Լրահոս
2022-06-06
-
ԻրավականՎահագն Ալեքսանյանին «խոզ» ասելու համար կնոջը մեղադրանք է առաջադրվելArmlur.am-ը գրում է․ «Անահիտ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ,որ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Aнаит Мхитарян» կայքէջով անձամբ «Ֆեյսբուք» սոցալական ցանցում «News.am» կայքում տեղադրված ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրել է մեկնաբանություն` «էս … աղպի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում», այդ կերպ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը և այդ կերպ Վ.Ալեքսանյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցնելով ծանր վիրավորանք: Այսպիսով՝ Անահիտ Հայկի Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:Ավելին14:5306.06.22 -
ՔաղաքականՆիկոլը «տնազրկվել» է․ վախի մեծ աչքերը և փոքրիկ «տրյուկները»7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Ու ճիշտ է անում, որ վախենում է։ Ճիշտ է անում, որ մեկ–երկու մետր տեղաշարժն ապահովում է անվտանգության տասնյակ աշխատակիցներով։ Ինքը գիտի, որ հազարավոր մարդկանց կյանքի գին է արժեցել իր հիմարությունը/դավաճանությունը։ Գիտի ու վախենում է։ Վախենում է ու թիկանապահներով շրջապատվում։ Բայց դա իրեն չի օգնի։ Միևնույն է իր քաղաքական վախճանը լինելու է։ Ոչ մի թիկնապահ իրեն չի կարող պաշտպանել քաղաքական վախճանից։ Ինչ մնում է ֆիզիկական վախճանին, ապա Նիկոլին պետք է հանգստացնել։ Ինքը մեզ կենդանի է պետք։ Քանի որ լիքը բաներ ունի պատմելու։ Երևի էդ պատմելու հեռանկարից էլ է վախենում։ Նիկոլն իր վախը թաքցնելու համար փոքրիկ «տրյուկների» է դիմում։ Օրինակ՝ պահը բռնացնում է ու տասնյակ թիկնապահներով գնում է գինու փառատոնին մասնակցում, մեկ–երկու մետր տեղաշարժվում, օտարերկյա հյուրերի հետ նկարվում ու ծլկում։ Նրա այցը հետո ներկայացնում են, թե բա՝ 2018–ի ոգին էր թևածում։ Իրականությունն այն է, որ 2018–ի փողոցների տիրակալը զրկվել է իր «տնից»՝ փողոցից։ Ամբոխավար Նիկոլի համար փողոցից զրկվելը նույնն է, ինչ ձկան համար ջրից զրկվելը։ Դրա համար էլ հիմա նա փորձում է գոնե փողոցի իմիտացիաներ ստանալ, ֆոտոներ ստանալ, որպեսզի ինքն իրեն, թիմակիցներին ու քչացող կողմնակիցներին ցույց տա, որ «տանն» է ու վերահսկում է իրավիճակը։ Իսկ իրավիճակն իրականում հակաբնական է ու աննորմալ։ Նիկոլն իր տեսակով փողոցային է, իսկ Ֆրանսիայի հապարակում հաստատված ընդդիմությունը՝ կաբինետային։ Նիկոլի համար բնական վիճակ է հանրահավաքը, փողոց փակելը, իսկ ընդդիմության համար՝ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնելը, կաբինետում աշխատելը։ Հիմա տեղերը փոխված են։ Ընդդիմությունը «տնազրկել» է Նիկոլին, բայց դեռ չի մտել պետական կառավարման համակարգ։ Նիկոլը կաբինետում նստած է, բայց կալանավորի կարգավիճակով․ սիրտը փողոց է ուզում, բայց չի կարող մարդ հավաքել․ մի քանի դիշովկի ստիպված ուղարկում է փողոցում սադրանքների գնալու, որպեսզի գոնե այդպես մասնակցի փողոցում ընթացող քաղաքական կյանքին։ Փողոցը գրավված է ընդդիմության կողմից, իսկ Նիկոլը կաբինետում թաքնվել է և պաշտպանվում է ոստիկաններով։ Նա Սարյան փողոց այցելեց՝ ցույց տալու համար, որ «տանն» է և իրեն ինքնավստահ է զգում, սակայն թիկնազորի քանակն ու սարքովի տեսարանները մատնեցին նրա լայն բացված աչքերի պատճառը։ Նիկոլի վախը կրկնակի է դառնում, երբ հասկանում է, որ իշխանական կաբինետից վռնդվելուց հետո նա ոչ թե ղժղժան ընդդիմության կարգավիճակով կրկին վերադառնալու է «տուն», այլ հայտնվելու է լրիվ այլ տեղ։ Նիկոլի վախը, հետևաբար, պետք է բռնել ու մտածել անցնցում իշխանափոխության մասին։Ավելին14:4406.06.22 -
ՀայաստանՓաշինյանը մասնակցել է Գինու փառատոնին՝ տասնյակ թիկնապահներով շրջապատվածՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Սարյան փողոցում կազմակերպված Գինու փառատոնին։ Վարչապետը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել հայկական արտադրության գինիներով։ Բայց փորձագետները նկատել են, որ 4 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետը շրջապատված է եղել մեկ տասնյակից ավելի թիկնապահներով:Ավելին14:3406.06.22 -
