Լրահոս

2022-06-08
  • Img default alt hy
    Իրավական
    «Դոն Պիպո»-ի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, 7-ի մասով՝ շարունակվում է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու: Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում: 2021թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ: Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել: Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից: Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն: Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին: Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին: Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:
    12:00
    08.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.06.22
    11:55
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիտնականները նմանություններ են հայտնաբերել արջերի և մարդկանց էվոլյուցիայի մեջ
    Գիտնականները նմանություններ են հայտնաբերել արջերի և մարդկանց էվոլյուցիայի մեջ: Այս մասին բացահայտումներ են հրապարակվել երկուշաբթի Proceedings of the National Academy of Sciences-ում։ «Բևեռային և շագանակագույն արջի պատմությունը մարդկային էվոլյուցիայի բավականին ճշգրիտ անալոգն է: Գիտնականները ժամանակին կարծում էին, որ մարդիկ և նեանդերթալցիները պարզապես բաժանվում են երկու առանձին տեսակների: Բայց հնագույն գենոմների վերծանումը ցույց տվեց, որ մարդկության հնագույն ճյուղերի ներկայացուցիչները խառնվել են նախնիների հետ: Սպիտակ և շագանակագույն արջերը ևս մեկ համակարգ են, որտեղ դա տեղի է ունեցել», – ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Բուֆալոյի Արվեստների և գիտությունների համալսարանի կենսաբանական գիտությունների ասիստենտ և արջի գենետիկայի փորձագետ Շարլոտ Լինդքվիստը: Թիմը վերծանել է սպիտակ արջի գենոմը, որն ապրել է մոտավորապես 115,000-ից 130,000 տարի առաջ, Նորվեգիայի Սվալբարդ արշիպելագում: Կենդանու ԴՆԹ-ն ուսումնասիրվել է ատամից, որը կցված է ենթաբրածո (ոչ լրիվ քարացած) ծնոտի ոսկորին, որն այժմ գտնվում է Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանում: Հետազոտության մասնակիցները վերլուծել են նաև ժամանակակից բևեռային և շագանակագույն արջի գենոմը, ներառյալ մի քանի նոր գենոմներ Ալյասկայից: Օգտագործելով այս տվյալները՝ հետազոտողները հաշվարկել են, որ բևեռային արջերն ու շագանակագույն արջերը դարձել են առանձին տեսակներ մոտավորապես 1,3-ից 1,6 միլիոն տարի առաջ: Բաժանումից հետո բևեռային արջերի թվաքանակը կտրուկ նվազել է: Որպես հետևանք՝ գորշ արջերն այժմ ունեն գենետիկական բազմազանության շատ ավելի բարձր մակարդակ: Քանի որ Արկտիկայի ծովի սառույցը փոքրանում է, բևեռային և շագանակագույն արջերը կարող են ավելի հաճախ հանդիպել միմյանց այնտեղ, որտեղ նրանց միջավայրերը համընկնում են: Սա նրանց ընդհանուր էվոլյուցիոն պատմությունը դարձնում է հատկապես ինտրիգային թեմա, ասում է Լինդքվիստը: Երկու տեսակները դեռ կարող են խաչասերվել: Վերջին տարիներին Հյուսիսային Ամերիկայում նկատվել են գրիզլիների և բևեռային արջերի հիբրիդներ, այսպես կոչված, փիզլներ: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ միջտեսակային հատումը, որի արդյունքում բևեռային արջերի գենոմը խառնվում է, կարող է դառնալ մոլորակի ցամաքային գիշատիչների ամենամեծ անհետացմանը նպաստող ևս մեկ գործոն։
    11:50
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը երեխա է ունեցել
    44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել: Բժիշկ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը լուսանկար է հրապարակել և կից գրել. «Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է։ Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ և կյանք տվեց իրենց ընտանիքին։ Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն: Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո և հարգանքի համար»:
    11:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊՊԾ պետի կողմից օպերատորին հարվածելու միջադեպով ՔԿ-ն որոշում է կայացրել մերժել քրգործ հարուցելը
    Հունիսի 7-ին լրացավ Քննչական կոմիտեում ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի միջադեպի մասով նյութերի նախապատրաստման ժամկետը եւ Armlur.am-ը դիմել էր Քննչական կոմիտեի լրատվական բաժին՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ որոշում կայացվեց, հարուցվեց քրեական գործ, թե ոչ, ի պատասխան լրատվական բաժնից մեզ հայտնեցին. «ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա աշխատակցի կողմից առևերույթ հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպը սկսվել է այն պահից, երբ Ս.Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել է խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել, սակայն Նարե Գևորգյանն այդ պահանջին որևէ կերպ չի արձագանքել, ավելին՝ շարունակել են նկարահանել և հարցեր տալ, ինչից հետո միայն Սարգիս Հովհաննիսյանը Նարե Գևորգյանի ձեռքում առկա խոսափողը հրել է մի կողմ: Միաժամանակ պարզվել է նաև, որ Էդգար Պապինյանը «MediaHub.am» լրատվական կայքի օպերատոր Արման Աշոտի Ղարաջյանի կողմից դեպի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը մոտենալն ու վերջինիս տեսանկարահանելը կանխելով, ցանկացել է բացառել Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքային բնույթի խոսակցության հրապարակումը, այսինքն՝ վերջինիս գործողությունները բացառապես հետապնդել են Սարգիս Հովհաննիսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հեռախոսային խոսակցության գաղտնիությունն ապահովելու նպատակ: ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»: ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ (…)»: Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ սահմանադրության և դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սարգիս Հովհաննիսյանի և մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջն անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ և արձանագրել, որ նման պահանջ ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցի և նկարահանման նախաձեռնությունը եղել է միակողմանի: Նման պայմաններում լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի գործողությունները եղել են ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Հովհաննիսյանի կողմից Ա.Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական և դատաապրաքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին»: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկելու՝ նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար: Ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի նախաքննական մարմնում. հանցակազմն ակնհայտ է: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»:
    11:35
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը մերկ ձեռքերով պաշտպանվել է իր վրա հարձակված կոկորդիլոսից
    Մալայզիայի Կուչինգ քաղաքի բնակիչը կարողացել է ինքնուրույն փրկվել կոկորդիլոսից, հայտնում է TRP-ն։ Հարձակումը տեղի է ունեցել, երբ 54-ամյա Բորի Ջալին վերանորոգելիս է եղել գետի ափին գտնվող իր տան ճակատամասը։ Հանկարծ նրա վրա երիտասարդ կոկորդիլոս է հարձակվել։ Իրեն փրկելու համար մալայզիացին սկսել է հարվածել նրա գլխին։ Մի քանի հարվածից հետո սողունը սեղմել է ծնոտներն ու անհետացել։ Միջադեպը տեղի է ունեցել Ջալիի կնոջ աչքի առաջ, ապա դեպքի վայր է վազել նրանց 25-ամյա դուստրը։ «Ես լսեցի, թե ինչպես է մայրս բղավում. «Հեյ, քո հոր վրա կոկորդիլոս է հարձակվել»»,- պատմել է աղջիկը: Սակայն օգնության կարիք չի եղել՝ տղամարդը մերկ ձեռքերով պաշտպանվել է գիշատչից: Հարձակման հետեւանքով տուժածը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել մոտակա կլինիկայում:
    11:25
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիփան Փաշինյանը եկել էր Իջևան. նա Համբուրգում ծաղկի բիզնեսով է զբաղվում
    «Հրապարաակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել եւ բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա, մեր տեղեկություններով, մոտ տասն օր առաջ կարճ ժամանակով եկել էր Հայաստան, մեկնել Իջեւան, մնացել հայրական տանը, ապա կրկին մեկնել Համբուրգ: Իջեւանից մեր աղբյուրն ասում է, որ նա Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Նրա հետ Համբուրգ է մեկնել նաեւ համադասարանցիներից մի քանիսը»:
    11:20
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
    Հունիսի 7-ին, ժամը 23։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում են Արտակարգ իրավիճակների նապարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է հունիսի 8-ին, ժամը 00:03-ին, մարվել՝ 00:56-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և ջերմամեկուսիչ շերտը (30 քմ):
    11:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր» ֆիլմը շուտով շարունակություն կունենա
    Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։  «Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։
    11:10
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    11:05
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում
    Հունիսի 7-ին, ժամը 21։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1999 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճի մեջ. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
    11:00
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան մահացածներ և վիրավորներ
    Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Երկաթուղային վթարի հետևանքով մահացել է 13 մարդ, 50-ը՝ վիրավորվել։ Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծանր:
    10:55
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովի ինքնաթիռի թռիչքի արգելքը Եվրոպայի միասնությունը ցուցադրելու քարանձավային մեթոդ է. Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Матч ТВ-ի եթերում նշել է՝ Եվրոպացիները փորձել են քարանձավային մեթոդով ցույց տալ իրենց շարքերի միասնությունը՝ արգելելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Սերբիա։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի միջազգային կոնտակտներն արգելափակել հնարավոր չէ:
    10:50
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով 12 աշակերտ է հոսպիտալացվել
    NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Կոբե քաղաքում անցկացված սպորտային մրցումներից հետո ջերմային հարվածով 12 աշակերտ է հոսպիտալացվել։  Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
    10:40
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 28-ամյա երիտասարդը մահացել է
    Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215211/
    10:35
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին
    ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։
    10:30
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը
    Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում: Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: ԵԽ-ն, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը: ԵԽ պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարեխղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
    10:25
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Hyundai Elantra-ն, Mercedes Vito-ն ու Nissan Tiida-ն, վերջինս գլխիվայր շրջվել է
    Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Վազգեն Շատվորյանի վարած Nissan Tiida, 52-ամյա Վարդուհի Գաբրիելյանի վարած Hyundai Elantra և 30-ամյա Սերգեյ Սարգսյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215207/
    10:20
    08.06.22
    Ավելին