Լրահոս

2022-05-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/28/1214473/
    17:20
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հետ նույն տարածքում գտնվելու համար բերման են ենթարկել ազատամարտիկ Իգոր Սարգսյանին
    Yerkir.am-ը գրում է. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։ Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ «Ես որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, ով ունի տոն՝ Սարդարապատի հաղթանակի օրը, որը խորհրդանշում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, պայքարը, որի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերստեղծել պետականությունը, ես եկել էի Սարդարապատի հուշահամալիր՝ խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու մայիսի 28-ի բոլոր հերոսների հիշատակին, և վերահաստատելու, որ մենք չունենք հայրենիք՝ թուրքին տալու։ Իմ անհամաձայնությունը ՀՀ իշխանության հետ դա էր, որ ամեն օր Հայաստանից մի կտոր տալիս է թուրքին՝ համաձայնելով նրանց ցանկացած ասածի հետ»,-պարզաբանեց Իգոր Սարգսյանը։ Նրան նախ՝ փորձել են հանել համալիրի տարածքից՝ ասելով, որ արարողակարգ է՝ ոչ մեկին չենք թողնում, բացի վարչապետից ու իր շքախմբից։ «Ես էլ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ ամեն տեղ էլ լինելու, հիմա իրենք են բարձրանում, 2 քայլ հետո էլ ես կարող եմ բարձրանալ, ի՞նչ է՝ իրենք սեփականաշնորհե՞լ են այս տարածքը, իրենք ամենամեծ իրավունքը չունեն այստեղ լինելու, դա ժողովրդի իրավունքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որ հող է ծախել»,-հայտարարել է Իգոր Սարգսյանն ու գոռացել «դավաճան»։ Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել։ Որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը»։
    17:15
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը
    Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային 5-րդն օրը Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում մրցեց և իր երկրորդ մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Վերջինս մրցեց Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետի հետ և հաղթանակի հասավ 5:0 հաշվով: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Բարսեղամ Հարությունյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով բրոնզե մեդալ:
    17:10
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորի
    Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Նշվում է 17 ուղևորի հաջողվել է փրկել, այժմ ընթանում են մյուս 26-ի որոնողական աշխատանքները: Նախնական տեղեկություններով՝ նավը խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով:
    16:50
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կոսմետիկա արտադրող Wella Company-ն լքել է ռուսական շուկան
    Կոսմետիկա արտադրող Wella Company-ն լքել է ռուսական շուկան, գրում է Коммерсант-ը՝ հղում անելով ընկերության նամակին, որով նա հայտնել է իր գործընկերներին որոշման մասին։ Դա նշանակում է, որ Wella-ն այլևս չի արտադրում և չի վաճառում ապրանքները Ռուսաստանում, և բիզնեսի սեփականությունը կփոխանցվի տեղական բարձրագույն ղեկավարության թիմին: Միևնույն ժամանակ, Wella-ի գրեթե բոլոր ապրանքները շուկա են մատակարարվել արտերկրից, բացառությամբ Londa ապրանքանիշի, պարզաբանել է Գեղեցկության արդյունաբերության ձեռնարկատերերի ասոցիացիայի օմբուդսմեն Լյալյա Սադիկովան։ Բիզնես և պրեմիում գունավոր կոսմետիկայի հատվածներում, որոնցով զբաղվում էին սրահները, ընկերության արտադրանքը կազմում էր 40 տոկոս, ավելացրել է նա: Ընկերության հեռանալու պատճառով գեղեցկության սրահներում կարող են դժվարություններ առաջանալ, կարծում է Սադիկովան: Կոլորիստները հիմնականում օգտագործում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների ընկերությունների արտադրանքը, և դրա արտադրողները նույնպես կարող են որոշել դուրս գալ շուկայից: Այնուամենայնիվ, «Կոմերսանտի» աղբյուրը կարծում է, որ ռուսական Estel ընկերությունը կարող է վերցնել Wella-ի շուկայական մասնաբաժինը:
    16:40
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ-մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ Արսեն Բաբայան
    Նիկոլները ոչ միայն անհայրենիք են, նրանք նաև անաստված են #Նիկոլ_մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա: Այդ մեկնելու անհրաժեշտության մասին նա գիտեր դեռևս այն ժամանակ, երբ նիկոլյան դատախազությունը սահմանափակել էր Վանեցյանի ազատ տեղաշարժի իրավունքը, մասնավորապես՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Եվ հիմա, երբ դեռևս ամիսներ առաջ պլանավորած առողջապահական այց է կատարվել, սրանք փորձում են դա օգտագործել հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար: Նիկոլը շատ լավ գիտի դա, քանի որ իրավապահ բոլոր կառույցների ղեկավարներն ամեն բան ուղիղ հենց Նիկոլից են ճշտում և կատարում են միայն Նիկոլի անձնական որոշումները: Վստահաբար այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները: Բայց սրանք այնքան լկտի են ու այնքան տգետ, որ կարող են նույնիսկ այդպիսի առիթից օգտվել և իմանալով, որ պատճառն առողջական է, իրենց պատեպատ տալով լրացուցիչ անգամ հաստատեն իրենց ստոր անհայրենիք լինելը: Այդ ընթացքում էլ հավելելով, որ նաև անաստված են: Սրանք իրենց ազգադավ, հայրենիքը վաճառող ու թշնամուն ծառայող վարքագծից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձի համար կարող են ցանկացած առիթ օգտագործել իրենց ստոր արարքների համար: Վստահեցնում եմ, սրանք որևէ դեպքում չեն մարսելու իրենց արարքները, քանի որ իրենց ստոր ու անմարդկային էությունն այլևս համազգային խնդիր է դարձել: Հ.