Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 82-ամյա Ռոբեսպիերը 6 օր անց հիվանդանոցում մահացել է
    Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
    11:25
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո
    9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո: Կատվառյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա իր ընտանիքի հետ հանգստանում էր Վաշինգտոն նահանգում, GoFundMe-ում գրել է նրա հորեղբայր Ալեքս Մանցեւիչը։ Նրա գրառումը ներկայացնում է իր զարմուհու կադրերը առաջ եւ հետո, վերջին լուսանկարը, որտեղ նա անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ դեմքի վրա քերծվածքներով եւ կապտուկներով: «Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի վերին եւ դեմքի տարբեր վնասվածքներով»,- գրել է Մանցեւիչը։ Երեխային երկար վիրահատել են, նա դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
    11:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թագուհի Թովմասյան
    Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ Աժ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել: Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև YerkirMedia.am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար»:
    11:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում գիտնականները հայտնաբերել են մայաների առեղծվածային 1500-ամյա քաղաքը
    Մեքսիկայի Յուկատան թերակղզու Մերիդայի մոտ գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են մայաների հին քաղաքի ավերակները՝ պալատներով, բուրգերով եւ հրապարակներով։ Ենթադրվում է, որ VI-IX դարերում այստեղ ապրում էր մոտ 4 հազար մարդ։ Քաղաքը գիտնականներին հայտնի է որպես Քսիոլ, որը մայաների լեզվով նշանակում է «Մարդու ոգի», հայտնում է Daily Mail-ը: Ճարտարապետական ​​առումով քաղաքն ունի Պուուկ Մայա ոճի առանձնահատկություններ, որոնք տարածված էին Յուկատանի հարավում։ Մոտակայքում գիտնականները հայտնաբերել են մեծահասակների եւ երեխաների գերեզմաններ, որոնց թաղել են օբսիդիանի եւ կայծքարից պատրաստված գործիքներով, ծիսական ընծաներով եւ այլ գերեզմանային իրերով: Այստեղ հայտնաբերվել են նաեւ գործիքներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։ Հնագետները Քսիոլի գոյության մասին իմացել են 1980-ականներին, սակայն հետազոտական ​​աշխատանքները սկսվել են ընդամենը երեք տարի առաջ, եւ առաջին շենքերը հայտնաբերվել են անցյալ սեզոնի վերջում:
    11:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել
    Իրաքում ջրամբարի վրա աշխատանքների ժամանակ 3400 տարեկան հնագույն քաղաք է հայտնաբերվել։ Մոսուլի մեծ ջրամբարից ակտիվորեն ջուր է դուրս բերվում, ինչը հանգեցրել է նրան, որ ջրի մակարդակն աստիճանաբար նվազել է , եւ հնագույն քաղաքը բացահայտվել է։ Բանն այն է, որ ամբարտակը, որը հանգեցրել է հեղեղման, կառուցվել է դեռ 80-ականներին՝ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք։ Այդ ժամանակ Իրաքը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ուներ, ուստի նախագիծը հնագիտական ​​հետազոտություն չէր նախատեսում, ինչի արդյունքում շատ հնագույն հուշարձաններ հեղեղվեցին ջրով։ Շնորհիվ այն բանի, որ ջուրը կարող է նորից բարձրանալ, հնագետներն աշխատել են հնարավորինս արագ տեմպերով։ Նրանց հաջողվել է կազմել քաղաքի բավականին մանրամասն քարտեզը եւ կատարել բազմաթիվ կարեւոր բացահայտումներ։
    11:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Տղամարդը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել, իսկ հետո հայտնվել է ճաղերի հետևում
    ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Լելանդ քաղաքի բնակիչը վիճակախաղում խոշոր շահումից մի քանի տարի անց հայտնվել է բանտում սիրելիի սպանության համար, գրում է «Լենտա․ռու»-ն։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 54-ամյա Թոդ Հիլին՝ 23-ամյա Կիոնա Գրեմի սպանության մեղադրանքով։ Նշվում է, որ 2017 թվականի օգոստոսին տղամարդը շահել է տասը միլիոն դոլար՝ գնելով ակնթարթային վիճակախաղի տոմս։ 23-ամյա Գրեմը 2020 թվականի հուլիսի 20-ից համարվում էր անհետ կորած։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ վիճակախաղի հաղթողը միակ մարդն է, ով եղել է հանգուցյալի հետ սենյակում։ Հիլը խոստովանել է սիրեցյալի սպանությունը։ Նա իր գործողությունները բացատրել է խանդով։ Ըստ նրա՝ ընկերուհին նամակներ է գրել այլ տղամարդկանց, երբ միասին հյուրանոցում են եղել։
    11:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրա
