Լրահոս

2022-06-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:  Մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս: 
    21:53
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի Ազգային լիգան նոր անուն ունի
    «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել ֆուտբոլի Ազգային լիգան անվանել Առաջին լիգա։ Որոշումը ուժի մեջ է մտնելու 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով ՖԱԼ-ից Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր են նվաճել «Տորպեդոն», «Ֆակելը» և «Օրենբուրգը»։
    21:50
    23.06.22
    Ավելին
  • Արցախ
    Դիմադրության շարժումը Արցախում ցանցեր է ստեղծում
    Դիմադրության շարժման անդամները Արցախում հանդիպել են պետական կառույցների ներկայացուցիչների, պաշտոնաթող նախագահների ու խորհրդարանի պատգամավորների հետ, վստահեցրել, որ շարժման նպատակն է եղել ու մնում ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը:
    21:40
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված ծառերի, շենքերի տանիքների պոկվելու մասին
    Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ։ «Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)»,- գրել է Փամբուխչյանը։
    21:30
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան
    Ես չէի սկսել նստացույց։ Ես հենց սկբից ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ, որպեսզի իրականացնեմ անժամկետ իրազեկման ակցիա։ Ես ասել եմ, որ իրազեկման ակցիայի վերջում պիտի հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարող ուժը հեռանա, ձևավորվի նորմալ, ազգային շահերը սպասարկող կառավարություն, որը պիտի կարողանա լուծի բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվաքանակի մարդկանցով, որը արդեն հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի դեպ, երբ ես Ազատության հրապարակում էի, այնտեղ արդեն կային նստացույց իրականացնող մարդիկ, օրինակ՝ «Սև հովազ» ջոկատի տղաները։ Հետո եկան հացադուլ անող երկու երիտասարդները, հետո «5165»-ը, հետո մյուսը, հետո մյուսն ու այդ բոլորը միավորվելով Ֆրանսիայի հրապարակում՝ սկսվեցին արդեն ամենօրյա ակցիաները։ Ես չեմ համարում, որ ձախողվել ենք ու որ այլևս պետք է ոչինչ չանենք, ավելին՝ ես շարունակելու եմ պայքարել, պայքար, որը տանելու է մեր հիմնական նպատակին։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել»,- հավելել է նա։
    21:20
    23.06.22
    Ավելին
  • Իրավական
    ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելուց առաջ Վարդազարյանը 4 ժամ հարցաքննվել է
    Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած՝ իր և ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի 2021թ. փետրվարի 20-ի զրույցի սկանդալային ձայնագրության գործով այսօր 4 ժամ քննչական կոմիտեում բացատրություն է տվել ձայնագրությունը հրապարակած Վարդազարյանը:
    21:10
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
    Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության կայքից: Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում: «EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում: «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
    21:00
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ
    Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
    20:50
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից
    ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից
    20:41
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Վարսենիկ Մանուչարյանը սահմանել է անձնական ռեկորդ
    Բուդապեշտում ընթացող  ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28,8 վայրկյան  ցուցանիշով զբաղեցրել է 43-րդ  հորիզոնականը: Այս արդյունքով լողորդուհին սահմանել է անձնական ռեկորդ:
    20:23
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գեղեցկության միներալի՝ ցինկի կարևորությունն օրգանիզմի համար
