Լրահոս

2022-07-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում
    Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում։ Նպատակն է Samsung Galaxy Z Fold 3-ի կամ Microsoft Surface Duo 2-ի մեծ էկրանների վրա մուտքագրումն ավելի քիչ անհարմար եւ ավելի էրգոնոմիկ դարձնել: Եվ թեեւ Samsung-ի ստեղնաշարի հավելվածն արդեն առաջարկում է այս հնարավորությունը Z Fold հեռախոսների համար, որոշ Android օգտատերեր նախընտրում են օգտագործել Gboard-ը տեքստ հավաքելու եւ ավտոմատ ուղղելու համար:
    11:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։  Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։   Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  
    11:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ: Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է: «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին: «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն։ Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին Աստված պահապան հայ ժողովրդին», - ասվում է Ղազինյանի տարածած հայտարարությունում:
    10:56
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
    10:51
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը. Թրաս
    Մեծ Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում Է այդ հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը: «Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել:
    10:46
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբ
    Արամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբ
    10:43
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով․ Թագուհի Թովմասյան
    «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։ Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները: Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եւ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։ Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել: Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝ 1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար, 2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, 3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները, 4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։ Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև։
    10:41
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 179-ի
    Առնվազն 179 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղներից և սողանանքերից: Այս մասին հայտնում են Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ներկայացուցիչները: Նշվում է, որ տուժել է 1618 գյուղի մոտ 700 հազար բնակիչ: 278 հազար մարդ գտնվում է օգնության 413 ճամբարներում: Իշխանությունների հաղորդմամբ՝ նահանգում ջրհեղեղի հետևանքով լիովին կամ մասնակի վնասվել է 138 հազար տուն: Առավել բարդ իրադրություն է Սիլչար քաղաքում, որտեղ տարածքի 90 տոկոսը ջրածածկ է եղել ամբարտակի փլուզման հետևանքով: Քաղաքում զոհվել է 16 մարդ, գույքային վնասը կազմում է 10 միլիարդ ռուփի՝ 1.2 մլրդ դոլար: Ջրածածկ է եղել Ասամի ավելի քան 47,1 հազար հեկտար ցանքատարածություն: Մի շարք շրջաններում ջուրը սկսել է աստիճանաբար նվազել:
    10:36
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում
    «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիսարևմտյան Էլիդա շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 195 հրշեջ, 48 միավոր տեխնիկա։ Սպառնալիքի պատճառով 4 բնակավայրից իրականացվել է տարհանում: Ջերմաստիճանը բարձր է, իսկ արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:
    10:31
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել է
    Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է:  Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր:
    10:27
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հուլիսի 3-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2․217․031 է
    ՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 3-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2 217 031 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը` 1 138 845, ամբողջապես պատվաստվածներինը` 1 014 534: Խթանիչ պատվաստումների թիվը 59 052 է:
    10:26
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել
    AP գործակալությունը հայտնում է, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 3 մարդ, ևս 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մայրաքաղաքի ոստիկանապետ Սերեն Թոմասենը հայտնել է, որ կասկածյալը 22-ամյա դանիացի է, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
    10:21
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ ավտոմեքենայում
    Հուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
    10:16
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
    Հուլիսի 2-4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    10:11
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանին. իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
    10:10
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը 9 նոր համալրում ունի
    Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը բազմաթվ համալրումներ ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին: 35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ և խփել է 7 գոլ: 28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս կազմում նա 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վակուլենկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական մի շարք թիմերում, ինչպես նաև Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Կովալենկոյի վերջին թիմը եղել է մերձմոսկովյան «Դոլգոպրուդնին»: 28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»: Նրա վերջին թիմը եղել է սերբական «Բաչկա Տոպոլան»: Վարգան Սերբիայի Սուպերլիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 1 գոլ: 24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»։ 32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սևանում»: Մենսալաոյի վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի բրոնզե մեդալակիր «Շկենդիան»: 29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաև նորվեգական «Բոդո Գլիմտում» և հունական «Լարիսայում»: Նա ժամանակին խաղացել է Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում՝ անցկացրած 8 խաղում խփելով 2 գոլ: Մլադենովիչի վերջին թիմը եղել է սերբական «Նապրեդակը»: 25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը ժամանակին հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Ջուրիչիչը 2016/17թթ. մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգի» հետ դարձել է Բոսնիայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջաններում նա հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում» և կորեական «Գիմպոյում»: 27-ամյա հյուսիս մակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակում: Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է` 2 անգամ «Շկենդիայի» (2017/18, 2018/19թթ.) և մեկ անգամ՝ «Շկուպիի» (2021/22թթ) կազմում, որը եղել է նրա վերջին թիմը:
    10:06
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Ազատամարտիկների փողոցում
    Հուլիսի 4-ին, ժամը 05:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Էրեբունի Մոլ» տանող ճանապարհին, կայանած ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։58-ին, մարվել՝ 06։10-ին։ Այրվել է «Audi A100» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
    10:01
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Москва-Сити-ի տարածքում երկնաքեր է բռնկվել
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային բիզնես կենտրոնի տարածքում գտնվող երկնաքերներից մեկի տանիքից ծուխ է բարձրացել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ փրկարարները ստուգում են բռնկված հրդեհի մասին տեղեկատվությունը։ Capital Towers-ը՝ կառուցվող բնակելի երկնաքերերը, գտնվում են Москва-Сити բիզնես կենտրոնի կողքին՝ Մոսկվա գետի ափին։
    09:56
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 35.970 ռուս զինվոր
    Պատերազմի սկզբից ուկրաինացիներին հաջողվել է վնասազերծել 35 970 ռուս զինվորի, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Վերջինիս տվյալներով՝ ուկրաինական կողմը ոչնչացրել է ռուսական ուժերի տարբեր տեսակի տեխնիկա։ «Տանկ՝ 1584, զրահատեխնիկա՝ 3744, հրետանային համակարգեր՝ 801, MLRS՝ 246, ՀՕՊ համակարգեր՝ 105, ինքնաթիռներ՝ 217, ուղղաթիռներ՝ 187, օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքեր՝ 654, թեւավոր հրթիռներ՝ 14 ծ, նավ/նավակ՝ 15, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն՝ 2618, հատուկ տեխնիկա՝ 64»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
    09:50
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում․ ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 «Սելենա» գործարան, ՊՆ «Ավտոմատիկա» գործարան, «Ուղևորտրանս» ՍՊԸ, Քարշիչ ենթակայան, «Քանդակագործական» գործարան, «Կաշվե գալանտերիայի» գործարան, «Արաքս» գործարան, «Դաշտային Խատուտիկ» ՍՊԸ, «Կոնեկտ» ԲԲԸ, «Սոնագրո» ՍՊԸ, «Ժպիտ» ռեստորանային համալիր, «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիր, «Շաբեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-17:00 Բաշինջաղյան փ. 173, 175, 165 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արցախի փ. 8, 8Ա, 8Բ շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Խաչատրյան փ. 30, 32, Ա․ Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 16 փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2 նրբ․ 4-68, Պարույր Սևակի փ. 4-78 սեփական տներ, Մ․ Ավետիսյան 1-ին փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-16:00 Ավշար և Ոսկետափ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արենի գյուղ մասնակի, Արմավիրի մարզի 11:00-17:00 Ակնալիճ գյուղ, Կոտայքի մարզում՝ 11:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի գյուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ, «Նաիրի Բերիություն» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, «Արմբեր» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ամեգա» ՍՊԸ, «Արմօյլ» ՍՊԸ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ, «Շահնազարյան» ՍՊԸ, սեփականատեր «Թոռնիկ Հավալյան», սեփականատեր «Ջուլիեատ Սահակյան», սեփականատեր «Նորայր Մուրադյան», սեփականատեր «Սարգիս Գեվորգյան», սեփականատեր «Լաուրա Մկրտչյան», «Բյուրեղ» արտադրական կազմակերպություն, Ա/Ձ «Շիրին Քալաշյան», «ՆԱՏԻ» այգեգործական ընկերություն, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-14:00 Արզնի խճուղու բնակելի թաղամաս, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ-ի «Արևելյան» մասնաճյուղ, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Գևորգյան Քոլեթ», «Մեռպո», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ներ, Սևանա թերակղզուն հարակից հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Վահագնի և Անտառամուտ գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր, Ախուրյան գյուղի Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևելյան հատվածներ և «Նոր Ախուրյան» թաղամաս, «Մշո տղեք» ենթակայան, Ախուրյանի խճուղու սկզբնամասի գազալցակայաններ, Սյունիքի մարզում՝ 09:15-13:00 Քաջարան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:30 Դաստակերտ քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:30 Նժդեհ և Ցղունի գյուղեր:
    09:40
    04.07.22
    Ավելին