    Լուվրը պատրաստվում է դատի տալ վանդալին, ով տորթ էր նետել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Այժմ 24-ամյա տղամարդը գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները պետք է եզրակացություն տան և նրա նկատմամբ կալանք կիրառելու հնարավորության մասին որոշում ընդունեն։ Լուվրում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողը թանգարան է այցելել կեղծամով և անվասայլակով։ Նա փորձել է կոտրել նկարը պաշտպանող զրահակայուն ապակին, ապա դրա վրա տորթ է նետել և հատակին վարդի թերթիկներ շաղ տվել։ Տղամարդու խոսքով, այս կերպ նա ցանկացել է պաշտպանել աշխարհը։
    10:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պայթյուն Չինաստանի ռեստորաններից մեկում. կա 1 զոհ, 13 վիրավոր
    Չինաստանի կենտրոնական մասում՝ Հունան նահանգի Չանշա քաղաքի ռեստորաններից մեկում, հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, 13-ը՝ ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 6.30-ին (Երևանի ժամանակով 2.30-ին) բրնձի լապշայի մատուցմամբ հայտնի ռեստորանում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Այցելուների նման մեծ թիվը բացատրվում է նրանով, որ Չինաստանում նախաճաշը սկսվում է 5.30-ից: Կատարվում է հետաքննություն, տեղի ունեցածի պատճառները պարզվում են:
    10:50
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել Ուկրաինայի համար 700 միլիոն դոլարի ռազմական օգնության մասին
    Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության 11-րդ փաթեթի տրամադրման մասին: Այն ներառում է MLRS հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ ռադարներ, օդային հսկողության մի շարք ռադարներ, Javelin համակարգեր, հակատանկային զենքեր, լրացուցիչ հրետանի, արկեր, ինչպես նաև ուղղաթիռներ, զրահատեխնիկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նոր տեխնիկան հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի ներսում գտնվող առանցքային թիրախներին, ինչպես նաև կօգնի հակահարված տալ ռուսական առաջխաղացմանը: Հրթիռային համակարգերն ուկրաինական բանակը կօգտագործի «ուկրաինական տարածքում ռուսական ուժերի առաջխաղացումը հետ մղելու համար, բայց դրանք չեն օգտագործվի ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ», նշել է աղբյուրը: «Եվ քանի որ հակամարտությունը զարգանում է, մենք կշարունակենք մեր օգնությունը հարմարեցնել ամենահրատապ կարիքներին», – հայտարարել է նա:
    10:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները 6 օձի անվտանգ տարածք են տեղափոխել
    Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս և Սյունիքի մարզի Սյունիք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք․ Գեղամ Ստեփանյան
    Սիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք, հասարակության փոքրիկ, բայց մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով օժտված անդամները։ Հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի համար լիարժեք մանկության ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն ենք կրում բոլորս. ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կետրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։ Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտերգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում։ Մանկությունը գունեղ է, ջերմ ու լուսավոր, որի մասին հիշողությունները ժպիտներ են առաջացնում կյանքի բոլոր փուլերում։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երեխաների ջերմացնող ու ապրեցնող ժպիտները միայն ավելանան մեր բոլորի կյանքում։ Գեղամ Ստեփանյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան
    10:39
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում փոթորիկը 10 մարդու կյանք է խլել
    Մեքսիկայում «Ագաթա» փոթորկի պատճառով 10 մարդ է մահացել: Եվս 20 մարդ անհետ կորել է: Տարերային աղետի հարվածը բաժին է ընկել հարավային Օահակա նահանգին, հայտնում է Milenio թերթը: Փոթորիկն իր հետ բերել է հեղեղումներ ու սողանքներ: Ներկայում բանակը, ազգային գվարդիան և փրկարարները փնտրում են ողջ մարդկանց և տուժածների: Փոթորիկները հազվագյուտ չեն Մեքսիկայի համար: «Ագաթան» ձևավորվել է մի քանի օր առաջ և արդեն կորցնում է ուժը:
    10:35
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավոր
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  
    10:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին
    Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա, Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»: Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկ ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկ չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»: Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել: Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյո՞ք այդ մարդը չի խանգարում ազատության մեջ լինելով»:
    10:20
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը տարածել է հայկական կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունը
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։
    10:13
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա․ Արամ Գևորգյան
    Իսկ դուք գիտե՞ք, որ մինչ թշնամին ամրաշինական աշխատանքներ ա կատարում Գեղարքունիքի մարզից զավթած Կութի ու Վերին Շորժայի «իր» դիրքերում, մինչ ալիևն իր ամեն ելույթում ասում ա, որ Սևանն իրենցն է ու իրենք դա վաղ թե ուշ ազատագրելու են այն, հենց այդ նույն ժամանակ Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա։ Աշխարհագրության ուսուցչուհու հովանավորչությամբ 8ա և 8բ դասարանների աշակերտները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել՝ ցույց տալով պետություններն իրենց բնորոշ յուրահատկություններով ու առանձնահատկություններով, ազգային սովորույթներով ու խոհանոցով, հանրահռչակ գործիչներով ու տվյալ երկրին բնորոշ գյուտերով։ ադրբեջանից զատ էրդողանի երկիրն էլ են ներկայացրել, ուղղակի նրանց ուտելիքների վրա չգիտես ինչի խաչ են քաշեյ, արյուն բան են նկարել, բայց փոխարենը տեղը-տեղին գովազդել են ադրբեջանը. երաժշտությամբ, թխվածքով, թեյով, տեսարժան վայրերով, բամբակով ու թութունով։ Էն ադրբեջանին են Սևանի դպրոցում ճոխ-ճոխ ներկայացրել, որը քնում-հելնում, մտածում ա, թե հայերից, իրանցիներից որ երգը գողանա, որ ազգային ուտեստը վերցնի, որ իր չեղած պատմությունը դրանով լցնի։ Սևանի դպրոցում չեղած ադրբեջան պետության համար պատմություն են հորինել ու առանց ամաչելու ներկայացնում են... Չնայած ես ճշտեցի, որ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի՝ Հայրապետյան Լիլիթը, ներկայիս տխրահռչակ ՄԻՊ-ի մոտ ազգականուհին է, ու դրանով ամաչելու պահը փակվեց. սա ոչ թե պատահականություն, այլ լավ էլ դիտավորություն է։ Հենց այստեղից էլ բխում է սրանց մոլեգին սերն առ ադրբեջան։ Էնա որ էս էրեխեքին են օգտագործում իրենց պիղծ քարոզչությունն իրականացնելու համար։
    10:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքուն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ: Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն: «Մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո (վերջինս օրեր առաջ վերադարձվել է Հայաստան- խմբ.)։ Ամենաարդյունավետ ձեւը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», – ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց Փաշինյանը: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հակադարձում է Փաշինյանին ու բոլորովին այլ թիվ ներկայացնում. Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ «Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասում է Սահակյանը։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։ Ի՞նչ է ստացվում. առաջնորդվելով Բաքվի ներկայացրած թվերով ու, իբրեւ թե, փաստարկներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ գուցե փորձելով մեղմել գերիների ու անհետ կորածների հարազատների մորմոքն ու սպասման ցավը:
    10:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության վերջին օրերի վայրագ գործողությունների պատճառը, իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաք-երթն է։ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ, և այդքան մարդ դուրս կգա փողոց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ համահայկական մասշտաբի բողոք կա, և հրահանգել է՝ ամենաբիրտ մեթոդներով ճնշել հայաստանյան ցուցարարներին՝ այդպիսով «բռնելով» նաև արցախցիների վախը»։
    09:50
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երկրում այնպիսի անիշխանություն է, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ֆրանսիայի հրապարակ, կուսակիցների, շարժման մասնակիցների շարքերում նրան դիմավորեց զինվորական դատախազի գործող տեղակալ Վահագն Մուրադյանը։ Պաշտոնյան մոտեցավ և ողջունեց Սերժ Սարգսյանին, ապա վերջինիս փեսայի հետ ողջագուրվեց։ Մուրադյանը դատախազության համակարգի հնաբնակներից է, մտերիմ էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։ Դատախազության հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, որը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` Արթուր Դավթյանին, իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Փաստացի, ընդդիմության առաջնորդները չեն սխալվում՝ ասելով, որ երկրում անիշխանություն է, այնպիսի անիշխանություն, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում և ողջագուրվում նախկին իշխանությունների հետ»։
    09:40
    01.06.22
    Ավելին