Լրահոս
2026-02-20
-
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչներին պատգամել է շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, մարտահրավերների հաղթահարման ուղղությամբՓետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի:Ավելին23:1520.02.26 -
ՀասարակականԲյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածությունԱյսօր Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ մասնակցությամբ Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների հոգևորականների և հավատացյալների:Ավելին22:5920.02.26 -
ՀասարակականՄայր Աթոռը հետքայլ չի անում. հակակեղեցական արշավը տապալվո՞ւմ է եպիսկոպոսների հավաքից հետոՓաշինյանի «Բարենորոգում» անունով հակաեկեղեցական արշավը առաջին ճաքերն է տալիս: Այդ մասին պարզ է դառնում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսների նախօրեի հայտարարությունից: Ավստրիայում եռօրյա հավաքից հետո Մայր Աթոռի 25 եպիսկոպոսներ հավատարմություն են հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ հորը: Նրանց թվում է՝ նոյեմբերին Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Եպիսկոպոսների հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետքայլ չի անում՝ չնայած հակաեկեղեցական օրեցօր ահագնացող արշավին, և Արցախի հարցը մնում է Մայր Աթոռի օրակարգում է:Ավելին22:5020.02.26 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի հրապարակած տեսահոլովակը համեմատեք ռազմական գաղտնիքի ցանկի հետ. ռազմական փորձագետ«Պաշտպանության նախարարության շենքում հարմար աթոռներից մեկին տեղավորված անձը վերջերս գովազդային հոլովակ էր նկարահանել, առերևույթ` իր պաշտոնավարումը արդարացնելու և քննադատական հրապարակումներին պատասխանելու նպատակով: Հոլովակներից մեկում ամրացված կառույցներից մեկի ներսից կադրեր են, որոնք ցանկացած դիտող կարող է համեմատել պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հետ և որոշակի համապատասխանություններ գտնել:Ավելին22:4320.02.26 -
ԻրավականԱջափնյակում տեղի ունեցած դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:Ավելին22:3120.02.26 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում էին ոտքի կանգնելու համա՞ր. Թրամփի «ակումբի» լուռ տղաներըՎաշինգտոնում Փաշինյանի այցի պաշտոնական ամփոփումը տեղավորվել է ընդամենը վեց նախադասության մեջ․ նշվում է միայն մասնակցությունը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին և Գազայի վերականգնման թեման։ Սակայն հաղորդագրությունը չի հստակեցնում՝ ինչ դեր ունի Հայաստանը այդ ձևաչափում: Եթե Հայաստանը չի մասնակցում ֆինանսավորմանը և չի պատրաստվում խաղաղապահներ ուղարկել Գազա, ապա ի՞նչ է նշանակում այդ ներկայությունը քաղաքական առումով։ Փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս. օրինակ՝ հասարակ մասսովկա:Ավելին22:1720.02.26 -
ՔաղաքականՍահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության հարցը լուծվելու է. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)«2018 թվականի հունիսից մեկնարկած Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության հարցը լուծվելու է»,- շեշտում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։Ավելին22:0520.02.26 -
ՀասարակականՓետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել. Լևոն ԱզիզյանՀարգելի քաղաքացիներ վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։Ավելին21:5420.02.26 -
ԻրավականԱջափնյակում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ․ ՔԿԱջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Ավելին21:3920.02.26 -
ՄիջազգայինՌուսաստանը չի պատրաստվում հեռանալ հայկական երկաթուղուց. գործին խառնվել է ՇոյգունՄոսկվան կոշտ է արձագանքում Փաշինյանի անսպասելի հայտարարությանը՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման իրավունքը երրորդ երկրի վաճառելու մասին: Փաշինյանի այդ հայտարարությունը Մոսկվայից նախ «տարօրինակ» էին անվանել, իսկ այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ որևէ այլ երկիր չի կարող է փոխարինել Ռուսաստանին: Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական կողմի արձագանքը հասկանալի է, քանի որ Մոսկվայում հասկանում են՝ Հայաստանն ուզում է իրենց դուրս թողնել երկաթուղիների կառավարումից:Ավելին21:3320.02.26 -
