Լրահոս
2026-02-05
-
ԻրավականՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդունԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին15:3705.02.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում․ գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհըԱյսօր՝ փետրվարի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Մոտ 1 ժամ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի էկոպարեկների դեմ, փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։Ավելին15:2605.02.26 -
ՀասարակականԲեռը իր մայրն է. քաղաքացին՝ թոշակառուների երկար ապրելու ու աշխատողների վրա բեռ լինելու մասինՔաղաքացին՝ թոշակառուների երկար ապրելու ու աշխատողների վրա բեռ լինելու մասին հայտարարություններին ի պատասխան։Ավելին15:1505.02.26 -
ԻրավականՀայտնաբերվել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքերՓետրվարի 2-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պահեստավորում և իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ և գունավոր խմիչքներ։ Ժամը 13:40-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Բյուիկ» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեծ քանակի կեղծ խմիչք՝ 492 հատ մեկլիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կեսլիտրանոց կոնյակ և օղի, նաև 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց երեք տարա՝ պատրաստի օղիով, դատարկ շշեր, պիտակներ, 5 արկղ խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառած վնասից վճարվել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:0005.02.26 -
ՔաղաքականՇինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք․ Արտակ ԲեգլարյանԱրցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․ «Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն: Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում: Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»:Ավելին14:5005.02.26 -
ՔաղաքականԲաքվի դատարանը հայ գերիներին դատապարտեց 15, 16 և 18 տարվա ազատազրկմանԱյս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18Ավելին14:4205.02.26 -
ՔաղաքականՀայ հասարակությունը բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին«Հայ հասարակությունը բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից». ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։Ավելին14:3205.02.26 -
Արտաքին քաղաքականությունԱրտասահմանից հնչում են ազդանշաններ՝ ինչ-որ մեկը պատրաստվում է խառնվել ՀՀ ընտրություններին՝ ակնհայտորեն ակնարկելով ՌԴ-ին․ Լավրովը՝ Ալեն ՍիմոնյանինԱրտասահմանից հնչում են ազդանշաններ այն մասին, թե ինչ-որ մեկը պատրաստվում է խառնվել Հայաստանի ընտրություններին՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը, և Երևանից դիմում են ԵՄ-ին, որ թույլ չտան նման միջամտություն, մեզ համար տարօրինակ է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Ավելին14:2705.02.26 -
ՔաղաքականԱկնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են. Մանե ԹանդիլյանԲաքվի դատարանը հրապարակել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը: «Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։ Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։ Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»,-գրել է նա:Ավելին14:2005.02.26 -
ՔաղաքականԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը չպատասխանեց Արցախում պահվող պատանդների ու ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին հարցերինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:0805.02.26 -
ՔաղաքականԽոսել ենք Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների մասին. Ռուստամ ԲաքոյանԼրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:5905.02.26 -
ՔաղաքականՄենք ռեյտինգների նկատմամբ իմունիտետ ունենք. Արսեն ԹորոսյանՃեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։Ավելին13:5405.02.26 -
ՔաղաքականՄելիքսեթ Փաշայանը դատապարտվեց 19 տարվա ազատազրկմանԲաքվի դատարանը հայ գերի Մելիքսեթ Փաշայանին դատապարտեց 19 տարվա ազատազրկման։Ավելին13:4505.02.26 -
ՔաղաքականԲաքվի դատարանը Մադաթ Բաբայանին դատապարտեց 19 տարվա ազատազրկմանԱյս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Ավելին13:3805.02.26 -
ՔաղաքականԱրկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկմանԲաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Ավելին13:2305.02.26 -
ՔաղաքականԴավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԱրցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։Ավելին13:1805.02.26 -
ՔաղաքականՄենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք. Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել կնոջ հետԱրցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.Ավելին13:1505.02.26 -
ՔաղաքականԴավիթ Իշխանյանը ևս դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։Ավելին13:1105.02.26 -
ՔաղաքականԴավիթ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱյս մասին հայտնում են հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Ավելին13:0605.02.26 -
ՔաղաքականԱրայիկ Հարությունյանն ու Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկմանԲաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվեց։Ավելին12:5205.02.26