Գ. եթե ստորության դեմքը միայն մեկ չախոյան լիներ, գուցե թեմային չարձագանքեի, բայց նրանք շատ են և ինչպես ժամանակն է ցույց տվել, դրանք կամ թմրամոլ են կամ համասեռամոլ: Դիցուկ՝ նախկին փոխթաղապետն ու ավագանու ՔՊ հանրահայտ անդամը:
    16:35
    28.05.22
    Ավելին
  • Իրավական
    Քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի դեմ
    Ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին, իբր, գումար բաժանելու համար:
    16:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 3300 ուկրաինական տանկ
    Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են 3297 ուկրաինական տանկ և զրահամեքենա: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ոչնչացվել են՝ 182 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1045 անօդաչու թռչող սարք, 324 զենիթահրթիռային համակարգ, 3297 տանկ և այլ զրահատեխնիկա, 444 համազարկային հրթիռային համակարգեր, 1714 դաշտային հրետանային և ականանետ, ինչպես նաև 3245 միավոր հատուկ մարտական մեքենա»,-ասաց նա։
    16:20
    28.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրում է «պայմանավորվածությունները կամայական մեկնաբանելու համար»
    «Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը»,- կարդում ենք ԱԳՆ հայտարարությունում:
    16:10
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել դեռևս 1969-ին․ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյան
    Առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել դեռևս 1969–ին, իսկ հիմա 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն, ըստ «Space X»–ի, 1 մլն դոլար է․ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյան
    16:00
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Ապարանից․ ՈՒՂԻՂ
    «Դիմադրություն» շարժման ծաղիկների խոնարհումն ու ավտոերթը Ապարանից
    15:51
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ․ Արթուր Վանեցյան
    Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է: Այսօր էլ, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին: Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով: Շնորհավորում եմ: Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում: Այսօր ժամը 18:00-ից տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար:
    15:48
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, հետիոտնը տեղում մահացել է
    Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Ջհան Սուքիասյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ-Սսկեպար ավտոճանապարհի՝ Սարիգյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Լիանա Գրիգորյանին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/28/1214472/
    15:43
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ
    Մայիսի 28-ին, ժամը 12:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    15:37
    28.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը ՔՊ-ն համարում է «շանտաժ» ու չի պատրաստվում մասնակցել
    «ՔՊ-ն օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել խաղաղության օրակարգը առաջ մղելու համար»,- ասված է տարածած հայտարարության մեջ:
    15:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը շեշտում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները. Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ինչ կասեք այս մասին: Պատասխան – Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը և հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունը ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: Հարց – Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: Պատասխան – Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին է: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով,Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
    15:22
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Դիմադրությունը» իրազեկման երթ է անում Ստեփանակերտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրությունը» իրազեկման երթ է անում Ստեփանակերտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    15:13
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Մարտունիում դուրս են եկել պայքարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արցախի Մարտունիում դուրս են եկել պայքարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    15:08
    28.05.22
    Ավելին