Լրահոս
2026-03-03
-
ՔաղաքականՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ իրենց ոտքի տակից հողը փախչում է դանդաղորեն. Հակոբ ԱսլանյանԴրանք ջղագումներ են. ՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ իրենց ոտքի տակից հողը փախչում է դանդաղորեն։ «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։Ավելին16:2603.03.26 -
Քաղաքական«Ո՞վ է հիշում, կամ ով գիտի, ինչ նորություն կա Աջափնյակի մետրոյից. արդեն սարքե՞լ են․․․»․ Վահագն ՍարոյանԱյսօրվա կառավարիչները սիրում են աղմկել նախագծի մասին գովել, գովերգել ու ոչինչ չանել: Նախագիծը կամ դրա իրականացումը կարևոր չէ այս իշխանությունների համար, այլ կարևոր է դրա շուրջ ստեղծված աղմուկն ու PR-ը:Ավելին16:2103.03.26 -
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրաՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանի հարվածները տեղի են ունենում՝ չնայած Էր Ռիադի հավաստիացումներին, որ թագավորությունը թույլ չի տա օգտագործել իր օդային տարածությունը և իր տարածքն Իրանին հարվածներ հասցնելու համար։ Գերատեսչությունը վերահաստատել է թագավորության լիակատար իրավունքը՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողություններն՝ իր անվտանգության, տարածքային ամբողջականության, հպատակների, ռեզիդենտների և կենսականորեն կարևոր շահերի պաշտպանության համար, ներառյալ ագրեսիայի պատասխանի հնարավորությունը»:Ավելին16:1503.03.26 -
ՄիջազգայինԹրամփը չի ավարտի գործողությունն Իրանում մինչև չորս նպատակների իրագործումը․ CBSԸստ նրա՝ Թրամփը ցանկանում է ոչնչացնել Իրանի հրթիռային ուժերն ու ռազմածովային նավատորմը, թույլ չտալ Իրանին «միջուկային զենք մշակել», զրկել նրան այլ երկրներում «ահաբեկչական բանակներ զինելու, ֆինանսավորելու և դրանք ղեկավարելու» հնարավորությունից։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտական գործողությունները կտևեն 4-5 շաբաթ։ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչների կարծիքով՝ գործողությունը կարող է ավարտվել ինչպես նշված ժամկետից շուտ, այնպես էլ ուշ, հայտնում է հեռուստաալիքը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական հանրապետության ղեկավարության որոշ այլ առանցքային դեմքեր։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ թիրախները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է վեցի։ Նրանք զոհվել են Իրանի առաջին պատասխան հարվածների հետևանքով և մինչ այդ համարվում էին անհետ կորած։Ավելին16:0803.03.26 -
ՄիջազգայինԻրանում հողին են հանձնել 140 աշակերտուհիներին, 25 դի անճանաչելի է. «Թրամփի նվերն իրանցիներին»Չնայած Իրանի դեմ հարձակումից առաջ Թրամփի վարչակազմը վերլուծել է ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին՝ Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աշակերտուհիների սպանությունը փոխել է իրավիճակը ու այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ անգամ պետքարտուղար Ռուբիոն՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգները միտումնավոր չի հարվածել դպրոցին:Ավելին16:0003.03.26 -
ՀասարակականԶգուշացում. հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայանում են ԿԲ-ի անունիցՀաճախորդներից գումար կորզելու նպատակով վերջերս զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը՝ կից ներկայացնելով որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցի օրինակներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում, ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,– զգուշացնում են ՀՀ ԿԲ-ից։Ավելին15:5403.03.26 -
ԻրավականԴիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգՓետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Պարեկային ծառայության Երևանի գնդի գործընկերների հետ, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նրանցից մեկին՝ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ և «Տելեգրամյան» ալիքի հասցեով թուղթ։ Պարզվել է նաև, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ հետաքննության մարմիններից թաքնվելու մեղադրանքով։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»։Ավելին15:4503.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իրանում հողին են հանձնել 140 երեխայի. սարսափելի տեսարաններ ու նոր հարվածներՀայլուր 15։30 Իրանում հողին են հանձնել 140 երեխայի. սարսափելի տեսարաններ ու նոր հարվածներԱվելին15:3003.03.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Ֆինլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:Ավելին15:2003.03.26 -
