Լրահոս

2022-06-08
  • Քաղաքական
    «Փաշինյանի թիմը կարմիր գիծն է հատել». ընդդիմադիրները հայտարարություն են ուղարկել ԵՄ գրասենյակ
    «Անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանով են խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողություններ կատարել ոստիկանները», այս պնդումն են անում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Հայաստանում Եվրամիության գրասենյակ ուղարկած հայտարարության մեջ: Ընդդիմադիր խմբակցությունները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հունիսի 3-ին ոստիկանությունը քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ է արձակել՝ քաջ գիտակցելով, որ հավաքվածների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակից է, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար:
    22:00
    08.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքիայից Հայաստան ժամանած Լավրովին մեսիջ ունի Դիմադրության շարժումը
    Լավրովը Հայաստանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին: Նա Թուրքիայից է այսօր Երևան եկել: Անկարայում թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Լավրովը Երևանում կհանդիպի Արարատ Միրզոյանի, հանրապետության նախագահի ու վարչապետի հետ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման են պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման անդամները:
    21:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված քրեական գործ է հարուցվել
    «ԴԻՆԳՈ» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Էջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված մեր տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Մնաց մնացածը»: Նշենք, որ օրեր առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել շների համատարած սպանդ, սպանվել էին առանց խնամողի և խնամող ունեցող շների մեծ մասը, այդ թվում փոքրիկ չափսերով շներ, ձագեր ունեցող մայրիկներ: Վիրավորված շներից 4-ը փախել էին։ Նրանցից մեկը սատկել էր, իսկ մյուս 3-ի կյանքը հաջողվել է փրկել: Շներից մեկի մատներն էին փշրված, մյուսի՝ ոտքերը, մյուսի՝ վիզը։
    21:30
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
    Քիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։ Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։ Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։ Դե ինչ, քանի որ բողոքը քննելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանում է վաղը, իսկ երեկ և այսօր բողոքի քննություն չի իրականացվել, ուստի բողոքը քննվելու է վաղը, իսկ Սիմոնյան Տիկոն էլ գրավոր դատավարության մասնակիցներին վաղը (դե իհարկե պատշաճ կարգով) կծանուցի վաղվա դատական նիստի օրվա և ժամանակի մասին։ Տղաներ և աղջիկներ խորհուրդ ունեմ ձեզ, տեղեկանք չդնե՜ք գործի մեջ, հետքեր չթողնեք ու նաև մտածեք, թե վաղվա ամսաթվով վաղվա նիստի մասին ծանուցագրի առկայությունը ձեր ինչ լինելու մասին ա վկայում... Հ.Գ. ես թղթեր, նկարներ ու զապիսներ շատ ունեմ, չմտածեք ու վաղվա նիստերի գրաֆիկն էլ հանկարծ չկախեք
    21:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում պոլիգոնում զինամթերք է պայթել, կա զոհ
    Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանի «Արազ» գործարանի պոլիգոնում զինամթերք է պայթել։ Պայթյունի հետեւանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել գործարանի աշխատակից Ալմազով Ռազին (ծնված 1986 թվականին), հաղորդում է ԱՊԱ-ն։
    21:00
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ «անօրինական» է անվանել
    Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ «անօրինական» է անվանել: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի ԱԳՆ-ն այցը որպես Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված քայլ է որակել, որը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները, այլեւ լուրջ վնաս է հասցնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը հետկոնֆլիկտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին»։ «Հայկական կողմի այս անպատասխանատու եւ սադրիչ քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, այդ թվում նաեւ ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա։ Ուզում եմ ընդգծել, որ այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:
    20:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս․ Քրիստինե Վարդանյանը՝ առողջապահության նախարարին
    Նախ դու հայրենիքի համար նահատակվածների աճյունները պահում ես անմարդկային պայմաններում, Հետո այդ արարքի համար որևէ պատասխանատվություն չես կրում, պաշտոնավարումդ հիշարժան ես դարձնում բացառապես արտաբերած հիմարություններով` շարունակելով բացառապես անձնական շահերի համար կիսել հայրենադավության քաղաքական պատասխանատվությունը, Հետո երեսպաշտի նման մարդկանց մեղադրում ես, երբ քեզ հիշեցնում են քո արարքները: Թե բա` «հերոսների մասունքների նկարները շաղ եք տվել հատակին» Այո շաղ ենք տվել, ափսոս երեսին չեմ շպրտել: Շաղ եմ տվել, որ հատ-հատ հավաքի ու հիշի` ինչ է արել: Իր այս արարքը իրեն պետք է հետապնդի ամբողջ կյանքի ընթացքում: Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ առողջապահության նախարար լինելով «հոգիդ փառավորվի», երբ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում ու դու հանդգնես դրա մասին բարձրաձայնել: Հ. պաստառով նկարը մասունքների այս նկարի ցանցում հայտնվելու հաջորդ օրվա ցույցից է: Շատ կուզեի, որ նկարներ շաղ տալու անթույլատրելիության մասին խոսող հայրենակիցներս այդ օրը այդտեղ լինեին: Գուցե միասին կարողանայինք ստիպել, որ մարդկային հատկանիշներ չունեցող հերթական նախարարի պաշտոն զբաղեցնողը հրաժարական տար: Իսկ պաստառի վրա գրված հարցը մնում է ակտուալ:
    20:30
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դպրոցների ծախսերը պետությունը կրճատել է, ոստիկաններինը՝ ավելացրել
    News.am-ը գրում է․ Կրթությունը գերխնդիր եւ առաջնահերթություն համարող իշխանությունը, պարզվում է, որոշել է խնայել հենց կրթության հաշվին։ Ոստիկանության և ուժայինների հավելավճարներն ավելացնելուն զուգահեռ կրճատվում են դպրոցների ծախսերը։ Դպրոցների պահպանման ծախսերի համար հատկացվող գումարներն արդեն բավարարում են միայն անձնակազմի աշխատավարձերին։ Մյուս ծախսերի համար տնօրենները ստիպված են այլ ուղիներ փնտրել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում, օրերս ծնողական ժողով է տեղի ունեցել։ Տնօրեն Նատալյա Ստեփանյանը տեղեկացրել է, որ տարեցտարի կրճատվել են դպրոցին հատկացվող միջոցները, և հիմա արդեն հասել է մի կետի, որ բացի անձնակազմի աշխատավարձերից, պահպանման այլ ծախսերը գրեթե չեն կարող հոգալ, այդ թվում՝ կոմունալն ու անհրաժեշտ այլ ծախսերը։ Տնօրենը հայտնել է, որ ստիպված է գնալ ծայրահեղ քայլի. դպրոցը կբացի հիմնադրամ և ծնողներին կխնդրի գոնե նվազագույն գումար փոխանցել, որպեսզի դպրոցը հնարավոր լինի պահպանել։ Փաստորեն, կառավարությունը, որը շարունակ խոսում է տնտեսության առաջընթացի մասին, դպրոցի ծախսերը հոգալու համար նախընտրում է օգտագործել ծնողների գումարները։ Իսկ հավաքված հարկերը միայն բարձրաստիճան պաշտոնյաների ու ուժայինների պարգևատրումների համար են։
    20:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց
    #Վերլուծական 08 06 2022 Ինչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց Ինչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց Եվ այսպես. ի՛նչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին: Սա հարց չէ, քանզի նպատակադրումը ակնհայտ էր և ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը նպատակադրվել էր զանգվածային արյունահեղություն իրականացնել, բայց դա «փաթեթավորել» այնպես, թե՝ սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնց հետևանքով, ավելի ճիշտ՝ իրավիճակը կարգավորելու նպատակով «ոստիկանությունը» հատուկ միջոցներ կիրառեց, ինչի հետևանքով էլ երկուստեք զոհեր եղան: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի նախանշած սցենարը հունիսի 3-ին մի նոր «մարտի 1» հրահրելն էր: Հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերի մեխանիկան ինքնին հաստատում է այդ վարկածը: Ի՛նչ կատարվեց: Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որը Նիկոլի ՔՊ-ն բոյկոտեց, նիստը տեղի չունեցավ: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, բայց նախքան բոլոր մուտքերը կարգելափակվեին, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, ծառայողական պահեստային մուտքով («զադնի խոդ») ճողոպրել էր: Որոշ ժամանակ անց ցուցարարները երթով շարժվեցին դեպի Պռոշյան, նպատակ ունենալով այնտեղից շարունակել ճանապարհը դեպի Դեմիրճյան փողոց, ապա՝ Ֆրանսիայի հրապարակ: Հատուկ ընդգծենք. ո՛չ այս ավելի քան 1 ամսվա ամենատարբեր բողոքի ակցիաների ժամանակ, ո՛չ էլ, մանավանդ, հունիսի 3-ին երթի մասնակիցները, դիմադրության շարժումն առաջնորդողները որևէ պետական զենք, որևէ պահպանվող կառույց զանգվածաբար ներխուժելու կամ այսպես ասենք՝ «գրավելու» որևէ խնդիր կամ նպատակ չեն դրել: Սա չափազանց կարևոր է, հասկանալու համար, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի՝ «դաչաների» մոտ մի քանի հազարից կազմված ոստիկանական ուժերի կուտակման անհամաչափությունը, միաժամանակ՝ պահպանվող օբյեկտի վախի աստիճանը: «Ոստիկանությունը», ինչպես հայտնի է, «կենդանի» շղթայով արգելափակել էր Դեմիրճյան փողոցը, որի ոչ մի անհրաժեշտություն չկար. Ա) ԱԺ արտահերթի համար սահմանված լրացուցիչ 4 ժամն էլ էր լրացել, բ) եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները ցանկանային մտնել ԱԺ, կմտնեին, դա իրենց աշխատավայրն է, գ) բացարձակապես որևէ իմաստ չկար, էլ չենք ասում՝ նպատակ չկար ԱԺ տարածք ներխուժելու: Այսինքն, «ոստիկանության նպատակն էր խաղաղ ցույցի, երթի մասնակիցներին կիսաօղակի մեջ առնել՝ Պռոշյան-Դեմիրճյան անկյունում: Եվ այդտեղ արդեն իրենց «սև գործին» անցան ոստիկանության կողմից ցուցարարների շարքեր «ներմուծած», անկասկած, ոստիկանության ծառայող կամ առնվազն հաստիքավոր «գործ տվող» մի քանի սադրիչներ: Ոստիկանության «հատուկ ուժերը», այսպես կոչված՝ կարմիր ու սև բերետները (որոնք, կրկնենք, բացարձակ անադեկվատ վիճակում էին) հարձակվեն խաղաղ ցույցի մասնակիցների, այդ թվում՝ կանանց, ծերերի, երեխաների վրա ու գազանաբար հոշոտեին (բոլորը տեսան հայատյաց, մարդատյաց «ոստիկանների» գազանություններն արձանագրած տեսանյութերը): Ամենահետաքրքիր պահերից մեկը, որ հստակ արձանագրվել է, այն է, որ ոստիկանությունը, Դեմիրճյան փողոցի կողմից նռնականետով «հատուկ միջոց» է կիրառում, որն ընկնում է Պռոշյանի կողմից «դաչայի» մուտքը շրջափակած ոստիկանների շարքերի մեջ: Շատերին թվում է, որ նռնակ կրակողը «շլդիկ» էր, բայց տողերիս հեղինակն էլ վստահ է, որ դա կանխամտածված «վպիպում» էր ու ոչ էլ «վրիպում» էր: Այդպիսի հանձնարարական գուցե եղել է: Դրա հիմնական նպատակերից մեկն էլ հաջորդող ոստիկանական գազանությունները, ստորությունները արդարացնելն է: Ըստ Նիկոլ Փ.-ի սցենարի, ամենայն հավանականությամբ հաշվարկված էր, որ այդ պահից կուտակված բազմությունը կդառնա անկառավարելի, մարդիկ կսկսեն ինչով պատահի ու ինչպես պատահի դիմադրել, ոստիկանների ծեծել, հրկիզել նրանց մեքենաները, շրջել այլ փոխադրամիջոցներ, ջարդել մերձակա շենք-շինությունների ապակիները և այլն, և այլն: Այսինքն, հաշվարկել էին, որ մարդիկ կանեն այն ամենը, ինչն էլ սովորաբար բնորոշվում է «զանգվածային անկարգություններ»: Բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ: Տեղի ունեցավ միայն կատաղած ոհմակի նման ոստիկանական ուժերի թրքաբարո հարձակում հայ մարդկանց վրա: Արյունահեղությունից ու զոհերից հաջողվեց խուսափել ոչ միայն երջանիկ դիպվածով, այլև ցույցի մասնակիցների գիտակից լինելու և երթն առաջնորդողների սառնասրտության շնորհիվ: Համենայն դեպս, ոչ մի ցուցարար ոչ մի ավտոբուսի կամ այլ մեքենայի տանիքը չելավ Նիկոլ Փ.-ի նման ու այնտեղից չսկսեց հրահրիչ կոչեր ծղրտալ՝ «հոգին փառավորվելու, մինչև Պռոշյան գրավելու, մետաղաձողերով, քարով, փայտով զինվելու» մասին, ինչպես նա էր արել 2008-ի մարտի 1-ին: Չեղավ նման բան: Ու հունիսի 3-ը մի նոր «մարտի 1»-ի չվերածվեց, որքան էլ որ Նիկոլի հիմնական նպատակը դա էր: Ու հենց այդտեղ էլ Նիկոլ Փ.-ի սցենարը տապալվեց: Հատկանշական է, որ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա ֆաշիստական, մարդատյաց ու մարդակեր ռեժիմի կամակատար քննիչ-մննիչների կողմից կարվող գործերում հիմնականում «զանգվածային անկարգությունների» մեղադրանք է դրված կալանավորվող ցուցարարների նկատմամբ: Այնինչ, ցուցարարների դեպքում, առավելագույնը կիրառելի է բնական ինքնապաշտպանության բնորոշումը: Ամբողջ հարցն այն է, որ «զանգվածային անկարգություններ» ասվածը հրահրել են հենց ոստիկանները և այս գործով, եթե կալանավորվածներ ու մեղադրյալներ պիտի լինեն, ապա ամենից առաջինը պիտի մեղարդյալի կարգավիճակով կալանավորվի Նիկոլ Փաշինյանի ոստիկանապետը՝ իր անմիջական ենթականերով հանդերձ:
    20:00
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
    Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215268/
    19:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները 18-ամյա վիրավորին իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց
    Հունիսի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 45 հասցեում՝ Խամաճիկների թատրոնի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում և հնարավոր է՝ լինեն վիրավոր կամ վիրավորներ:  Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են 2 երիտասարդի, որոնցից մեկի ինքնազգացողությունը գտնվում է վատ վիճակում: Ճիշտ կողմնորոշվելով, պարեկները մոտենում են նրանց և պարզում, որ  նրանցից մեկը վիրավոր է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն  պարեկները, տեսնելով որ վիրավորի թիկունքից ուժեղ արյուն է հոսում, տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, սակայն նա  մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կողմից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նա Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Խ.-ն է: Նա բաց է թողնվել: 
    19:30
    08.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Կիևյան կամրջից ընկել են ու բացել աչքերը. ԲԱՑԱՌԻԿ
    Երևանի Կիևյան կամրջից ցած ընկած 17 տարեկան տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա հրաշքով է ողջ մնացել: Վարկած կա, որ տղան ոչ թե ինքնասպանության փորձ է արել, այլ լուսանկարվելիս սայթաքել ու ընկել է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ կամրջից ընկնելուց հետո ողջ են մնում: Գայանե Մովսիսյանն այսօր բացառիկ հարցազրույց է արել 38-ամյա տղամարդու հետ, որը մայիսի 25-ին Կիևյան կամրջից ինքնասպան լինելու նպատակով ցած էր նետվել ու ողջ մնացել:
    19:15
    08.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Իրանում գնացքը դուրս է եկել ռելսերից. 21 մարդ մահացել է, փրկարարները շարունակում են որոնումները
    Իրանում մարդատար գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 21-ի: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկրարաները շարունակում են ուղևորների որոնումները: Իրանական Կարմիր մահիկի տեղեկություններով՝ գնացքում եղել է մոտ 430 ուղևոր։
    19:00
    08.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Մուլտֆիլմերի հերոսները՝ երկնքում. Օդապարուկների փառատոն՝ Ռուսաստանում
    Ռուսաստանի Կրոնշտադտ քաղաքում անցկացվել է Օդապարուկների փառատոն: Օդ են բաց թողնվել ինչպես ժամանակակից, այնպես էլ սովետական մուլտհերոսների կերպարներով օդապարուկներ՝ մինչև 30 մետր երկարությամբ:
    18:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մեր խմբակցությունը Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Պատգամավորները նրան կներկայացնեն երկրում տիրող իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները։ Նրան կփոխանցվեն նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գործունեության գնահատականների, դիրքորոշումների հետ կապված բոլոր անհանգստությունները»,–ասել է Մանուկյանը։ Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին։
    18:20
    08.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով Բուլղարիայում մահացել է 3 մարդ
    Գնացքի և բեռնատարի բախման պատճառով 3 մարդ է մահացել Բուլղարիայում: Մահացածների թվում են նաև գնացքի ու բեռնատարի վարորդները: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գարա Օրեշեց գյուղում: Մի քանի ուղևոր թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական վարկածով՝ վթարի պատճառը եղել է ցածր տեսանելիությունը։
    18:05
    08.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    13-ը՝ 5-ում. Կառավարությունը որոշել է ավելի խոշորացնել համայնքները
    Կառավարությունը որոշել է արդեն խոշորացված 13 համայնքները նորից խոշորացնել ու միավորել Թալին, Ճամբարակ, Ալավերդի, Տաշիր, Սիսիան համայնքների մեջ: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
    17:56
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
    17:48
    08.06.22
    Ավելին