Լրահոս
-
ՀասարակականՀանդիպում Ռուսաստանի դեսպանատանը
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
18:3726.06.19 -
Առողջապահական«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ
Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ:
18:3426.06.19 -
ԻրավականԱզատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու բարեփոխումների գործընթացում՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը քննարկումներին: Այս մասին «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» փորձագիտական քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
18:3226.06.19 -
ԱրցախԱրշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
18:2726.06.19 -
ԻրավականԿալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
13:2926.06.19
-
ՔաղաքականԱրտաքին մոդերատորները 4-5 մլրդ դոլար են խոստացել իշխանություններին. Անդրանիկ Թեւանյան23:1725.06.19
-
ՀայաստանՄասիսը ֆրակոֆոն այգի ունի
Մասիսում բացվել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգի և ընտանեկան մարզահամալիր: Միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զբոսայգին կառուցվել է մասիսցի պատանիների սրտի ուզածի պես ու այգին պահելու գործն էլ երեխաներին են հանձնել: Մասիսիում նախատեսում են նաև Թումո կենտրոն բացել:
23:1625.06.19 -
ԻրավականԱրթուր Դանիելյանին կանչել են քննչական կոմիտե
Ադեկվադ հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Արթուր Դանիելյանին հրավիրել են քննչական կոմիտե: Դանիելյանին չեն պարզաբանել, թե ինչ գործով են հրավիրել: Ավելի ուշ՝ կոմիտեի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ իշխանական պատգամավորներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ է հիրավիրել Դանիելյանը:
23:1425.06.19 -
ՔաղաքականՀարկային նոր օրենսգիրքն ընդունվեց. Ազգային Ժողովի արտահերթ նիստ
Խորհրդարանը այսօր ընդունել է հարկային օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների փաթեթը: Կառավարության հարկային նոր քաղաքականությունը նաև եկամտահարկի համահարթեցում է նախատեսում: Սրա արդյունքում, տարբեր հաշվարկներով, բյուջեն մոտ 27 միլիարդի պակասորդ է ունենալու: Իմ քայլից Բաբկեն Թունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե գործարարները անհամբեր սպասում են հարկային նոր օրենսգրքի ընդունմանը: Թունյանին Լուսավոր Հայաստանից հակադարձել են՝ թյուր են այն պնդումները, թե այս փոփոխությունները ներդրումների համար լավ միջավայր են ձևավորում:
23:0725.06.19 -
ԱշխարհՁեռնամարտ Վրաստանի խորհրդարանում. 41 մարդ ազատ է արձակվել
Չնայած իշխանությունների զիջումներին՝ Վրաստանում ցուցարարները շարունակում են սպառնալ նոր բողոքի ակցիաններով և պետությանը թելանդրում են իրենց կամքը:
Իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչպես պահանջում էին ցուցարարները: Բողոքավորներին սա քիչ է թվում և ցանկանում են, որ ազատ արձակվեն ձերբակալված ակտիվիստներն ու պատասխանատվության կանչվեն ոստիկանները:23:0425.06.19 -
ՔաղաքականԵկամտահարկի համահարթեցմամբ մտահոգներին միավորվելու կոչ
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը խորհրդարանը ընդունել է դրսից լսվող բողոքի ձայների տակ: Եկամտահարկի համահարթեցմանն են դեմ Ահազանգի մասնակիցները: Այս անգամ նրանք Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել՝ ինքնաշեն թղթե օդանավերով, բանվորական գլխարկով, ձեռնոցով:
23:0225.06.19 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ-ն հրավիրում է Ռուսաստանին. Ռուբինյանի տեխնիկական սխալը
ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին դեմ քվեարկած Հայաստանի պատվիրակության ղեկավար իմ քայլից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, թե պատրաստվում են ռուսական պատվիրակության հետ մերձեցման երեկո կազմակերպել: Նա նաև փորձել է բացատրել, թե ինչու է դեմ քվերակել: Ուշագրավ է, որ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը՝ խորհրդարանական ընդդիմությունից Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են եղել Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելուն, Ռուբինյանը՝ դեմ, իմ քայլից մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը՝ չի մասնակցել քվեարկությանը: Չի պարզաբանել՝ ինչու չի մասնակցել:
22:5425.06.19 -
Արտաքին քաղաքականությունՄամեդյարովի տեղեկատվական դիվերսիան. ՀՀ ԱԳՆ արձագանքը
Հայաստանի արտգործ նախարարությունը ապակառուցողական է որակում Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը: Արդբեջանի արտգործ նախարարն ակնարկել էր հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, որը քննարկել են հայկական կողմի հետ, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում: Մամեդյարովը հայտնել էր, որ միջնորդ եռյակը Վաշինգտոնում կողմերին փաստաթղթեր է փոխանցել, որոնք մշակելուց հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծ նախարարները նորից կհանդիպեն:
22:5225.06.19