ԻրավականՈստիկանների կողմից բռնության հարցով քրգործ է հարուցվել՝ խոշտանգման հատկանիշներովՖեյսբուքյան օգտատեր, Գերմանիայի քաղաքացի Արթուր Միքայելյանը գրել է․ «Սույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։ Հղումը մեկնաբանության մեջ։ Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈւՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար: Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։ Հ․Գ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով»։Ավելին14:2406.06.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից կալանավորվել է». ՍաղաթելյանԴիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից է կալանավորվել: 48 քաղաքացու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ոստիկանությունը 2100 քաղաքացու բերման ենթարկելու մասին է հայտնում, սակայն, իր տեղեկություններով, շարժման 2500 մասնակցի են տարել բաժիններ: Ըստ Սաղաթելյանի՝ ձեռբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ:Ավելին14:1906.06.22 -
ՔաղաքականՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ՝ Երևանում. ընդդիմությունը չի մասնակցելուԱյսօր Երևանում մեկնարկելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: 128 պատվիրակ է մասնակցելու դրան: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չմասնակցել նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Հայլուրին» ասաց, որ իրենց որոշման մասին ավելի վաղ տեղեկացրել են նիստը նախագահողին:Ավելին14:1206.06.22 -
Շոու բիզնեսՇակիրան և Պիկեն բաժանվելու մասին հայտարարելուց հետո մեկնել են ՉեխիաՇաբաթ օրն իրենց բաժանման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտնվել են հանրության մեջ: Նախկին զույգը մեկնել է Չեխիա՝ դիտելու ավագ որդու՝ Միլանի մրցումները բեյսբոլի մրցաշարում, գրում է marca.com-ը։ «Նրանց ընկերական հարաբերություններն այժմ լավագույնը չեն, բայց նրանք շարունակում են շփվել հանուն երեխաների»,- հավելել է իսպանական EL PERIDICO թերթը: «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն իրավիճակն ըմբռնելու համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։ Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Պիկեն և Շակիրան միասին էին 2011–ից, ունեն երկու երեխա։Ավելին14:0506.06.22 -
Հասարակական«Mitsubishi Pajero iO»-ն հայտնվել է գետում․ երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայիցՀունիսի 6-ին` ժամը 08:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ, մեքենայում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Հ.):Ավելին13:5606.06.22 -
ԻրավականՈստիկաններին ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվկյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում: Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին13:4706.06.22 -
ԻրավականՏեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը. փաստաբանՓաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում(Նազարբեկյան 40) տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը»: Նա նշել է, որ գործով դատավոր է հանդիսանում Արմեն Շիրոյանը:Ավելին13:4006.06.22 -
ԻրավականՏուժողը վստահեցրել էր՝ իբր խորովածի շամփուրը ձեռքին վազելիս ընկել է․ ոստիկանությունը բացահայտել է գործի մանրամասներըՄայիսի 29-ի գիշերը Ավան վարչական շրջանում դանակահարություն էր եղել: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնից Ավանի բաժանմունք փոխանցվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած վերքով 28-ամյա երիտասարդի էր տեղափոխել բժշկական կենտրոն: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Տուժողը վստահեցնում էր՝ իբր խորովածի շամփուրը ձեռքին վազելիս ընկել է, սակայն ծակած-կտրած վերքն իր բնույթով այլ բան էր հուշում։ Ավանի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզվեցին և՛ դեպքի հանգամանքները, և՛ կասկածյալի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ կեսգիշերն անց Ավանի Խուդյակովի փողոցի երկրորդ նրբանցքում տուժողը բջջային հեռախոսի նորոգման հարցի շուրջ վիճել էր Սիսիանում հաշվառված, բայց փաստացի մայրաքաղաքում բնակվող 23-ամյա երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան: Մայիսի 29-ի առավոտյան կասկածվողը Գայի պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Ավանի բաժանմունք: Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին13:3306.06.22 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպքՄայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը թմրամիջոցով փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ որոշակի վճարի դիմաց դրանք նախապես պայմանավորված տարբեր թաքստոցներում տեղադրելու նպատակով: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը հաստատեց ոստիկանների ենթադրությունը, նաև հավելեց, որ այդ օրն արդեն հասցրել էր հինգ փաթեթ տեղադրել Ռուբինյանց փողոցի տարբեր հատվածներում: Նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:Ավելին13:2706.06.22 -
