Լրահոս
2026-02-06
-
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3006.02.26
2026-02-05
-
ՔաղաքականԲռնաճնշումների մասին հայ ընդդիմադիրների ահազանգն ուշադիր լսել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարըԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այսօր խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ: Մայքլ Օ՛Ֆլահերթին հանդիպումներից հետո խուսափել է քաղբանտարկյալների մասին լրագրողների հարցերից: Բայց գենդերային հավասարության ու հանդուրժողականության օրակարգով Հայաստան եկած Եվրոպայի օմբուդսմենին ընդդիմությունը բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություներ գեներացնելու թույլտվություն ստացած եվրապաշտոնյաները աչք են փակում մեր երկրում մարդու իրավունքների իրական ոտնահարումների վրա:Ավելին23:5905.02.26 -
Քաղաքական«Խաղաղասիրական» ժեստերի հետևում շարունակում է գործել բռնnւթյան, նվաuտացման և քաղաքական հաշվեհшրդարի տրամաբանությունը․ հայտարարությունԽորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը։Ավելին23:5605.02.26 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամասԱյս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։Ավելին23:4505.02.26 -
ԻրավականՍտրկության, գերության օրեր ենք ապրում. Սրբազան պայքարի գործով դատավարությունըԱյսօր նորից դատարանում էին Բագրատ Սրբազանն ու նրա 17 աջակիցները: Այսօր էլ դատարանը չի կարողացել քննել Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նա ևս մեկ շաբաթ կմնա կալանավորված:Ավելին23:3505.02.26 -
ՀասարակականԱրագածոտնում վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբինՀունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին։Ավելին23:3005.02.26 -
ԻրավականԷն պոռնո գիրքը պիտի բերի հրապարակ, այրի. լարված է անցել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստըԳերլարված մթնոլորտում է այսօր անցել Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իբր կաշառք պահանջելու գործով դատական նիստը: Ներքաղաքական հարցերի մասին է խոսել Ղուկասյանը՝ պնդելով, որ կալանքը քաղաքական պատվեր է:Ավելին23:1505.02.26 -
ՔաղաքականՈրտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ Ալեն ՍիմոնյանՀայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ որևէ արշավ չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։Ավելին23:0005.02.26 -
ՄիջազգայինԹրամփը Պետրոյին թմրավաճառների խոշոր ցուցակ է տվել և թանկարժեք նվերներով ճանապարհելՄիացյալ Նահանգների և Կոլումբիայի ղեկավարների հանդիպումից մեկ օր անց նարկո-խմբավորումների վնասազերծման գործողություններ է սկսել Բոգոտան: Հանցավոր խմբավորումների 7 անդամ է սպանվել: Չի բացառվում, որ նրանց անունները Թրամփն է տվել կոլումբացի գործընկերոջը:Ավելին22:5005.02.26 -
Հասարակական«Mercedes»-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ 29-ամյա վարորդը ձերբակալվել էԵրեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն։Ավելին22:4505.02.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի հանդիպումը․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիրԻնչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:Ավելին22:3005.02.26 -
ՔաղաքականԲաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում. ՀՅԴԻ սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։Ավելին22:1505.02.26 -
ՔաղաքականՄիացե՛ք մեր տնտեսական ծրագրի ավտոբուսին ու լսե՛ք մեր նպատակների մասին․ «Մեր ձևով»«Մեր ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել, որտեղ շարժման անդամները հանդիպում են քաղաքացիներին և ներկայացնում իրենց տնտեսական ծրագիրը։Ավելին22:0605.02.26 -
ՔաղաքականԲաքվում՝ գերիներ, Երևանում՝ քաղբանտարկյալներ. ԵԽ պաշտոնյային եվրոպական արժեքներ են հիշեցնումՉնայած Բաքվի դատարանը հրապարակել է հայ գերիների դատավճիռները՝ նրանց գերությունից ազատելու հնարավորություններ կան: Այդպես են կարծում այսօր Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներն ու Հայաստանի իշխանության ընդդիմախոսները, ահազանգում են՝ Բաքվում գտնվող հայ գերիներն ու Հայաստանում քաղբանտարկյալները նույն կարգավիճակում են:Ավելին22:0005.02.26 -
Քաղաքական«Ուղղակի լռություն, քար, ճնշող լռություն․․․»․ Գեղամ ՄանուկյանԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայորԱվելին21:4705.02.26 -
ՔաղաքականԲռնապետություն տանող խայտառակ քայլեր. ՔՊ-ն մերժել է քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծըՔՊ-ն հավանություն չի տվել քաղբանտարկյալների մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին: Այն այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողով էր տարել խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նախագծով առաջարկում են խորհրդարանին քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարություն ընդունել:Ավելին21:3705.02.26 -
ՀասարակականԿոտայքում բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն և «Dodge»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։Ավելին21:3005.02.26 -
ՔաղաքականԱնելանելի վիճակում ենք. առևտրականներին դուրս են հանում «Ռոսիա մոլից»Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում գործող տոնավաճառի աշխատողներն են այսօր բողոքի ակցիա արել: Հագուստ ու կոշիկ վաճառողները տոնավաճառի սեփականատերերից՝ ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռն»-ից պահանջում են, որ վերադարձնեն իրենց 20-30 տարվա առևտրի կետերը:Ավելին21:1505.02.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող հարցերՊաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարեւոր դերը: Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:Ավելին21:0405.02.26 -
Իրավական43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 4-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը Մասիս-Նորամարգ ճանապարհին հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին21:0005.02.26