Լրահոս

2022-07-03
  • Img default alt hy
    Աշխարհ
    86-ամյա բոստոնցի կինը ճանաչվել է աշխարհի ամենատարեց բորտուղեկցորդուհին
    UPI-ը հայտնում է, որ 86-ամյա բոստոնցի կինը ճանաչվել է աշխարհի ամենատարեց բորտուղեկցորդուհին: Բեթ Նեշը 1957 թվականից մինչ օրս աշխատում է բորտուղեկցորդուհի, և նրան հաստատել են Գինեսի ռեկորդների գրքում։ 
    13:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին
    Sky Sports-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Անգլիական մամուլի փոխանցմամբ՝ Ռոնալդուն ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, որի ուղեգիրը չի նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջինիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
    13:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    12:45
    03.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, վնասվել է 50 տուն
    Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 մասնավոր։ «Այսօր կապալառուները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ չափումները և կսկսեն վերականգնողական աշխատանքները»,- գրել է Գլադկովը։ Նահանգապետը չի նշում քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատճառները։
    12:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որդին գողացել է հորը պատկանող 3 ոչխարները, 2 այծերն ու 3 գառները
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած Դարանակ գյուղի բնակիչ, 74-ամյա Նորվարդ Հ.-ի ահազանգի փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և  3 գլուխ գառ:  Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո»  մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ   գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել:  Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի միջև դպրոցների դասվար:
    12:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
    Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: «Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։ Այս պահին կալանքի տակ է 18 հոգի: Տղերքն իրոք պինդ են, ամուր։ Բոլորի մասին, իհարկե, կարող եմ երկար խոսել, բայց հատկապես ուզում եմ խոսել Արամ Տեր-Հարությունյանի մասին, որին չէի ճանաչում և ծանոթացա կալանավայրում։ Արամը երևանցի է, պարկեշտ, լավ կրթություն ստացած, բարեկեցիկ կյանքով ապրող արժանապատիվ քաղաքացի, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, ստանում բարձր աշխատավարձ, որևէ կուսակցության անդամ չէ։ Արամը պատմեց, որ առաջին օրից մասնակցել է շարժման աշխատանքներին, քանի որ չի համակերպվում ստեղծված վիճակի հետ։ Նա պայքարում է, որ իր հայրենիքում ապրի արժանապատիվ և անվտանգ։ Արամն անտարբեր չի իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նա հունիսի 3-ին գործից հետո շտապել է միանալ երթին, Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախման ժամանակ բերման է ենթարկվել։ Նրան կալանավորել են առանց որևէ հիմքի և միայն նրա համար, որ այդ պահին այդտեղ է եղել։ Արամի տեսակը չի պարտվելու։ Մենք կարող ենք ոտքի կանգնել միայն այս տեսակի շնորհիվ, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքից, սոցիալական կարգավիճակից, դուրս են եկել պայքարի հանուն իրենց հայրենիքի: «Դիմադրություն» շարժումն անկասելի է, քանի որ մեր մեջ Արամները շատ են: Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է։ Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում, որևէ քայլ չանելով՝ սոցցանցերում պայքարը արդյունավետ դարձնելու մտահոգությամբ «սրտացավ» գրառումներ են անում , բայց դա այլ քննարկման թեմա է։ Ջերմ բարևներ տղերքից»,- գրել է նա:
    12:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ղեկավարները հավաքվել են Շուշիում
    ԱՊԱ-ն հայտնում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք: Համաժողովին Ադրբեջանից բացի կմասնակցեն ԹՊԿ-ի պաշտոնյաները, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի, Հունգարիայի ուղեղային կենտրոնների ղեկավարները:
    11:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Սևաբերդ գյուղում
    Հուլիսի 3-ին, ժամը 03։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 08:40-ին:
    11:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հուլիսի 4-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 «Սելենա» գործարան, ՊՆ «Ավտոմատիկա» գործարան, «Ուղևորտրանս» ՍՊԸ, Քարշիչ ենթակայան, «Քանդակագործական» գործարան, «Կաշվե գալանտերիայի» գործարան, «Արաքս» գործարան, «Դաշտային Խատուտիկ» ՍՊԸ, «Կոնեկտ» ԲԲԸ, «Սոնագրո» ՍՊԸ, «Ժպիտ» ռեստորանային համալիր, «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիր, «Շաբեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-17:00 Բաշինջաղյան փ. 173, 175, 165 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արցախի փ. 8, 8Ա, 8Բ շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Խաչատրյան փ. 30, 32, Ա․ Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 16 փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2 նրբ․ 4-68, Պարույր Սևակի փ. 4-78 սեփական տներ, Մ․ Ավետիսյան 1-ին փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Արարատի մարզում՝ 10:00-16:00 Ավշար և Ոսկետափ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արենի գյուղ մասնակի, Արմավիրի մարզի 11:00-17:00 Ակնալիճ գյուղ, Կոտայքի մարզում՝  11:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի գյուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ, «Նաիրի Բերիություն» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, «Արմբեր» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ամեգա» ՍՊԸ, «Արմօյլ» ՍՊԸ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ, «Շահնազարյան» ՍՊԸ, սեփականատեր «Թոռնիկ Հավալյան», սեփականատեր «Ջուլիեատ Սահակյան», սեփականատեր «Նորայր Մուրադյան», սեփականատեր «Սարգիս Գեվորգյան», սեփականատեր «Լաուրա Մկրտչյան», «Բյուրեղ» արտադրական կազմակերպություն, Ա/Ձ «Շիրին Քալաշյան», «ՆԱՏԻ» այգեգործական ընկերություն,  11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-14:00 Արզնի խճուղու բնակելի թաղամաս,  Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ-ի «Արևելյան» մասնաճյուղ, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Գևորգյան Քոլեթ», «Մեռպո», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ներ, Սևանա թերակղզուն հարակից հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Լոռու մարզում՝ 10:00-16:00 Վահագնի և Անտառամուտ գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր, Ախուրյան գյուղի Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևելյան հատվածներ և «Նոր Ախուրյան» թաղամաս, «Մշո տղեք» ենթակայան, Ախուրյանի խճուղու սկզբնամասի գազալցակայաններ, Սյունիքի մարզում՝ 09:15-13:00 Քաջարան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:30 Դաստակերտ քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:30 Նժդեհ և Ցղունի գյուղեր: 
    11:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
    10:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի  1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով:  Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
    10:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։
    10:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ
    «News.am»-ի փոխանցմամբ՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ և առավելության հասավ 6:1, 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տևեց 2 ժամ և 7 րոպե։ Նադալի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսհուլպը, որը պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։ Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։
    10:00
    03.07.22
    Ավելին
2022-07-02