ԱրցախԱրցախյան 44-օրյա պատերազմից հետո 122 բուժհիմնարկ մնացել է Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում2021թ․ ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734-ը՝ տղա, 729-ը՝ աղջիկ: Այդ մասին «Արմենպրես-ին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նա նշել է, որ ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում Արցախում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779-ը՝ տղա, 762-ը՝ աղջիկ: «ԱՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված են արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Արցախի նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում, համաձայն ՀՀ համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի 2021թ․ արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ։ Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ», - ասել է նախարարը՝ ավելացնելով, որ պատերազմի հետևանքով 4 շրջանային բուժմիավորում (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի), 1 տեղամասային հիվանդանոց, 9 գյուղական բժշկական ամբուլատորիա, 108 բուժակ մանկաբարձական կետ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ:Ավելին13:2006.06.22 -
Քաղաքական«Ճգնաժամ չկա, չկա ճգնաժամ»․ ամեն օր երեք անգամ կրկնում է յուրաքանչյուր ՔՊ-ական․ Քրիստինե ՎարդանյանՀասել ենք այնտեղ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հպարտանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը կարողացել է «այցելել» փառատոն: «Ճգնաժամ չկա, չկա ճգնաժամ» ամեն օր քնելուց և հաց ուտելուց առաջ` երեք անգամ կրկնում է յուրաքանչյուր քպական:Ավելին13:1306.06.22 -
ՀասարակականՆիկոլը երկու օր առաջ մասնակցել է այ էս ճանապարհի բացմանը, որը փակ է և չի շահագործվում․ Հրանտ Ավետիսյան«Նիկոլը երկու օր առաջ մասնակցել է այ էս ճանապարհի բացմանը, որը փակ է և չի շահագործվում»։Ավելին13:0506.06.22 -
ՔաղաքականԷդմոն Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմումԸնդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։Ավելին12:5606.06.22 -
ՀասարակականԽաշթառակ գյուղի խաչմերուկում բախվել են Toyota Highlаnder-ն ու «06»-ը, մեկ հոգի մահացել էԱյսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-նոյեմբերյան ավտոճանապարհի՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/06/1215073/Ավելին12:4806.06.22 -
ԻրավականՉորս ոստիկանի կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված պաշտպանյալս ազատ արձակվեց․ Վահե ԵփրիկյանԴատավոր Ռ. Մարիկյանի նախագահությամբ` դատարանը հրապարակեց պաշտպանյալիս` ոստիկանության չորս աշխատակիցների կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված Վահե Հարությունյանի ձերբակալման դեմ ներկայացրածս բողոքի ու քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը. բողոքս բավարարվել է, քննիչի միջնորդությունը մերժվել։ Շնորհակալություն Դատարանին արդարացի դատական ակտի համար։Ավելին12:4206.06.22 -
ՔաղաքականՆիկոլի դեմքը նաև Դանիելն է, արևմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար․ ԽամոյանՊատկերացնո՞ւմ եք, Դանիելը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության(ձեւի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը՝ լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաեւ Դանիելն է, արեւմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար։ Քանի որ ջանք չեն խնայել թեման մանիպուլյացնելու (ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ գրածս իրականություն է) եւս մեկ անգամ փաստում եմ՝ Նիկոլը ունի որոշում ոստիկանական ուժերով հարմար պահ գտնել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ հավաքելու Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Բայց մենք զգոն ենք եւ ամուր!Ավելին12:3606.06.22