    Ցինկը համարվում է կենսական տարր. մասնակցում է մի շարք բիոքիմիական գործընթացների։ Սննդարար հանքանյութի աղբյուր են ոստրեն, ծովախեցգետինը, խոզի, գառան, տավարի միսը, թռչնամիսը, հնդկահավը, ձուն, ոսպը, սիսեռը, լոբին, ընդեղենը, դդմի կորիզները, սունկը, քինուան, շագանակագույն բրինձը, վարսակը, կաղամբը, ոլոռը, բազուկը, ծնեբեկը, պանիրը, կաթնաշոռը, կաթը։ Ցինկը կենսական է իմունային համակարգի համար, բարելավում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը, նպաստում է աճին, զարգացմանը, օգտակար է վերքերի արագ ապաքինման համար, առանձնանում է բակտերիոստատիկ հատկությամբ։ Ցինկը տղամարդկանց դեպքում ազդում է սեռական հորմոնների սինթեզին, նվազեցնում է շագանակագեղձի բորբոքման հավանականությունը։ Կանանց դեպքում ցինկը օգտակար է վերարտադրողական առողջության համար, հատկապես անհրաժեշտ է հղիության առաջին եռամսյակում։ Հանքանյութը պատասխանատու է համի-հոտի զգացման համար։ Ցինկը ընդունված է համարել նաև գեղեցկության միներալ՝ նպաստում է մաշկի, մազերի, եղունգների առողջությանը։ Ցինկի պակասը կարող է արտահայտվել Քնի խաթարմամբ, տրամադրության անկմամբ, մազերի, մաշկի, եղունգների որակի վատթարացմամբ, վերքերի ուշ լավացման։ Չարաշահման հետևանքները՝ Մարսողական համակարգի խնդիրներ, ախորժակի կորուստ և հյուծվածություն, խոլեստերինի մակարդակի փոփոխություն։
    20:17
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բայդենը հայտնել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը
    Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում: Քրիստինա Քվիենը 2019 թվականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:
    20:10
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մասուրի օգտակար հատկությունները, հակացուցումները
    Մասուրը վիտամինների (C, P, A, B2, K, E ) աղբյուր է: Ասկորբինաթթուն մասուրի պտուղներում 10 անգամ ավելի շատ է, քան սև հաղարջում է, և 50 անգամ ավելի շատ է կիտրոնի համեմատությամբ։ Միկրոտարրերի՝ կալցիումի, կալիումի, երկաթի, մագնեզիումի, պղնձի, քրոմի, մանգանի բարձր պարունակության շնորհիվ մասուրը առողջարար սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ է։ Մասուրն օրգանիզմի տոնուսը բարձրացնող, իմունային համակարգը խթանող, հակաբորբոքային, միզամուղ հատկություն ունի։ Մասուրի մշտական օգտագործումը նպաստում է մազանոթների պատերի ամրացմանը, խթանում հյուսվածքների վերականգնմանը, ինչպես նաև նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։ Մասրենու պտուղներից պատրաստված եփուկները օգտակար են ավիտամինոզի, մրսածության, հարբուխի դեպքում, որպես պրոֆիլակտիկ միջոց՝ աթերոսկլերոզի դեպքում, ինչպես նաև մարսողական համակարգի, հոդերի տկարության, մաշկի չորության դեպքում։ Մասրենու արմատները, թփերը, տերևները, սերմերը նույնպես հարուստ են օգտակար հատկություններով։ Արմատներից պատրաստված թուրմերը օգտակար են լեղուղու քարային, երիկամաքարային հիվանդությունների դեպքում։ Մասրենու սերմերի յուղը օգտագործվում է բերանախորշի հիվանդությունների, մաշկախտի, սննդախանգար խոցերի, պառկելախոցի բուժման համար։ Մասրենու պտուղները հրաշքներ չեն գործում նիհարել ցանկացողների համար, բայց շնորհիվ նյութափոխանակությունը կարգավորող հատկության նպաստում են ճարպերի այրման գործընթացի արագացմանը։ Մասուրի եփուկները, թուրմերը կանխում են տղամարդկանց միզասեռական համակարգի հիվանդությունների առաջացումը, օգտակար են շագանակագեղձի բորբոքման դեպքում, ինչպես նաև նվազեցնում են սիրտ-անոթային համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը։ Մասուրն օգտակար է նաև արյունաստեղծման, խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում։ Մասուրը հակացուցված է՝ Գաստրիտի, խոցային հիվանդությունների դեպքում Ստամոքսային սեկրեցիայի մեծացման Ալերգիկ ռեակցիաների Թրոմբոֆլեբիտի (երակների խցանում արյան մակարդուկով) Էնդոկարդիտի (սրտի ներքին շերտի բորբոքում) Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) Մասուրի չարաշահումը կարող է հանգեցնել ատամի էմալի վնասման, արյան ճնշման բարձրացման, փորկապության, ինչպես նաև լեղու արտազատման նվազման։
    20:03
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հռչակել
    Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում: «Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով՝ քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»,- ասվում է հայտարարության մեջ: «Համավարակ եզրույթը վերաբերում է վարակիչ հիվանդությանը, որը լայն տարածում է ստանում՝ հատելով միջազգային սահմանները, և ազդում է մարդկանց մեծ խմբերի վրա: Տարբեր մայրցամաքներում տարածման արագացող աճը և այն դադարեցնելու համար համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը համապատասխանում են համավարակի հայտարարման և՛ չափանիշներին, և՛ նպատակին: Անհրաժեշտ են համաձայնեցված գլոբալ գործողություններ»,- ասվում է Առողջապահության համաշխարհային ցանցի հայտարարության մեջ: Կազմակերպությունը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը անհապաղ գործի անցնել՝ ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու հիվանդության տարածումը:
    19:57
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորք վարչական շրջանում էլեկտրաշչակներ են փորձարկվելու
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 24.06.2022թ. մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»:
    19:50
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում
    Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում
    19:43
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա
    Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
    19:37
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով հայտնվել է ջրատարում
    Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  Ավտոմեքենան դուրս բերելու համար վարորդ Միշա Պ.-ն օգտագործել է հատուկ  տեխնիկա: 
    19:30
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն հետևում է ԲԴԽ գործունեությանը և պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
    168.am-ը գրում է. ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սկանդալային բովանդակությունը կարծես բացարձակապես չի մտահոգում ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին, որոնք Հայաստանում ավանդաբար զբաղվում են անկախ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո 168.am-ը հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև. «1. Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն ներկայացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունից մասնավորապես պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ մեկի անունից՝ ենթադրաբար քաղաքական իշխանության ներկայացուցչի, Ռուբեն Վարդազարյանին հորդորում է հրաժեշտ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնին: Ի դեպ, այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Ձայնագրության մեջ նաև, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, խոսվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, գործին մասնակից անձանց անուններ են տրվում, մինչդեռ այդ քրեական գործը հարուցվում է այդ ձայնագրությունից շուրջ 2 ամիս անց: Ձայնագրության մեջ նաև Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ է տալիս մտածել իր ու իր ընտանիքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս ձայնագրության բովանդակությունը: Համարո՞ւմ եք արդյոք, որ քաղաքականապես չեզոք լինելու պարտավորություն ունեցող ԲԴԽ անդամը ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել այս իրավիճակում: Նկատենք, որ ձայնագրության մեջ Գ. Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նկատի ունենալով ձայնագրության բովանդակությունը և ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգերի նկատմամբ Ձեր զգայուն ուշադրությունն ու վերաբերմունքը և Հայաստանի իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» գնահատականը՝ արդյո՞ք իրավիճակը համահունչ է դրան: Վերջերս Ձեր մի շարք հանրային ելույթներում արձանագրել եք Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց: Այս երևույթը տեղավորվո՞ւմ է ժողովրդավարական առաջընթացի Ձեր ընկալումներում և գնահատականներում»: ԵՄ պատվիրակությունը նպատակահարմար չի համարել պատասխանել մեր հասցեական, հստակ հարցերին, որոնք, ի դեպ, վերաբերում են ՀՀ-ում ԵՄ գործունեության հիմնական ոլորտներից մեկում արձանագրված սկանդալին, այլ տարածել է հայտարարություն և այն ուղարկել 168.am-ին՝, որպես թեմայի վերաբերյալ մեր հարցերին ուղարկված «պատասխան»: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդրադարձում ասվում է, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ դատաիրավական համակարգը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ը շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, որի նկատմամբ, ըստ ԵՄ պատվիրակության գնահատականի, ՀՀ իշխանությունները դրսևորում են շարունակական հանձնառություն։ «ԵՄ առանցքային արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ, հաշվետու և արդյունավետ դատաիրավական համակարգը։ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական իշխանության հիմնական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը և, իր միջազգային գործընկերների հետ պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին»,- ասված է անդրադարձում:
    19:24
    23.06.22
    Ավելին