Լրահոս

2026-02-13
2026-02-12
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն
    Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակ քաղաքում ավտովթար է տեղի ունեցել և վարորդը լքել է վթարի վայրը։
    23:47
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Եվրահանձնաժողովի շենքերում
    Հետաքննությունը վերաբերում է 2024 թվականին իրականացված գործարքին, որով Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող 23 գրասենյակային շենք վաճառվել է բելգիական SFPIM սուվերեն հիմնադրամին՝ շուրջ 900 մլն եվրոյով։ Այդ ժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ գործարքն իրականացվել է ԵՄ ֆինանսական կանոններին համապատասխան։
    23:35
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ
    Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվա­ծի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի փետրվարի 9-ի ԲԴԽ-13-Ո-14 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
    23:20
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բшխվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային
    Վերջն օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ Երևանում, թե՛ մարզերում առաջացած մերկասառույց ճանապարհների պատճառով վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչութունների, օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկը Դավիթ Անհաղթ փողոցում մերկասառույց ճանապարհի պատճառով հերթական ավտովթարը ձևակերպում էր, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան հայտնվելով այդ սառած ճանապարհին ու վարորդը չկարողանալով արգելակել ավտոմեքենան բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
    23:08
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
    Նախարար Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով:
    23:00
    12.02.26
    Ավելին
  • Քաղաքական
    Խցանի նման դուրս են շպրտվելու. իշխանության վախերը՝ ընտրություններից առաջ
    Էջմիածնի ընտրություններից հետո ձերբակալությունների նման օրինակներով է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հակադարձում Նիկոլ Փաշինյանին, թե իրենք ընտրակեղծիքներ չեն անում: Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ եթե համարենք, որ Փաշինյանի թիմը չի կեղծում ընտրությունները, հաստատ է, որ նրանք խմբագրում են ընտրությունների արդյունքները, ազատազրկում ընդդիմադիրներին, որոնք հաղթել են ընտրություններում կամ շատ ձայներ հավաքել:
    22:50
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա նույն մարդիկ փորձում են «օրինականության» դիրքերից գնահատել Սամվել Կարապետյանի թեկնածությունը․ Մամիկոն Ասլանյան
    «Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, քաղաքացիական, ընտրական , ՏԻՄ ու այլ օրենսդրության մանիպուլյատիվ ու հակաօրինական սելեկտիվ մեխանիզմներ, որոնց նկարագրությունը նույնիսկ գործող իրավական խոսույթի շրջանակում հնարավոր չէ տեղավորել։
    22:42
    12.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեզ խաբեցին, պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը չլուծեցին․ Նժդեհ Իսկանդարյան
    «Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին ևս ներկայացվել է հարցը, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին խոսել են այդ մասին, բայց խնդիրը, չգիտես ինչու, այդպես էլ չի լուծվում։ Եթե անցած տարի մեզ հետ բանակցություններ եղան, խոստումներ տվեցին, այս տարի այդ մասին քննարկումներ անգամ չկան։ Մեզ այլ բան չի մնում, քան հանրային հնչեղությամբ փորձել ներազդել։ Մարդիկ իրենց այս և այլ խնդիրների մասին Արցախի ներկայացուցչությունում են խոսում։ Վաղը ես պատրաստվում եմ այցելել մի ընտանիքի, որը 3 ամսական երեխայի հետ ապրում է ծայրահեղ պայմաններում, նույնիսկ ժամանակավոր կացարան չունեն։ Այս ամենը հանրայնացվում է, որովհետև այլ ելք չի մնում։ Եվ որ ամենակարևորն է, պիտի էլի ու էլի բարձրաձայնենք մեր իրավունքների մասին, անկախ այն հանգամանքից, որ իշխանությունը համարում է այդ հարցը փակված»։
    22:30
    12.02.26
    Ավելին