ՔաղաքականԸստ Արսեն Թորոսյանի՝ տարին ունի 3 եռամսյակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը քննարկում են թոշակների բարձրացման հարցը:Ավելին15:0803.03.26 -
ՏարածաշրջանՄեր բարեկամ հայ ժողովուրդը այսօր ցույց տվեց, որ մեր ժողովուրդները միշտ ամուր միմյանց կողքին են լինելու. Իրանի դեսպանԼրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։Ավելին14:5503.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը մեկում է ՎրաստանԿառավարության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան։ Նրանք աշխատանքային այցով Վրաստանում կգտնվեն մինչև մարտի 4-ը։ Այս մասին մարտի 2-ին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Համապատասխան իրավական ակտով Փաշինյանի հետ Վրաստան կգործուղվեն. Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.03.2026 – 03.03.2026 թթ.) Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ն. Ապիտոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ռ. Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Բեգլարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ժ. Հակոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) Ս. Դարբինյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ս. Հովհաննիսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող։Ավելին14:5103.03.26 -
ՄիջազգայինԼիբանանի բանակը հեռացել է Իսրայելի սահմանի երկայնքին գտնվող որոշ դիրքերիցԳործակալությունը նաև տեղեկացնում է, որ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավային Քֆարմելքի, Կաակայաթ ալ-Ջիսր, Զրարիա և այլ բնակավայրերը։Ավելին14:4503.03.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն՝ Իրանի հարվածի վայրում. Ցահալը նոր զինատեսակնե՞ր է ստացելՌազմական գործողությունների 4-րդ օրը աշխարհը սկսել է կասկածել՝ ի վերջո ո՞վ է առաջինը հարվածել Իրանին՝ Իսրայե՞լը, թե՞ Միացյալ Նահանգները: Շաբաթ առաջին հրթիռների արագությամբ տարածվեց լուրը, թե Թել Ավիվն է հարձակվել Իրանի վրա, բայց գիշերը Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ըստ էության, ամերիկյան կողմի վրա վերցրեց այդ պատասխանատվությունը:Ավելին14:3903.03.26 -
ՏարածաշրջանՊատերազմը դադարեցնելու ուղին ագրեսորին կանգնեցնելն է․ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարԻնչպես հայտնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։ «Մենք չենք սկսել այս պատերազմը, և այս ռազմական ներխուժումը մեր ընտրությունը չի եղել. մեր ընտրությունը դիվանագիտությունն էր»:Ավելին14:3003.03.26 -
ՔաղաքականՁեր ջերմ վերաբերմունքը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ. Իրանի դեսպանատան ներկայացուցիչԼրագրողների հետ զրույցում ասաց Իրանի դեսպանատան ներկայացուցիչը։Ավելին14:2403.03.26 -
ՔաղաքականԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. «Հետք»«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել: Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին14:1703.03.26 -
ԱշխարհԱՄՆ նախագահը առողջական խնդիրներ ունի՞․ նրա բժիշկը պարզաբանել էԴոնալդ Թրամփի պարանոցին մի մեծ վերք է նկատվել երկուշաբթի: Այդ մասին վկայող լուսանկարների հայտնվելը մամուլում նորից ակտիվացրել է խոսակցությունները, թե ԱՄՆ նախագահը առողջական խնդիրներ ունի: Նրա բժիշկը պարզաբանել է, որ դա ընդամենը մաշկի կանխարգելիչ բուժման հետևանքԱվելին14:0303.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին13:5803.03.26 -
ՄիջազգայինԴժվար թե հնարավոր լինի խոսել Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ հանդիպման մասին․ Պեսկով«Ուկրաինական կարգավորման վերաբերյալ նոր եռակողմ հանդիպման ժամկետների և վայրի մասին հստակություն չկա, Կրեմլը կտեղեկացնի, հենց որ տեղեկատվություն հայտնվի»:Ավելին13:5103.03.26