Լրահոս
2022-06-20
-
ԱռողջապահականՄի քանի օգտակար սովորություն, որոնք ամռանը կօգնեն առողջության «պաշար» հավաքելԳոյություն ունեն մի շարք օգտակար սովորություններ, որոնք ամռանն օգնում են առողջության «պաշար» հավաքել՝ առանց դեղորայք կամ հավելումներ օգտագործելու։ Դրանցից առաջինը արևային վաննաներն են, որոնք թույլ են տալիս բնական ճանապարհով լրացնել վիտամին D-ի պաշարը։ Դրա համար բավական է օրական 12-15 րոպե գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց արևապաշտպան քսուկների։ Զբոսանքներ մաքուր օդում Վերջերս անցկացված ուսումնասիրությունների համաձայն օրական յուրաքանչյուր հազար քայլը մահվան ռիսկը նվազեցնում է 12 տոկոսով։ Բացի այդ՝ զբոսանքները նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը։ Բնության գրկում գտնվել Բնության գրկում գտնվելը սթրեսի հորմոնի մակարդակն իջեցնելու հիանալի միջոց է։ Բացի այդ՝ բնության գրկում գտնվելը լավացնում է տեսողությունը, նվազեցնում դեպրեսայի մակարդակը։ Ջուր խմել Շոգ եղանակին անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների՝ խուսափելու օրգանիզմի գերտաքացումից։ Հարմարավետ հագուստին և կոշիկներին զուգահեռ՝ չպետք է մոռանալ ջուր խմելու անհրաժեշտության մասին։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել՝ կտրականապես հրաժարվելով գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից և փաթեթավորված հյութերից։ Սննդակարգում ավելացնել բանջարեղենի, կանաչու և մրգերի չափաբաժինը Այս սննդատեսակները առավելագույն քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում։ Գերազանց կլինի սնունդ ընդունելիս հում կամ եփած բանջարեղեն և կանաչեղեն ուտել, իսկ ահա քաղցր մրգերի չարաշահումից պետք է խուսափել, քանի որ դրանց մեջ պարունակվող ֆրուկտոզան հեշտությամբ վերածվում է ճարպի։Ավելին19:0020.06.22 -
Քաղաքական«Հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ»․ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ԱՄՆ և ԵՄ դեսպաններինԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին կոչ է արել հրապարակավ դիրքորոշում հայտնել ՀՀ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության նամակում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին․ Հարգելի՛ տիկին Թրեյսի, հարգելի՛ տիկին Վիկտորին Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Նման երևույթների մասին մենք բարձրաձայնել ենք բազմիցս և բացառապես բախվել ձեր լռությանը։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Դատական համակարգի թիվ մեկ պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։ Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք․ 1) հրապարակավ դիրքորոշում հայտնել հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, 2) հրապարակավ դիրքորոշում հայտնել՝ արդյոք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանո՞ւմ են ձեր աջակցությանը։ Նշված հարցադրումներին սեղմ ժամկետում պատասխան չտրամադրելը ողջամտորեն կդիտարկվի որպես նման ակնհայտ ապօրինություններին խրախուսում ձեր կողմից։ Պատճենը՝ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին։ «Հայաստան» խմբակցություն 20.06.2022թ.»։Ավելին18:4520.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Արյունոտ հաշվեհարդար. «կենցաղային վեճ»՝ քաղաքակա՞ն ենթատեքստով | 20.06.2022Ավելին18:3020.06.22 -
ԻրավականՈրոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտենՀայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թվականի հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն: Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: Կոմիտեին են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով: Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականցվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1 հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը: Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները:Ավելին18:2620.06.22 -
Արտաքին քաղաքականությունԶանգվածային հակակառավարական ակցիա՝ ՔիշնևումՔիշնևում զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել կիրակի: Ընդդիմադիր «Շոր» կուսակցության կազմակերպած ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Մոլդովայի նախագահը հրաժարական տա ու ցրի խորհրդարանը: Կառավարության մոտ գնացածները «նոր կյանք» գրությամբ սպիտակ վերնաշապիկներով են եղել: Նրանք դժգոհ են գնաճից, վրդովված են գազի և մյուս էներգակիրների թանկացումից:Ավելին18:1520.06.22 -
ՍպորտՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթողՎազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից: Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է մասնակցել Բալկանյան երկրների առաջնությանը: Բացի Երվանդ Մկրտչյանից, առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Գոռ Հովակիմյանը, Յանա Սարգսյանը և Գայանե Չիլոյանը, որոնց, սակայն, չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:Ավելին18:0020.06.22 -
ԱշխարհՄԱԿ-ը կրճատում է փախստականների սննդի չափաբաժինը պարենային ճգնաժամի պատճառովՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ճգնաժամի պատճառով գրեթե կիսով չափ կնվազեցնի փախստականների սննդի չափաբաժինը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք ստիպված ենք հուսահատ որոշում կայացնել՝ կրճատել սննդի չափաբաժինները փախստականների համար, որոնք իրենց գոյատևման համար մեզ են ապավինում»,- գործակալությունը մեջբերում է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի խոսքը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սննդի չափաբաժինների կրճատումից կտուժեն հիմնականում փախստականները Եթովպիայում, Քենիայում, Հարավային Սուդանում և Ուգանդայում: Իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խափանումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգն աշխարհի մի շարք երկրներում։ Տարեսկզբին ցորենի և եգիպտացորենի գները զգալիորեն բարձրացել են։ Ցորենի պաշարները, ինչպես նշվել է մայիսի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, աշխարհին կբավարարի ընդամենը 10 շաբաթ, այսօր իրավիճակն ավելի վատ է, քան 2007-2008 թվականների ճգնաժամին:Ավելին17:5320.06.22 -
ՀայաստանՀայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրըՀաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը, հայտնոմ են ԿԳՄՍ նախարարությունից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:Ավելին17:4620.06.22 -
ՔաղաքականՌեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողNEWS.am–ը գրում է․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը NEWS.am–ի խնդրանքով անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։ Պարոն Միկոյան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ Ինչպե՞ս երկրորդ նախագահի գրասենյակը կմեկնաբանի Ջհանգիրյանի խոսքերը։ Այսօրվա սկանդալային ձայնագրությունը մեկն էր այն բազմաթիվ ապացույցներից, որոնք մերկացնում են օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդման փաստը: Ինչևէ, չիջնենք Ջհանգիրյանի սրիկայության մակարդակին: Քաղաքական հակառակորդի հանդեպ պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական վենդետայի ընթացքում իշխանությունները կանգ չառան սահմանադրության, դատաիրավական համակարգի և պարզապես բարոյականության ոչնչացման առջև: Նրանք ընտրեցին պետական ինստիտուտների ոչնչացման հանցավոր ճանապարհը: Այս ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները մեկ առ մեկ բացահայտվելու են»:Ավելին17:4020.06.22 -
Միջազգային«Գնացքը դեռ չի գնացել». Իրանը պատրաստ է միջուկային գործարքը վերսկսելԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսումը դեռ հնարավոր է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, միջուկային գործարքին վերադառնալու Թեհրանի պայմանն այն է, որ ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները վերացնեն և նրանք բանակցությունների միջոցով վերադառնան խնդիրների լուծմանը:Ավելին17:3620.06.22 -
ԱշխարհՉինաստանում պտտահողմը 1 րոպեում լուրջ վնասներ է հասցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանի հարավային Ֆոշան քաղաքին պտտահողմ է պատուհասել։ BBC-ի փոխանցմամբ՝ այն տևել է ընդամենը 1 րոպե, սակայն լուրջ վնաս է հասցրել շենքերին, ավտոմեքենաներին և ենթակառուցվածքներին։ Ուժգին քամիների հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։Ավելին17:3020.06.22 -
ԱշխարհՀնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկՀնդկաստանի հյուսիս-արևելքում սաստիկ ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հնդկաստանի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է առնվազն 4.228.100 քաղաքացի: Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 71 մարդ։ Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ մուսոնային տեղումներ են եղել։ Արդյունքում՝ Բրահմապուտրա գետը և վտակները դուրս են եկել ափերից։ Ջրհեղեղի պատճառով ջրի տակ է մնացել ավելի քան 5 հազար գյուղ, վնասվել է 107370 հա մշակովի հողատարածք։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանի այս շրջաններում անձրևները կդադարեն երկու օրից ոչ շուտ։Ավելին17:2620.06.22 -
ԱշխարհԵվրոպայում ռեկորդային շոգերի պատճառով Իսպանիայի և Գերմանիայի հրշեջները փորձում են կանգնեցնել անտառային հրդեհները․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում ռեկորդային շոգերի պատճառով Իսպանիայի և Գերմանիայի հրշեջները փորձում են կանգնեցնել անտառային հրդեհները: Իսպանական Սամորա նահանգի շրջանային իշխանությունները հայտնում են ավելի քան 61․000 ակր անտառի ոչնչացման մասին։ Գերմանական իշխանությունները Բեռլինից ոչ հեռու միանգամից մի քանի բնակավայրեր են տարհանել:Ավելին17:2020.06.22 -
ՀասարակականԻնքնասպանություն՝ Նոր Հաճն քաղաքի կամրջիցԻնքնասպանություն Նոր Հաճն քաղաքի կամրջից (թարմացված) Հունիսի 20-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին17:1320.06.22 -
ԱշխարհՌուս-ուկրաինական հակամարտությունը հասավ «Danone»-ին«Reuters»-ը հայտնում է, որ Ֆրանսիական «Danone» պարենային ընկերությունը, նախնական տվյալներով, պատրաստվում է կրճատել իր արտադրանքը՝ ծախսերը նվազեցնելու համար։ Նշվում է, որ սուպերմարկետներն ու սննդամթերքի արտադրողները պայքարում են գների աճի դեմ Ուկրաինայի իրադրության և առաքման ժամկետի խափանումների ֆոնին։ Տնտեսական գործոնները կարող են ստիպել Danone-ին վերանայել իր ամենավաճառվող ապրանքների վաճառքը՝ սկսած «Activia» յուգուրտից մինչև Evian ջուր:Ավելին17:0720.06.22 -
Արտաքին քաղաքականությունՍիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների միջև մարտեր են ընթացելՄինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները: Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակ»-ի մաս են կազմում: Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջեւ վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։ Reuters-ը, վկայակոչելով զինված խմբավորումների ներկայացուցիչներին, հայտնում է, որ Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել կողմերի միջև։Ավելին17:0020.06.22 -
ԱշխարհՍեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է օսկարակիր ռեժիսոր Փոլ Հագիսը«Deadline»-ը հայտնել է, որ ռեժիսոր Փոլ Հագիսը հունիսի 19-ին ձերբակալվել է Իտալիայի հարավում՝ սեռական ոտնձգությունների և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։ Նախնական տվյալներով՝ Հագիսը կասկածվում է երկու օր շարունակ երիտասարդ կնոջը սեռական հարաբերությունների դրդելու համար, որից հետո մենակ է թողել նրան Բրինդիզիի օդանավակայանում՝ «չնայած ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակին»։ 2017 թվականին Հեյլի Բրիեստ անունով մի կին մեղադրել էր Փոլ Հագիսին բռնաբարության համար։ Դրանից հետո նրա հասցեին մեղադրանքներ են ներկայացրել ևս երեք կանայք։ Փոլ Հագիսը չի ընդունում իրեն մեղսագրվող գործերը։Ավելին16:5320.06.22 -
ՏարածաշրջանՌԴ-ի հատուկ գործողության սկզբից ի վեր արտասահման է մեկնել ավելի քան 5 մլն ուկրաինացի. ԶելենսկիՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է՝ Ուկրաինայից ավելի քան 5 միլիոն քաղաքացիներ լքել են երկիրը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր: «Այդ ժամանակամիջոցում ավելի քան 5 միլիոն ուկրատինացիներ հարկադրված են եղել լքելու իրենց տները եւ մեկնելու արտասահման»,- գրել Է նա։Ավելին16:4720.06.22 -
ՀայաստանԴոլարն ու եվրոն կրկին էժանացել ենԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 421.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.47 դրամ (նվազել է 3.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.80 դրամ (նվազել է 6.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):Ավելին16:3720.06.22 -
ԻրավականԴանակահարություն՝ Մամիկոնյանց փողոցում. հարվածել են 28-ամյա երիտասարդի որովայնինՀունիսի 17-ին, ժամը 22.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Արարատ քաղաքի 33-ամյա բնակիչը: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:3120.06.22