Լրահոս

2022-06-25
2022-06-24
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հինգ օգտակար մթերք, որոնք նպաստում են սրտի առողջությանը
    Ինչպես սնվել, որպեսզի ձեր սիրտը ամուր լինի եւ ծառայվի առանց խափանումների: Հավաքել ենք հինգ օգտակար մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել Ձեր սիրտը։ Թարմ թունա Թունան պարունակում է շատ օգտակար օմեգա-3 թթուներ, որոնք կարող են կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Սպիտակ թունան ամենաշատն է պարունակում այդ օտակար նյութերից։ Վարսակի փաթիլներ Ցանկացած տեսակի եւ մշակման աստիճանի վարսակի փաթիլները կօգնեն սրտանոթային համակարգին, որպեսզի նվազի խոլեստերինի մակարդակը: Նարինջ Սրտանոթային հիվանդությունների քաղցր հյութալի կանխարգելում: Ցիտրուսային մրգերը պարունակում են բջջանյութ – պեկտինների օգտակար տեսակներ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում արյան ճնշումը: Բացի նարնջի պեկտիններից, պարունակում է հակաօքսիդիչ գեսպերիդին։ Այն ամրացնում է անոթների պատերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարինջ պարունակող դիետան օգնում է կարգավորել անոթների կարգավորման գործառույթները։ Գազար Սրտանոթային հատկությունների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բջջանյութով հարուստ այս քաղցր մթերքը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ կանխել շաքարային դիաբետի զարգացումը: Ընկույզ Հունական եւ նուշ: Մեկ օրում մի բուռ ընկույզը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնել անոթների բորբոքումը։Դրանք լի են ճարպերով եւ վիտամին E-ի մանրաթելերով։
    23:59
    24.06.22
    Ավելին