Լրահոս

2022-06-27
  • Img default alt hy
    Մինչև 6 ժամ հոսանքազրկումներ՝ տասնյակ հասցեներում․ ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպանդարյանի բազալտի հանքավայր, Հաղթանակ թաղ. 11, 21, 37, 38 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 սեփական տներ, 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7 շենքեր, Աբովյան փ. 4/3, 4/4, 12 շենքեր, Վարդանանց փ. 22 շենք, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր, Շիրակի փ․ 31, 33, 35 շենքեր, Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11 շենքեր, Աէրացիա թաղ․ 2/1, 2/2, 2/3, 2/4 շենքեր, Շիրակի փ․ 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր․Ներսիսյան փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Անտառային փ. 121/7-138/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արշալույս, Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի, 10:30-14:30 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 14:00-15:00 Շահումյան գյուղ, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Հրազդան քաղաք` Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, Աղբյուրակի ջրամբար, Մաքրավան թաղամաս, սպանդանոց, քարի արտադրամաս, կոյուղու մաքրման կայան և հարակից տարածքներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան քաղաք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Արթիկ քաղաքի արևելյան մաս և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
    09:50
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում
    Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում
    09:47
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ավտովթար՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
    Հունիսի 27-ին, ժամը 02։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված 1972 թ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Լ․ Մ․, ծնված 1998 թ․). վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ Ա․Մ․-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ
    09:43
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի՞ միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյան
    Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա : Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: 1. Ինչպ՞ս է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, և ո՞րն է եղել դրա արդյունավետությունը: 2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն: 1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն: 2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին: Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»:
    09:39
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երկրաշարժ` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
    Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
    09:30
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
    Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
    00:01
    27.06.22
    Ավելին
2022-06-26