ՀասարակականԵրևանում վթար է եղել․ մոպեդավարը հիվանդանոցում էԱյսօր՝ փետրվարի 20-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 57-ամյա Սուսաննա Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։Ավելին21:1520.02.26 -
ՀասարակականՋակուզի-փոսեր. Երևանի անբուժելի խոցերն արդեն հոբելյանական երկրորդ ամիսն են նշումՎերջին օրերին Երևանի փոսառատ փողոցներին մեքենաները վնասած վարորդների համար վատ նորություն ունի Երևանի քաղաքապետարանը: Վարորդները փոխհատուցում չեն ստանա: Իսկ ինչ փոխհատուցման մասին է խոսքը, եթե փոսերն առաջացել են, քանի որ քաղաքապետարանը օր ու գիշեր փողոցներից ձյունն էր մաքրում. մոտավորապես այսպես է հնչել փոխքաղաքապետի հայտարարությունը: Եվ մինչ քաղաքի քպ-ական իշխանությունը փոսերն արդարացնում է սովորականից շատ աղ ու ավազ օգտագործելով, Երևանում համոզված են՝ իրական պատճառը սովորականից վատ ասֆալտն է:Ավելին20:5720.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատարանում կհարցաքննվի ՔՊ-ական ԱխտոյանըՀայլուր 20։30 Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատարանում կհարցաքննվի ՔՊ-ական ԱխտոյանըԱվելին20:3020.02.26 -
ՀասարակականՈղբերգական վթարի հետևանքով 20-ամյա զինծառայող է մահացել. առաջ ստուգում էին, հիմա չեն հետևում»Ողբերգական ավտովթար է եղել Արարատի մարզում: Պաշտպանության նախարարության 20-ամյա ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով, հայտնվել հողամասում: Նա տեղում մահացել է:Ավելին20:1620.02.26 -
ՀասարակականԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նոր դատավորներ ունի«Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը»:Ավելին20:0120.02.26 -
ՀասարակականԱրյունալի ռազբորկաների պատճառները. ոստիկանության առաջադրանքը փոխվե՞լ էԱջափնյակի արյունոտ օրվա գործով 1 անձ ձերբակալվել է. դատախազությունն է հայտնում սա: Եվ մինչ կրիմինալ Երևանի այս մութ պատմության մասին տարատեսակ վարկածներ են քննարկվում մայրաքաղաքում, փորձագետները մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր են բարձրացնում: Ինչո՞ւ ժամանակին չեն գործել իրավապահները: Հանրապետության նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը համոզված է՝ թեև Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության գվարդիա է ստեղծել, հսկայական գումարներ ծախսել համակարգն, այսպես ասած, բարեփոխելու համար, հանցավորոթյունը մեր երկրից չի պակասի, քանի դեռ ոստիկանների թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Փաշինյանի իշխանությունը պահելու գործը:Ավելին19:4320.02.26 -
ՀասարակականՆերգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն«16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմորդի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։Ավելին19:2620.02.26 -
ՄիջազգայինԶելենսկին պատրաստ է կանգնեցնել զորքը, ռուսները պահանջում են ամբողջ ԴոնբասըՌուս-ուկրաինական պատերազմի նոր փուլում իրավիճակը շարունակում է սրվել թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում: Զապորոժիեի ուղղությամբ ինտենսիվ մարտեր եղել՝ անօդաչուների և հրթիռների փոխադարձ գրոհներով: Դեռ համաձայնեցված չէ բանակցությունների հաջորդ փուլի տեղն ու ժամը: Պեսկովը խոստացել է տեղեկացնել, երբ որևէ բան պարզվի: Կրեմլից նաև հայտնել են՝ Պուտինը օպերատիվ խորհրդակցություններ է սկսում Անվտանգության խորհրդի հետ:Ավելին19:0720.02.26 -
ՀասարակականՎանաձորում վթար է եղել․ վիրավոր կաԵրեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Skoda» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Ավելին18:5920.02.26 -
Իրավական35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինՎայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20 000 դրամ տալ:Ավելին18:4420.02.26