Լրահոս

2026-02-14
  • Քաղաքական
    Թունոտ հարձակումները Դաշնակցության վրա նորից նորաձև՞ են. «պատվիրված» պայքար՝ ազգային ինքնության դեմ
    Հայերիս ազգային ինքնության պահպանման շուրջ իշխանություն-ընդդիմություն կարծիքների կատաղի բախում էր այս շաբաթ խորհրդարանում: Թունդ բանավեճի առիթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին՝ գրող Հակոբ Մովսեսին, պաշտոնանկ անելու՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն էր, որն ի վերջո, չհաստատվեց: Ընդդիմադիր պատգամավորները ՀՌՀ անդամին մեղադրում են քաղաքական զպասվածության սկզբունքը խախտելու և հակադաշնակցական ելույթ ունենալու համար:
    20:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանին մեկուսացնելու և նրան ռազմավարական պարտություն հասցնելու Արևմուտքի ծրագրերը ձախողվել են. դեսպան
    «Գերմանիայի քաղաքական էլիտաներն ոգևորությամբ պաշտպանել են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու խնդիրը, ինչը ենթադրում էր հավաքական Արևմուտքի ուժերի և միջոցների միավորում Կիևի ռեժիմին ռազմատեխնիկական, քաղաքական և ֆինանսական աջակցության համար, մեր երկրի վրա պատժամիջոցների ճնշման ուժեղացում, նրան միջազգային մեկուսացման մեջ գցելու փորձեր, նրա սուվերեն ակտիվները հետ վերցնելու փորձեր։ Այդ ծրագրերը ցույց տվեցին իրենց ոչ կենսունակությունը, սակայն Բեռլինը մեծամասամբ այսօր էլ մնում է դրանց պատանդը», - ասել է նա։ Դեսպանը հիշեցրել է, որ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Գերմանիայի իշխանությունները հռչակել են «դարաշրջանների փոփոխության» կուրս, որը բաղկացած է տասնամյակների ընթացքում կառուցված ռուս-գերմանական հարաբերությունների յուրահատուկ բազմազանության ոչնչացումից: «Այս ֆոնին դժվար է խոսել ՌԴ-ի և Գերմանիայի միջև կառուցողական երկխոսության մասին»,-հավելել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
    20:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ալեքսեյ Նավալնին սպանվել է էպիբատիդին թույնով. The Insider
    Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։ 
    19:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ․ փաստաբան
    Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    19:30
    14.02.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Փուչ խոսքեր» են անվանում Մայր Աթոռում Փաշինյանի՝ եկեղեցուն ուղղված նոր մեղադրանքը
    Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլ Փաշինյանի բառապաշարը մեկին մեկ կրկնող մարդիկ ընտրություններից 4 ամիս առաջ անցել են խաչաձև սպառնալիքների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից մինչև սփյուռքահայ գործարարներ՝ բոլորի համար մեղքերի բեռ կա: Եպիսկոպոսաց ժողովի անվան տակ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու նոր մեղադրանքին հոգևորականները պատասխանում են՝ Աստծո դատաստանի մասին հիշեցնելով:
    19:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկացի զինվորականները հայտնել են Սիրիայում «Իսլամական պետության» շուրջ 30 օբյեկտներին հարվածելու մասին
    «CENTCOM-ի ուժերը փետրվարի 3-12-ը Սիրիայում 10 հարված են հասցրել ԻՊ-ի ավելի քան 30 թիրախներին՝ խմբավորման ահաբեկչական ցանցի մնացորդների վրա անընդհատ ռազմական ճնշում գործադրելու նպատակով»,- նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում։
    19:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս նnղկալի nտնձգությունը Հայոց Հայրապետի հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սnսկալի պшտիժը․ Հայր Ասողիկ
    Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:
    18:47
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հիվանդի զառանցանք է․ Զախարովան՝ Զելենսկու՝ ընտրությունները հետաձգելու հայտարարությունների մասին
    Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ընտրությունները հետաձգվում են, նշել է, որ դրանք հայտարարություններ չեն, այլ «հիվանդի զառանցանք»:
    18:35
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սկանդալ. կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը Հայաստանից
    Հայլուր 18։30 Սկանդալ. կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը Հայաստանից
    18:30
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա պատմական խայտառակություն է․ Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
    Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
    18:22
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանին․ «Ազատություն»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, թե բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքականությունից:
    18:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիան HMS Prince of Wales ավիակիրը կուղարկի հյուսիսային Ատլանտիկա
    «Կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և Հեռավոր հյուսիս կուղարկի ավիակիրների հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ Այն կգործի Միացյալ Նահանգների, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ համատեղ»,- նշել է Սթարմերը։
    18:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառի դեմ քրգործ է հարուցվել․ նրան արգելվել է երկրից դուրս գալ
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
    17:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ
    Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու»։ Այնուհետև անդրադառնալով տոնի ավետարանական պատմությանը` Հարություն վարդապետը նշեց․ «Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում ենք, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը՝ մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն Աստծով»։ Իր քարոզում Հայր Հարությունը, դիմելով ներկաներին, պատգամեց` առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։ Ապա Հարություն Վարդապետը, դիմելով սրբազան արարողությանը ներկա նորապսակներին, հորդորեց, որ իրենց համատեղ կյանքը ապերեն Աստծու սիրո փնտրտուքով, որովհետև Բարձրյալի սերն ու Նրա ներկայությունն է, որ սրբագործելու է իրենց ընտանեկան հարկը։ Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։ Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Նորին Սրբությունը մաղթեց նաև, որպեսզի Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։ Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:
    17:32
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ազգն արժանի է Ուժեղ առաջնորդի․ «Մեր ձևով» շարժման անդամ
    «Ալե՛ն, հասկանում եմ, որ վախեցել եք, հասկացել եք, որ պարտվում եք: Բայց ոչինչ, այո՛, Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան»,- նշել է նա։
    17:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկյան ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռներ տեղափոխել Մերձավոր Արևելք
    Վերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ռազմական ինքնաթիռներն առնվազն 16 չվերթ են իրականացրել այս տարածաշրջան։ Դրանց մեծամասնությունը օդ է բարձրացել Տեխասում գտնվող զինվորական բազաների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների օդանավակայաններից։ Այդ ստորաբաժանումները զինված են Patriot զենիթահրթիռային համակարգերով և Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերով։
    17:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն ամեն ինչ կանի Նիգերի իշխանություններին տապալելու համար․ Չիան
    «Մակրոնն իր հեռանալուց առաջ պարտավորություն է ստանձնել, որ ամեն ինչ կանի Նիգերի ռեժիմը տապալելու համար, որը համարձակվել է ընտրել անկախության ուղին, ինքնիշխանության ուղին, պատշաճ կառավարման ուղին և ինքնաբավության ուղին», - ասել է նա RTN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Չիանիի խոսքով ՝ Նիամեյի օդանավակայանի վրա հարձակումը մտնում է երկրում իրավիճակն ապակայունացնելու Փարիզի ծրագրերի մեջ: Հունվարի 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Նիամեյի օդանավակայանի վրա։ Նիգերի նախագահ Աբդուրահման Չիանին մեղադրել է Ֆրանսիային, Բենինին և Կոտ դ'Իվուարին հարձակվողներին հովանավորելու մեջ և զգուշացրել, որ նրանց պատասխան է սպասվում:
    16:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան - Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
    16:32
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան
    Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
    16:24
    14.02.26
    Ավելին