդուում, նեպալցուն եղբայրն է բերել՝ ձեռքերի վրա: Ռեկորդակիրը հանդիպել է զբոսաշրջության հարցով տեղի խորհրդի ներկայացդուցիչների հետ եւ վկայական է ստացել:Ավելին11:1226.05.22 -
ՔաղաքականԲրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել: Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել և երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիևին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիևին համոզելը, որ զիջի: Ալիևը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է. «Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, և նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»:Ավելին11:0726.05.22